TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

ինքնաթիռ

Մեքսիկական ինքնաթիռը տուրբուլենտ գոտում է հայտնվել 11,5 հազար մետր բարձրության վրա․ կան տուժածներ

12:26 28.09.2018

11,5 կիլոմետր բարձրության վրա մեքսիկական օդանավի տուրբուլենտային գոտում հայտնվելու հետևանքով մոտ 30 մարդ է տուժել։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ինքնաթիռի` կես ճանապարհին տուրբուլենտային գոտուն բախվելու հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը։ Ինքնաթիռը թռիչք է կատարել Մեքսիկայի՝ ԱՄՆ սահմանին գտնվող Տիխուանա քաղաքից, իսկ արդեն վայրէջքի ժամանակ բժշկական անձնակազմերն արդեն սպասում էին տուժածներին օգնություն […]

̰
Ադրբեջանում ստեղծվել է ռուսական ռազմական ինքնաթիռների սպասարկման կենտրոն

18:59 27.09.2018

Ռուսաստանի ուղղաթիռաշինական ընկերությունն իր արտադրած և Ադրբեջանի կողմից շահագործվող քաղաքացիական ու ռազմական ուղղաթիռների սպասարկման (նորոգման) կենտրոն է բացել Բաքվում։ Այն աշխատելու է ադրբեջանական Silk Way ընկերության նույնատիպ սպասարկման կենտրոնի բազայի վրա։ Այս մասին հայտնի է դարձել «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության փոխտնօրենի խոսքերից։ Սպասարկման կենտրոնն ամռան ընթացքում (հավանաբար՝ դեռ Silk Way ընկերության միջոցներով) նորոգել է Ադրբեջանում շահագործվող […]

̰
Ինքնաթիռում բռնկված սմարթֆոնը կարող էր դառնալ վթարի պատճառ

15:27 26.09.2018

Ավստրալիա թռչող Qantas ավիաընկերության ինքնաթիռում կոտրված սմարթֆոնը բռնկվել է: Այս մասին գրում է  Daily Mail-ը: Վայրէջքից երկու ժամ առաջ բիզնես դասի ուղևորները վառված ռետինի հոտ են զգացել: Ինչպես պարզաբանել է փոխադրող ընկերության ներկայացուցիչը, ուղևորներից մեկը գցել է հեռախոսը, որը արգելափակվել է նստարանի արանքում: Երբ նա փորձել է այն հանել և տեղաշարժել է նստարանը, սմարթֆոնը պայթել է: «Անձնակազմը […]

̰
Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը․ Արծրուն Հովհաննիսյան

01:35 26.09.2018

Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ահա և վերջապես հայտնաբերեցինք այն ինքնաթիռը, որը, ըստ էության, փնտրում էինք շատ երկար։ Այս ինքնաթիռի մասին գիտեինք շուրջ 15 տարի։ Ըստ ամենայնի՝ ամերիկյան DC-3 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կամ դրա հիման […]

̰
Ավստրիացին ինքնաթիռից սկուտերով թռիչք է իրականացրել

00:00 23.09.2018

Ավստրիացին սկուտերով թռիչք է իրականացրել 13.500 ոտնաչափ (մոտ 4000 մետր-խմբ.) բարձրությունից: Այս մասին հայտնում է Daily mail-ը: Հաղորդվում է, որ կասկադյոր Գյունթեր Շաքերմայերի հերթական գեղեցիկ թռիչքի պահը ֆիքսվել է մի քանի տեսախցիկներով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ինքնաթիռից սկուտերով ցատկելուց հետո սկսում մի շարք գեղեցիկ հնարքներ իրականացնել: Վերջապես նա որոշում է վայելել տեսարանը, […]

̰
Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով․ «Հրապարակ»

08:25 22.09.2018

«Հրապարակ»-ը գրում է․«Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։ Հարցին՝ հայոց «սև և սպիտակ» տիկնանց միջև շփումներ եղե՞լ են ֆորումի ժամանակ, մեր աղբյուրն ասաց․ «Եղել […]

̰
Իռլանդիայում օդաչուի` վերջին վայրկյանին կողմնորոշվելը փրկել է ինքնաթիռի ուղևորների կյանքը

15:00 21.09.2018

Ուղևորատար ինքնաթիռը, որ պետք է վայրէջք կատարեր Իռլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանում, հրաշքով փրկվել է կործանումից, երբ վերջին պահին օդաչուն որոշել է ռիսկի չգնալ ու ընդհատել է վայրէջքը՝ նորից օդ բարձրացնելով ինքնաթիռը։ Այս մանևրի տեսագրությունն արդեն հայտնվել է համացանցում։ Օդանավակայանի տարածքում սաստիկ ուժեղ քամի է եղել, և եթե ինքնաթիռն այդ պահին վայրէջք կատարեր, կարող էր շրջվել կամ […]

̰
Ռուսաստանն ավելի շատ ինքնաթիռ է կորցրել Սիրիայում, քան մյուս բոլոր երկրները միասին

14:11 20.09.2018

Ռուսաստանի օդուժի «Իլ-20» հետախուզական ինքնաթիռի խոցումն ամրապնդեց երկրի բանակի դիրքերը որպես Սիրիայում ինքնաթիռներ կորցրած բանակների թվում «առաջատար»։ Տվյալների վերլուծություններով զբաղվող Statista կայքի տեղեկություններով՝ այս պետությունը սիրիական հակամարտության ընթացքում արդեն 17 ինքնաթիռ է կորցրել։ Բոլոր մյուս պետությունները միասին, չհաշված Սիրիան, տարբեր միջադեպերի հետևանքով (մարտական խոցում, խափանում, վթար և այլն) կորցրել են 15 ինքնաթիռ և խոշոր անօդաչու […]

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ճանապարհով ընթացող մեքենայի վրա

12:11 20.09.2018

Երեք անձինք բախտի բերմամբ ողջ են մնացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում նրանց մեքենայի վրա է ընկել այդ մասով թռչող քաղաքացիական փոքր ինքնաթիռը։ Օդանավակայան վերադառնալու ճանապարհին տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, և ինքնաթիռն ընկել է բնակավայրով անցնող ավտոճանապարհի վրա։ Մեքենայի ուղևորները, ինչպես փոխանցում է ամերիկյան ABC կայքը, իրենց վրա իջնող ինքնաթիռը տեսել են […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

08:37 19.09.2018

ՀՀ ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորին ցավակցություն ենք հայտնում Սիրիայի երկնքում Իլ-20 ինքնաթիռի ողբերգության հետևանքով զոհված ռուս 15 զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։ Глубоко соболезнуем сослуживцам, родным и близким 15 российских военнослужащих, погибших в результате #трагедии с самолетом #Ил_20 в сирийском небе. #RestInPeace pic.twitter.com/X96OlP68i7 […]

̰
«Իլ-20» ինքնաթիռի կործանումից հետո Մոսկվայում Իսրայելի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

17:36 18.09.2018

Մոսկվայում Իսրայելի դեսպանը Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել Լաթաքիայում ռուսական ռազմական «Իլ-20» ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ թաքնվելով ռուսական օդանավի թիկունքում` իսրայելցի օդաչուները այն Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի հարվածի տակ են դրել: Որպես հետևանք՝ «Իլ-20»-ը խոցվել է C-200 կայանքի հրթիռով: Դրա հետևանքով 15 ռուս […]

̰
Իսրայելը ռուսական ինքնաթիռի խոցման մեղավոր է համարում Սիրիային, Իրանին ու «Հըզբոլլահին»

17:32 18.09.2018

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված ռուսական «Իլ-20»  ինքնաթիռի պատահական խոցման մեղքն Իսրայելը գցում է իր թշնամիների՝ Սիրիայի կառավարության, Իրանի և «Հըզբոլլահ» շարժման վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ համապատասխան գրառում կատարելով իր թվիթերյան էջում։ Israel expresses sorrow for the death of the aircrew members of the Russian plane that […]

̰
Հայտնաբերվել են Սիրիայում խոցված ռուսական ինքնաթիռի բեկորները

12:50 18.09.2018

Սիրիայում հայտնաբերվել է ռուսական «Իլ-20» ինքնաթիռի անկման վայրը: Ինքնաթիռը խոցվել էր սիրիական ՀՕՊ ուժերի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: Ինչպես նշել են գերատեսչությունում, ինքնաթիռն ընկել է Լաթաքիա նահանգի Բանիաս բնակավայրից 27 կմ արևմուտք: ՊՆ-ում նշել են, որ ռուսական նավերի տախտակամած են բարձրացվել ինքնաթիռի անձնակազմի անդամների դիերը, անձնական իրերը և […]

̰
Իսրայելական ավիահարձակման ժամանակ Սիրիայում ռուսական ինքնաթիռ է անհետացել

07:40 18.09.2018

Ռուսական հետախուզական «Իլ-20» ինքնաթիռն անհետացել է Սիրիայում։ Ինքնաթիռում գտնվել են 14 զինծառայողներ։ Նրանց ճակատագիրն անհայտ է։ Ինքնաթիռն անհետացել է Միջերկրական ծովի օդային տարածքից՝ Սիրիային ուղղված իսրայելական ավիացիայի հարվածների և ֆրանսիական «Auvergne» հածանավից հրթիռների արձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ  մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 23։00-ին՝ Սիրիայի ափից […]

̰
Աստանայի օդանավակայանում վայրէջքից հետո այրվել է ուղևորատար ինքնաթիռի շարժիչը

19:37 15.09.2018

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում վայրէջք կատարելուց հետո այրվել է ուղևորատար ինքնաթիռի շարժիչը: Այս մասին հայտնում է Ղազախստանի քաղավիացիայի կոմիտեն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Airbus A320 ինքնաթիռը պատկանում է Air Astana ընկերությանը: Այրվել է ինքնաթիռի ձախ շարժիչը: Օդանավակայանի հրշեջ ծառայության աշխատակիցների շնորհիվ հրդեհը տեղայնացվել է: Ինքնաթիռի 91 ուղևորներից ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության ինժեներական ծառայության աշխատակիցները […]

̰
Կատարի շեյխն Էրդողանին 400 մլն դոլարանոց ինքնաթիռ է նվիրել

16:43 13.09.2018

Կատարի Արաբական Էմիրության շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ իր համակրանքն ու Թուրքիայի հանդեպ վստահությունն արտահայտելու համար Էրդողանին ինքնաթիռ է նվիրել։ «Boeing-747-8» տեսակի VIP կահավորված ինքնաթիռը սեպտեմբերի 12-ին վայրէջք է կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում և ներառվել Էրդողանի անձնական ավիապարկում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 2012թ․ արտադրված ինքնաթիռը կահավորվել […]

̰
Բրիտանացին գտել է իր սերը` ինքնաթիռում տեղը շփոթելով

01:02 13.09.2018

Ադայա Կոենը Լոնդոնից Թել Ավիվ է մեկնելիս եղել։ Նրան թվացել է, որ պատուհանի մոտ իր տեղն զբաղեցրել են և երիտասարդին խնդրել է տեղափոխվել, գրել է Metro.co.uk-ը: Արդյունքում, Ադայան ու Մայքլ Հոֆմանը զրուցել են թռիչքի ընթացքում: Պարզվել է, որ նրանք երկուսն էլ Լոնդոնից են, սովորում են Իսրայելում և ունեն ընդհանուր ընկերներ: Հասնելով Իսրայել` Մայքլը աղջկան գտել է […]

̰
Ռուսաստանից ռազմական ինքնաթիռներ գնելու բանակցություններն ընթացքի մեջ են. Տոնոյան

14:46 12.09.2018

Հայաստանը Ռուսաստանից նախատեսում է գնել ռազմական ինքնաթիռներ, և այդ գործընթացը դեռ բանակցությունների փուլում է, պայմանագիր առայժմ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին` թե ինչ տեսակի են լինելու այդ ինքնաթիռները, Տոնոյանը չպատասխանեց, իսկ քանակի մասին հարցին պատասխանեց` շատ: Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ այս ինքնաթիռները գնվելու են ոչ […]

̰
2014թ. անհետացած ինքնաթիռը կփնտրեն Կամբոջայում

18:44 10.09.2018

2014 թվականին առեղծվածային ձևով անհետացած Boeing 777-ը կարող է գտնվել Կամբոջայի հսկա անտառներից մեկում: Այս մասին հայտնում է Mash-ը: Հաղորդվում է, որ մասնագետները նման եզրահանգման են եկել Google map-ի մի օբյեկտի լուսանկարից: «Այո՛, շատ հարցեր կան. նախ՝ ինքնաթիռը մի տեսակ տարօրինակ տեսք ունի (չափսերի առումով՝ այն Boeing-ից 7 մետրով ավելի մեծ է), երկրորդ՝ այս տեղանքն […]

̰
Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել․ կա 21 զոհ

14:57 09.09.2018

Հարավային Սուդանի կենտրոնական մասում ուղևորատար ինքնաթիռն ընկել է լիճը։ Հաղորդվում է 21 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ինչպես գործակալությանը հայտնել է քաղաքի տեղեկատվության հարցերով նախարար Յիրոլ Թաբան Աբել Ագեկը, ինքնաթիռը, որը նախատեսված է եղել 19 հոգու համար, թռիչք է կատարել մայրաքաղաք Ջուբայից։ Ողջ է մնացել 3 մարդ՝ 6-ամյա […]

̰
Սոչիում ինքնաթիռի անկման պատճառը քամին է եղել. «Կոմերսանտ»

15:28 08.09.2018

Ռուսաստանում օդանավակայանի տարածքում «Բոինգ-737» ուղևորատար ինքնաթիռի «կոշտ վայրէջքի» պատճառը քամու հանկարծակի փոփոխությունն է եղել։ Այս մասին հայտնի է դարձել ինքնաթիռի գրանցման սարքերի վերլուծության արդյունքում, հայտնի է դարձել «Կոմերսանտ» լրատվամիջոցին։ Մասնագետներին հայտնի է դարձել, որ ինքնաթիռը սովորական ռեժիմով մոտեցել է վայրէջքի գոտուն։ Երբ այն արդեն 100 մետր բարձրության վրա է եղել, գետնամերձ հատվածում նկատվել է ինքնաթիռի […]

̰
Ռուսաստանում պատրաստելու են ամենամեծ «ջրլող» ինքնաթիռը

18:12 06.09.2018

Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունները մտադիր են վերականգնել «Ա-40» Ալբատրոս ինքնաթիռների արտադրությունը։ Այս ինքնաթիռները խոշորագույնն են իրենց դասի մեջ։ Սրանք երկկենցաղ են՝ կարող են թռչել ու վայրէջք կատարել ջրի մակերեսից։ Այս ինքնաթիռն իր բեռներով կարող է մինչև 90 տոննա զանգված ունենալ, ինչը ռեկորդային ցուցանիշ է այսպիսի ինքնաթիռների համար։ Ալբատրոս ինքնաթիռների նախագծումն ու կառուցումը սկսվել է ԽՍՀՄ տարիներին, […]

̰
Դուբայից Նյու Յորք ժամանած ինքնաթիռը կարանտինային տարածք են տեղափոխել

23:43 05.09.2018

«Emirates Airlines» ընկերության ինքնաթիռը տեղափոխել են կարանտինային տարածք, երբ ուղևորներից 100-ի մոտ հիվանդության նշաններ են հայտնաբերել, տեղեկացնում է ABC News-ը: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 521  ուղևոր, որոնցից 2-ը բարձր ջերմություն են ունեցել, 100-ն՝ ուժեղ հազ: Ենթադրվում է, որ ուղևորների մոտ հարբուխի տեսակներից որևէ մեկն է: Միջադեպի մասին զեկուցվել է ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչություններին:  

̰
Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիային. SANA

07:43 05.09.2018

Իսրայելական ինքնաթիռները հարձակման են ենթարկել սիրիական Համա նահանգի շրջաններից մեկը։ Հաղորդվում է 1 զոհի և 4 վիրավորի մասին։ Սիրիայի պետական SANA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Իսրայելի ավիացիան հրթիռակոծել է Սիրիայի տարածքի մի շարք օբյեկտներ։ Նշվում է, որ ինքնաթիռները թռել են Բեյրութի կողմից, ցածր բարձրության վրա ներխուժել են սիրիական օդային տարածք […]

̰
Սոչիում վթարված ինքնաթիռի քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին

13:20 03.09.2018

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է, որ Սոչիում վթարված ինքնաթիռի քրեական գործը փոխանցեն Քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությանը: «Բաստրիկինը հանձնարարել է փոխանցել քրեական գործը հետագա քննության համար: Հետաքննության շրջանակներում կքննարկվեն դեպքի բոլոր հանգամանքները»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննիչները հարցաքննել […]

̰
Հրապարակվել է Սոչիում այրված ինքնաթիռի կարգավարների հետ բանակցությունների ձայնագրությունը

22:47 01.09.2018

Համացանցում հայտնվել է Սոչիում այրված ինքնաթիռի անձնակազմի և կարգավարների բանակցությունների ձայնագրությունը։ Ցամաքում օդաչուներին վստահեցրել են, որ եղանակը պատշաճ է, և տվել են վայրէջքի թույլտվություն։ Առաջին րոպեներին անձնակազմը հանգիստ քննարկում է եղանակային պայմաններն օդանավակայանի աշխատակիցների հետ։ Օդաչուներից մեկը հարցնում է․ «Օդերևութաբաններն ընդհանրապես ի՞նչ են խոսում կանխատեսման մասին»։ Նրան պատասխանում են․ «Օդերևութաբաններն ասում են՝ հեղեղ ողջ գիշեր»։ […]

̰
Սոչիում ուղևորատար ինքնաթիռ է այրվել վայրէջքից հետո. կան տուժածներ

11:11 01.09.2018

Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարելուց հետո սկսել է այրվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն՝ տարածաշրջանի արտակագ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին հղումով՝ օդանավից տարհանվել է 160 մարդ: «Սոչիի օդանավակայանում Մոսկվայից ժամանած Boeing 737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել: Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ»,- […]

̰
Իրաքը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի համար

08:13 01.09.2018

Իրաքը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի համար։ Ինքնաթիռն ուղևորվում էր Մոսկվայից սիրիական Լաթաքիա նահանգ։ «Տու-154 Մ» ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Իրան։ Այս մասին հայտնում է Al-Masdar News գործակալությունը։ Ինչպես նշում է աղբյուրը, ինքնաթիռը, հավանաբար, ևս մեկ անգամ կփորձի թռիչք կատարել Իրաքով՝ Սիրիայում հայտնվելու համար։ Բաղդադը դեռևս չի հայտնել նման որոշման պատճառը։

̰
Ամերիկյան ռազմական ինքնաթիռները կլիցքավորվեն օդում՝ թռիչքի ժամանակ

14:07 31.08.2018

Boeing ընկերությունը կարտադրի անօդաչու թռչող սարքեր, որոնց միակ խնդիրը կլինի ամերիկյան ռազմական ինքնաթիռների լիցքավորումը: MQ-25 անվանումը ստացած ծրագիրը կարժենա 805 միլիոն դոլար: Մինչև 2024 թվականը նախատեսվում է 4 լիցքավորող անօդաչուների ստեղծում: Դրանք կհանգրվանեն ամերիկյան ռազմանավերից մեկի վրա: Այս անօդաչուների յուրահատկությունը կայանում է նրանում, որ ամերիկյան կործանիչներն ու ռմբակոծիչները դրանք լիցքավորելու են օդում, հենց թռիչքի ժամանակ: […]

̰
Ֆլորիդայի ավիաբազայի տարածքում ինքնաթիռ է ընկել․ կան զոհեր

07:42 31.08.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ռազմաօդային ուժերի բազայի տարածքում քաղաքացիական փոքր ինքնաթիռի ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, խոսքը թեթևշարժիչային «Beechcraft B60» ինքնաթիռի մասին է։ Այն ընկել է «Էգլին» բազայի տարածքում, որը գտնվում է նահանգի հյուսիս-արևմուտքում։ Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք։ Այլ աղբյուրները հայտնում են 4 զոհի և […]

̰
BACK_TO_TOP