20:00 26.02.2019
Ստամբուլում 58-ամյա առևտրական Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: Ձերբակալվածներ Արմեն Ա.-ն և Նարիկ Ա.-ն կասկածվում են Յոնգելի սպանության կասկածյալներ Ստելլա Մ.-ի ու նրա որդի Վարլամ Մ.-ին օգնելու մեջ: Վերջինները փախուստի են դիմել Թուրքիայից: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ հարցաքննությունից պարզ է դարձել, որ կասկածյալները սպանության համար […]
15:56 26.02.2019
British Airways ընկերության ինքնաթիռի անհաջող վայրէջքը տեսանկարահանվել է: Ինքնաթիռը փորձել է ուժգին քամու պայմաններում վայրէջք կատարել նախատեսված վայրում: Այս մասին գրում է Express-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մի կողմից մյուս կողմ տարուբերվում վայրէջքի պահին: Հայտնի է, որ ինքնաթիռը Լոնդոնից Ջիբրալթար էր ուղևորվում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ստիպված է եղել ուղղությունը փոխել […]
19:44 25.02.2019
Փետրվարի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի՝ 33-ամյա Ռամին Վալադանը: Ոստիկանությունից հայտնում են` 2018թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի մեղադրանքով (Խարդախությունը):
12:41 25.02.2019
Հանցագործը, ով երեկ փորձել էր առևանգել Biman Bangladesh ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, զինված է եղել ընդամենը խաղալիք-հրացանով: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն ատրճանակի և ռումբի սպառնալիքով փորձել է առևանգել Դաքքայից Դուբայ թռչող ինքնաթիռը, որն ավելի ուշ արտակարգ վայրեջք է կատարել Բանգլադեշի Չիտտագոնգ քաղաքի […]
16:35 24.02.2019
Փետրվարի 23-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու, հայտնում է Shamshyan.com-ը։ Բերման ենթարկվածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Ռամին Վալադանն է: 2018 թ.-ի նոյեմբերից նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում Իրանի քրեական […]
22:28 22.02.2019
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ բեռնված 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության դեղորայքի և պարագաների 500 հավաքածուով, ժամանել է Վենեսուելայի սահման: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Պորտու-Ալեգրիից՝ Բրազիլիայի հարավից և վայրէջք կատարել նահանգի մայրաքաղաքում՝ Ռորայմիա Բոա-Վիստեում, որը գտնվում է սահմանից 215 կմ հեռավորության վրա: Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, 51 տոննա բրնձով և շաքարավազով […]
23:02 21.02.2019
Մոսկվայի օդային տարածքում ողբերգություն է կանխվել: Falcon-2000 S ինքնաթիռը Վնուկովո օդանավակայանում քիչ էր մնացել օդում բախվեր Մոսկվայից Թբիլիսի ուղևորվող Boeing-737 ուղևորատար ինքնաթիռին: Այդ մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները: Նախնական տվյալներով՝ Falcon-ը միանգամից բավականին մեծ բարձրություն է հավաքել և անսպասելի հայտնվել Boeing-ի ուղու վրա: Ողբերգությունից հնարավոր է եղել խուսափել անվտանգության համակարգի արագ արձագանքման շնորհիվ:
12:26 21.02.2019
Թուրքիայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ, հայտնում է Ermenihaber-ը: Նշվում է, որ փետրվարի 16-ին առևտրով զբաղվող 58-ամյա Վեդաթ Յոնգելը Ստամբուլի Քյաղըթհանեի շրջանում գտնվող տանից 10.000 դոլար է վերցրել և հեռացել: Որոշ ժամանակ անց հորից լուր չունենալու պատճառով Վեդաթի որդիները` Սերդար և Սեդաթ Յոնգելները դիմել են ոստիկանություն: Յոնգել եղբայրները ոստիկանությունում հայտնել են, որ […]
18:26 20.02.2019
Կարսում Թուրքիայի բանակի և դրա դաշնակից բանակների մասնակցությամբ անցկացվում է «Ձմեռային միջազգային զորավարժություն», որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժության սցենարի համաձայն՝ դրա մասնակիցները դեսանտավորվում են ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ինչից հետո ձյունապատ տեղանքում սառնամանիքի պայմաններում իրականացնում են մարտական խնդիրներ։ Ադրբեջանցի զինծառայողները նույնպես […]
18:20 20.02.2019
Դանիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի փորձագետների խումբն այսօր այցելել է Նախիջևան ու ստուգել այնտեղ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների սպառազինության մեջ գտնվող զենքի ու ռազմական տեխնիկայի քանակը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի համաձայնագրի շրջանակներում դիտորդները ստուգել ու գնահատել ադրբեջանական բանակի՝ Նախիջևանում տեղաբաշխված զորամասերում առկա տանկերի, […]
12:58 19.02.2019
Հնդկական ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ օդում ճակատային բախման հետևանքով կործանվել են AeroIndia-2019 ավիասրահի աշխատանքների մեկնարկի նախապատրաստական թռիչքի ժամանակ: Երկու օդաչուները հասցրել են դուրս նետվել, սակայն նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Հնդկական ինքնաթիռներն ընկել են Բանգալոր քաղաքի Իելահանկա ավիաբազայի մոտակայքում:
22:08 18.02.2019
Թուրքիայի արևմուտքում` Մանիսա քաղաքի մոտակայքում, ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այդ մասին հայտնել է CNN Turk պարբերականը: Ինքնաթիռի անկումը նկատել են տեղի բնակիչները: Վթարի վայր են մեկնել փրկարարներ, տարվում են որոնողական աշխատանքներ: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12։30-ի սահմաններում: Առայժմ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
17:34 18.02.2019
Իռլանդական CityJet ավիաընկերությունը հրաժարվել է ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռների շահագործումից: Այս մասին հայտնում է «Ведомости»-ն: Աղբյուրը հայտնում է, որ ներկայում ավիաընկերության պաշտոնական կայքից հեռացվել են ինքնաթիռի մասին բոլոր հիշատակումները: Հեռացված է նաև Sukhoi Superjet ինքնաթիռի մասին տեղեկատվության բաժինը: Հիշեցնենք, որ ռուսական օդանավերից հրաժարվելու ծրագրերի մասին առաջինը հայտարարել է «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր […]
08:28 18.02.2019
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ թագավորության զինված ուժերը կմեծացնեն իրենց ներկայությունն Արկտիկայում՝ ապահովելու ՆԱՏՕ-ի հյուսիսային ճակատի պաշտպանությունը Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։ Նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել Նորվեգիայի Բարդուֆոս բազայում բրիտանական ծովային հետևակի ստորաբաժանում կատարած այցի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիան մշակել է Արկտիկայում ռազմական ներկայության մեծացման 10-ամյա պլան։ […]
14:11 17.02.2019
Վենեսուելայի համար հումանիտար օգնությամբ բեռնված ամերիկյան երեք ռազմական ինքնաթիռներ վայրէջք են կատարել կոլումբիական սահմանամերձ Կուկուտա քաղաքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, ով իրեն հռչակել է որպես երկրի ժամանակավոր նախագահ։ «Մեր պայքարը շարունակում է արդյունք տալ: ԱՄՆ-ից երեք ինքնաթիռ այսօր վայրէջք է կատարել Կուկուտայում: Իրենց հետ բերել են հումանիտար […]
19:40 16.02.2019
Փոթորկի պատճառով Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով Air Line ավիաընկերությանը պատկանող Բոինգ 737-ը կորցրել է հավասարակշռությունն ու դուրս է եկել թռիչքուղուց: Դեպքը տեղի է ունեցել Պոնտիանակ քաղաքի Բոռնեո կղզու օդանավակայանում: Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, 189 մարդ է […]
17:07 16.02.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է էլեկտրոնային ծխախոտը վառվել ինքնաթիռի ուղեբեռային պահարանում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքից Հյուսթոն թռչող ինքնաթիռում: Ուղևորներից մեկը հասցրել է նկարահանել կատարվածը և տեղադրել համացանցում: Բորտուղեկցորդուհին կրակմարիչի օգնությամբ թույլ չի տվել, որ կրակը տարածվի: Հայտնի է, որ կատարվածի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Համացանցի […]
20:13 13.02.2019
Ֆրանսիայից Իսրայել մեկնող օդանավը բարձր մրրկաշարժի (turbulence) մեջ է ընկել չվերթի կեսին, ինչի պատճառով ուղևորներից 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանց օդանավակայանում սպասում են փրկարարները։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ Ինքնաթիռը դեռ վայրէջք չի կատարել, այս րոպեներին փրկարարները նրա ժամանմանն են սպասում Իսրայելի Թել Ավիվի «Բեն-Հուրիոն» օդանավակայանում՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար։ Նրանց […]
12:53 13.02.2019
Մոսկվայում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել են 50-ից ավելի չվերթներ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հետաձգված չվերթների շարքերում կա նաև դեպի Երևան ուղղությունը: Չեղարկվել է «Աերոֆլոտ» ռուսական ավիաուղիների Մոսկվա-Երևան չվերթը: Ինքնաթիռի վայրէջքի ժամանակը նախատեսված էր 10:30-ին: Հաջորդ թռիչքը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից նախատեսված է ժամը 15:10-ին, ժամանումն առայժմ նախատեսված է ժամանակին:
18:32 12.02.2019
ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի այս շաբաթվա հանդիպումները կսկվեն մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Էմիլիանո Սալայի: «ՈւԵՖԱ-ի անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել Էմիլիանո Սալայի ընտանիքին և ընկերներին: Ողբերգություն է, որ նրա կյանքը ընդհատվեց այդքան երիտասարդ տարիքում և նման դաժան հանգամանքներում: Կոչ եմ անում ամբողջ Եվրոպայի երկրպագուներին մոտակա օրերին հարգել նրա […]
00:44 12.02.2019
Վրաստանի ՊՆ կողմից իրականացվող զորավարժությունների կապակցությամբ Թբիլիսիի օդային տարածքը (TBILISI CTR) որոշ ժամանակով փակ կլինի քաղաքացիական ինքնաթիռների համար: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ նշված գոտում օդային տարածքը կփակվի փետրվարի 15-ին, 17-ին և 18-ին՝ ժամը 10։00-11։30 և 15։30-17։00-ն, փետրվարի 16-ին և 19-ին՝ ժամը 13։00-14։30, փետրվարի 20-ին՝ ժամը 10։00-11։30-ը և տեղական ժամանակով ժամը […]
16:10 11.02.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմել է իր կարմիր բաճկոնի մասին, որը նրա հագին է եղել Բելառուսից Ադրբեջան տեղափոխվելիս: «Այդ բաճկոնը չի լվացվել այն ժամանակից ի վեր, երբ ես դրանով նստել էի Ադրբեջանի նախագահի 4K-AZ888 համարանիշով անձնական ինքնաթիռը: Այդ ինքնաթիռով թռչել է ոչ միայն Ալիևը, այլև նրա մտերիմներն ու համախոհները (ի դեպ, նրա դստեր` Արզուի անունով է […]
11:28 09.02.2019
British Airway ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով: Միջադեպի տեսանյութը տարածվել է Big Jet ալիքի յութուբյան էջում: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է օդում անկանոն թռիչքից հետո օդաչուն փորձում վայրէջք կատարել, սակայն գետնին դիպչելուն պես նորից թափ է հավաքում ու օդ բարձրանում`վթարից խուսափելու համար: Նշենք, որ վերջին […]
10:43 09.02.2019
«Նանտ» ֆուտբոլային ակումբը տեսանյութ է հրապարակել՝ ի հիշատակ հունվարի 21-ին ավիավթարում զոհված Էմիլիանո Սալայի։ ?#RIPSala pic.twitter.com/xj078AvVms — FC Nantes (@FCNantes) February 8, 2019 Ֆրանսիական ակումբը շրջանառությունից հանել է 9 համարի մարզաշապիկը, որով հանդես էր գալիս արգենտինացի ֆուտբոլիստը։ Էմիլիանո Սալան «Նանտ»-ում հանդես է եկել 2015-19 թվականներին։ Այդ ընթացքում մասնակցել է 117 հանդիպման, որոնցում դարձել է 42 […]
13:52 08.02.2019
ՈւԵՖԱ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել «Քարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան կապակցությամբ: «Տխուր օր: Հիմա ՈՒԵՖԱ-ի և ողջ եվրոպական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մտքերը և անկեղծ ցավակցությունները Էմիլիանո Սալայի ընկերների և հարազատների հետ են»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ: A sad day. The thoughts and sincere condolences of UEFA and the whole European […]
12:40 08.02.2019
«Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռի՝ լապտերասյանը բախման պատճառը դարձել է թռիչքուղու սառույցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», հայտնել են Քննչական կոմիտեից: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ ժ. 20:30-ին, երբ վայրէջք էր կատարում Տյումենից թռչող օդանավը: Վայրէջքի ժամանակ օդանավը բախվել է լապտերասյանը: Քննիչները նշում են, որ թռիչքուղու վրա սառույցի պատճառով ինքնաթիռը կորցրել է ինքնակառավարումը և չնայած […]
11:43 08.02.2019
Ոստիկանությունն ավարտել է հինգշաբթի Լա Մանշի հատակից դուրս բերված մարմնի հետազոտությունը: Այն գտնվել էր «Քարդիֆ սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալային տեղափոխող կործանված ինքնաթիռի բեկորների մոտ։ Sky Sports-ի հաղորդմամբ` իրավապահ մարմինները հաստատել են, որ մահացածը Սալան է։ Հիշեցնենք, որ 28-ամյա արգենտինացին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Քարդիֆ Սիթի» է տեղափոխվել ֆրանսիական «Նանտ»-ից` դառնալով ուելսյան ակումբի պատմության մեջ ամենաթանկ […]
19:36 07.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է բաժանել ճյուղերի: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Առաջինն այն ճյուղն է, որտեղ նախագծումից մինչև արտադրություն կատարվելու է Հայաստանում՝ մեր ներքին ռեսուրսների հաշվին: Երկրորդը համատեղ արտադրություններն են, որտեղ բազմաթիվ ընկերություններ՝ լինեն ռուսական, թե ամերիկյան, կցանկանան համատեղ […]
13:11 07.02.2019
Ավիավթարների քննչական բաժինը (AAIB) հայտնել է`«Քարդիֆ Սիթի»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի և օդաչու Դևիդ Իբոտսոնի կործանված ինքնաթիռի բեկորների մոտ հայտնաբերված մարմինը ջրից դուրս բերելու մասին: Քննիչները դեռևս չեն հայտնում, թե ում մարմինն է հաջողվել դուրս բերել: Հիշեցնենք, որ 28-ամյա Սալան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Քարդիֆ Սիթի» է տեղափոխվել ֆրանսիական «Նանտ»-ից, դառնալով ուելսյան ակումբի պատմության մեջ ամենաթանկ […]