08:03 16.11.2018
ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են օրինագիծ՝ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով։ Այս մասին հայտարարել են օրենսդիր մարմնի արտաքին հարցերով կոմիտեում։ Որպես արգելքի պատճառներ սենատորները նշել են Եմենի հակամարտությունն ու լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը։ Օրինագծով նախատեսվում է զենքի վաճառքի դադարեցում, Եմենի քաղաքացիական պատերազմին մասնակցող արաբական կոալիցիայի ինքնաթիռների լիցքավորման արգելք, ինչպես նաև պատժամիջոցներ։ […]
08:37 15.11.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի պահանջով Սպիտակ տան աշխատակցուհին հեռացվել է։ Խոսքն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ Միրա Ռիկարդելի մասին է։ Այն, որ նա լքում է Սպիտակ տունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռիկարդելը քննադատել է նախագահի տիկնոջը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Ռիկարդելը […]
00:23 14.11.2018
Ամերիկյան Boeing 737 MAX ինքնաթիռներում կարևորագույն բացթողում են հայտնաբերել, որը կարող է վթարի պատճառ դառնալ։ Ամերիկյան Wall Street Journal լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ արտադրող ընկերությունը թաքցրել է այդ թերությունը, որը կարող է «քաշել» ճգնաժամային իրավիճակում։ Այս թերությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ինդոնեզիայում այս տիպի ինքնաթիռն ընկավ ծովը: Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից […]
16:50 12.11.2018
Ընտրությունը արդեն կատարված է, մնում է լուծել ֆինանսատեխնիկական հարցերը: Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Հայաստանի բանակի համար կործանիչ ինքնաթիռներ գնելու մասին հարցին: Տոնոյանը չհերքեց, որ դիտարկվել են ռուսական «Սու-30» և շվեդական «Գրիպեն» ինքնաթիռների տարբերակները: Այլ տարբերակներ դիտարկվե՞լ են, թե՞ ոչ, Տոնոյանը չմանրամասնեց:
16:19 12.11.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչ ինքնաթիռների գնումը դիտարկում է մյուս ինքնաթիռների հետ հավասար: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյան նշեց, որ կա նաև այլ առաջարկ, և շուտով կլինի որոշում գնման մասին, սակայն չմանրամասնեց, թե ինչ ինքնաթիռ են գնելու: Ժամանակը շատ չի մնացել, և պետք է արագ որոշումներ կայացնել, հայտնեց […]
18:42 10.11.2018
Ինդոնեզիայի իշխանությունները Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումից շուրջ երկու շաբաթ անց դադարեցրել են որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն՝ վկայակոչելով որոնողական խմբի ղեկավարին: «Մենք ներողություն ենք հայցում հասարակությունից, հատկապես զոհերի ընտանիքներից, եթե գործողությունների արդյունքում մենք չենք կարողացել բավարարել բոլորի սպասելիքները»,- հայտարարել է նա: Ինչպես ավելի վաղ SHANTNES.am-ը հայտնել էր՝ Ինդոնեզիայում թռիչքից 13 […]
13:45 10.11.2018
Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի պատվիրակությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Կորեական թերակղզու, Թայվանի և Հարավչինական ծովի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չնայած լարված հարաբերություններին՝ կողմերը պահում են համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պետքարտուղարն իր մտահոգություններն է հայտնել Հարավչինական ծովում […]
19:43 09.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել քրեական հեղինակություն համարվող անձի սպանության նախապատրաստության վերաբերյալ, մեկ անձ ձերբակալվել է։ Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն […]
23:59 08.11.2018
Կանադայում բեռնատար Boeing-747 ինքնաթիռը դուրս է եկել վայրէջքային գոտուց, հաղորդում է Haligonia-ն: Միջադեպի հետևանքով տուժել են անձնակազմի 5 անդամները: Նշվում է, որ ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Գալիֆակսի օդանավակայանում, ինչից հետո այն վայրէջքային ուղուց մոտ 50 մետր հեռավորության վրա է հայտնվել: Ինքնաթիռը վնասվել է, իսկ անձնակազմի անդամներն աննշան վնասվածքներ են ստացել: Օդանավը ուղևորվում էր Չիկագոյից Չինաստան, […]
22:20 08.11.2018
Ինդոնեզական Բենկուլու բնակավայրում մարդատար ինքնաթիռը բախվել է օդանավակայանի էլեկտրասյանը, այս մասին հաղորդում է The Jakarta Post պարբերականը: Boeing 737-900 ER-ը պետք է թռչեր Սուխարոն Խատա միջազգային օդանավակայանից, սակայն չվերթը հետաձգվել է, քանի որ էլեկտրասյանը բախվելուց օդանավի թևը վնասվել է: Տուժածներ չկան: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Նախնական վարկածով՝ միջադեպի մեղավորը կարգավարն է, որը սխալ հրահանգներ է տվել: […]
12:31 08.11.2018
ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 8-ի նիստում, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը զեկուցել է Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում: Որոշման նախագծով առաջարկվում է վարչապետին տրամադրվող ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ոչ թե վարչապետը, այլ կառավարությունը: Առաջարկվում է […]
11:28 08.11.2018
Մի քանի ռուսական ավիաընկերություններ ավելի վաղ հայտնել էին Boeing 737 Max ինքնաթիռների ձեռքբերման հնարավորության մասին:
18:44 07.11.2018
Ֆրանսիական L’Equipe պարբերականը Football Leaks-ի վերջին զեկույցից տեղեկություն է տարածել, որում մանրամասն ներկայացնում է 2017 թվականի ամռանը «Մոնակո»-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ տեղափոխման մանրամասները: Ըստ աղբյուրի՝ 2016/17 մրցաշրջանի վերջում ֆուտբոլիստը «մոնեգասկներից» պահանջել է 16 անգամ բարձրացնել աշխատավարձը, ինչից հետո նա կվաստակեր թիմի ավագ Ռադամել Ֆալկաոյի չափ՝ տարեկան 8 մլն եվրո: Ակումբը մերժել է, և հուլիսի […]
15:08 07.11.2018
100 հազար զինծառայող է մասնակցելու զորավարժությանը, որն սկսվում է Լեհաստանում նաև ՆԱՏՕ-ի պետությունների զինված ուժերի մասնակցությամբ։ Կոնկրետ Լեհաստանի բանակի համար սրանք լինելու են այս տարվա խոշորագույն վարժանքները։ «Անակոնդա-2018» անվանումն ստացած զորավարժության անմիջական մասնակիցները կլինեն Լեհաստանի զինված ուժերի 12 հազարից ավելի թվով զինծառայող։ Վարժանքներին մասնակցող այլ պետությունների տարածքում մասնակիցների քանակը կլինի մոտ 5 հազար։ Նրանք վարժանքներին […]
13:33 06.11.2018
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի իշխանությունները մտադիր են քաղաքի աղտոտված օդը մաքրել արհեստականորեն առաջացրած անձրևներով: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն: Այս գործողությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ին: Քաղաքի օդի աղտոտվածությունը մաքրելու գործընթացում ընդգրկված են ինքնաթիռները: Դրանք պետք է օդում տարածեն հատուկ նյութեր, որոնք անձրև են առաջացնում: Նյու Դելին կարող է դառնալ առաջին հնդկական քաղաքը, որն այս տեխնոլոգիան է […]
18:37 05.11.2018
Պատժամիջոցները կանդրադառնան ավելի քան 700 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վրա:
15:59 05.11.2018
Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվության բաժնից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ի և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ողջ անձնակազմին Սիրիայի ժողովրդին ու հայկական համայնքին ցուցաբերած պարբերական աջակցության համար: 2018թ. ընթացքում ՌԴ ԱԻՆ Իլ-76 […]
11:58 05.11.2018
Ինդոնեզական Lion Air ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել ջրի հետ մեծ արագությամբ ուժեղ բախման հետևանքով: Այդ մասին վկայում են սև արկղի վերծանումները, հայտնում է Տրանսպորտի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար Սոերջանտո Տաջախոնոն: Այս մասին գրում է Detik News-ը: Նրա խոսքով՝ ջրի հետ շփման ժամանակ շարժիչը պտտվում էր մեծ արագությամբ: Նա նաև նշել է, որ սև արկղը պարունակում է […]
23:58 04.11.2018
Կանադայի Օտտավայի շրջանում երկու ինքնաթիռների մասնակցությամբ պատահար է տեղի ունեցել, փոխանցում է CBC–ը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռները բախվել են օդում, որի հետևանքով ինքնաթիռներից մեկը վթարվել է, մյուսը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Օտտավայի օդանավակայանում։ Ինչպես հայտնում են, վթարված ինքնաթիռի օդաչուն զոհվել է։ CBC–ի փոխանցմամբ՝ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:11-ին։
16:52 03.11.2018
Իրանը սկսել է սերիական Kowsar կործանիչների արտադրությունը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Իրանի պաշտպանության նախարար Ամիրա Հաթամիի խոսքով՝ շուտով անհրաժեշտ քանակությամբ ինքնաթիռներ կարտադրվեն և կմիանան օդուժին: Ինչևիցե, որոշ ռազմական մասնագետներ կարծում են, որ այս կործանիչը F-5-ի կարբոնային նմանակն է: Այն (F-5-ը) առաջին անգամ արտադրվել է Միացյալ Նահանգներում 1960 թվականին:
11:39 03.11.2018
2019 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմի գործառույթների համար նախատեսված ֆինանսավորումը կկազմի 1 միլիարդ 184 միլիոն դրամի սահմաններում, որը կազմում է 2018 թվականի ֆինանսավորման 61,5 տոկոսը։ Այսինքն՝ 741 միլիոն դրամով պակասելու է նախագահական աշխատակազմին տրվող գումարը։ Բյուջետային այս տվյալները այսօր Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էմիլ Տարասյանը։ Նա բացատրեց, որ […]
20:40 02.11.2018
Վոլգոգրադի օդանավակայանը եռամյա դադարից հետո դեկտեմբերին կվերականգնի չվերթները երեք ուղղություններով` դեպի Ուզբեկստան, Տաջիկստան և Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է «Վոլգոգրադի միջազգային օդանավակայան»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը: Ինքնաթիռները Վոլգոգրադից Դուշանբե ու Տաշքենդ թռիչքներ իրականացրել են 2015թ., իսկ դեպի Երևան չվերթներ են իրականացվել 2014-2015 թթ., որից հետո դրանք դադարեցվել են: «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեպի […]
23:38 01.11.2018
Ինչպես գրում է rusarminfo.ru լրատվական կայքը, համացանցում գնալով մեծ տարածում է ստանում այն տեսանյութը, որում մի գյումրեցի Երևանից ինքնաթիռով թռչում է Մոսկվա, ընդ որում, ինքնաթիռում նա բացարձակ մենակ է: «Դուք երբևէ նման բան տեսե՞լ եք: Ես մենակ եմ ինքնաթիռում: Բորտուղեկցորդուհիները քնած են: Այսպիսի բան միայն ինձ հետ կարող էր պատահել: Ոչ ոք չի հավատա»,- տեսանյութում […]
09:39 01.11.2018
Փարիզի «Ռուասի-Շառլ դե Գոլ» օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ։ Ինչպես գրում է Parisien թերթը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ Air France-ի ինքնաթիռը կայանման հրապարակից շարժվել է թռիչքուղի, երբ դրան հետևից թևով հարվածել է Delta Air Lines-ի ինքնաթիռը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ֆրանսիական ավիափոխադրողի ինքնաթիռն ուղևորվում էր Սեն-Մարտեն, չվերթը տեղափոխել են այսօր, ուղևորներին […]
22:22 31.10.2018
Հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության օրը, բացվեց Ստամբուլի նոր՝ 3-րդ օդանավակայանը: Աշխարհի ամենամեծ օդանավակայանը դառնալու հայտ ներկայացրած «Ստամբուլ» անունը կրող օդանավակայանի բացումից անմիջապես հետո հայտարարություն տարածվեց, որ մինչ այս Ստամբուլում գործող 2 օդանավակայաններից թողունակությամբ ավելի մեծի՝ «Աթաթուրք» օդանավակայանով ուղևորափոխադրումները կկասեցվեն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 2019-ից թվականի հունվարի 1-ից տարեկան 63.9 մլն տարեկան ուղևորահոսք ունեցող «Աթաթուրք» […]
00:10 31.10.2018
Ադրբեջանի բանակի, սահմանապահ զորքերի, ներքին զորքերի, պետական անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումներն այսօր Նախիջևանում անցկացրել են խոշոր զորավարժություն։ Դրան մասնակցել են նաև օդային միջոցներ, հրետանային զորքեր և այլն։ Զորավարժությանը հետևել է անձամբ երկրի պաշտպանության նախարարը, իսկ պայմանական մարտական գործողություններին մասնակցել են. մոտ 1000 զինծառայող, 80-ից ավելի զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, 20-ից […]
12:12 30.10.2018
Օրերս լույս է տեսել ռուսական «ЦАМТО» (Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն) հերթական տարեկան ամփոփիչ զեկույցը, որի մի հատված հրապարակվել է ցանցում, և հենց այդ հատվածում են տեղ գտել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գնումների մասին տեղեկությունները։ Դրանք, ըստ ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի, հնացած են ու չեն թարմացվում։ Ադրբեջանագետն օրինակ բերեց Ադրբեջանի բանակում այս տարի ցուցադրված «Պոլոնեզ» բելառուսական […]
23:59 29.10.2018
Ստամբուլում կայանալու է նորակառույց 3-րդ օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հայտնում է ermenihaber-ը։ Օդանավակայանը կլինի ամենամեծն աշխարհում։ Օդանավակայանի տարածքը 76.5 մլն քառակուսի մետր է: Շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթում հաղթել էր թուրքական «Limak Kolin Cengiz Mapa Kalyon» ընկերությունը։ Կառուցման առաջին փուլի համար հատկացվել էր 6 […]
16:01 29.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: