11:34 13.08.2019
Վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Իջևանից: «Սիրուն Իջևանը մեկ կադրում: Բարի լույս»,- գրել է Մարիամը: https://www.facebook.com/photo.php?fbid=2431973797079894&set=a.1435532190057398&type=3&theater
17:56 12.08.2019
Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը: Այս մասին հայտնում է Ermernihaber-ը: Վերջինիս խոսքերով՝ օգոստոսի 15-ից սկսած թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և […]
11:11 12.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Իջևանցի Հացի Արշոն» վերնագիրը կրող մի տեսանյութ, որին կից՝ հետևյալ գրառումն է արել. «Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում և գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ […]
19:12 10.08.2019
Երեկ Տավուշի մարզում ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Հայտնի է, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար […]
23:54 09.08.2019
Օգոստոսի 9-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի վերջնամասում՝ անտառի մոտակայքում, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները մոտ 2 կմ ճանապարհ շարունակել են ոտքով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շնջան» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել […]
17:33 07.08.2019
Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են […]
16:58 07.08.2019
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
14:10 07.08.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: SHANTNEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Մեզ հայտնեցին, որ ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ […]
17:58 05.08.2019
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Արարատ-Ճանշին» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:
16:09 04.08.2019
Հայաստանում առկա որոշ գործոններ թույլ են տալիս եզրակացնել, որ առկա խնդիրները լուծում են ստանալու։ Այդ գործոններից մեկը Իջևանի անտառագողերի դեմ պայքարում իշխանությունների գործողություններին տրված գնահատականներն են եղել։ Այս մասին այսօրվա ուղիղ կապի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մի քիչ էլ ինձ համար անսպասելի, բայց հաճելի էր արձանագրել, որ այդ հարցում մեր գործողություններն ունեն լիարժեք հանրային […]
17:46 02.08.2019
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաներին. «Ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել է մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա»: ԱԱԾ տնօրենն ասել է, որ եթե կլինեն անձինք, որոնք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ապա անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և դիրքից՝ կենթարկվեն պատասխանատվության: Անդրադառնալով ֆեյքերի դեմ ԱԱԾ […]
16:03 02.08.2019
Օգոստոսի 2-ին Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16կմ ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ճանապարհի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
14:18 01.08.2019
ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենի թույլ տված ապօրինությունների վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Տավուշի մարզային վարչությունների և Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականին Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենը […]
12:01 29.07.2019
Ավարտվել են կմ 64+174- կմ 67+240 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, նոր ասֆալտբետոնե ծածկի և գծանշման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք […]
11:48 29.07.2019
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Ինչպես տեղեկացրեցին ՄԻՊ գրասենյակից, առանձնազրույցներ են ունեցել Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10 անձանց հետ: Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեական վարույթին և առաջադրված մեղադրանքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նրանք պնդել են, որ քրեական գործում […]
15:56 26.07.2019
Ավարտին են մոտենում Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ96+500-կմ106+100 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Սկզբնական փուլում իրականացվել են ճանապարհի ֆրեզավորման, փոսերի նորոգման, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: «Արարատ-ճանշին» ՍՊ ընկերության կողմից աշխատանքները ընթանում են հնարավորինս արագ։ Նախատեսված են կողնակների լրացման, ջրահեռացման համակարգի վերականգման և մաքրման, ազդանշանային սյուների տեղադրման և գծանշման աշխատանքներ: Աշխատանքների […]
19:49 25.07.2019
Ադրբեջանի իշխանությունները որոշել են առաջ գնալ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը հեշտացնելու գործում։ Բաքուն ընդհանրապես չեղարկել է մինչև 30 օրով Ադրբեջան այցերի համար Թուրքիայի քաղաքացիներին տրվող վիզայի անհրաժեշտությունը։ Բաքվի իշխանությունների կողմից այսպիսի որոշման մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա իր թվիթերյան էջում հրապարակել է ադրբեջանական գործընկերներից ստացած պաշտոնական նամակը։ Իսկ բուն կարգավորումը ուժի […]
12:58 24.07.2019
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքար միշտ է եղել, և կան բազմաթիվ օրինակներ: Նաև շեշտեց, որ այսուհետ էլ ավելի սկզբունքային են լինելու, քանի որ անտառը ոչ միայն իջևանցիների կամ Տավուշի մարզի բնակիչների, այլև հայերի ու Հայաստանի հարստությունն է: Ոստիկանապետը նշեց՝ այդպիսի հարստություն է նաև Սևանա լիճը: Արդյո՞ք վթարների […]
12:19 24.07.2019
Այլևս թույլ չենք տալու, որ ապօրինի ծառահատումներ արվեն: ՀՀ ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին խոսել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Ապօրինի ծառահատում է իրականացվել տարիներ շարունակ: Հայտարարեմ ձեզ պաշտոնապես, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ: Այլևս թույլ չենք տալու, որ Իջևանում և հանրապետության այլ բնակավայրում […]
10:57 24.07.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ […]
10:12 24.07.2019
Հուլիսի 24-ին` ժամը 01:26-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Honda» (վարորդ՝ Ա.Ն.) և «Mercedes» (վարորդ՝ Ա.Բ) մակնիշների ավտոմեքենաները: […]
09:53 23.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200 դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։ Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որևէ երկրում նման փորձ՝ հարցրինք […]
09:27 23.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Բերբերյանը իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Սրա մասին վաղուց էի լսել, բայց երբևէ անձամբ չէի տեսել։ Երեկ էլ չեմ հիշում, թե ում մոտ կարդացի, որ նման բան էր նկատել Երևանի գերեզմանատներից մեկում։ Նկարել եմ այսօր առավոտյան Չարենցավանի գերեզմանատանը։ Փաստորեն համատարած ա։ Հետաքրքիր ա, ի՞նչ են մտածում սրա մասին պատկան […]
18:50 22.07.2019
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ 24+860-կմ 27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշխատանքներն իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված […]
12:19 22.07.2019
Հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի որոշ ուղղություններում վերահսկելի լարվածություն կա, քանի որ երկու կողմերից էլ ինժեներական աշխատանքների փորձեր են կատարվում։ Առաջնագծի իրավիճակի մասին այսօր տեղեկացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս դեպքում, ըստ Տոնոյանի, անհանգստանալու խնդիր չկա։ Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությանը, հայկական գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցները, ըստ նախարարի, եղել են ոչ թիրախային։ «Ամեն […]
11:21 22.07.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 13 անձի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի […]
09:51 22.07.2019
Հուլիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան, Արարատի մարզի Մասիս, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
18:43 21.07.2019
Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Գլխավոր հանձնակատարը մոմ վառեց, որից հետո այցելեց Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Գլխավոր հանձնակատարը ծանոթացավ նաև եկեղեցու «Տապան» թանգարանի ցուցանմուշներին և «Գավիթ» թատրոնի գործունեությանը: Այնուհետև […]
15:56 21.07.2019
Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ […]