TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Իջևան

Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը

10:44 02.07.2018

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին բացել՝ թույլ չտալով հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել […]

̰
Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

09:59 02.07.2018

Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Վերջին միջադեպից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ զինված […]

̰
Նախիջևանի ուղղությամբ հակառակորդը փորձել է ամրապնդել դիրքերը. հայ զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

18:22 01.07.2018

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է […]

̰
Ադրբեջանական բանակը Նախիջևանի սահմանին  առաջխաղացման մասին տեսանյութ է հրապարակել

14:27 21.06.2018

Հրապարակված տեսանյութում երևում  է, որ Արենի գյուղը և Երեւան-Եղեգնաձոր հատվածը փաստացի բանակի նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով։ Այս գրառմանը անդրադարձել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  Արենի գյուղը  քարտեզով նայելու դեպքում այգիների մի մասը, ամենաառաջնային հատվածը իսկապես դիպուկահարների նշանի տակ են հայտնվել։ Սակայն Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, […]

̰
Ադրբեջանին պետք է միջազգային ատյաններ քարշ տանք. քաղաքագետը՝ Նախիջևանի խնդրի մասին

14:41 14.06.2018

Հայկական կողմն ի վերջո պետք է զբաղվի Նախիջևանի հարցով: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինուժի` Նախիջևանի ուղղությամբ իրականացրած առաջխաղացմանը: Քաղաքագետը խնդրի լուծման երկու տաբերակ է նշում՝ ռազմական և իրավաքաղաքական: «Երկու հատված ունի Նախիջևանի հարցը, առաջին՝ ռազմական, որ պետք է պատրաստ լինենք: Ի՞նչ է նշանակում «պետք է պատրաստ […]

̰
Ստեփան Սաֆարյանը և մի խումբ փորձագետներ այցելել են Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր

19:03 11.06.2018

Քաղաքական փորձագետ Ստեփան Սաֆարյանը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան-ի ու ՀՀ ԶՈւ սպաների ուղեկցությամբ օրերս այցելել է Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր: Այս մասին հայտնում է քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր մի քանի ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան-ի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ այցելեցին Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը, որոնք են […]

̰
Հասունանում է ճգնաժամի մի նոր՝ փոքր ու կարևոր կենտրոն, դա Նախիջևանն է. Ռուբեն Սաֆրաստյան

15:16 11.06.2018

«Հասունանում է ճգնաժամի մի նոր՝ փոքր ու կարևոր կենտրոն, դա Նախիջևանն է»,- հունիսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ասել է ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նկատեց, որ մեծանում է Թուրքիայի ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում: «Ես ուշադրություն եմ դարձրել, որ այստեղ ավելի հաճախակի են դառնում թուրք-ադրբեջանական […]

̰
ՀՀ ՊՆ խոսնակը խոստացել է այց կազմակերպել ու ցույց տալ Նախիջևանի դիրքերը

18:11 09.06.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը խոստացել է Նախիջևանի ուղղության դիրքեր այց կազմակերպել նրանց համար, ովքեր, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, իրենց բացատրում են, թե ինչ պետք է անել։ «Հարգելի ընկերներ, անհանգստացողներ, «մասնագետներ» ու հատկապես իմ «ՊԱՌՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ» ինձ բացատրողներ, անկախ նրանից, որ ձեզանից շատերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, առաջիկայում , մինչև մեկ շաբաթվա ընթացքում, խոստանում եմ կազմակերպել այց […]

̰
Հայաստանի ՊՆ-ն արձագանքում է Նախիջևանի մասին ադրբեջանական հայտարարություններին

12:31 09.06.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել Նախիջևանի սահմանամերձ հատվածներ ադրբեջանցի խաղաղ բնակիչների այցի և դրանց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների մասին: «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում […]

̰
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են Նախիջևանում հսկողության տակ վերցրած կոնկրետ տարածքների անուններ

12:19 09.06.2018

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հրապարակումներ են արել Նախիջևանում 2018թ. մայիսին առաջ բերած դիրքերի և վերցրած բարձունքների մասին՝ նշելով, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն ինչպես Նախիջևանի անվտանգության, այնպես էլ ՀՀ միջպետական ճանապարհները վերահսկողության տակ վերցնելու առումով: Մասնավորապես, հրապարակումներում ներկայացված են լուսանկարներ, որտեղ երևում են ադրբեջանցիներ՝ սահմանամերձ դատարկ բնակավայրեր կամ գերեզմաններ այցելելիս: Հրապարակումներում նշված են […]

̰
Հիմնանորգվում են Երևան-Սևան և  Իջևան-Նոյեմբերյան ճանապարհները

11:38 05.06.2018

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41-57-րդ հատվածի (Սևանի ՃՈ կետից դեպի Երևան) մոտ  16 կմ ընդհանուր երկարությամբ հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են մեկնարկել։ Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է շինհրապարակ: Հիշեցնենք, որ  Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-57-րդ կմ ճանապարհահատվածը հունիսի 2-ից փակ է երևեկության համար։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության […]

̰
Վարչապետը հանձնարարել է արագացնել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի շինարարությունը

11:31 01.06.2018

Կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է եղել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ որոշ դեպքերում կոռուպցիոն խնդիրների են հանդիպել, և այժմ փորձ է արվում հատկապես Տրանշ-2, Տրանշ-3՝ Լանջիկ-Գյումրի հատվածում շինարարությունն ակտիվացնելու ուղղությամբ: Վարչապետն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ակտիվ տրանսպորտային կապ հաստատելու համար այդ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի: […]

̰
Որտեղ ու որքան են առաջ բերվել Նախիջևանի ադրբեջանական դիրքերը. Razm.info-ի բացահայտումները

15:01 31.05.2018

Այս օրերին խոսակցություններ եղան, որ Ադրբեջանն առաջ է բերել Հայաստանի հետ Նախիջևանի հատվածում, Արենի գյուղի ուղղությամբ ունեցած դիրքերը։ Razm.info մասնագիտացած կայքը, ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները, պարզել է՝ Արենիի մոտ ադրբեջանական դիրքերը առաջ են բերվել, բայց ադրբեջանական սահմաններում, դրանք չեն հատել սահմանը։ Քարտեզի վրա կանաչով նշված է հայ-ադրբեջանական ճանաչված սահմանը (վերին մասում Հայաստանն է, ստորին մասում Ադրբեջանը՝ […]

̰
Նախիջևանի առաջնագծում ադրբեջանցի զինծառայող է սպանվել

16:31 21.05.2018

Սրան արձագանքել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ նշելով, որ ադրբեջանական բանակն այս ուղղության վրա ինժեներական աշխատանքներ է սկսել, որոնց նպատակը դիրքերի բարելավումն է՝ ի հաշիվ հայկական կողմի։ Արդյունքում եղել են փոխհրաձգություններ։

̰
Նախիջևանից զինտեխնիկա է ուղարկվել Թուրքիա զորավարժություններին մասնակցելու համար

17:34 15.05.2018

Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումներն ուղարկվել են Կարս՝ մասնակցելու Թուրքիայի ԶՈՒ-ի հետ նախատեսվող համատեղ զորավարժություններին: Այս մասին հայտնել է Նախիջևանի պետական հեռուստաալիքը: Ադրբեջանական «Ազերի Դիֆենս» կայքը հայտնել է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 29-31-ը:

̰
Իջևանում մեկնարկել են Եվրոպայի օրվա տոնակատարությունները

16:00 13.05.2018

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները 2018 թվականին կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:

̰
Իջևանում ևս անհնազանդության ակցիաներ են իրականացվում

16:50 02.05.2018

Գործադուլին են միացել Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները:

̰
Իջևանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի շարժման հանրահավաքը

14:34 28.04.2018

Նշենք, որ Իջևանի հանրահավաքը նախատեսված էր ժամը 14.00-ին, սակայն հետաձգվեց ավտոերթի մասնակիցների՝ մի շարք համայնքներում չնախատեսված կանգառի հետևանքով:

̰
Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ Իջևանում է

14:05 28.04.2018

Րոպեններ առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը հասել է Իջևան, որտեղ րոպեներ անց կմեկնարկի «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքը:

̰
Իջևանում սպասում են Նիկոլ Փաշինյանին

13:09 28.04.2018

Այս պահին բազմաթիվ իջևանցիներ հավաքվել են քաղաքի գլխավոր հրապարակում և սպասում են Նիկոլ Փաշինյանին:

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթը դեպի Իջևան շարունակվում է չնախատեսված կանգառներով

11:02 28.04.2018

ԱԺ պատգամավոր և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեպի Իջևան շարժվող ավտոշարասյան ճանապարհը Սևանի մայրուղում քիչ առաջ փակել էին Ֆանտան և Չարենցավան համայնքների բնակիչները: Նրանք աղ ու հացով, զուռնա-դհոլով ու պարային կատարումով դիմավորեցին Փաշինյանին:

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը շարժվեց դեպի Իջևան

10:26 28.04.2018

Այսօր ժամը 11-ին Նիկոլ Փաշինյանի կողմակիցների ավտոերթը Երևանի Աճառյան փողոցից շարժվել է դեպի Իջևան:

̰
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը նախիջևանյան ուղղությունից

08:49 12.04.2018

Կասկածից վեր է, որ Նախիջևանից պարբերաբար կրակելով հայկական ուղղությամբ, զենք ցուցադրելով, զորավարժություն անելով Ադրբեջանը փորձում է նաև զգոն պահել Նախիջանում տեղակայված ստորաբաժանումները

̰
Իրանի ԱԳ նախարարը խոսել է Նախիջևանի հետ հարաբերությունների մասին

12:01 07.04.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը նշել է, որ ԻԻՀ-ի հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ լավ են ընթանում:

̰
Մահվան ելքով վրաերթ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին

20:40 03.04.2018

Կատարվում է քննություն:

̰
Հայկական բանակը Նախիջևանում հողային ձեռքբերումնե՞ր, թե՞ դիրքերի բարելավում է արել

15:08 22.03.2018

Ամենայն հավանականությամբ, սակայն, խոսքը վերաբերում է 2014 թվականի ամռանը Նախիջևանի ուղղությամբ հայկական դիրքերի առաջխաղացմանը։

̰
Իջևանում վթարվել է ցիտրուսային մրգերով բարձված բեռնատար

10:34 10.03.2018

Այսօր՝ մարտի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

̰
70-ամյա իջևանցին մացառախոզ է որսացել

11:15 21.02.2018

Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։
Ոստիկանությունից հայտնում են, որ Իջևանի 70-ամյա բնակիչ Աշոտ Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ:

̰
Էս չհասկացանք, դու Իջևանի՞ց ես, թե՞ որտեղից. Լևոն  Բարսեղյանը պաշտպանել է երիտասարդ լրագրողին

16:13 02.02.2018

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն անդրադարձել է Իջևանից երիտասարդ լրագրող Նարինե Չուխուրյանի՝ իր քաղաքի մասին ակնարկին ու նրա հասցեին հնչած քննադատություններին: Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ քննադատական հոգեբանությամբ բոլոր մարդիկ դեռ խորհրդային «կոնցլագերային»,  ճամբարային շարք կանգնողի մտածողություն ունեն: Ու եթե ինչ-որ մեկը  համարձակվում է խախտել ճահճային անդորրը, ապա միանգամից դառնում է քննադատությունների թիրախ: Հիշեցնենք, որ […]

̰
Նախիջևանում ադրբեջանցի զինծառայողներին ծանոթացրել են նոր զինտեխնիկայի հետ

14:43 17.01.2018

Ադրբեջանի զինված ուժերի նախիջևանյան առանձին համազորային բանակի սպայական կազմի համար անցկացվել են այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքները, որոնց ընթացքում զինծառայողներին «ծանոթացրել են նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ»։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

̰
BACK_TO_TOP