20:17 04.05.2019
Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այդ մասին Twitter-ում գրել Էլ-Ատլյոյի քաղաքապետը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ ինքնաթիռում 7 մարդ է եղել։ Էլ-Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի թիմը որոնողական աշխատանքներ է իրականացնում։ Ներկա պահին ուղևորների և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ խոսքը Bell 412 ուղղաթիռի մասին է։
18:01 04.05.2019
Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության (Պենտագոն) ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ ցանկացած պարագայում Թուրքիան պետք է ընտրություն կատարի ամերիկյան F-35 ինքնաթիռներ և ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու միջև, քանի որ եթե գնի երկրորդը, վերջնականապես կզրկվի առաջինից։ Նա նշել է, սակայն, որ անկախ ռազմատեխնիկական այս խնդրից՝ Թուրքիան մնալու է ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը։ Ավելին, անկախ նրանից, […]
15:30 04.05.2019
Իսրայելի պաշտպանության ուժերը մայիսի 4-ին հայտարարել են Գազայի հատվածից մոտ 90 հրթիռների գործարկման մասին: «Այս ժամերի ընթացքում իսրայելական տարածքից Գազայի հատված է ուղարկվել գրեթե 90 հրթիռ: Հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգը չեզոքացրել է դրանցից տասնյակը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ: Իսրայելի օդուժի ինքնաթիռները պատասխան հարված են հասցրել: «Մի քանի րոպե առաջ իսրայելական բանակի […]
15:22 04.05.2019
Ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ, ռազմական փորձառու օդաչու Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար։ Այս մասին հայտնում է ամերիկյան զինուժի պաշտոնական ամսագիրը։ Հարգիյանը մինչ այս զբաղեցնում էր այդ տարածաշրջանում ամերիկյան օդուժի շտաբի պետի պաշտոնը։ Նա իր կյանքի ընթացքում 4000 ժամ թռիչքներ է իրականացրել F-22 և F-15C մարտական ինքնաթիռներով։ Երկուշաբթի օրը […]
13:39 04.05.2019
Վաշինգտոնը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Թուրքիայի հասցեին՝ վերջինիս կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ։ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ ռուսական համակարգերի գնման դեպքում Միացյալ Նահանգները կդադարեցնի Թուրքիայի տարածքում F-35 նորագույն ինքնաթիռների դետալների արտադրությունը։ «Եթե Թուրքիան որոշի չհրաժարվել Ս-400-ների վերաբերյալ իր որոշումից, մենք պետք է արտադրությունը տեղափոխենք Թուրքիայից», – ասել է Շանահանը։ […]
11:50 04.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Ինքնաթիռում գտնվել է 143 մարդ: Ավելի վաղ տարածված տեղեկություններով` դեպքը տեղի էր ունեցել օդ բարձրանալուց, սակայն այժմ հաղորդվում է, որ վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց և հայտնվել գետում, փոխանցում է CNN-ը: Նշվում է, որ ուղևորների և […]
08:50 04.05.2019
Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը, հայտնում է Korrespondent-ը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 135 ուղևոր է եղել և անձնակազմի 7 անդամ։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։ CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, […]
15:36 03.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեխնիկական ծառայության բեռնատարը հարվածել է կայանված Nordwind Airlines ավիաընկերության մարդատար Boeing ինքնաթիռին: Այս մասին հայտնում է РБК գործակալությունը: Ըստ օդանավակայանի ներկայացուցչի՝ Boeing ինքնաթիռը գտնվել է հեռավոր ավտոկայանատեղիում: Նրանում ուղևորներ և անձնակազմից մարդիկ չեն եղել: Նշվում է, որ 1962 թվականին ծնված վարորդը մեքենան վարելիս կորցրել է գիտակցությունը և հարվածել ինքնաթիռին:
17:50 02.05.2019
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիաբազաներից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավվել է առնվազն 2 միավոր մարտական ինքնաթիռ, ինչը հայտնի է դառնում Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից։ Օդուժի գործողությունները համադրվել են հակաօդային պաշտպանության ուժերի հետ։ Իրականացվել է յուրային զորքերի պաշտպանության գործողություն «հակառակորդի» օդային հարձակումից։ Ապա, ըստ սցենարի, ադրբեջանական ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին։
21:02 01.05.2019
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի F-35A կործանիչ ինքնաթիռը, որ F-35 ընտանիքի տարբերակներից մեկն է, առաջին անգամ կիրառվել է մարտի դաշտում՝ մասնակցելով Իրաքում ամերիկյան զինված ուժերի մարտական գործողություններին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ օդուժի կենտրոնական հրամանատարությունից։ Ապրիլի 30-ին այս տեսակի երկու բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները օդից հարվածներ են հասցրել Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օգտագործած թունելներին ու զենքի […]
11:34 01.05.2019
Մի քանի խոշոր ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Կարակաս, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ Air Europa և Iberia ընկերությունները չեղարկել են իրենց թռիչքները դեպի Վենեսուելայի մայրաքաղաք, իսկ Air France-ի ինքնաթիռը թռիչքի կեսից վերադարձել է: Air Europa ավիաընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ այսպես հնարավոր է չեղարկվեն մայիսի 2-10-ի չվերթները: Ավիաընկերությունը հաճախորդներին առաջարկել է փոխանակել […]
07:18 01.05.2019
ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի հանրապետության տարածքը։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրան հարցրել են, թե հիմա ինչ ուղերձ կհղի Մադուրոյին։ «Ինքնաթիռ վերցրեք»,- պատասխանել է Պոմպեոն։ Նա մի քանի անգամ կրկնել է, որ ժամանակն է՝ Վենեսուելայի նախագահը լքի այդ երկիրը։ «Նրանք, ովքեր պատրաստ […]
09:54 30.04.2019
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապարակել ռազմական ոլորտում երկրի կարևորագույն նախագծերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ Թուրքիայում զինվորական ծառայության նոր համակարգի ներդրման աշխատանքներն արդեն վերջին փուլում են։ Այդ նախագծի հետ կապված առաջարկները ներառվել են համապատասխան օրենքի նախագծում։ Եթե նախարարությունները համաձայնության գան այդ առաջարկների շուրջ, ապա նախագիծը կներկայացվի նախագահ Էրդողանի ստորագրմանը։ Նախարարության հայտարարության […]
23:50 28.04.2019
Boeing 767-ի շարժիչը թռիչքի ժամանակ բռնկվել է, գրում է The Sun-ը։ Ինչպես նշվում է, օդաչուները թույլտվություն են խնդրել արտակարգ վայրէջք կատարելու Տամբոյի միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Յոհաննեսսբուրգի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը թռչուններն են եղել, որոնք հայտնվել են ինքնաթիռի շարժիչում։ Տուժածներ չկան։
16:02 27.04.2019
Ավստրալիայի իշխանությունները որոշել են մինչև 2020 թվականը ոչնչացնել վայրի կատուների պոպուլյացիայի մի մասը՝ մոտ 2 միլիոն կենդանի։ Սրա նպատակն է երկրում ապահովել մյուս կենդանատեսակների անվտանգությունը, որոնց սպառնում են վայրի կատուները։ Առհասարակ կատուներն այդ մայրցամաք տարվել են 17-րդ դարում, ու քանի որ այնտեղ չկան խոշոր գիշատիչներ, իսկ կատուներն էլ չունեն բնական թշնամիներ, դրանք բազմացել են այնքան, […]
11:47 27.04.2019
ՌԴ-ում` Խաբարովսկի մոտակայքում, կործանվել է Як-18 թեթևշարժիչային ինքնաթիռ, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ վթարի հետևանքով կա 2 զոհ: Այս պահին դեպքի վայր են մեկնել մասնագետները, կատարվում է քննություն: Ըստ նախնական տվյալների` շրջանառվում է ինքնաթիռի կործանման մի քանի վարկած՝ մարդկային գործոն, ինքնաթիռի տեխնիկական անսարքություն, անբարենսպաստ եղանակային պայմաններ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
17:38 26.04.2019
Aeroflot ընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռիգայի օդանավակայանում: Հայտնի է, որ օդանավում միացել է տագնապի ազդանշանը: Այս մասին հայտնում է Звезда-ն: Նշվում է, որ օդաչուները հավաքել են 7700 կոդը, որը նշանակում է, որ ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Նախնական տեղեկություններով` օդանավը բախվել է մեծ թռչնի հետ: Արդեն հայտնի է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է […]
15:45 26.04.2019
Ավիավթարի հետևանքով մահացած ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հայրը` Օրասիոն, մահացել է սրտի կաթվածից: La Nacion-ի փոխանցմամբ` Օրասիո Սալան մահացել է Պրոգրեսո քաղաքում գտնվող իր տանը: Հունվարի 21-ին ինքնաթիռը, որում գտնվում էր Սալան, անհետացել էր ռադարներից Նորմանդյան կղզիների շրջանում: Ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերել էին Լա Մանշի հատակին՝ փետրվարի 4-ին:
13:36 26.04.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ապրիլի 26-ին լրագրողները հարց ուղղեցին նրա ձևակերպած «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի մասին: Նախարարին հիշեցրին՝ այս արտահայտությունը բուռն արձագանքի արժանացավ Հայաստանից դուրս: Հարցին՝ ի՞նչ էր ուզում ասել այդ արտահայտությամբ, Տոնոյանը պատասխանեց, որ ասվածն ասվել է արդեն, հորդորեց չշարունակել թեմայի քննարկումը: Մոսկովյան այցից մանրամասներին անդրադառնալով՝ նա նշեց, որ ամեն ինչ թափանցիկ […]
19:02 24.04.2019
Հայաստանն արդեն կատարել է ռուսական արտադրության «Սու-30» կործանիչ ինքնաթիռների գնման համար անհրաժեշտ առաջին վճարումը: Այս մասին Մոսկվայում ռուսական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տոնոյանի խոսքերով՝ առաջին փուլով նախատեսվում է գնել 4 միավոր այս ինքնաթիռներից, իսկ հետագայում դրանց թիվը կավելանա: Իսկ մատակարարումները սպասվում են այս տարվա ավարտին կամ մյուս տարվա սկզբին: […]
18:02 23.04.2019
Ապրիլի 25-ին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը: Խորհրդականը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Վլադիվոստոկում: Russia Today-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինը Ռուսաստան կժամանի իր հայտնի զրահապատ գնացքով: Իսկ մինչ դա ինքնաթիռներով Վլադիվոստոկ են արդեն ժամանել Հյուսիսային Կորեայի […]
16:31 23.04.2019
ԱՄՆ-ում ինքնաթիռի ընկնելու և պայթյունի պահը հայտնվել է համացանցում: Այս դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 18-ին: Երկշարժիչային, վեց տեղանոց Beechcraft Duke ինքնաթիռը, որը եղել է ամբողջովին լիցքավորված, թռիչքից ընդամենը մի քանի վայրկյան անց ընկել է ու պայթել: Ինքնաթիռն ընկել է` բարձրանալով 15 մետր: Այդ ժամանակ արագությունը եղել է մոտ 130 կմ/ժամ: Անկումից և պայթյունից հետո […]
12:39 23.04.2019
Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ավիաբազան կստանա «Սու-30ՍՄ» կործանիչներ, որոնք կփոխարինեն այստեղ տարիներ շարունակ հերթապահություն իրականացնող «ՄիԳ-29» ինքնաթիռներին։ Նախատեսվում է Հայաստան բերել 18 միավոր այդպիսի ինքնաթիռ։ Այս մասին անանուն աղբյուրներից հայտնի է դարձել ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությանը։ Փոխարինումը, ըստ այդ աղբյուրի, նախատեսվում է սկսել հենց հաջորդ տարի ու ավարտին հասցնել 2021 թվականին։ Այս աստիճանական փոխադրումն […]
14:20 22.04.2019
Ուսումնական թռիչքների ժամանակ Ադրբեջանի բանակը սկսել է շահագործել նաև Պակիստանից գնած «Սուպեր Մուշակ» ուսումնամարտական ինքնաթիռները։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Պակիստանյան նոր ձեռքբերումներին զուգահեռ թռիչքների ժամանակ կիրառվել են նաև նախկինում Ադրբեջանի բանակում եղած Լ-39 ուսումնական ինքնաթիռները և «Մի» ուղղաթիռները (սրանց կոնկրետ մակնիշը չի հիշատակվում)։ Օդաչուները կատարել են միայնակ ու զույգով, խմբերով թռիչքներ […]
17:50 20.04.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Wirtualna Polska պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «թիրախավորել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկուն», քանի որ լեհ առաջնորդը, վտանգելով իր կյանքը, այց էր կատարել Վրաստան: Սաակաշվիլիի խոսքով` Լեհաստանի նախագահն այդ քայլով փրկել էր Թբիլիսին ու Վրաստանի անկախությունը: «Ես հիշում եմ, թե ինչպես էր Վլադիմիր Պուտինը սպառնում […]
12:36 20.04.2019
Հայաստանի 27-ամյա քաղաքացին, որը բնակվում է Յալուտորոսկում, տուգանվել է ինքնաթիռի զուգարանում ծխելու համար: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից Տյումեն չվերթ իրականացնող ինքնաթիռում: Այս մասին հայտնում է ural-meridian.ru կայքը: Հայտնի է, որ ինքնաթիռի անձնակազմը նկատել է, որ ցուցիչներում վտանգի ռեժիմ ու անվտանգության ազդանշաններ են միացել: Այնուհետև, ըստ ազդանշանների, հասկացել են, որ ուղևորներից մեկը զուգարանում ծխում է: […]
22:37 19.04.2019
«Հրթիռային հակակարկտային կայանների թիվն ավելացնել չենք նախատեսում»,- ապրիլի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ այդ հարցը լրջագույն հարցերից մեկն է: Այսօր ունենք 500-ից ավելի կայաններ, որ կային նախկինում և այն հրթիռային կայանները, որ գնվել են նախորդ տարի: Հարցին լուծում տալու համար նախարարը վերջերս խորհրդակցություն է անկացրել ՝ լավագույն մասնագետների […]
23:59 17.04.2019
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Պանկրատով-Չոռնիին ոչ ադեկվատ պահվածքի համար ինքնաթիռից դուրս են հրավիրել, հաղորդում է Korrespondent-ը: Նշվում է, որ ականատեսներից մեկն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է դերասսանը դիմում ինքնաթիռի աշխատակիցներին: Բարնաուլ-Մոսկվա թռիչքի ժամանակ դերասանը խնդրել է 100 գրամ օղի և աղցան, ինչից հետո նրան խնդրել են լքել ինքնաթիռը: Տեսանյութում երևում է, […]
16:30 16.04.2019
«Կարդիֆ սիթի»-ն դիմում է ներկայացրել ՖԻՖԱ, որտեղ ապացույցներ է ներկայացրել «Նանտ»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի հետ կապված: Ուելսյան ակումբը հրաժարվում է արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար ֆրանսիական ակումբին վճարել 15 միլիոն ֆունտ սթեռլինգ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Կարդիֆ սիթի»-ն պնդում է, որ գործարքը ավարտելու համար անհրաժեշտ պայմանները չեն կատարվել ֆրանսիական ակումբի կողմից, և Սալան […]