18:28 28.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի կնոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին կոչ էր արել դուրս գալ Վենեսուելայից:
23:50 27.03.2019
«Միսս Ավստրալիա» մրցույթի մասնակից Ադաու Մորնյանը հունվարին Մելբուրնից Լոս Անջելես էր թռչում, որպեսզի կնքեր իր համար շատ կարևոր պայմանագիր, հաղորդում է Insider-ը: Աղջիկը ցանկացել է նյարդերը հանգստացնել, սակայն գինի խմելուց հետո ինչ-որ բան սխալ է ստացվել: Դատական գործի մանրամասների համաձայն՝ ինքնաթիռի աշխատակիցը մոտեցել է աղջկան և նրա ոտքերի տակ տեսել գինու դատարկ շիշ, այդ իսկ […]
12:42 26.03.2019
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ թուրքական կործանիչները հետապանդել են իր ուղղաթիռը, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովում գտվող հեռավոր կղզիներից մեկը` Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է մասնակցեր Հունաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին, հայտնում է Protothema պարբերականը: Ցիպրասը հայտարարել է, որ իրեն «շնորհավորել են» թուրքական կործանիչները, որոնք խախտել են հունական օդային […]
08:39 26.03.2019
«168 ժամ» թերթը գրում է. «Եվ այսպես, կարծես թե հստակեցվում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման վայրն ու ժամանակը՝ Վիեննա, 29-ը մարտի։ Թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ժամանակ, և ինչի շուրջ են բանակցելու կողմերը, չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այդպիսի հանդիպում նախապատրաստվում է առնվազն ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ Օրեր առաջ տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույց, […]
13:29 25.03.2019
ՌԴ քննչական կոմիտեն համարում է, որ 2018 թ. նոյեմբերին «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի շասսիի տակ հայտնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահը եղել է ուղևորներիի գրանցման և նստեցման դիսպետչերական խմբի կողմից տեխնիկական կանոնակարգի խախտման հետևանք: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավար Սերգեյ Վազյուլինին: Գործի շրջանակներում առկա մյուս տարբերակները […]
09:14 25.03.2019
Մոտ 35 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված ռուսական Իլ-62 և Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի միջազգային Մայկետի օդանավակայանում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Կարակաս են ժամանել նաև 99 զինվորականներ՝ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Վասիլի Տոնկոշկուրովի գլխավորությամբ։ ՌԴ ՊՆ-ն չի մեկաբանում ռուսական ինքնաթիռների՝ Վենեսուելա ժամանելու տեղեկությունը։ Առցանց ծառայություների տվյալներով՝ ինքնաթիռները […]
22:15 24.03.2019
Բոտսվանայի բնակիչը երեկույթի ժամանակ կնոջ հետ վիճել է, նստել է ինքնաթիռ և «ներխուժել» իր տուն՝ կնոջն ու հյուրերին սպանելու մտադրությամբ։ The Citizen-ի փոխանցմամբ՝ երեկույթի ժամանակ տղամարդը, որը մասնագիտությամբ օդաչու է, հարբած վիճակում կնոջ հետ վիճել է, հարվածել, որից հետո նրան դուրս են հրավիրել։ Որոշ ժամանակ անց տղամարդը զանգահարել է ընկերոջը՝ ճշտելու՝ կինն այնտե՞ղ է, թե՞ […]
19:30 23.03.2019
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության չվերթի ժամանակ մերկ տղամարդը փորձել է բարձրանալ ինքնաթիռ, հայտնում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ տղամարդը անցել է գրանցումը, մի կողմ նետել իրերը և վազել դեպի ինքնաթիռ: «Նա ասաց, որ նա մերկ է, քանի որ հագուստը դժվարացնում է մարմնի աերոդինամիկան. առանց հագուստ թռչելը ավելի հարմար կլինի»,- պատմել է ականատեսներից մեկը: […]
11:48 22.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի հավաքականը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հայաստանի […]
13:36 21.03.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Քեթի Ուիլբարգերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է դադարեցնել F-35 ինքնաթիռների մատակարարումը Թուրքիա: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգները կարող է այս քայլը ձեռնարկել, որպեսզի «ազդանշան ուղարկի» Թուրքիային: Նա նաև ավելացրել է, որ նման որոշումները կապված են Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: Այնուամենայնիվ, Ուիլբարգերը […]
14:20 20.03.2019
Նախկին ԽՍՀՄ երկրներում 2018-ին, նախորդ տարվա համեմատ, ավիավթարների թիվը նվազել է, ընդ որում՝ ավիավթարների հետևանքով գրանցված զոհերի թիվն ավելի քան կրկնակի ավելացել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Միջպետական ավիացիոն կոմիտեի զեկույցում: «2018 թ. ավիավթարների հետևանքով մահացել է 164, իսկ 2017-ին՝ 74 անձ: Օդային տարածքի օգտագործման և քաղաքացիական ավիացիայի մասին համաձայնագրի անդամ-պետությունների […]
11:20 20.03.2019
Համացանցում հայտնվել է Iran Air ընկերության ինքնաթիռի՝ Մեհրաբադ օդանավակայանում վթարային վայրէջքի տեսանյութը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում ինքնաթիռը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Iran Air ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է։ Հրշեջներին հաջողվել է կրակն արագ մարել։ A […]
07:18 20.03.2019
Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին ինքնաթիռ է բռնկվել: Այս մասին հայտնում է FARS գործակալությունը։ Ինքնաթիռում գտնվել է 100 ուղևոր։ Նրանք չեն տուժել։ Բոլորին հասցրել են ժամանակին տարհանել։ Դեպքի վայրում աշխատում են վթարային-փրկարարական ծառայությունները: IranAir ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է, սակայն հրշեջներին հաջողվել է կրակն […]
14:11 19.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհությամբ ընդունեց այն հարցը, որը վերաբերում էր Հայաստանում հնարավոր դժգոհության մթնոլորտին։ Նա պատմեց, որ աննախադեպ էր, երբ ինքը՝ որպես երկրի ղեկավար, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո ինքնաթիռով մեկնել էր Նյու Յորք՝ առանց ընտրությունների արդյունքներին սպասելու։ Նա ասաց, որ իրեն անընդհատ հարցնում էին՝ հաղթելո՞ւ է արդյոք իրենց դաշինքը, և ինքը զարմանում էր։ Նա […]
07:18 19.03.2019
ԱՄՆ Նեբրասկա նահանգում գտնվող Օֆաթ ավիաբազան մոտ 1/3-ով ջրածածկ է եղել։ Վնասվել են այնտեղ տեղակայված 200 շինություններից 30-ը։ Թռիչքավայրէջքային ուղու մոտ 1 կմ հատվածը ջրի տակ է անցել։ Նշվում է, որ հենց այդ բազայում է գտնվում ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության կենտրոնակայանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 55-րդ ավիաթև հրամանատար, գնդապետ Մայքլ Մանիոնը […]
09:14 18.03.2019
Boeing ընկերությունն անցկացրել է աշխարհի ամենաերկար ուղևորատար ինքնաթիռի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել սահմանափակ թվով մասնակիցներ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Boeing 777X նոր ինքնաթիռի երկարությունը 77 մետր է, թևերի բացվածքը՝ 72 մետր։ Ընկերությունը քաղավիացիայի պատմության մեջ առաջին անգամ կիրառել է թևերի ծալման տեխնոլոգիան։ Երկու շարժիչներով նոր ինքնաթիռի բազային մոդիֆիկացիան կդառնա 777-9X-ը, որը կարող է […]
23:34 17.03.2019
Ethiopian Airlines-ի ինքնաթիռի բորտային ինքնագրիչից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ինդոնեզիայի և Եթովպիայի ավիավթարներն «ակնհայտ նման են»։ Այդ մասին հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիտ Մոգեսը, հայտնում է Associated Press-ը։ ««Սև արկղերը» լավ վիճակում են եղել, ինչը թույլ է տվել մեզ ստանալ դրանում առկա գրեթե ողջ տեղեկատվությունը»,- հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարարը։ Մոգեսը հայտնել է նաև, […]
22:59 17.03.2019
Մոսկվայի օդանավակայանից ուղևորվող Boeing-738 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ–ն։ Աղբյուրի տվյալներով՝ արտակարգ վայրէջքի պատճառն ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 106 մարդ է եղել՝ ներառյալ անձնակազմի անդամները։ Տուժածներ չկան։
17:08 16.03.2019
Boeing ավիաընկերությունը մտադիր է բարելավել 737 MAX ինքնաթիռների ծրագրային համակարգը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Հաղորդվում է, որ ծրագրային ապահովման փոփոխություններն ավարտին կհասցվեն արդեն մեկ շաբաթից: Նախատեսվում է մի քանի առանցքային ծրագրային համակարգեր ամբողջությամբ փոփոխության ենթարկել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, […]
14:33 15.03.2019
Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու է ցանկանում վերադառնալ Կիև: Նա ասել է, որ իր նպատակը քաղաքական հավակնությունների հետ կապ չունի: «Ես պարզապես ուզում եմ, որ Ուկրաինան հզոր տերություն դառնա և ուզում եմ օգնել երկրի բնակիչներին»,- ասել է Սաակաշվիլին: Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազի մեղադրանքներին: Յուրի […]
12:52 15.03.2019
Թալիշ քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային Ռուսաստանում կալանավորելու, ապա Ադրբեջանին արտահանձնելու գործընթացներում նոր իրողություններ են բացահայտվել, որոնք երկու երկրների միջև նոր սկանդալի պատճառ կարող են դառնալ: Մասնավորապես, պարզվել է, որ Մոսկվայի քաղաքային դատախազությունը փետրվար ամսին մի քանի նիստ է անցկացրել՝ քննարկելու Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբասով) արտահանձնման հարցը: ՌԴ Մոսկվայի դատախազի տեղակալ Ռ. Չիրկինի գրավոր հաղորդագրության մեջ նշված […]
23:37 14.03.2019
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Կոմպտոն օդանավակայանում մարտի 13-ի երեկոյան 2 ինքնաթիռ է բախվել: Զոհվել է 1 մարդ, մեկն էլ հոսպիտալացվել է։ Los Angeles Times պարբերականի հաղորդմամբ՝ թեթև մեկշարժիչանի ինքնաթիռներից մեկն այրվել է: Բախման պատճառն առայժմ հայտնի չէ: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան` ժամը 19:00-ին:
23:11 14.03.2019
Գյումրեցի Արամ Պիճիկյանը հեռակառավարվող ինքնաթիռների անհավանական թռիչքների սիրահարներից է: Հետաքրքիր լուծումներով ու հատուկ մեխանիզմներով աշխատող անօդաչուներն ինքն է պատրաստում: Իր ստեղծած անօդաչու սարքերն ավիացիոն ցուցադրություններում ևս ներկայացրել է, հաջողություններ է ունեցել: Սպասում է, որ մի օր էլ իր սարքերը պետք կգան մեր պաշտպանական ոլորտում: Այս մասին SHANTNEWS.am–ի հետ զրույցում ասել է Արամ Պիճիկյանը: Հետաքրքրությունը ավիամոդելավորման հանդեպ […]
18:07 14.03.2019
Անկախ պետությունների համագործակցության երկրները համագործակցում են անօդաչու թռչող սարքերի և հակահրթիռային ինքնաթիռների կիրառման ոլորտում: Այդ մասին ասվում է ԱՊՀ անդամ-երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպման ավարտին: «Հանդիպման մասնակիցները աջակցություն են ցուցաբերել անօդաչու թռչող սարքերի օգտագործման և անօդաչու թռչող սարքերին հակազդելու համագործակցության զարգացմանը»,- ասել է նա: […]
14:38 14.03.2019
ՌԴ-ն արգելել է Boeing 737 MAX-ի թռիչքը իր օդային տարածությունում. այս մասին հայտարարել է «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներյադկոն, գրում է TASS-ը: Նա նշել է, որ արգելքը գործելու է այնքան, որքան որ հարկավոր է, մինչև «Ռոսավիացիայի» համապատասխան որոշումը: Արգելքը հանելու որոշումը կհիմնվի այն նամակների վրա, որոնք կստացվեն ԱՄՆ ավիացիոն ադմինիստրացիայից և Boeing ընկերությունից: Հիշեցնենք, որ Ethiopian […]
11:15 14.03.2019
Ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը դադարեցրել է 737 МАХ մոդելի արտադրությունը: Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ երկրների մեծամասնությունը, այդ թվում ԱՄՆ-ը, հրաժարվել է այս ինքնաթիռների շահագործումից՝ Եթովպիայում մարտի 10-ին տեղի ունեցած ավիավթարից հետո: Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Եթովպական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ադիս-Աբեբայից Նայրոբի թռիչքի ժամանակ։ Ավիաաղետի հետևանքով զոհվել է 157 մարդ:
08:28 14.03.2019
Բրազիլիայի, Մեքսիկայի, Չիլիի, Կոստա-Ռիկայի, Կոլումբիայի քաղավիացիայի վարչություններն արգելել են Boeing 737 MAX-ի շահագործումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ավելի վաղ, ինչպես արդեն հայտնել էինք, տվյալ շարքի ինքնաթիռների մոդելների թռիչքներից հրաժարվել է նաև ԱՄՆ-ը։ Մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարը 157 մարդու մահվան պատճառ է դարձել։
08:03 14.03.2019
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին գողության մեջ և խորհուրդ տվել նրանց «հավաքել ճամպրուկները»։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով՝ ներկայիս ղեկավարությունը երկիրը դարձրել է Եվրոպայում ամենաաղքատը։ Սաակաշվիլին նշել է, որ պատրաստվում է օգնել ուկրաինացի ժողովրդին հետ բերել կորցրած ժամանակը, գրում է RT-ն։ Սաակաշվիլիի […]
07:46 14.03.2019
Եթովպիայում՝ Boeing 737 MAX ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերված «սև արկղերը» (բորտային ինքնագրիչ) կուղարկվեն Ֆրանսիա։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի անվտանգության վերլուծման հարցերով ֆրանսիական բյուրոն (BEA)։ Ինչպես նշում է TASS գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին, բյուրոն կզբաղվի ինքնագրիչների ապակոդավորմամբ և անձնակազմի զրույցի ձայնագրության վերծանմամբ։ Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ethiopian Airlines-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ […]