TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

ինքնաթիռ

AirFrance-ի ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանում

23:27 08.05.2019

Փարիզից Հնդկաստանի Մումբայ քաղաք թռիչք իրականացնող ֆրանսիական AirFrance ավիաընկերության Airbus A-340-313 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, որից հետո վթարային վայրէջք կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավի վթարային վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չէ։

̰
Sukhoi Superjet 100-ի այրվելու հետևանքով զոհերի դիերն անճանաչելի են դարձել

14:04 08.05.2019

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի այրվելու հետևանքով զոհերի դիերն անճանաչելի են դարձել, հայտնում է NTV-ն: Նրանց դիերը կնույնականացվեն ԴՆԹ անալիզի միջոցով: Զոհերի հարազատներն արդեն հանձնել են համապատասխան փորձանմուշները: ԴՆԹ անալիզը նաև կհաստատի մահվան պատճառը: «Ենթադրաբար նրանց մեծ մասը զոհվել է ինքնաթիռի հրդեհի ընթացքում արտադրված թունավոր նյութերի պատճառով: Զոհերի գրեթե մեծ մասը գտնվել է […]

̰
Պոմպեոն, Բեռլինի փոխարեն, անակնկալ այցելել է Բաղդադ

13:55 08.05.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն անակնկալ այց է կատարել Իրաք, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ լրագրողներին, ովքեր ուղեկցում էին Պոմպեոյին, մինչև վայրէջքի պահը չի ասվել այդ մասին: Թույլ չի տրվել նաև տեղեկություն հայտնել նրա գտնվելու վայրի մասին, մինչև ինքնաթիռը չլքի երկրի տարածքը: Ի սկզբանե պլանավորված էր, որ Պոմպեոն կայցելի Բեռլին, սակայն վերջին պահին Պոմպեոն […]

̰
«Շերեմետևոյում» այրված ինքնաթիռից նոր տեսանյութ է հրապարակվել համացանցում

18:25 07.05.2019

Համացանցում հայտնել է նոր տեսանյութ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի աղետի առաջին րոպեներից: Տեսանյութը հրապարակել է НТВ հեռուստաալիքի Telegram-ում: Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ուղևորները իջնում այրվող ինքնաթիռից, արտակարգ իրավիճակների աշխատակիցները նրանց հեռացնում են ինքնաթիռից: Ուղևորներից մեկն իրեն վատ է զգում, նրան նստացնում են խոտերի վրա: Կնոջ դեմքը մոխրից սևացած է: […]

̰
Հայտնի է, թե ինչը կարող էր «Շերեմետևոյում» ինքնաթիռի կրակի թեժացման պատճառ դառնալ

18:14 07.05.2019

Քննիչները հայտնել են «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարած SSJ 100 ինքնաթիռի անձնակազմի թերացումները, ինչը կարող էր անուղղակի ազդեցություն ունենալ ինքնաթիռում բռնկված կրակի տարածման վրա: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ եզրահանգումները կատարվել են ինքնաթիռի օդաչուներ Դենիս Եվդոկիմովին և Մաքսիմ Կուզնեցովին հարցաքննելուց հետո: Մասնավորապես նրանք ասել են, որ վայրէջքից վայրկյաններ […]

̰
Մեքսիկայում ինքնաթիռ է ընկել․ կա 13 զոհ

07:58 07.05.2019

Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում տեղի ունեցած ավիաաղետի զոհ է դարձել 13 մարդ։ Այս մասին հայտնում է նահանգի հասարակական անվտանգության հարցերով նախարարությունը։ Bombardier Challenger 601 ինքնաթիռի վթարման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք՝ 10 ուղևորներն ու անձնակազմի 3 անդամները։ Վթարն անհայտ պատճառներով տեղի է ունեցել Օկամպո քաղաքի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է […]

̰
Մուրմանսկում SSJ-100 ինքնաթիռի զոհերի հիշատակին հուշահամալիր կկառուցվի

00:10 07.05.2019

Մուրմանսկում նախատեսվում է «Շերեմետևո» օդանավակայանում բռնկված SSJ-100 ինքնաթիռի զոհերի հիշատակին հուշահամալիր կառուցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մուրմանսկի նահանգապետի պարտականությունները կատարող Անդրեյ Չիբիսը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է դեպքի առնչությամբ ձևավորված հատուկ շտաբի նիստին: Չիբիսը նաև տեղեկացրել է, որ հարցը պետք է քննարկվի նաև հասարակական լայն շրջանակների հետ:

̰
Զելենսկին ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հարազատներին

18:06 06.05.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատներին ու տուժածներին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա գրել է, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար` նշելով, որ նման իրադարձությունները հիշեցնում են կյանքի կարևորության ու արժեքների մասին: «Զոհերին հետ չես բերի: Մենք ցավակցում […]

̰
Խուճապ և երեխաների ու կանանց ճիչեր. հրապարակվել է տեսանյութ այրվող ինքնաթիռից

15:42 06.05.2019

Համացանցում հրապարակվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ուղևորներից մեկի՝ ինքնաթիռի ներսում նկարահանած տեսանյութը: Կադրերում երևում է թե ինչպես են այրվում օդանավի պոչամասն ու թևերը: Մարդիկ խուճապի մեջ են, լսվում են կանանց և երեխաների գոռոցներ, իսկ ինչ-որ մեկը, հավանաբար, բորտուղեկցորդը, կոչ է անում խուճապի չմատնվել: Հիշեցնենք, որ այս աղետի հետևանքով զոհվել է 41 մարդ: «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած […]

̰
ՌԴ ՔԿ-ն Sukhoi Superjet 100-ի աղետի մի քանի վարկած է առաջ քաշել

15:35 06.05.2019

ՌԴ Քննչական կոմիտեն Sukhoi Superjet 100 ինքնաթիռի աղետի մի քանի վարկածներ է առաջ քաշել: Վարկածների թվում են օդաչուների, դիսպետչերների և թռիչքից առաջ ինքնաթիռի տեխնիկական վիճակի ստուգումն իրականացրած աշխատակիցների  ոչ բարձր մասնագիտական որակավորումը, օդանավի անսարքությունները և անբարենպաստ եղանակային պայմանները: Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հրահանգել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և հայտնաբերել բոլոր այն անձանց, որոնց գործողությունները […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին

15:09 06.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ […]

̰
Ռուսաստանում ևս մեկ միջադեպ է եղել օդանավակայաններից մեկում

13:36 06.05.2019

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ողբերգական միջադեպից հետո Ռուսաստանի Նորիլսկ քաղաքի (Կրասնոյարսկի երկրամաս) օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ու որոշ հատված իր ճանապարհը շարունակել գրունտի վրա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Պատճառը, ըստ լրատվամիջոցի գաղտնի աղբյուրի, եղել է այն, որ օդաչուները չեն կարողացել ինքնաթիռը պահել թռիչքուղում։ Այդ պահին օդանավում եղել է 100 մարդ, […]

̰
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում ինքնաթիռի հրդեհի զոհերի հարազատներին

12:57 06.05.2019

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություններ է հղել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի հրդեհի պատճառով զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել մյուս տուժածներին։ Այս մասին գրառում է արվել դեսպանության ֆեյսբուքյան էջում։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ «Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի վերոնշյալ օդանավակայանում կայծակի հարվածից հրդեհվել […]

̰
«Շերեմետևոն» աստիճանաբար վերականգնում է աշխատանքային գրաֆիկը

12:45 06.05.2019

«Աէրոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի վթարից հետո «Շերեմետևո» օդանավակայանն աստիճանաբար վերականգնում է աշխատանքային ռեժիմը: Հիշեցնենք՝  ինքնաթիռը վթարվել է մայիսի 5-ի երեկոյան՝ ընդհատելով թռիչքը դեպի Մուրմանսկ և 28 րոպե անց վերադառնալով «Շերեմետևո» կարողացել  է «կոշտ» վայրէջք կատարել երկրորդ փորձից հետո: Վայրէջի ժամանակ շասսին վնասվել է, շարժիչն այրվել է, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել: Զոհվել […]

̰
Գտնվել են վթարված ինքնաթիռի «սև արկղերը»

12:21 06.05.2019

«Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կոշտ վայրէջքի տեղում հայտնաբերվել են մի քանի «սև արկղեր», երկու արկղ դեռևս չի գտնվել: Այս  տեղեկությունը հաղորդում է Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռը և սրահից հանել բոլոր դիակները: Հիշեցնենք՝ վթարի հետևանքով զոհվել է 41 ուղևոր, որից 2-ը` երեխա: «Դիակների մեծ մասն արդեն ուղարկվել է […]

̰
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

12:13 06.05.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ […]

̰
«Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել

11:22 06.05.2019

«Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ինքնաթիռի վթարից հետո Մուրմանսկի շրջանում եռօրյա սուգ են հայտարարել, հայտարարել է մարզպետի պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»: «Ցավոք, հաստատվեցին ամենավատ կանխատեսումները: Հայտարարվեց, որ զոհվել է 41 մարդ: Հիմա ճշտվում են ցուցակները՝ որքան բնակիչներ կան Մուրմանսկի մարզից, աշխատանք կտարվի ամբողջ գիշեր»,- ասել է նա: Չիբիսը խորը ցավակցություն է հայտնել […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել ՌԴ-ում այրված ինքնաթիռի սրահից

07:18 06.05.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ ինքնաթիռի սրահից, որը մայիսի 5-ին բռնկվել էր «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է ուղևորներից մեկը նկարահանում օդանավի բռնկված թևը։ Կադրերում լսվում են Sukhoi Superjet 100-ի ուղևորների ճիչերը։ Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Մոսկվայից Մուրմանսկ թռչող ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վերադարձել էր։ Արտակարգ վայրէջքից հետո ինքնաթիռի շարժիչներն այրվել էին։ Վերջին […]

̰
Այրվող ինքնաթիռից ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան. «Աերոֆլոտ»

00:01 06.05.2019

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 այրվող ինքնաթիռից ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան։ Այդ մասին հայտնել է «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քարտուղար Մաքսիմ Ֆետիսովը։ «Ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան՝ նորմատիվով սահմանված 90 վայրկյանի փոխարեն»,- հայտնել է Ֆետիսովը «Россия 24»-ի եթերում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: […]

̰
ՄԱԿ-ը հանձնաժողով է ստեղծել՝ «Շերեմետևո»-ի դեպքը հետաքննելու համար

23:50 05.05.2019

Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հանձնաժողով է ստեղծել՝ «Շերեմետևո»-ի դեպքը հետաքննելու համար, փոխանցում է TАСС-ը։ «Հանձնաժողովը ձևավորված է և մեկնել է ավիավթարի վայր»,- հայտարարել է ՄԱԿ-ի օպերատիվ հերթապահը։ Հանձնաժողովը ղեկավարելու է Լեոնիդ Կաշիրսկին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է՝ Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռում ազգությամբ հայեր եղել են, թե ոչ

23:36 05.05.2019

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ճշտում է՝ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ և 6 տուժած։ […]

̰
SSJ-100-ի բորտուղեկցորդը մահացել է՝ փրկելով ուղևորներին

23:04 05.05.2019

«Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի բորտուղեկցորդը՝ Մաքսիմ Մոիսեևը, մահացել է՝ փրկելով ուղևորներին։ Այս մասին հաղորդում է «Вести»-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները պնդում են, որ նա մինչև վերջին պահը դուրս է բերել ուղևորներին այրվող ինքնաթիռից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ […]

̰
SSJ-100-ի վթարի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

22:33 05.05.2019

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել «Շերեմետևո»-ում SSJ-100-ի վթարի պատճառով։ Փոխանցում է RIA Novosti-ն։ Մոսկվայի ժամանակով 21։10-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում 12 չվերթ է հետաձգվել, 6-ը` չեղարկվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանում 7 չվերթ է հետաձգվել, 11-ը՝ չեղարկվել։ «Շերեմետևո» օդանավակայանում 69 չվերթ է հետաձգվել , 1-ը՝ չեղարկվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը […]

̰
Մոսկվա-Մուրմանսկ չվերթի զոհերի թիվը հասել է 13-ի. TASS

21:59 05.05.2019

Նվազագույնը 13 մարդ է զոհվել, 6 մարդ տուժել է «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններին: ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր 1 զոհի և 4 տուժածի մասին: Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի հրամանատանը արտակարգ վայրէջք էր խնդրել «Շերեմետևոյից» թռչելուց քիչ անց: […]

̰
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես չի գործում

21:42 05.05.2019

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը փակ է ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար՝ կապված ուղևորատար SSJ 100 -ի հետ կատարվածի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը: «Դա տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ավիաընկերության  Sukhoi Superjet 100 ինքնաթիռի պատճառով»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Հաղորդվում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանը հավելյալ ռեսուրսներ է գործի դրել «Շերեմետևոյի» ինքնաթիռների թռիչքների սպասարկան նպատակով: Ավելի […]

̰
Կրակը ոչնչացրել է «Շերեմետևոյում» արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մի մասը

21:26 05.05.2019

Վերջին տվյալներով՝ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է 1 զոհի և 4 վիրավորի մասին, որոնք տոիժել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի այրվելու հետևանքով: «Ներկա պահին հետաքննությունը ունի 1 զոհի և 4 տուժածի մասին տեղեկություն, որոնք դիմել են բժշկական օգնություն ստանալու նպատակով»,- RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից: Sukhoi Superjet […]

̰
10 մարդ է զոհվել «Շերեմետևոյում» այրվող SSJ 100-ի վայրէջքի ժամանակ

20:58 05.05.2019

10 մարդ է զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Superjet 100 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով, հայտնում է նորությունների «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին: «Նախնական տվյալներով՝ վթարային վայրէջքի և դրա հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ»,- ասել է աղբյուրը: Միաժամանակ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է 1 զոհի մասին: Գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և […]

̰
«Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռ է վայրէջք կատարել

20:20 05.05.2019

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռ է վայրէջք կատարել: Նախնական տեղեկություններով՝ դա «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 ինքնաթիռ է: Ինքնաթիռը օդանավակայան է վերադարձել Մուրմանսկ թռիչքից անմիջապես հետո: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ արդեն այրվում էր: В аэропорту Шереметьево пожар. Горит самолёт. Никого из других самолетов не выпускают. pic.twitter.com/raX0n5VhrO — Norenko Mikhail (@norenko_mikhail) May 5, 2019 […]

̰
ԱՄՆ-ում գետն ընկած Boeing-ի «սև արկղերից» մեկը գտել են անվնաս վիճակում

18:25 05.05.2019

Միացյալ Նահանգներում գետն ընկած Boeing-737 ուղևորատար ինքնաթիռից դուրս են բերել բորտային ինքնագրիչը՝ միանգամայն անվնաս վիճակում։ Այն ուղարկել են Վաշինգտոն՝ հետագա ուսումնասիրության ու ինքնաթիռի անկման պատճառների բացահայտման համար։ «Սև արկղերից» մյուսը, որ գտնվում է ինքնաթիռի պոչային մասում, առայժմ դուրս չի բերվել, քանի որ անցել է ջրի տակ, փոխանցում է CNN-ի կայքը։ Այս պահին ինքնաթիռի անկման պատճառները […]

̰
Հրապարակվել են կադրեր Ֆլորիդայում Boeing 737-ի վթարի վայրից

21:04 04.05.2019

RT հեռուստաալիքը Ֆլորիդայում Boeing 737-ի վթարի վայրից կադրեր է հրապարակել։ Ինչպես արդեն հայտնել ենք, Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Ինքնաթիռում գտնվել է 143  մարդ: Վայրէջք կատարելիս Boeing 737 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց և հայտնվել գետում, փոխանցում է CNN-ը: Նշվում է, որ ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի […]

̰
BACK_TO_TOP