TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

ինքնաթիռ

ԵՄ անդամ երկրները վերջնականապես պայմանավորվեցին ԱՄՆ-ի հետ սկսել առևտրային բանակցություններ

14:36 15.04.2019

Եվրամիության երկրներն ավարտել են Միացյալ Նահանգների հետ պաշտոնական առևտրային բանակցությունների անցկացման մանդատի համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Այդ երկխոսության մեկնարկին կողմ է քվեարկել ԵՄ անդամ երկրների մեծ մասը, Ֆրանսիան դեմ է եղել, իսկ Բելգիան ձեռնպահ է մնացել: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն արտադրական ապրանքների վրա մաքսատուրքերի կրճատման հնարավորությունը և եվրոպական ընկերությունների համար ԱՄՆ ստանդարտների ներդրման պարզեցումը: […]

̰
Նեպալի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին․ կան զոհեր

10:41 14.04.2019

Նեպալի արևելքում ավիավթար է տեղի ունեցել։ Ինքնաթիռն օդանավակայանում բախել է ուղղաթիռի։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Setapati պարբերականը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու։ Թռիչքավայրէջքային ուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին։ Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, այլապես զոհերի թիվը […]

̰
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

23:14 13.04.2019

Այսօր իր առաջին ցուցադրական թռիչքն է կատարել աշխարհի ամենամեծ ինքնաթիռը: Այս մասին հայտնել է tvrain.ru-ն: Թռիչքը եղել է Լոս Անջելեսից հյուսիս գտնվող անտապատներից մեկում: Stratolaunch Systems ընկերության կողմից ստեղծված ինքնաթիռը երկիրան է և ունի 6 շարժիչ: Իսկ ինքնաթիռի թևերի երկարությունը կազմում է 117 մետր: The world’s largest airplane takes flight! @Stratolaunch @NASASpaceflight #stratolaunch pic.twitter.com/jmLs3mpztn — […]

̰
Արիզոնայում տղամարդը ինքնաթիռից դուրս է ցատկել թռիչքուղու վրա

15:36 13.04.2019

«American Airlines» ավիաընկերության 1346 համարի չվերթի ուղևորն ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո ցատկել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա: Այս մասին հայտնում է Fox News-ը: Հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք էր կատարում Մինեսոտա նահանգից Ֆենիքս-Սքայ-Հարբոր միջազգային օդանավակայան: Ոստիկանության տրամադրած տեղեկություններով՝ 25-ամյա տղամարդը «իրեն տարօրինակ է պահել թռիչքի ժամանակ»: Նա «պատահաբար հպվել է օտար մարդկանց», հետո […]

̰
Ինչ է երազել Հենրիխ Մխիթարյանը մանկության տարիներին․ «Արսենալ»-ի պաշտոնական ալիքը ակումբի ֆուտբոլիստների հետ հարցազրույց  է անցկացրել

10:22 13.04.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունը հարցազրույցներ է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ, որտեղ նրանք խոսում են իրենց մանկական երազանքներից: Իր երազանքների մասին պատմել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը. «Մանուկ հասակում երազում էի սքայդայվինգի մասին՝ ինքնաթիռից ցատկելու: Այժմ, սակայն, պատրաստ չեմ դա անել:  Գուցե մի օր կատարեմ երազանքս, բայց ոչ այդքան բարձր տարածությունից»: Մխիթարյանը նաև պատմել […]

̰
Մեծ Բրիտանիայում ինքնաթիռն ընկել է գոլֆի դաշտի վրա

11:39 12.04.2019

Մեծ Բրիտանիայի Սաութփորթ քաղաքում (Մերսիսայդ կոմսություն) դեռևս չպարզված հանգամանքներում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է Royal Birkdale գոլֆի դաշտի վրա, հայտնում է Life.ru-ն: Ընկնելուց հետո այն միանգամից բռնկվել է: Նշվում է, որ օդաչուն տեղում մահացել է, նրա ինքնությունը պարզվում է: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:  

̰
Լիբիայում ռազմական ինքնաթիռ է խոցվել

07:46 11.04.2019

Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի ուժերը մայրաքաղաք Տրիպոլիի գլխավերևում խոցել են Ազգային համաձայնության կառավարության ռազմական ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է գեներալ Հաֆթարի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին։ Նրա խոսքերով՝ խոցվել է Միսրատայի ավիաբազայից Տրիպոլիի ուղղությամբ թռչող ինքնաթիռը, որը պետք է հարվածներ հասցներ Հաֆթարի ուժերի դիրքերին, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների […]

̰
Տիրանայի օդանավակայանից մի քանի եվրո հափշտակած անձանց ինքնությունը պարզվել է

00:46 11.04.2019

Ալբանիայում շարունակվում են հատուկ գործողությունները՝ Austrian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թալանած հանցագործներին գտնելու համար: Այդ մասին հաղորդում է Европейская правда ուկրաինական պարբերականը: Հիշեցնենք, որ զինված մարդիկ ինքնաթիռի վրա հարձակվել են ապրիլի 9-ին՝ տեղի ժամանակով 15:00-ի սահմաններում: Սկզբում հաղորդվում էր, որ գողոնը կազմել է 2.5 մլն եվրո: Ենթադրում են, որ հանցախումբը տեղյակ է եղել Վիեննա թռիչքից […]

̰
Թուրքիան իր ռազմական տեխնիկայի պակասը կարող է լրացնել՝ դիմելով ցանկացած երկրի. Չավուշօղլու

17:16 10.04.2019

Թուրքիան հայտարարել է, որ Patriot զենիթահրթիռային համակարգերի փոխանցման հարցով ամերիկյան կողմից մերժման դեպքում իրենք կարող են C-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերել Ռուսաստանից: NTV հեռուստաընկերությանը տված հայտարարությունում այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Թուրքիան իր ռազմական տեխնիկայի պակասը կարող է լրացնել՝ դիմելով ցանկացած երկրի»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նա […]

̰
Մեղադրանք է առաջադրվել էլեկտրոնային կեղծ ավիատոմսեր պատրաստելու և իրացնելու համար

12:56 10.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ ավիատոմսեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984 թվականին, պատրաստել և իրացրել է Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս: Իրականացված […]

̰
Ալբանիայում զինված հարձակում է տեղի ունեցել ավստրիական ինքնաթիռի վրա

11:35 10.04.2019

Զինված ու դիմակավորված անձինք հարձակում են գործել «Ավստրիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վրա: Դեպքը տեղի է ունեցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի օդանավակայանում: Ավազակախումբը գողացել է մի քանի միլիոն եվրո: Այս մասին հայտնել են ավստրիական աղբյուրները: Հարձակման վայրից փախչելու ճանապարհին հանցագործների և ոստիկանության միջև փոխհրաձգություն է սկսվել: Հարձակվողներից մեկը սպանվել է: Նրա  մոտ հայտնաբերել են ինքնաձիգ, փամփուշտներ և […]

̰
ԱՄՆ-ն 11 մլրդ դոլարի մաքսատուրքեր կսահմանի եվրոպական ապրանքների ներկրման վրա

17:50 09.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր է սահմանել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ մաքսատուրքերի չափը կազմում է 11 միլիարդ դոլար: «Առևտրի համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ Եվրոպական միության՝ Airbus-ին հատկացվող սուբսիդիաները բացասաբար են ազդում Միացյալ Նահանգների վրա: ԱՄՆ-ն այժմ 11 միլիարդ […]

̰
Տրիպոլիի մոտ մարտերում ավելի քան 30 մարդ է զոհվել

13:32 08.04.2019

Հաղորդվում է, որ զոհերի շարքում կան խաղաղ բնակիչներ:

̰
Ինչո՞ւ է Թուրքիան համառում ռուսական Ս-400 գնելու հարցում, և ինչպե՞ս կարող է հակազդել Արևմուտքը

22:20 06.04.2019

ԱՄՆ-ի օրենսդիրները միաձայն կողմ են արտահայտվել Թրամփի վարչակազմի որոշմանը, որի համաձայն՝ նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային կկասեցվի: Միացյալ Նահանգների օրենսդիրներն այս քայլով պատասխանում են Անկարային՝  Ռուսաստանից «С-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու  գործարքի համար: Ի դեպ, Միացյալ Նահանգները դեռ այս շաբաթվա սկզբին Թուրքիային զգուշացրել է, որ պատրաստ է նման որոշում կայացնել, ինչին Անկարան […]

̰
Թուրքիայի կողմից Ս-400-ների գնումը կարող է ամերիկյան տեխնոլոգիաների բացահայտման պատճառ լինել․ ԶԼՄ

20:41 06.04.2019

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը և դրանց շահագործումը ամերիկյան F-35 կործանիչ ինքնաթիռների հետ կարող է բերել ամերիկյան զինատեսակի տեխնոլոգիաների բացահայտման։ Այս մասին հոդված է հրապարակվել ամերիկյան օդուժի լրատվական կայքում։ Հոդվածագրի մեկնաբանության համաձայն՝ ռուսական Ս-400 համակարգերը, իրենց աշխատանքին զուգահեռ, կարող են հետախուզական տվյալներ հավաքել «նույն շարքում» գործող ամերիկյան զինատեսակների գործողությունների, դրանց տրամաբանության և բնութագրերի […]

̰
Չինաստանում հասել են նրան, որ ամբողջ բնակչությանը կարողանում են վերահսկել. Կարեն Վարդանյանը` «ֆեյքերի» դեմ պայքարի մասին

18:45 06.04.2019

Անանուն հանդես գալը ևս մարդու իրավունք է՝ ամրագրված ՄԻԵԴ-ի կողմից, հետևաբար համացանցում նրանց դեմ պայքարը կարող է դիտվել որպես իրավունքների խախտում: Միևնույն ժամանակ, անձի խոսքի ազատության իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները, լինի դա իրական կյանքում, թե սոցիալական ցանցերում: Հայտնի կանոնի կիրառումը շատ ավելի հեշտ կլիներ, եթե յուրաքանչյուր անձ հանդես գար սեփական […]

̰
Boeing-ը ժամանակավորապես կրճատում է 737 MAX ինքնաթիռների արտադրությունը

13:10 06.04.2019

Ամերիկյան Boeing ավիաընկերությունը ժամանակավորապես կրճատում է 737 ինքնաթիռների արտադրությունը: Այս մասին հայտնել է BBC-ն: Ընկերությունը 52-ի փոխարեն ամսական կարտադրի 42 ինքնաթիռ: Ավաիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս որոշումը կապված է տվյալ տեսակի ինքնաթիռների առաքման կասեցման պատճառով: Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ այս քայլի հետևանքով չի կրճատվի աշխատողների թիվը: Հիշեցնենք, որ տվյալ ինքնաթիռների մասնակցությամբ արդեն եղել […]

̰
Պոմպեոն պատասխանով է սպառնացել Վենեսուելայում ռուս զինվորականների ներկայությանը

07:18 05.04.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային սպառնացել է «պատասխանով»՝ Վենեսուելայում ռուս զինվորականների ներկայության համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում, Սիրիայում, Ազովի ծովում և մասնավորապես Վենեսուելայում Ռուսաստանի «վնասակար գործունեության» հարցը։ Վենեսուելայի հետ կապված, ինչպես նշել է Պոմպեոն, ԱՄՆ-ն արդեն ունի պատրաստի կոլեկտիվ պատասխաններ։ Մարտի սկզբին […]

̰
Մամեդյարովը պատասխանել է նույն ինքնաթիռով թռչող հայ լրագրողի հարցերին

00:16 05.04.2019

Բարսելոնա-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հայերը զրույցի են բռնվել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։  Թամարա Սարյանը նրան հարցրել է, թե ինչու է Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով հանդես գալիս: Զրույցի տեսագրությունը հրապարակել է asekose.am կայքը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լիտվացին ինքնաթիռի միակ ուղևորն է եղել

19:39 04.04.2019

Լիտվացի տղամարդը, բարձրանալով ինքնաթիռ, անակնկալի է եկել, երբ հասկացել է, որ Իտալիա թռչող Boeing 737-800-ի միակ ուղևորն է: Այս մասին հայտնում է The New York Post-ը: Սկիրմատաս Ստրիմաիտիսը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից ուղևորվում էր Իտալիայի հյուսիսում գտնվող Բերգամո քաղաք ՝ արձակուրդը այնտեղ անցկացնելու համար: Հայտնի է, որ ինքնաթիռը նախատեսված է եղել 188 ուղևորի համար, բայց այդ […]

̰
Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող 73-ամյա կինը բերման է ենթարկվել

12:33 03.04.2019

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին` ժամը 06.40-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին, որը 2007թ. մայիսի 25-ից Ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի […]

̰
Ես հղի չեմ, ուղղակի պաստա շատ եմ ուտում. Ռոնալդուի կինը՝ լրագրողներին

22:47 02.04.2019

Ռոնալդուի կինը հերքել է իր հղիության մասին լուրերը: Լրատվամիջոցները կասկածել էին, որ 25-ամյա արգենտինուհին, թոփ-մոդել Ջորջինա Ռոդրիգեսը հղի է: Սրան ի պատասխան` Ջորջինան խոստովանել է, որ ուղղակի մի քիչ գիրացել է, քանի որ պաստա շատ է ուտում:   «Մի շրջան կար, երբ ես հաճախակի էի ստիպված լինում թռչել մի քաղաքից մյուսը և շատ ժամանակ էի […]

̰
Գերմանիայում վթարի է ենթարկվել 35 ուղևոր տեղափոխող ավտոբուսը. կան տուժածներ

21:30 02.04.2019

Գերմանիայում վթարի է ենթարկվել 35 ուղևոր տեղափոխող ավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Պադերբորն քաղաքի մերձակայքում:  Ուղևորների մեծ մասը երեխաներ են: Հաղորդվում է, որ ավտոբուսը դուրս է եկել երթուղուց և հարվածել է ծառին:  Մարմնական վնասվածք է ստացել 30 մարդ: Նրանցից երկուսը, որոնք առավել ծանր վնասվածքներ են ստացել, փրկարարական ծառայության ինքնաթիռով են տեղափոխվել հիվանդանոց: […]

̰
Պուտինը հետմահու պարգևատրել է Վլադիմիր Բեղիյանին

22:55 01.04.2019

Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեղիյանը հետմահու պարգևատրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:  2018 թվականի սեպտեմբերին Բեղիյանը մասնակցել էր ինքնաթիռներից մեկի ուղևորների փրկարարական աշխատանքներին: 2018 թվականի սեպտեմբերի մեկին Utair ավիաընկերության ինքնաթիռը, որը իրականացնում էր Մոսկվա-Սոչի չվերթը, դուրս էր եկել թռիչքուղուց և բռնկվել: Բեղիյանը առաջիններից մեկն էր հասել օգնության, սակայն աշխատանքների ժամանակ նա սրտի նոպա […]

̰
S7-ի համասեփականատերը զոհվել է ավիավթարում

23:44 31.03.2019

Այսօր՝ մարտի 31-ին, Ֆրանկֆուրտի օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է Epic մասնավոր ինքնաթիռը, որը պատկանում է ռուսական «Глобус» ավիաընկերությանը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռը տեղափոխելիս է եղել S7 Group-ի ղեկավարությանը։ Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում երեք ռուս է գտնվել։ Ավիավթարի զոհ է դարձել S7 Group-ի համասեփականատեր, 55-ամյա Նատալյա Ֆիլյովան։ Forbes ամսագիրը 2018-ին նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար, […]

̰
Հայուհին դարձել է «Միսս Կալիֆոռնիա» մրցույթի հաղթող

16:12 31.03.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակություն հաստատած հայազգի Զառա Գեմիլյանը հաղթող է ճանաչվել «Միսս Կալիֆոռնիա 2019» մրցույթում: Այս մասին հայտնում է rusarminfo-ն: Հաղորդվում է, որ հայազգի գեղեցկուհին ծնվել է 1983 թվականին՝ Հայաստանում, որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, որից հետո մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: «Հայաստանն ինձ համար միշտ անուրջների վայր է եղել: Երբ ես […]

̰
Չիկագոյի օդանավակայանում մերկ տղամարդը փորձել է նստել օդանավ

23:59 30.03.2019

Չիկագոյի O’ Hare օդանավակայանում ինքնաթիռի թռիչքից առաջ բերման է ենթարկվել մերկ ուղևոր, հայտնում է Fox News-ը: Մարդիկ լուսանկարել են, թե ինչպես է ամբողջովին մերկ տղամարդը փորձել նստել ինքնաթիռ: Օդանավակայանի աշխատակիցներից մեկի թվիթերյան հրապարակման համաձայն՝ ոստիկանությունը տղամարդուն բերման է ենթարկել. անհասկանալի է, թե ինչպես է տղամարդը հայտնվել այդտեղ: Լուսանկարում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը բերման […]

̰
Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի վթարի նոր մանրամասներ են հայտնի դարձել

15:28 30.03.2019

Հայտնի են դարձել «Կարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի վթարի հետաքննության նոր մանրամասներ: BBC-ի տվյալներով` օդաչու Դևիդ Իբոթսոնը դալտոնիկ է եղել, այսինքն` նա չէր կարող գույները տարբերակել: Ավիացիայի կանոնների համաձայն` նման առանձնահատկությամբ օդաչուներին արգելվում են գիշերը թռիչքներ իրականացնել: Նաև հայտնի է դարձել, որ Իբոթսոնը իրավունք չուներ կոմերցիոն թռիչքներ իրականացնել, քանի որ նա լիցենզիա ուներ […]

̰
ԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստել, որով առաջարկվում է Թուրքիային չմատակարարել F-35 կործանիչներ

00:54 30.03.2019

Ամերիկացի մի խումբ սենատորներ օրինագիծ են ներկայացրել սենատին, որով առաջարկում է արգելափակել նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ռուսական C-400 ՀՕՊ համակարգերը ստանալու մտադրությունից։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այն կրում է «ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ օրինագիծ» անվանումը։  Օրինագծի համահեղինակներն են Օկլահոմա նահանգի սենատոր, հանրապետական Ջեյմս Լենֆորդը, դեմոկրատ […]

̰
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Boeing 737 MAX ինքնաթիռներն անվտանգ են

19:44 28.03.2019

Boeing 737 MAX ինքնաթիռներն անվտանգ են:  Այս մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտնել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության ղեկավար Դենիել Էլուելը: Նա նշել է, որ հանդիպումներ են տեղի ունեցել օդաչուների արհմիությունների հետ, ուսումնասիրվել են նշված մակնիշի բոլոր ինքնաթիռների ինքնագրիչների տվյալները և որևէ մեկի դեպքում չի հայտնաբերվել որևէ շեղում կամ անսարքություն, որը կարող է հանգեցնել աղետի: […]

̰
BACK_TO_TOP