07:32 14.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում Boeing 737 MAX 8 և MAX 9 ինքնաթիռների թռիչքները դադարեցնելու մասին։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Ամերիկացի ժողովրդի, բոլոր մարդկանց անվտանգությունը մեր հիմնական մտահոգությունն է»,- ասել է Թրամփը։ Նա նշել է, որ 737 MAX 8, MAX 9 և այդ շարքի այլ մոդելների բոլոր […]
19:17 13.03.2019
Եթովպիայում Boeing 737 MAX 8-ի կործանումից հետո Մոլդովայի ավիացիոն ընկերությունների ղեկավարությունը մարտի 13-ից արգելել է այս մոդելի ինքնաթիռների թռիչքը երկրի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ այս որոշումը տարածվում է նաև արտասահմանյան օպերատորների կողմից իրականացվող թռիչքների վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը բացատրվում է անվտանգության նկատառումներով: «Որոշումը նախազգուշական միջոց է, ապահովելու […]
12:17 13.03.2019
Ուկրաինայից Սաակաշվիլին արտաքսվել էր 2017 թվականին, երկրի նախագահի հրամանով: Նրան արգելված է մուտք գործել երկիր մինչև 2021 թվականը, սակայն հիմա նա հայտարարում է, որ ապրիլի 1-ին Ուկրաինա կվերադառնա: Ապացույցի համար նա ցույց է տվել ինքնաթիռի տոմսը։ «Ես այս տոմսը գնել եմ, որովհետև վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Երբ նա չանցավ […]
19:10 12.03.2019
Boeing ընկերությունը վերջին 5 ամիսների ընթացքում տեղի ունեցած 2 ավիավթարից հետո, որոնց հետևանքով մահացել է առնվազն 346 մարդ, բախվել է ճգնաժամի և հեղինակության անկման սպառնալիքի, գրում է The Washington Post-ը: Պարբերականը նշում է, որ ընկերության հեղինակազրկումը կանդրադառնա անվտանգության և հուսալիության հարցերի վրա: Փորձագետները կարծում են, որ ընկերությունը պետք է մոտ ժամանակներս հասկանա ինքնաթիռների կործանման պատճառները, […]
18:36 12.03.2019
ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հարգանքի տուրք է մատուցել Եթովպիայում կործանված ինքնաթիռի զոհերի հիշատակին. «Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հավաքվեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու կիրակի՝ մարտի 10-ին, եթովպիական ավիաուղիների խորտակված ինքնաթիռի զոհերին, որոնց մեջ էին նաև ՄԱԿ-ի 22 աշխատակիցներ։ Սգալով գործընկերների կորուստը՝ ՄԱԿ-ի հայաստանյան թիմը հարգում ու հիշատակում է զոհերի ժառանգությունը շարունակելով առաջ տանել Կազմակերպության առաքելությունը»,- […]
16:43 12.03.2019
Պակիստանի ռազմական ավիացիան և ցամաքային զորքերը շարունակում են մնալ մարտական բարձր պատրաստության վիճակում՝ չնայած այն բանին, որ արդեն անցել է 2 շաբաթ Պակիստանի Բալակոտ քաղաքի գրոհայինների ճամբարի վրա հնդկական կողմի հասցրած ավիահարվածներից հետո: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Արևելյան հատվածում գտնվող F-16 կործանիչները գտնվում են մարտական վիճակում: Պակիստանի զինված ուժերի բանակային կորպուսի 10-րդ […]
13:12 12.03.2019
ԱՄՆ ավիացիոն դաշնային վարչությունը պարտավորեցրել է Boing-ին արդիականացնել 737 MAX 8 և 737 MAX 9 օդանավերը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մասնագետներն այս որոշմանը եկել են՝ Եթովպիայում ինքնաթիռի կործանումից հետո: Վարչությունում նմանություններ են գտել այս աղետի և անցած տարի հոկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցած ավիավթարի միջև: Աղբյուրը հայտնում է, որ կորպորացիան պետք է […]
12:24 12.03.2019
«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը, որը երեկ չնախատեսված վայրէջք է կատարել Բաքվում ՝ ինքնաթիռում ռումբի առկայության կասկածների պատճառով, այսօր արդեն թռել է Մոսկվա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը: «Այո, մի քանի րոպե առաջ թռել է»,- հայտնել է մամուլի ծառայությունը: Ավելի վաղ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, […]
23:32 11.03.2019
Կործանված եթովպական ինքնաթիռում եղել են ՌԴ երեք քաղաքացիներ` պրոֆեսիոնալ պարաշյուտիստ Սերգեյ Վյալիկովը և մի երիտասարդ զույգ Տագանրոգից: Ալեքսդանդր Պոլյակովն ու Եկատերինա Պոլյակովան թռիչքից առաջ փոքրիկ տեսանյութ են նկարահանել և հասցրել են տեղադրել համացանցում: «1.5 ժամ կսպասենք առաջին թռիչքից հետո, այնուհետ թռչում ենя Քենիա»,- գրել է Կատյան: Կադրում տեսանելի է նաև Ethiopian գրությամբ ինքնաթիռը, որը րապեներ […]
23:25 11.03.2019
Էկվադորում՝ Մանաբի նահանգում, վթարվել է փոքր ինքնաթիռ, որը կոկաին էր տեղափխում, հաղորդում է Comercio-ն: Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ ինքնաթիռը արտասահմանյան գրանցում է ունեցել, դրանում եղել է 2 մարդ: Նշվում է, որ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց. այս պահին նրանք հրաժարվում են ցուցմունք տալ, իսկ երկրի իշխանությունները դժվարանում են պարզել տուժածների քաղաքացիությունը: Ինքնաթիռի վթարից հետո հրդեհ է […]
23:03 11.03.2019
Ինդոնեզիան Չինաստանից հետո հայտարարել է, որ կկանգնեցնի Boeing 737 MAX 8-ի շահագործումը՝ մարտի 10-ին Եթովպիայում և դեկտեմբերին Ջակարտայում այդ մոդելի ինքնաթիռի վթարից հետո, հաղորդում է NDTV–ն: Max 8 ինքնաթիռների ստուգումը երկրում կսկսվի մարտի 12-ից: Նշվում է, որ այդ մոդելի ինքնաթիռները չեն շահագործվի մինչև անվտանգ չճանաչվեն: Հիշեցնենք, որ «Եթովպական ավիաուղիների»` մարտի 10-ին կործանված ինքնաթիռի վթարի վայրում […]
22:39 11.03.2019
Եթովպիայում վթարված ինքնաթիռում գտնվել է ՄԱԿ-ի 21 աշխատակից ոչ թե 22, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է РИА Новости-ն: «Մենք ունեինք տարբեր տեսակի տեղեկատվություն, բայց մեզ հայտարարեցին, որ ինքնաթիռի կործանման հետևանքով տարբեր գերատեսչություններից ՄԱԿ-ի 21 անդամ է զոհվել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Եթովպիայի իշխանությունները, […]
19:12 11.03.2019
Իսկ կործանված ինքնաթիռի տոմս ունեցող, ազգությամբ հույն Անտոնիս Մավրոպուլոսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր տոմսը:
17:30 11.03.2019
Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Անտոն Գրնկայի կինն ու որդին զոհվել են Ethiopian Airlines-ի Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է բրատիսլավական Pravda թերթը: Ավիաաղետի հետևանքով զոհվել է Սլովակիայի 4 քաղաքացի: Զոհերի թվում եղել են նաև Քենիայում մարդասիրական առաքելություն իրականացնող ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Սլովակիայի արտգործնախարարը հաստատել է 4 քաղաքացիների մահվան լուրը` այդ մասին հայտնելով […]
16:50 11.03.2019
Սաուդյան Արաբիայում «Saudi Arabian Airlines» ավիաընկերության մարդատար ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան, քանի որ ուղևորներից մեկը մոռացել էր այնտեղ իր մանկահասակ երեխային: Այս մասին հայտնում է Аkhbaar24-ը: Նշվում է, որ ուղևորուհին հրաժարվել է մեկնել առանց երեխայի: Օդաչուները ստիպված են եղել թույլտվություն խնդրել հետ վերադառնալու համար:
16:34 11.03.2019
Եթովպիայում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո Boeing ավիաընկերության բաժնետոմսերի արժեքը նյույորքյան ֆոնդային բորսայում մոտ 10 տոկոսով անկում են արձանագրել: Այս մասին հայտնում է Prime-ը: «10:22-ի դրությամբ Նյու Յորքի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 9.12%-ով` մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 384 դոլարի»,- ասված է հայտարարությունում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian […]
10:45 11.03.2019
Հույն զբոսաշրջիկ Անտոնիոս Մավրոպոլուլոսը միակ ուղևորն է եղել, որ չի նստել «Ethiopian Airlines»-ի ինքնաթիռը, որը թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել: Նա ուշացել է 2 րոպեով: Այս մասին հայտնում է Greek Reporter-ը: Ուղևորն այս մասին պատմել է լրատվամիջոցին: Մավրոպոլուլոսի խոսքերով՝ իր կյանքը փրկվել է այն բանի պատճառով, որ չի հասցրել ժամանակին հանձնել ուղեբեռը: «Ես […]
23:47 10.03.2019
Եթովպիայի իշխանությունները, ի հիշատակ Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռի զոհերի, մարտի 11-ը հայտարարել են սգո օր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածվել երկրի վարչապետի Twitter-ի պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ։ Օդանավում գտնված բոլոր անձինք զոհվել են։ Նրանց թվում եղել են 3 […]
21:24 10.03.2019
Եթովպիայում այսօր կործանված Boeing 737-ի օդաչուն հայտնել էր ծագած խնդիրների մասին և օդանավակայան վերադառնալու թույլտվություն խնդրել։ Նրան թույլատրել են։ Այս մասին հայտնել է Ethiopian Airlines ավիաընկերության ղեկավար Թևոլդե Գեբրեմարիամը։ Ավիաընկերությունը Boeing-ի հետ համատեղ հետաքննություն կանցկացնի։ ԱՄՆ-ի ավիացիոն դաշնային վարչությունը հետաքննության հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել։ Օդանավում գտնվել է 157 մարդ, որից 8-ը՝ անձնակազմի անդամ։ Օդանավում […]
15:27 10.03.2019
Այսօր Եթովպիայից Քենիա չվերթ իրականացնող Ethiopian Airlines-ի Boeing 737-800 MAX ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր՝ 149 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եթովպիայի պետական հեռարձակող ընկերությանը։ Boeing 737-800 MAX-ը թռիչքը սկսել է տեղի ժամանակով 08:38-ին (Երևանի ժամանակով 9։38-ին) Ադիս Աբեբայից և ուղղություն վերցրել դեպի Նայրոբի։ Ինքնաթիռի հետ […]
14:34 10.03.2019
Հնդկաստանի ու Պակիստանի լարված, կիսապատերազմական հարաբերությունների ֆոնին հնդկական բանակը սեփական օդային տարածքում խոցել է Պակիստանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Հնդիկ զինվորականների փոխանցմամբ՝ Պակիստանից բաց թողնված սարքը հայտնաբերվել է Ռաջասթան նահանգի Գանգանահար տեղանքում։ Հնդկական կողմը պնդում է, որ մինչև խոցումն ԱԹՍ-ն չի հասցրել որևէ գործողություն իրականացնել։ Հիշեցնենք, որ երկու […]
13:06 10.03.2019
Ստամբուլ-Նյու Յորք ավիաչվերթն իրականացնող ինքնաթիռը հայտնվել է տատանման գոտում, ինչի հետևանքով տուժել է առնվազն 32 մարդ։ Նրանցից մեկը կոտրել է ոտքը, երբ ուժգին ցնցում է սկսվել։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն մոտենում էր Ջոն Քենեդու անունը կրող միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Չվերթն իրականացրել է Turkish Airlines ավիաընկերությունը։
12:51 10.03.2019
Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ։ Կան զոհեր, հայտնել է երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին։ «Վարչապետի գրասենյակը կառավարության և Եթովպիայի ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնում ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին Ethiopian Airlines-ի Boeing 737-ի վթարի հետևանքով, որն այս առավոտ կանոնավոր չվերթ էր […]
10:41 10.03.2019
Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի հարձակվել են Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների բազայի և երկու նավերի վրա՝ ի պատասխան երեկ արձակված հրթիռի և վերջին օրերին անվտանգության սահմանային ենթակառուցվածքը վնասելու փորձերի, որոնք ներառում են պայթուցիկով լցված փուչիկների արձակումներ։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռներն ու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Գազայի […]
21:25 09.03.2019
Ճապոնիայում նավը բախվել է կետին, և ավելի քան 99 մարդ տուժել է, հաղորդում է Kiodo գործակալությունը: ««Գինգա» նավը դուրս է եկել Նիիգատայի նավատորմից և ուղևորվել դեպի Սադո կղզի: Նավի վրա գտնվել է 121 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:15-ին: Նավի պոչային հատվածում 15 սմ-անոց ճաքեր են հայտնաբերվել, վնասվել են […]