TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

ինքնաթիռ

Հայկական սպառազինության 90 տոկոսը ռուսական արտադրության է․ Տոնոյան

17:32 01.12.2018

Այս պահին Հայաստանի զինված ուժերի սպառազինության 90 տոկոսը բաղկացած է ռուսական արտադրության զինատեսակներից։ Մյուս 10 տոկոս սպառազինությունը, որ ռուսական չէ, հիմնականում խաղաղապահության ու կապի ոլորտում օգտագործվող ռազմական արտադրանքն է։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։ Այս մասին նա ասել է այն համատեքստում, որ Հայաստանը չի բացառում ռազմական […]

̰
Երևանում ավարտին է մոտենում «Սու-30» ինքնաթիռների գնման պայմանագրի պատրաստումը․ ՏԱՍՍ

16:38 01.12.2018

Հայաստանի համապատասխան կառույցները առաջիկայում կավարկեն Ռուսաստանից «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռների գնման պայմանագրի պատրաստումը։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական մամուլին այսօր տված ասուլիսի ընթացքում։ Տոնոյանը նշել է, որ ավարտվում են 100 մլն դոլար ծավալով ռազմական վարկի մասին պայմանագրի կնքման աշխատանքները, ինչից լրագրողը բխեցրել է, որ վարկը վերցվում է հենց […]

̰
Անգելա Մերկելը G20 գագաթնաժողով է ուղևորվել սովորական չվերթով

12:00 01.12.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սովորական չվերթով է ուղևորվել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Տեխնիկական անսարքության պատճառով Մերկելի կառավարական ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Բեռլինից թռիչք կատարելուց անմիջապես հետո: BBC-ն գրում է, որ Անգելա Մերկելը Քյոլն քաղաքում մտադիր էր նստել պահեստային ինքնաթիռ, սակայն այլ կառավարական  ինքնաթիռների ժամանակացույցերի հետ անհամապատասխանության պատճառով դա անհնար է եղել: […]

̰
Սան Պաուլոյում փոքր ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր և վիրավորներ

10:37 01.12.2018

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի բնակելի հատվածում փոքր ինքնաթիռ է ընկել տների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: Ինքնաթիռի ընկնելուց հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
ԱՄՆ-ի ավիաընկերություններից մեկը ծաղրել է երեխային անսովոր անվան համար

14:04 30.11.2018

Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերությունը ծաղրել է երեխային անսովոր անվան համար: Երեխայի անունը կազմված է այբուբենի առաջին 3 տառերից: Այս մասին գրում է iz.ru-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էյբիսիդի Ռեդֆորդ անունով աղջնակը ինքնաթիռ է նստել Կալիֆոռնիայից Տեխաս մեկնելու համար: Ավիաընկերության աշխատակիցներից մեկը ծիծաղել է և գործընկերներին պատմել՝ երեխային ցույց տալով: Աշխատակիցը […]

̰
Ինքնաթիռի անսարքության պատճառով Մերկելը բաց կթողնի G20 գագաթնաժողովի առաջին օրը

07:17 30.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բաց կթողնի Արգենտինայում G20 գագաթնաժողովի առաջին օրը՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով։ Կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտի փոխանցմամբ՝ Մերկելը չի կարող անցկացնել ծրագրված հանդիպումներն ըստ գրաֆիկի։ Այս մասին փոխանցում է Die Welt-ը։ Նշենք, որ տեխնիկական խոտանի պատճառով կառավարական օդանավը երեկ Քյոլն էր վերադարձել թռիչքից մեկ ժամ անց։ Նման որոշում էր ընդունվել […]

̰
Սիրիայի ՀՕՊ համակարգը ոչնչացրել է իսրայելական ինքնաթիռ և 4 հրթիռ

01:08 30.11.2018

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը Դամասկոսի հարավում գտնվող Ալ-Քիսվա բնակավայրի օդային տարածքում իսրայելական ռազմական ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել՝ նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգը ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել` նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին»,- հայտնել է աղբյուրը։ Սիրիայի հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրում է Սիրիայի […]

̰
Նյու Յորքի օդանավակայանում Թրամփի ինքնաթիռը վնասվել է

07:39 29.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող մասնավոր ինքնաթիռը վնասվել է նյույորքյան Լա-Գուարդիա օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Associated Рress-ը։ «Boeing 757»-ը վնասվել է այլ ինքնաթիռի հետ բախման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ցամաքում։ Երկրորդ ինքնաթիռը դեպի կայանման վայր շարժվելիս հարվածել է Թրամփի ինքնաթիռի թևին։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

̰
Ամերիկյան ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել Կերչի նեղուցի հատվածում

13:40 28.11.2018

Boeing P-8A Poseidon-ը պարեկային հականավային ինքնաթիռ է, որը նախատեսված է հակառակորդի սուզանավերի հայտնաբերման և ոչնչացման համար:

̰
Վենեսուելան խոցել է կոլումբացի թմրավաճառների 4 ինքնաթիռ

07:15 28.11.2018

Վենեսուելայում վերջին 15 օրերի ընթացքում խոցվել են կոլումբացի թմրավաճառների 4 ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Ինքնաթիռները խոցվել են բոլիվարական օդուժի կողմից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Վենեսուելայում 2013 թվականից գործում է օրենք, որը թույլ է տալիս հարվածել թմրամաֆիայի ինքնաթիռներին։ Այդ օրինագծի մշակման առաջարկն արել էր դեռևս նախկին նախագահ Ուգո Չավեսը, […]

̰
Ավստրալիայում մեծ անտառային հրդեհներ են. կրակը հասել է բնակելի շենքերին

23:39 23.11.2018

Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգում մեծ անտառային հրդեհ է բռնկվել, հաղորդում է ABC ռադիոկայանը: Նյուքասլի հյուսիսային շրջաններում հրդեհն արդեն հասել է բնակելի շենքերին: Նշվում է, որ հրշեջներին հաջողվել է հսկողության տակ վերցնել բռնկման օջախներից մի քանիսը, սակայն ուժեղ քամին չի նպաստում հրդեհի մակերեսի նվազեցմանը: «Կրակը շատ արագ է տարածվում, այս պահին կրակի դեմ պայքարի համար ներառել ենք […]

̰
«Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացուն հարվածած ինքնաթիռի օդաչուները կհարցաքննվեն

18:44 23.11.2018

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքի պահին ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանին հարվածած «Boeing-737» ինքնաթիռի օդաչուները կհարցաքննվեն տրանսպորտային անվտանգության կանոնների խախտման գործով իբրև վկաներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ներկայում անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուներին հարցաքննում են իբրև վկաների»,- ասել է գործակալության աղբյուրը: Կատարվել է նաև ինքնաթիռի մանրակրկիտ զննություն: Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 21-ին «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա […]

̰
Ռուս օդաչուի սպանության գործով 9 սիրիացի կձերբակալվի

00:47 23.11.2018

Բասմանի դատարանը ռուս օդաչու Օլեգ Պեշկովին սպանելու կասկածանքով 9 սիրիացիների ձերբակալման վճիռ է կայացրել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին: «Դատարանն ընդունել է որպես խափանման միջոց ձերբակալության վերաբերյալ միջնորդությունը»,- ասել է դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան: Նրանց հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված: Հիշեցնենք, որ Օլեգ Պեշկովը ղեկավարել է Су-24 ինքնաթիռի […]

̰
Գյումրիում վարպետության դաս է անցկացրել հայտնի թավջութակահար Արտյոմ Մանուկյանը

23:43 22.11.2018

Գյումրիի Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում վարպետության դաս է անցկացրել Եվրոպայում և Լոս Անջելեսում հայտնի թավջութակահար Արտյոմ Մանուկյանը: Արվեստի դպրոցների սաների ու Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների համար նա կատարել է հայտնի ջազային ստեղծագործություններ, ներկայացրել իր երաժշտական կենսագրության հետաքրքիր դրվագները: Հայտնի թավջութակահարը բեմ բարձրանալուց հետո առաջարկել է վարպետության դասը վերածել ազատ ու ինտերակտիվ շփման, […]

̰
Նոր վարկած, թե ինչպես է ՀՀ քաղաքացին «Շերեմետևոյում» հայտնվել ինքնաթիռի անիվների տակ

17:03 22.11.2018

25-ամյա Ալբերտ Եփրեմյանը նոյեմբերի 20-ին Մադրիդից արտաքսվելուց հետո ժամանել էր Մոսկվա:

̰
Ձեր հռետորաբանությունը հարմարեցրեք գրավոր տեքստերի համար, շուտով դրա անհրաժեշտությունն ավելի շատ կլինի. Միրզոյանի խորհուրդը Աշոտյանին

13:22 22.11.2018

Ազգային ժողովում այսօր բանավեճ ծավալվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև:  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ  արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մի առաջարկ է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից: Աշոտյանն առաջարկել է, […]

̰
Առանց մեխանիկական դետալների առաջին ինքնաթիռը թռիչք է կատարել

12:08 22.11.2018

Սա առաջին ինքնաթիռն է, որն օդ է բարձրացել մի շարժիչի օգնությամբ, որում բացակայում են պտուտակները:

̰
Անտարկտիդայի սառույցների տակ էներգիայի առեղծվածային աղբյուր է հայտնաբերվել

11:37 22.11.2018

Պարզվել է, որ ուսումնասիրվող հատվածում սառույցը հալվում է ներքևից վերև:

̰
Հրապարակվել է ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737-ի օդաչուների խոսակցությունը

11:23 22.11.2018

Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող օդանավի օդաչուն կարգավարներին հայտնում է, որ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է նապաստակի:

̰
«Շերեմետևո»-ում մահացած Ալբերտ Եփրեմյանը դեպքից ժամեր առաջ հարվածել է ՌԴ վաստակավոր արտիստին

20:16 21.11.2018

«Շերեմետևո» օդանավակայանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Ալբերտ Եփրեմյանը դեպքից ժամեր առաջ Մադրիդ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հարվածներ է հասցրել ռուս հայտնի բալետմայստեր, ՌԴ վաստակավոր  արտիստ Սերգեյ Ռադչենկոյին: «Նա մի քանի անգամ հարվածեց մի տղամարդու, այնուհետև միջամտեցին բորտուղեկցորդուհիները: Նրան ստիպեցին, որ գա և իր տեղը նստի: Նա նստեց և սկսեց ինձ նայել: Ես ուշադրություն չդարձրի: Հանկարծ հարված զգացի […]

̰
ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու համար «Շերեմետևո» օդանավակայանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել

15:59 21.11.2018

«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է զբաղվի  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքների քննությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» լրատվական ծառայությունը՝ հղում անելով «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոյին: Ներադկոն ասել է, որ դեպքի հետաքննությունը նպատակ ունի կանխել հետագայում նման դեպքերի կրկնությունը: Քննության համար կպահանջվի 10 օր: Թե ինչն է եղել ողբերգական միջադեպի պատճառը, […]

̰
Հայտնի է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա հայտնաբերված երիտասարդի ինքնությունը

11:44 21.11.2018

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դեսպանությունը հաստատում է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացի, 1993թ. ծնված Ա. Գ. Եփրեմյանի մահվան մասին տեղեկությունը: ՌԴ քննչական կոմիտեից դեսպանությանը հայտնել են, որ կատարվում են քննչական գործողություններ՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Նշվում է, որ դեսպանությունը մշատական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ: […]

̰
«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել

09:42 21.11.2018

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին հարվածել է մի տղամարդու։ Վերջինս մահացել է։ Հաղորդվում է, որ նա ազգությամբ հայ է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20։10-ին։ ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ տղամարդը 25 տարեկան է։ Թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ։ Զոհը եղել է Հայաստանի […]

̰
Թուրքիայում ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել

19:02 19.11.2018

Թուրքիական Դենիզլի նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, կործանվել է երկրի ռազմաօդային պաշտպանության ուժերի ուսումնական ինքնաթիռ, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Տեղի ունեցած ավիավթարի հավանական պատճառները, վթարի պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը ներկա պահին հայտնի չէ: Փրկարարական աշխատանքներ են ընթանում: Դեպքի վայր են մեկնել փրկարարները և արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները: Anadolu գործակալության տվյալներով՝ Դենիզլիի նահանգապետ Հասան Կարախանը հաստատել է ինքնաթիռի […]

̰
ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ինքնաթիռը վթարվել է․ կան զոհեր

12:41 18.11.2018

ԱՄՆ Տեխաս նահանգում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ինքնաթիռը վթարվել է։ Ինքնաթիռում գտնված 2 անձինք զոհվել են։ Այս մասին հայտնում է Fox7 հեռուստաալիքը։ North American P-51 Mustang կործանիչը թռիչք է իրականացրել միջոցառման ժամանակ, որը նվիրված  է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողություններին։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրեդերիկսբերգ քաղաքում։ Կործանիչն ընկել է ավտոկայանատեղիի վրա։ Վթարի պատճառները պարզվում […]

̰
Նախագահն իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

11:25 17.11.2018

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Ալեսանդրո Պրոֆումոյին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան։ «Լեոնարդո» […]

̰
Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվայի երկնքում հազիվ է խուսափել այլ ինքնաթիռի հետ բախումից

19:12 16.11.2018

Ադրբեջանական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը Մոսկվայի երկնքում հազիվ է խուսափել Մոսկվայից Պենզա ուղևորվող ինքնաթիռի հետ բախումից: Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ Բաքվից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը քիչ է մնացել՝ ավիավթարի պատճառ դառնա: Հաղորդվում է, որ երեկ՝ Մոսկվայի ժամանակով ժ. 18։00-ին, դիսպետչերները հաղորդագրություն են ստացել «Սիբիր» ավիաընկերության  Е-170 ինքնաթիռի անձնակազմից, որը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղևորվում էր Պենզա, որ գործել է […]

̰
Յուրօրինակ պատկերազարդումներ ժամանակակից իրականության տխուր դրսևորումների մասին

12:57 16.11.2018

Իտալացի պատկերազարդող Մարկո Մելգրատին ներկայացրել է իր աշխատանքները, որոնք արտացոլում են ժամանակակից մարդու կյանքն ու մտահոգությունները: Ինքնատիպ են նաև դրանց վերնագրերը: Ստորև ներկայացնում ենք մի քանիսը: Սուտասանը Ոտնձգություն Կախարդական գորգ-ինքնաթիռ Քավարան Կոռուպցիա Էգո  

̰
Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել. Աղաբեկյանը՝ իրեն քննադատողների մասին

12:06 16.11.2018

Պաշտոնաթող գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը պատասխանել է իր հասցեին հնչած քննադատություններին։ Աղաբեկյանը մինչ այս քննադատել էր Հայաստանի իշխանությունների որոշումը կործանիչ ինքնաթիռներ գնելու վերաբերյալ՝ համարելով, որ այդ ինքնաթիռներն անելիք չունեն տեղական ռազմական թատերաբեմում։ Ֆեյսբուքյան նոր գրառման մեջ Աղաբեկյանը դժգոհություն է հայտնում իր հասցեին հնչող քննադատության ցածր որակից․ «Իմ հայտնած տեսակետը ՀՀ ԶՈՒ կործանիչ ավիացիա […]

̰
Կանադայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

11:19 16.11.2018

Կանադայում Provincial Airlines ավիաընկերության ուղևորատար Bombardier DHC-8  ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի, հաղորդում է CTV-ն: Դեպքը տեղի է ունեցել Ստիվենվիլի օդանավակայանում: Օդանավում եղել է 47 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Օդաչուի հնարամտության շնորհիվ ոչ ոք չի տուժել: Դեպքը հետաքննում է Կանադայի տրանսպորտի գծով անվտանգության խորհուրդը:  

̰
BACK_TO_TOP