22:22 16.03.2025
Իրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում, հատկապես հարևան երկրների միջև խաղաղության, մերձեցման և կայունության օգտին՝ միաժամանակ ընդգծելով բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Այս մասին նախագահ Փեզեշքիանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր […]
12:11 16.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
22:58 08.03.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը դեռ չի ստացել ԱՄՆ նախագահի նամակը: Այս մասին նախարարը հայտարարել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից հետո: «Մենք նույնպես լսել ենք դրա (խմբ.նամակի) մասին, բայց ոչինչ դեռ չենք ստացել»,- լրագրողներին ասել է Արաղչին։ Նա հավելել է, որ Իրանը երբեք չի համաձայնել և երբեք […]
00:13 17.02.2025
Իսրայելը և ԱՄՆ-ը միակարծիք են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Այս մասին Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք քննարկել ենք շատ թեմաներ, բայց դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան Իրանը: Իսրայելն ու Ամերիկան ուս ուսի են կանգնած՝ դիմակայելով իրանական սպառնալիքին: […]
22:12 11.02.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիին: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները: Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների […]
21:25 11.02.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և […]
21:42 10.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների […]
22:13 05.02.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել […]
01:34 02.02.2025
Իրանը ներկայացրել է նորագույն թևավոր հրթիռ` Qadr-380-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Qadr-380 հրթիռը կարող է խոցել թիրախները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Հրապարակված տեսանյութում երևում է, որ արկն արձակվում է շարժական կայանից: «Sepah News» հեռուստաալիքն էլ նշել է, որ հրթիռը զինված է արհեստական ինտելեկտով, դիմացկուն է էլեկտրոնային խափանումների նկատմամբ և […]
22:58 16.11.2021
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անհանգստություն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում ռազմական նոր բախումների կապակցությամբ և կոչ արել կոմերին ցուցաբերել զսպվածություն: Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը: Խոսնակն ընդգծել է երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել հակասությունները կարգավորել բանակցությունների և այլ խաղաղ ճանապարհով։ Խաթիբզադեն ներկայիս լարված իրավիճակը […]
21:37 02.10.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու […]
15:11 03.03.2020
Իրանում արդեն 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է YJC-ն՝ հղում անելով խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլրեզա Մեսրիին: Նա կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել հասարակության հետ կապը: Այնուամենայնիվ, Մեսրիի խոսքերով, խորհրդարանը կշարունակի աշխատանքը: Համաձայն վերջին տվյալների՝ փետրվարի 19-ից ի վեր Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 1501 դեպք, դրանցից 66-ը՝ մահվան ելքով: 291-ը ապաքինվել է:
13:04 03.03.2020
Իրանում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը լիզել է կրոնական սրբավայրերը: Այս մասին հայտնել է The New Arab-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածը Ջաֆար Գաֆուրին է: Նախօրեին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես էր տղամարդը ջանադրաբար համբուրում Մաշհադում շիաների հոգևոր առաջնորդ Իմամ Ռեզայի գերեզմանի շուրջ գտնվող մետաղե դարպասները: Այսպես ակտիվիստը կոչ էր արել պայքարել […]
19:27 29.02.2020
Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ ցուցարարները հրկիզում են Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի հիվանդանոցներից մեկը: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավելի վաղ Ղոմ քաղաքից այդտեղ էր տեղափոխվել կարանտինի մեջ գտնվող շուրջ 10 վարակակիր: #کرونا؛ خبرگزاری ایسنا٬ از اطفای آتش سوزی در بیمارستان شهرک توحید بندرعباس خبر داده است و به نقل از مقام ها از مردم این […]
15:04 29.02.2020
Իրանի խորհրդարանի 5 պատգամավորի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնել է Իրանի օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին: «Կորոնավիրուսի հայտնաբերման թեստ հանձնած 100 պատգամավորներից 5-ի պատասխանները դրական էին: Թեստեր կհանձնեն նաև այլ պատգամավորներ»,- հայտարարել է Աբբասին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով խորհրդարանը դադարեցնում է աշխատանքները: Համաձայն վերջին պաշտոնական տվյալների՝ Իրանում կորոնավիրուսից […]
14:00 29.02.2020
Իրանում, համաձայն պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 34-ի, վարակակիրներինը՝ 388-ի, ապաքինվածներինը՝ 73-ի: Իսկ BBC-ի պարսկական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում կորանավիրուսի զհերի թիվը 210 է, սակայն իշխանությունները թաքցնում են այս թվերը: Ավելի ուշ Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները` որակելով այդպիսի լուրերը «ստի մրցություն»:
17:40 04.02.2020
Իրանը պատրաստ է համագործակցել Եվրամիության հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզե Բորելիիի հետ հանդիպման ընթացքում: Հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: 2018-ին Միացյալ Նահանգները միակողմանի դուրս է եկել միջուկային համաձայնագրից և խստացրել է պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Իսկ այն ստորագրած Եվրոպական երկրները՝ Մեծ Բրիտանիան, […]
14:57 28.01.2020
Իրանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոբուս է վթարվել: Զոհվել է առնվազն 9 և վիրավորվել՝ 19 մարդ: Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը եղել է հարավային Սպահան քաղաքում: At least 9 people have been killed and 19 others injured in a bus crash in #Iran’s central province of #Isfahan: Red Crescent Society pic.twitter.com/ky4vtIVVDu […]
18:36 25.01.2020
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հավանականությունը նույնիսկ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո, եթե Վաշինգտոնը փոխի իր քաղաքական կուրսը և կասեցնի Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Spiegel-ը: «Ես երբեք չեմ բացառում այն հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց մոտեցումը և կընդունեն իրականությունը: Մեզ համար կարևոր […]
23:28 21.01.2020
Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեն առաջարկել է վճարել 3 միլոն դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար: Այս մասին պատգամավորը հայտարարել է խորհրդարանում ելույթ ունենալիս: Այս մասին հայտնել է Isna News-ը: «Մենք 3 միլիոն դոլար կանխիկ կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին և կբերի մեզ նրա գլուխը»,- ընդգծել է Համզեն: Իր ելույթում նա նաև քննադատել է […]
15:17 14.01.2020
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատժելու է բոլոր նրանց, որոնք պատասխանատու են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը սխալմամբ խոցելու մեջ: Ռոհանին ասել է, որ այդ «ողբերգական իրադարձությունը» մանրակրկիտ կհետաքննվի: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Դա աններելի սխալ էր, հնարավոր չէ, որ մե՛կ մարդ պատասխանատու լինի ինքնաթիռի վթարի համար: Իրանի զինված ուժերը, ընդունելով […]
13:47 14.01.2020
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեկսի Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինան գիտեր, որ Իրանն է խոցել ուկրաինական ուղևորատար Boeing ինքնաթիռը, սակայն որոշել էր լռել այդ մասին: Պատճառը այն է, որ նա ցանկանում էր հնարավորություն ստանար լինել դեպքի վայրում: Սա է նաև պատճառը, որ Կիևը Թեհրանում իր դեսպանատանը հանձնարարել է հայտարարության մեջ բացառել ահաբեկչական […]
23:00 11.01.2020
Անհանգիստ իրավիճակ է Իրանի մայրաքաղաքում: Մի խումբ մարդիկ հավաքվել են Թեհրանի Ամիրկաբիր համալսարանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական ինքնաթիռի զոհերի հիշատակին: Սակայն հիշատակի միջոցառումները վերածվել են բողոքի ակցիայի: Ցուցարարները սկսել են պահանջել երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը: Բախումներ են եղել ոստիկանների հետ: Ակցիան ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնել է […]
12:56 07.01.2020
Իրանի Քերման քաղաքում այս պահին տեղի է ունենում Իրաքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման արարողությունը: Հուղարկավորության վաղ առավոտից մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ միավորման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին, Իրաքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Նրա սպանությունը մեծապես սրել է Միացյալ Նահանգների և Իրանի […]
12:27 07.01.2020
Իրանցի օրենսդիրները միաձայն կողմ են քվեարկել ԱՄՆ-ի բանակը և Պենտագոնը որպես ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին օրինագծին: Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը: Սա Թեհրանի պատասխանն է Վաշինգտոնին ավելի վաղ Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Ավելի վաղ ապրիլին ԱՄՆ-ն ահաբեկչական կառույց էր ճանաչել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հենց այս կառույցի կազմում էր […]
14:15 31.12.2019
Ռուսաստանն ու Իրանը հայտարարել են իրանական միջուկային գործարքի վերջնական խզման վտանգի մասին: Այս մասին հայտնել է Euronews-ը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նշել են, որ գործողությունների համապարփակ ծրագրի հետագա ճակատագրի պատասխանատվությունը դրված է Միացյալ Նահանգների և Եվրամիության վրա: Ծրագիրը հաստատվել է 2015-ին Իրանի և 6 գերտերությունների միջև: Այն նախատեսում էր Իրանի դեմ պատժամիջոցների վերացում ՝ […]
12:23 23.11.2019
Իրանի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության «Հորդատ 15» հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնել է Fars News Agency-ն: Փորձարկումներն անցկացվել են լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում՝ հյուսիսային Սեմնան նահանգում: Հակաօդային պաշտպանության նոր համակարգը կարող է 150 կմ շառավղով հայտնաբերել տարբեր թիրախներ, ներառյալ՝ ռազմական ինքնաթիռներ, դրոններ և հետևել դրանց մինչև 120 կմ հեռավորության վրա: «Հորդատ 15» […]
14:25 16.11.2019
Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են: Պատճառը վառելիքի գների բարձրացումն է: Այս մասին հայտնել է VOA News-ը: Իրանական նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը, առանց նախազգուշացման, հայտարարել է, որ 50 տոկոսով բարձրացնում է սուբսիդավորված բենզինի գինը և սահմանում է տարբեր քվոտաներ, տարբեր տեսակի մեքենաների համար: Սահմանված չափը գերազանցելուց հետո մարդիկ ստիպված կլինեն ավելի թանկ վճարել վառելիքի […]
12:45 12.11.2019
ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն անդամ երկրներին ներկայացված զեկույցում հայտնել է, որ իր մասնագետները բնական ուրանի մասնիկներ են հայտնաբերել Իրանում` առանց կոնկրետ վայրը նշելու: Այս մասին հայտնել է VOA News-ը: Ատոմային էներգիայի զեկույցում նաև նշվում է, որ ցածր հարստացված ուրանի պաշարները ավելանում են՝ խախտելով 2015 թվականի միջուկային պայմանագիրը: Համաձայն ներկայացված զեկույցի՝ Իրանը ամեն ամիս հարստացված […]
16:23 09.11.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դեռ բաց է բանակցությունների համար, չնայած այն հանգամանքին, որ արդեն կատարել է միջուկային համաձայնագրից հրաժարվելու «չորրորդ քայլը»: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից և հիմա բանակցում ենք տարբեր կողմերի հետ, որոնք ցանկանում են պահել համաձայնագիրը: Մենք միշտ դռները բաց […]