08:21 27.08.2018
Չինաստանում ստեղծված՝ աշխարհի խոշորագույն երկկենցաղ ինքնաթիռ «Ցզիլուն» AG600-ը փորձարկում է անցել՝ թռիչք կատարելով Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքից Ցզինմեն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ AG600-ը կարող է օգտագործվել նաև ծովային միջավայրի մոնիթորինգի և բեռնափոխադրումների համար։ Դրա թռիչքային զանգվածը կազմում է 53․5 տոննա, այն կարող է զարգացնել մինչև 500 կմ/ժամ արագություն։ Ինքնաթիռը կարող է օդում գտնվել […]
10:26 26.08.2018
ԱՄՆ Ջորջիա նահանգի Սվայնսբորո քաղաքի օդանավակայանում թեթևշարժիչային ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 4, վնասվածքներ ստացել 1 մարդ։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։ Ինքնաթիռում գտնվել է 5 մարդ, այն պետք է ուղևորներին տեղափոխեր Սթեյթսբորո քաղաքի մերձակա տարածք՝ պարաշյուտով ցատկի համար։ Տուժածին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի պատճառները պարզվում են։
07:12 24.08.2018
Հունական Սկիատոս կղզում թռիչքի պատրաստվող ինքնաթիռը 12-ամյա բրիտանացի դպրոցականին հիվանդանոց է «ուղարկել»։ Տղայի համար հոսպիտալացում է պահանջվել այն բանից հետո, երբ տուրբիններից առաջացած օդի վիթխարի հոսքը «քշել» է նրան։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, կղզու օդանավակայանում։ Airbus 320-ի թռիչքին մոտիկից հետևելու համար տղան հոր և այլ զբոսաշրջիկների հետ չափազանց շատ էր մոտեցել թռիչքավայրէջքային ուղուն։ […]
14:51 21.08.2018
Կատարի թագավորական ընտանիքը վաճառքի է հանել իր շքեղ ինքնաթիռը՝ 10 լոգասենյակով, հարմարավետ ննջասենյակով, ահռելի հյուրասենյակով և նույնիսկ բուժկետով համալրված Boeing 747-8-ը, հայտնում է Daily Mail-ը։ Օդանավն ի սկզբանե նախատեսված է եղել 467 ուղևորի համար, սակայն թագավորական ընտանիքը դրա սրահն առավել ընդարձակ դարձնելու նպատակով հանել է նստատեղերի մեծ մասը: Այժմ այն նախատեսված է առավելագույնը 78 ուղևորի ու 18 հոգանոց […]
13:00 17.08.2018
Ըստ ԱՄՆ ռազմական հայտարարագրի՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 34 մլն դոլար է ծախսվել նախագահ Դոնալդ Թրամփի երկու պահեստային ինքնաթիռների ինտերիերը կատարելագործելու համար։ Այս մասին հայտնում է Defense One լրատվական պորտալը։ Նշվում է, որ օգոստոսի 14-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 16 մլն դոլարի պայմանագիր են կնքել «Բոինգի» հետ: Պայմանագրում ներառված է նախագահական ինքնաթիռներից մեկի՝ «ներքին դետալներով […]
12:19 14.08.2018
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Լոնդոն կատարած այցը սահուն և հարթ չի անցել։ «Մեզ հասած լուրերով՝ փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մինչ թռիչքը հանգրվանել են Մոսկվայի օդանավակայանի VIP սպասարկման սրահում, որտեղ պետք է մի քանի ժամ անցկացնեին՝ մինչև Լոնդոն թռչող ինքնաթիռը նստելը։ Բայց երիտասարդները, հավանաբար, շատ են ոգևորվել իրենց անսպասելի հաջողություններից և […]
08:19 14.08.2018
Ամերիկյան Յուտա նահանգի Փեյսոն քաղաքի բնակիչը թեթևշարժիչային «Cessna 525» ինքնաթիռով մխրճվել է իր առանձնատան մեջ, որտեղ գտնվել են նրա կինն ու երեխան։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը՝ Դուեյն Յուդը, մահացել է։ Նրա կնոջն ու երեխային հաջողվել է ողջ մնալ։ Տունը լրջորեն վնասվել է։ Ինքնաթիռի հարվածից հետո այնտեղ հրդեհ է […]
22:57 12.08.2018
Կանադայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռի վթարի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել Էբոտսֆորդ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ)։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Ականատեսների վկայությամբ՝ 1930-ականների ինքնաթիռի օդաչուն կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավիատրանսպորտն ընկել է դաշտում։ Ինքնաթիռում գտնվել է 5 մարդ, նրանք բոլորը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Տուժածներից 2-ը գտնվում են […]
15:03 10.08.2018
Ստամբուլի Աթաթուրքի անունը կրող միջազգային օդանավակայանում թուրքական Turkish Airlines և մարոկկոյական Royal Air Moroc ավիաընկերություններին պատկանող օդանավեր են բախվել: Այս մասին հայտնում է «Hurriyet» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավերի բախումն անզգուշության հետևանք է եղել: Ստամբուլ-Կասաբլանկա չվերթն իրականացնող Royal Air Moroc-ի ինքնաթիռի օդաչուն թռիչքի պատրաստվելիս անզգուշորեն դիպչել է դեպի Աթենք ուղևորությանը պատրաստվող թուրքական Boeing-777-ին։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Միայն երկու […]
21:38 06.08.2018
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնին պատկանող ավտոկայանատեղիի վրա, հաղորդում է KGO-TV-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը Կալիֆոռնիայում: ԶԼՄ-ների տեղեկություններով 5 զոհ կա, որոնք գտնվել են ինքնաթիռում: Ինքնաթիռն ընկնելիս վնասել է ավտոկայանատեղիում կանգնած մեքենաներից մեկը, բայց մեքենայում ոչ ոք չի եղել: Դեռևս հայտնի չէ ինքնաթիռի կործանման պատճառը:
16:58 05.08.2018
Շվեյցարական Ալպերում փոքր ինքնաթիռ է կործանվել։ Հաղորդվում է մոտ 20 զոհի մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների JU-52 HB-HOT ինքնաթիռը թռիչք էր կատարում Դյուբենդորֆից Ցյուրիխ: Օդանավում եղել է 17 ուղևոր, 2 օդաչու և 1 բորտուղեկցորդուհի: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։
16:24 04.08.2018
Թեթև շարժիչով երկու ինքնաթիռներ են բախվել ռումինական Սուչավա քաղաքի երկնքում: Օդաչուներից մեկը զոհվել է: Այս մասին հաղորդում է Agerpres գործակալությունը: Օդաչուները փորձնական թռիչքներ են կատարել ավիաշքերթից առաջ ռումինական օդանավակայաններից մեկում: Բախումից հետո ինքնաթիռները պայթել են: Օդաչուներից մեկը զոհվել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին հետաքննություն է ընթանում դեպքի մանրամասները պարզելու համար: […]
19:54 03.08.2018
Ամերիկացի ուղևորուհին հեռացվել է Korean Air ավիաընկերության Սեուլ-Սան Ֆրանցիսկո չվերթից այն բանից հետո, երբ քաշքշուկ էր առաջացրել ինքնաթիռում իրեն չպատկանող տեղի համար, հայտնում է News.com.au-ն: Հաղորդվում է, որ ուղևորուհին ինքնաթիռի տոմսը գնել էր էկոնոմ կարգի համար, սակայն սկսել է կռվել իրեն բիզնես կարգում տեղ ապահովելու համար: Բորտուղեկցորդուհիները ստիպված են եղել դուրս հանել նրան ինքնաթիռից: Միջադեպը […]
12:23 01.08.2018
Մեքսիկայում ինքնաթիռ է վթարվել, 98 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում են տեղական աղբյուրները: Aeromexico ավիաընկերության ինքնաթիռը վթարվել է թռիչքից անմիջապես հետո: Նշվում է, որ թռիչքի ժամանակ ուժեղ անձրև է տեղացել. օդաչուները ցանկացել են օդանավակայան վերադառնալ, սակայն ինքնաթիռն անկառավարելի է դարձել: Մեքսիկայի տրանսպորտի և կապի նախարար Խերարդո Լուիս Էսպարզան իր թվիթերյան էջում դեպքի մասին գրառում է կատարել: […]
11:57 30.07.2018
2014թ. անհետացած Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200-ի MH370 չվերթի ուղևորների ընտանիքները հաղորդել են, որ իրենց ներկայացված հաշվետվության մեջ չկան նոր տվյալներ օդանավի անհետացման պատճառների մասին, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ փաստաթղթում ուշադրություն է դարձվել միջադեպի թույլ տրված սխալների և գործողությունների սկզբունքներին, որոնք չէին պահպանվել: Գրեյս Նեյթանի խոսքով, որի մայրը գտնվում էր անհետացած ինքնաթիռում, ուղևորների ընտանիքները հույս ունեն, որ […]
21:32 29.07.2018
Շվեյցարական Ալպերում ֆրանսիական արտադրության, 4-տեղանոց թեթևշարժիչային ինքնաթիռը մխրճվել է սառցադաշտի գագաթի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հայտնում է The Local-ը: Այն օդ էր բարձրացել Սյոն քաղաքի օդանավակայանից՝ զբոսաշրջային թռիչք կատարելու համար։ Ինքնաթիռն ընկել է հարավային Վալե կանտոնի Դունանդ լեռնանցքի շրջանում։ Վթարի հանգամանքները հայտնի չեն։
18:21 28.07.2018
Ֆրանսիայի hյուսիս-արևելքում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել՝ օդաչուն և ուղևորներից մեկը, հաղորդում է Ardennais պորտալը: Դեպքը տեղի է ունեցել Շարլևիլ-Մեզիեր քաղաքի վարչական կենտրոնի մոտ: Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ օդանավում եղել է երեք ուղևոր և օդաչուն: Ուղևորներից երկուսը՝ 20 և 32 տարեկան, ողջ են մնացել, իսկ 68-ամյա օդաչուն և երրորդ ուղևորը, որի տարիքը հայտնի […]
15:13 24.07.2018
Իտալիան հունական իշխանություններին երկու ինքնաթիռ է տրամադրել հրդեհների մարման հարմար, որոնք խլել են 60 մարդու կյանք, հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: «Մենք խորապես ցնցված ենք Հունաստանում մարդկանց այդ քանակության մահվան փաստից: Իտալիան արդեն երկու Canadair ինքնաթիռ է տրամադրել»,- գրել է նա իր Twitter-ում: Հունաստանում երեկվանից մի քանի խոշոր հրդեհ է ծագել, հիմնականում՝ մայրաքաղաքի Ատտիկա […]
16:02 22.07.2018
Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտել, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ 100 հազար դրամի, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 1 միլիոն դրամի չափով: Այս մասին հայտնում է Iravaban.net-ը։ 119-րդ հոդվածը սահմանում է, օդանավում վարքի կանոնների խախտելը: Օրենքի համաձայն, օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները […]
17:07 18.07.2018
Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք և բացահայտել, թե ինչպիսին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը ներսից: Ինքնաթիռում կա ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, ահռելի մահճակալ, խորհրդակցությունների սրահ, կաշվեպատ կահույք, աշխատասենյակ և նույնիսկ մարզասրահ: Պուտինի «երկնային պալատն» արժե 500 մլն դոլար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Air Force One օդանավն արժե 1 մլրդ դոլար: Պուտինի օդանավն […]
07:13 18.07.2018
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում երկու թեթևշարժիչային ինքնաթիռների բախման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել ։ Այս մասին հայտնում է Miami Herald-ը։ «Cessna 172» և «Piper PA-34» ինքնաթիռներն ընկել են Մայամի-Դեյդ շրջանում։ Երկու տրանսպորտային միջոցներն էլ պատկանել են տեղի «Dean International» ավիադպրոցին։ Դրանք օդում բախվել են ու ընկել աերոդրոմից մոտ 15 կմ հեռավորության վրա։ Վթարի վայրում փրկարարները […]
20:50 14.07.2018
Հարավկորեական պաշտպանության գերատեսչությունը հայտարարել է, որ նման միջադեպերի պատճառով օդում բախումների վտանգ կա:
16:04 09.07.2018
Ռուսաստանը ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված ինքնաթիռի նոր տեսակ է մշակում, որը կկարողանա շարքից դուրս բերել ռազմական արբանյակները: Այս մասին հայտարարություն է տարածվել երկրի ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը հայտնում է, որ նոր ինքնաթիռը փոխարինելու է գալիս մինչ այժմ կիրառվող Ил-22ПП «Поробчик» տեսակին: «Այս մեքենան նոր բեռնախցիկային սարքավորում կունենա, որի շնորհիվ կկարողանա իրականացնել […]
23:48 06.07.2018
Չեխական Կառլովի Վարի քաղաքի օդանավակայանից մեկնելուց առաջ կառավարական ինքնաթիռը, որում գտնվել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, խափանվել է: Այս մասին հայտնում է Polsat հեռուստաալիքը: Օդաչուներն ստիպված են եղել արտակարգ արգելակում կիրառել, երբ օդանավը թռիչքավայրէջքային գոտում պատրաստվել է թռիչքի։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ինքնաթիռը կենթարկվի տեխզննության: Լեհաստանի վարչապետը Կառլովի Վարիում էր՝ չեխ գործընկեր Անդրեյ Բաբիշի հետ […]
15:42 06.07.2018
Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկոյե վոևոդությունում կործանվել է 22-րդ մարտավարական ավիացիոն բազայի ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռը: Ըստ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ինքնաթիռը կործանվել է գիշերային թռիչքի ժամանակ: Օդաչուն Սակուվկո քաղաքի շրջակայքում՝ Մալբորկից 18 կմ հեռավորության վրա կատապուլտ է արել և մահացել: Ինքնաթիռի բեկորները գտել են քաղաքից մեկուկես կմ հեռավորության վրա: Նշվում է, որ ավիացիոն պատահարների քննչական հանձնաժողովը […]
14:23 03.07.2018
Հուլիսի 2-ին Ադրբեջանի բանակի՝ 20 հազար անձնակազմի ներգրավմամբ մեկնարկած զորավարժությանն այսօր միացել է մարտական ավիացիան։ Երկրի զինված ուժերի ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները վերախմբավորման թռիչքներ են իրականացրել ու տեղափոխվել են պահեստային ռազմական օդանավակայաններ։ Վերադասավորումներ են եղել նաև հակաօդային պաշտպանության ուժերի շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Խոշոր զորավարժությանը մեծաթիվ անձնակազմից բացի, կիրառվելու է մեծ […]
09:58 01.07.2018
Լաս Վեգասի «Մաք-Կարան» միջազգային օդանավակայանում տուրբինային Beechcraft E-90 King Air ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց շասսիի։ Այս մասին հայտնում է Las-Vegas Review Journal-ը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին։ Ինքնաթիռում եղած 3 անձանցից ոչ ոք չի տուժել։ Շասսիի հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել հիմնական թռիչքա-վայրէջքային ուղուց ոչ հեռու։ Ինքնաթիռը փոքր-ինչ վնասվել է։ Նշվում է, […]
18:43 30.06.2018
Boeing ընկերությունը ցանկանում է արտադրել ուղևորափոխադրող գերձայնային ինքնաթիռ, որը կկարողանա զարգացնել 6 հազար կմ/ժ արագություն: Այս մասին հայտնում է The Independent-ը: Նոր ինքնաթիռը կարող է հատել Ատլանտյան օվկիանոսը մոտավորապես երկու ժամում, Խաղաղ օվկիանոսը՝ 3 ժամում: Ներկայումս գործող ինքնաթիռերը Լոնդոնից Նյու Յորք հասնում եմ մոտավորապես 7 ժամում: Boeing-ը հուսով է, որ կարողանա ստեղծել այնպիսի ինքնաթիռ, որով […]