TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

ինքնաթիռ

Հայաստանում ավիաուղևորների իրավունքների պաշտպանության նոր ծառայություն է ներդրվում

12:38 07.02.2019

Հայաստանում ներդրվում է բոլորովին նոր ծառայություն, որի նպատակը հայ, ինչպես նաև օտարերկրյա ուղևորների, մասնավորապես` ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն է: Ավիաթռիչքների հետաձգման, ուշացման և/կամ չեղարկման դեպքում ուղևորներին օգնության կհասնի Passenger.am (ես ուղևոր եմ-անգլերեն) օնլայն առցանց համակարգը, որին դիմելով ուղևորները կկարողանան օրինախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել: Կայքը օրեր անց հասանելի կլինի ուղևորին և հանրությանը: […]

̰
Կոլումբիայում վայրէջք են կատարում Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ

22:14 06.02.2019

Կոլումբիայում վայրէջք են կատարում Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ: Այս մասին հաղորդել է Կոլումբիայի արտգործնախարարությունը:  «Վենեսուելայի ժողովուրդն այդ օգնության կարիքն ունի: Իսկ ի՞նչ պետք է անի նախագահ Մադուրոն: Ընդամենը պետք է չխանգարի, որպեսզի վենեսուելացի մեր եղբայրները ստանան այդ օգնությունը»,- ասել է Կոլումբիայի ԱԳ նախարար Կարլոս Տրուխիլյոն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վենեսուելացի զինվորականները փակել […]

̰
Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

18:35 06.02.2019

Փետրվարի 6-ի առավոտյան Իսպանիայի կենտրոնական հատվածում ոչ շատ մեծ ինքնաթիռ է վայր ընկել: Ինքնաթիռում գտնվող ամուսնական զույգը զոհվել է, ինչի մասին տեղեկացնում է Lavanguardia-ն: Ինչպես նշվում է, վթարը տեղի է ունեցել Քիհորնի քաղաքապետարանի մոտ: Վթարի հետևանքով զոհվել են մոտ 50 տարեկան կին և տղամարդ: Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, շտապօգնության աշխատողներ և իրավապահ մարմիններ: Կատարվածի պատճառները […]

̰
Կրասնոդարում մառախուղի պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել, Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

17:36 06.02.2019

Կրասնոդարում մառախուղի պատճառով ավելի քան 10 ավիաչվերթ է հետաձգվել. Մոսկվայից ու Երևանից մեկնած ինքնաթիռները Սոչիի և Դոնի Ռոստովի պահուստային օդանավակայաններում են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Թանձր մառախուղի պատճառով երեքշաբթի երեկոյան Կրասնոդարում մի շարք ավիաչվերթներ են հետաձգվել: «Մոսկվայից ու Երևանից երկու ինքնաթիռ Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում են: Ավիաընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված չվերթների […]

̰
Հռոմի պապը պատրաստ է Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի կարգավորման միջնորդ դառնալ

16:14 06.02.2019

Հռոմի պապը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, եթե դրան համաձայն լինեն հակամարտող երկու կողմերը, գրում է AP-ն: Նշվում է, որ Հռոմի պապը նման հայտարարություն է արել ինքնաթիռում` ԱՄԷ-ից Վատիկան վերադառնալիս: Նա նշել է, որ ստացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակը, որում նա կոչ է արել վերսկսել բանակցությունները, սակայն պապը դեռ չի […]

̰
Էմիլիանո Սալայի շունը սպասում է տիրոջ վերադարձին

00:21 06.02.2019

Ավիավթարից հետո անհետ կորած Էմիլիանո Սալայի քույրը՝ Ռոմանի Սալան, սոցիալական ցանցում հուզիչ լուսանկար է հրապարակել: Նկարում երևում է, թե ինչպես է արգենտինացի ֆուտբոլիստի շունը՝ Նալան, միայնակ նստած դռան մոտ և տիրոջը սպասում: «Նալան էլ է քեզ սպասում»,- գրել է Ռոմանի Սալան: Հիշեցնենք, որ օրերս որոնողական խումբը ծովի հատակին հայտնաբերել էր ինքնաթիռի բեկորները:

̰
Ռուսական բազայի օդաչուները հակառակորդին չեզոքացնելու վարժանքներ են արել Հայաստանի երկնքում

09:17 05.02.2019

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ռազմական ավիախմբի օդաչուները Հայաստանի երկնքում անցկացրել են հակառակորդի օդային ուժերը չեզոքացնելու վարժանքներ, որոնց ժամանակ հասել են մինչև ստրատոսֆերա՝ մթնոլորտի վերին շերտ: Այս մասին հայտնել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը: «Վարժական թռիչքների ընթացքում երիտասարդ օդաչուները կատարելագործել են ավիացիոն տեխնիկայով պարզ և բարդ պիլոտաժի հնարքներ անելու ունակությունները լեռնային տարածքում՝ միջին […]

̰
Աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորներ են գտնվել. հայտնի ֆուտբոլիստի մարմինը դեռ չի հայտնաբերվել

13:15 04.02.2019

Էմիլիանո Սալայի հայրը՝ Օրասիո Սալան, մեկնաբանել է աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին  տեղեկությունները: Հիշեցնենք, հենց այդ ինքնաթիռում է եղել հայտնի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան, որը Նանտից թռչում էր Քարդիֆ: «Գտնվել են ինքնաթիռի բեկորները: Ես չեմ կարող այս ամենին հավատալ: Սա  նման է մղձավանջի, վատ երազի: Ես հուսահատված եմ, անօգնական»,- նշել է Օրասիո Սալան հարցազրույցներից մեկի […]

̰
Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է տան վրա. կան զոհեր

09:34 04.02.2019

Երկու մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավային բնակավայրերից մեկում փոքր ինքնաթիռի՝ տան վրա ընկնելու պատճառով: Միջադեպը եղել է Յորբա-Լինդա քաղաքում: Ինքնաթիռի ընկնելուց հետո տանը հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը: #UPDATE Liming Ave #WorkingFire crews still hitting hotspots, 6 adults, 1 infant displaced. A woman and her sleeping grandaughter were […]

̰
Գտնվել է Սալային տեղափոխելիս վթարված ինքնաթիռը

07:34 04.02.2019

Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր […]

̰
ԱՄՆ կոալիցիայի հարվածներից հետո սիրիական բանակի վրա հարձակվել են ԻՊ զինյալները

11:20 03.02.2019

Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են սկսել Սիրիայի կառավարական բանակի այն դիրքերի վրա, որոնք գիշերը ավիահարվածների են ենթարկվել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից: Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը: Խոսքը Սիրիայի և Իրաքի սահմանի մոտ գտնվող աս-Սումարիայի բնակավայրի մոտ գտնվող սիրիական բանակի դիրքերի մասին է: […]

̰
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների վրա հայտնվել են բելառուսական սարքավորումներ

15:43 02.02.2019

Բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («Оборонные инициативы») ընկերության կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ այդ ընկերության «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրները տեղադրվել են ադրբեջանական «ՄիԳ-29» և «Սու-25» ռազմական ինքնաթիռների վրա։ Այս մասին տեղեկությունները սկսել են տարածել հենց ադրբեջանցիները, փոխանցում է Razm.info մասնագիտացված կայքը։ «Թալիսման» համակարգը նախատեսված է ինքնաթիռի վրա հարձակումների մասին ահազանգելու, դրա ուղղությամբ թռչող հրթիռների մասինն օդաչուին […]

̰
Հայտնի է դարձել Շիրակի մարզում կործանված ինքնաթիռի «սև արկղի» ձայնային կարդիոգրամմայի արդյունքների մի մասը. Արծրուն Հովհաննիսյան

13:19 02.02.2019

ՀՀ ՊՆ են ուղարկվել դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի տարածքում կործանված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի «սև արկղի» ձայնային կարդիոգրամմայի արդյունքները։ Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, «սև արկղի» փորձաքննությունն իրականացվելու էր ՌԴ-ում: Այսօր արդեն ռուս մասնագետները որոշ տեղեկություններ ունեն, որոնք, սակայն, «սև արկղի» ամբողջական պարունակության շատ քիչ մասն են կազմում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց […]

̰
Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ

15:54 01.02.2019

Հնդկաստանի Կարնատակա նահանգում վարժանքների ժամանակ կործանվել է Հնդկաստանի օդուժի Mirage 2000 կործանիչը, գրում է ANI գործակալությունը: Նշվում է, որ երկու օդաչուները զոհվել են, թեև նրանք փորձել են կատապուլտի դիմել: Ինքնաթիռի կործանման նախնական վարկածը տեխնիկական անսարքությունն է:

̰
4 հատ՝ էժան գնով․ պարզվել են Հայաստանին Սու-30ՍՄ ինքնաթիռների վաճառքի որոշ մանրամասներ

12:30 01.02.2019

Հայաստանը Սու-30ՍՄ կործանիչ ինքնաթիռները Ռուսաստանից գնելու է արտոնյալ պայմաններով՝ որպես ՀԱՊԿ գծով դաշնակից-գործընկեր պետություն։ ՀԱՊԿ կարգավորումները թույլ են տալիս այսպիսի գործարքները իրականացնել ներքին գներով․ այսինքն՝ հայկական բանակը ինքնաթիռները գնելու է այն գնով, որով դրանք վաճառվում են հենց ռուսական բանակին։ Այս մասին տեղեկություններն իր աղբյուրներից պարզել է ռուսական «Կոմերսանտը»։ Հայտնի է, որ ինքնաթիռները լինելու են 4 […]

̰
Այդ ուղղությամբ աշխատում ենք․ ՊՆ խոսնակը՝ ՍՈւ-30 ինքնաթիռներ գնելու մասին

23:02 31.01.2019

«Ժամանակակից պատերազմում, վստահ եմ, ավելի քան վստահ եմ, համոզված եմ, որ օդուժի առկայությունը շատ կարևոր է, հատկապես բազմաֆունկցիոնալ, հարձակողական և հեռահար օդուժինը»,- այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա հրաժարվել է հայտնել, թե ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռների գնման հարցում Հայաստանը որ փուլին է հասել, սակայն նշել է, […]

̰
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել

23:51 30.01.2019

Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈւ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։ «Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈւ–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է»,- նշված է ՊՆ–ի պատասխանում։ Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, […]

̰
Համացանցում հայտնվել է ռուսական Ту-22М3 կործանիչի վթարի տեսանյութը. ինքնաթիռը բաժանվել է երկու մասի

15:00 27.01.2019

Համացանցում հայտնվել է ռուսական Ту-22М3 կործանիչի վթարի տեսանյութը: Հիշեցնենք՝ վթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին, Մուրմանսկի երկրամասի Օլենեգորսկ քաղաքի օդանավակայանում: Խիտ մառախուղի պայմաններում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բառացիորեն երկու մասի է բաժանվել: Հիշեցնենք, որ անձնակազմի 4 անդամներից 3-ը զոհվել են, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կործանված Ту-22М3-ն արտադրվել է 1986-ին, իսկ 2012 -ին կապիտալ վերանորոգման է […]

̰
Ականատեսներն Անթալիայի օդանավակայանում տեսանկարահանել են հզոր մրրիկ

12:43 27.01.2019

Առնվազն 12 մարդ է տուժել մրրիկից, որը պատուհասել է Անթալիայի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է համանուն նահանգի նահանգապետ Մյունիր Կարալօղլուն։ Ականատեսները տեսանկարահանել են մրրիկը։ Նշվում է, որ այն ուղևորներով լի ավտոբուս է շրջել։ Բացի այդ, վնասվել է 2 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։ Տուժածներին հոսպիտալացրել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

̰
Միջազգային կոալիցիան Սիրիայում ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների հենակետերին. զոհվել են խաղաղ բնակիչներ

19:15 26.01.2019

Միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Էլ-Բագուզ շրջանի ահաբեկիչների հենակետերին, հաղորդում է Rudaw հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածի զոհ կարող էին դառնալ խաղաղ քաղաքացիներ: Նշվում է, որ զոհերի թվում կարող են լինել երեխաներ: Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները նաև հարվածներ են հասցրել Դեյր Զորի տարածքում ահաբեկիչների հենակետերին: DPA-ն, հղում անելով Սիրիայի իրավապահ մարմիններին, նշում է, որ հարվածի զոհ է դարձել 13 […]

̰
Ինչպես է տորնադոն Անթալիայի օդանավակայանում տեղաշարժում ինքնաթիռները և ուղղաթիռները

18:10 26.01.2019

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Անթալիա քաղաքում տորնադոներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: #video #breaking #news🇹🇷Turkey, Heavy Tornado 26.01.2019 🌪️ 🌪️#storm #stormhour#Follow #IFB #followback #Nature #Photography #Photo #Travel #Love#SaturdayMotivation #SaturdayThoughtsvia:https://t.co/7kZs9HUK3h — unusual_whales (parody)🐳 (@unusual_vvhaIes) January 26, 2019 Տորնդադոյի հետևանքով ավերվել են բազմաթիվ շինություններ, շրջվել բազմաթիվ մեքենաներ: Ականատեսները համացանցում […]

̰
Արգենտինայի նախագահը խնդրել է չդադարեցնել Էմիլիանո Սալայի որոնողական աշխատանքները

16:54 26.01.2019

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանձնարարել է արտգործնախարար Խորխե Ֆորիին կապվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունների հետ և խնդրել նրանց չդադարեցնել «Քարդիֆֆ սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Clarin-ը: Երկրի ղեկավարը տվել է այդ հանձնարարականն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի ծնողներից նամակ է ստացել, որում խնդրել են աջակցել որդու որոնողական աշխատանքներին: Նշվում […]

̰
Տեխասում բեռնատար գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսին, կա զոհ

12:44 26.01.2019

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բեռնատար գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսին: Այս մասին հայտնում է CNN-ը: Նշվում է, որ ավտոբուսը անսարքության պատճառով կանգ է առել հենց ռելսերի վրա, որից հետո գնացքը բախվել է ավտոբուսին: Վիրավոր աշակերտներից մեկին ինքնաթիռով տեղափոխել են Դալլասի հոսպիտալ, բայց չի հաջողվել վերջինիս կյանքը: Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը նույն հոսպիտալացվել է:  

̰
Իտալիայի և Ֆրանսիայի սահմանին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը

11:00 26.01.2019

Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի տեղի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցներին դեպքի վայրում հաջողվել է փրկել 2 տուժածի, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: #ValledAosta, ghiacciaio del #Rutor: le prime immagini […]

̰
Անհետացած արգենտինացի ֆուտբոլիստ Սալայի ինքնաթիռի օդաչուն հավաստագիր չի ունեցել

16:41 25.01.2019

Շարունակվում է ինքնաթիռի առևանգման գործով հետաքննությունը, որի ուղևորներից մեկը եղել է Անգլիայի պրեմիեր լիգայի «Քարդիֆֆ Սիթիի» հարձակվող Էմիլիանո Սալան: Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ինքնաթիռի 60-ամյա օդաչու Դեյվիդ Իբբոտսոնը հավաստագիր չի ունեցել վճարովի չվերթների համար: Ներկա պահին փորձում են ճշտել՝ ֆուտբոլիստի հետ չվերթը եղել է վճարովի՞, թե՞ մասնավոր: Արգենտինացի ֆուտբոլիստը ֆուտբոլային նոր ակումբ է տեղափոխվել ֆրանսիական «Նանտ» […]

̰
Boeing-ը «թռչող տաքսի»-ի փորձարկումներ է իրականացրել

23:42 23.01.2019

Boeing ավիաընկերությունը քաղաքներում փոխադրումներ իրականացնող ինքնաթիռի փորձարկումներ է կատարել: CNBC-ը հաղորդում է, որ փորձարկումները հաջող են անցել: Ինքնաթիռը նախագծել է ավիաընկերության Boeing NeXt  ստորաբաժանումը, համատեղ  Aurora Flight Sciences-ի հետ: Այս ինքնաթիռների կարևոր առանձնահատկությունն ուղղահայաց թռիչքի և վայրեջքի համակարգի առկայությունն է, ինչը թույլ է տալիս ուղևորափոխադրումներ իրականացնել հենց քաղաքային միջավայրերում: Այս կարգի ինքնաթիռներն ունեն մոտ 9 […]

̰
Ավիավթարի միակ փրկվածին հասցրել են հիվանդանոց

21:35 23.01.2019

ՌԴ Մուրմանսկի շրջանի Օլենոգորսկի մարզում վթարի ենթարկված Ту-22М3 ռմբակոծիչի  անձնակազմի միակ փրկված անդամին հատուկ չվերթով ուղարկել են Մոսկվա՝  բուժման: Տուժածի առողջական վիճակը ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական հիվանդանոցի մասնագետների հսկողության տակ է  լինելու: Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել  հունվարի 22 ին՝  երեքշաբթի: Հաջող թռիչքից հետո ռմբակոծիչը պատրաստվել է Օլենոգորսկի օդանավալայանում վայրէջքի, բայց  հայտնվել է ձնահոսքի մեջ: […]

̰
Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքներով զբաղվող խումբը ծովում բեկորներ է գտել

15:08 23.01.2019

Նորմանդական կղզիների ավիացիոն որոնողական ջոկատի սպա Ջոն Ֆիտցջերալդը, որը ղեկավարում է «Քարդիֆ Սիթի»-ի նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքների օպերացիան, խոսել է տարվող աշխատանքների մասին: «Ինձ հայտնել են, որ ծովում հայտնաբերել են դեֆորմացված երկաթի կտորի մոտ լողացող անվտանգության բարձիկ, վառ նարնջագույն ինչ-որ առարկա, արկղ և մի շարք սպիտակ պարագաներ»,- Ֆիտցջերալդի խոսքերը մեջբերում է RMC-ն: […]

̰
Հայրի՛կ, ես սարսափելի վախենում եմ. արգենտինացի ֆուտբոլիստի վերջին գրառումը անհետացած ինքնաթիռից

13:42 23.01.2019

Հրապարակվել են անհետացած ինքնաթիռից արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի վերջին ձայնային հաղորդագրությունները:  Հիշեցնենք, որ Սալան գտնվում էր Նանտից Քարդիֆ թռչող օդանավում: «Ողջո՛ւյն, տղանե՛ր, ինչպե՞ս եք: Եղբա՛յրս, ես այլևս ուժ չունեմ: Բոլորովին վերջերս այդքան շատ գործ արեցի Նանտում, իսկ հիմա նստած եմ ինքնաթիռում, որը կարծես պատրաստ է արդեն վայր ընկնել»,- ասել է ֆուտբոլիստը թռիչքի ժամանակ: Ռուսական «Սովետսկի […]

̰
Զինված ուղևորը պահանջել է, որ «Աերոֆլոտի» ինքնաթիռը փոխի թռիչքի ուղղությունը

17:28 22.01.2019

Սուրգուտ-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկը պահանջել է փոխել թռիչքի ուղղությունն ու գնալ Աֆղանստան: Այս մասին հայտնում է «Интерфакс» -ը: Թռիչքուղին փոխելու պահանջ ներկայացրած Պավել անունով ուղևորը եղել է զինված: Սուրգուտի օդանավակայանի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ ինքնաթիռը պատկանել է «Աերոֆլոտ» ընկերությանը: «Մենք ոչ մի տեղեկություն չունենք: Գիտենք միայն, որ ինքնաթիռը նորմալ սկսել է իր թռիչքը»,- ասել է […]

̰
BACK_TO_TOP