21:20 07.08.2020
Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել երկու մասի: Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ օդաչուն, 50 մարդ էլ վիրավորվել է: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ «Էյր Ինդիա էքսպրեսին» պատկանող Boeing 737 ինքնաթիռը թռչում էր Դուբայից: Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է […]
08:50 08.05.2020
Արդեն մեկ տարի է՝ Շուշի-Ստեփանակերտ երթուղու հասարակական տրանսպորտն աշխատում է հավելյալ ժամերով ու քանակով։ Այդպես են արել, որովհետև Արցախի այդ երկու քաղաքների երիտասարդների մի մասը երեկոներն անցկացնում է Շուշիում, մի մասն էլ՝ Ստեփանակերտում։ Այդ ժամերին տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիր կար։ Բացի այդ, շուշեցիներից շատերը հիմա աշխատում են Ստեփանակերտում, ստեփանակերտցիները` Շուշիում։ Այս երկու քաղաքների միջև […]
23:10 21.12.2019
Համացանցում հրապարակվել է ճապոնական ANA (All Nippon Airways) ընկերության Boeing 767 ինքնաթիռի հարկադիր վայրէջքի տեսանյութը: Այս մասին հայտնել է Nippon TV News 24 Japan-ը: Հայտնի է, որ ինքնաթիռը դուրս է եկել Տոկիոյի Ֆուկուոկա օդանավակայանից, սակայն ավելի ուշ աջ շարժիչի այրման պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Հանեդա միջազգային օդանավակայանում: Միջադեպի ժամանակ ինքնաթիռում եղել է 270 ուղևոր […]
22:25 19.10.2019
Սեուլի Ինչոն օդանավակայանում ականատեսները նկարել են՝ ինչպես է A380 Asiana Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի շարժիչը մեկնելուց առաջ այրվում: Այս մասին հայտնել է AIRLIVE net-ը: Համացանցում հայտնված կադրերում երևում է այրվող շարժիչը և դրանից դուրս եկող ծուխը: Այդ ընթացքում մի քանի հրշեջներ փորձում են հանգցնել կրակը: Հայտնի է, որ այդ ժամանակ ինքնաթիռում եղել է 495 ուղևոր: […]
15:50 17.08.2019
Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում կոշտ վայրէջք կատարած «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A-321 ուղևորատար ինքնաթիռն այսօր պետք է հատվածաբար տեղափոխվի: Այս մասին հայտնել է НТВ-ն: Մասնագետներն առաջին հերթին կհանեն ինքնաթիռի շարժիչները, այնուհետ կապամոնտաժեն սրահը: Դրանից հետո ինքնաթիռի բաքերից պոմպերով կմղվի վառելիքը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին A-321 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել: Տեղի […]
23:35 01.08.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ինքնաթիռը հանկարծակի հայտնվում է մառախուղի միջից և վայրէջք կատարում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեսանյութում երևում է, որ թռիչքուղում կան մի քանի ինքնաթիռներ: Հանկարծ նրանց կողքին վայրէջք է կատարում մեկ այլ ինքնաթիռ: Խիտ մառախուղի պատճառով թվում է, թե ինքնաթիռը «հայտնվում է» հանկարծակի: Aeronews-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում […]
18:24 17.07.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ ՊԵԿ-ից, ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից: Ուսումնասիրությամբ պարզվել է, […]
15:47 17.07.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է հաղորդել «Air Moldova» ավիաընկերության՝ հուլիսի 16-ի միջադեպի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ «Air Moldova» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A320 տեսակի օդանավով, Մոսկվա-Քիշնև թռիչքը կատարելուց հետո` չվերթի ժամանակ, ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչը և […]
11:32 17.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը F-35 կործանիչներ չի վաճառի Թուրքիային, այդուհանդերձ, մինչ այդ, ԱՄՆ նախագահն անարդար է համարել այն, որ Վաշինգտոնը չի կարող հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային Ռուսաստանից C-400-ներ գնելու պատճառով: Թրամփի խոսքերով՝ Թուրքիան F-35 100 ինքնաթիռ է պատվիրել, և պլանավորել էր ավելին պատվիրել, սակայն ռուսական հրթիռային համակարգեր ստանալուց հետո […]
22:07 16.07.2019
Պակիստանի իշխանությունները կրկին բացել են երկրի օդային տարածքը թռիչքների համար, սակայն չվերթների ուղղությունները պետք է համաձայնեցվեն երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության նետ: Ավելի վաղ, օդային տարածքը փակելուց հետո, մի շարք ընկերություններ չեղարկել էին չվերթները դեպի Հնդկաստան, քանի որ Պակիստանը շրջանցող ճանապարհն էականորեն ավելացնում էր վառելիքի ծախսերը և ձեռնտու չէր: Պակիստանն իր օդային տարածքը, Հնդկաստան թռչող ինքնաթիռների […]
19:00 16.07.2019
Խորվաթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը անտառային հրդեհների պատճառով Պագ կղզու լողափերից մեկից տարհանել է երաժշտական փառատոնի մոտ 10 հազար մասնակցի: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հրդեհը բռնկվել է սոճիների անտառում և արագ տարածվել մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող Զրչե լողափին, որտեղ այդ օրերի ընթացքում անցկացվում էր Fresh Island festival-ը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել […]
16:34 16.07.2019
Չեչնիայի Նովոշչեդրինսկ բնակավայրում մարդատար փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի առանձնատներից մեկի վրա։ Միջադեպը եղել է առավոտյան ժամի։ Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառն եղել է այն, որ օդաչուն կորցրել է թռչող սարքի կառավարումը։ Միջադեպի հետևանքով 4 մարդ ստացել է վնասվածքներ, զոհվածներ չկան։ Ինքնաթիռի անկումից հետո, բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել, սակայն շինության մի մասը փլուզվել է։ Վիրավորվել են […]
16:11 16.07.2019
Մինչ կայքերի մի մասը առավոտյան հասցրեց տեղեկացնել, որ Ռուսաստանից Թուրքիա է ուղևորվել Ս-400 համակարգերի բաղադրիչները տեղափոխող 10-րդ ինքնաթիռը, Անկարա իջավ արդեն 11-րդը։ Ապա եկավ 12-րդը, իսկ օրվա երկրորդ կեսին՝ 13-րդը։ Ռուսաստանը սրա համար շատ ջանք է գործադրում, որպեսզի մինչ Թուրքիայի արևմտյան դաշնակիցները պատժամիջոցների հարցում միասնական դիրքորոշման գան, արդեն կանգնած լինեն այն փաստի առաջ, որ համակարգերը […]
13:56 15.07.2019
«Հայէներգո»-ի նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանը հիշում է նախկինում էներգետիկ համակարգում տեղի ունեցած բազմաթիվ վթարները, որոնցից առավել խոշոր էր 2013-ի նոյեմբերի 2-ին տեղի ունեցածը: «Էլի շատ ծանր էր, սկսվեց Իրանում, տարածվեց ՀՀ-ի վրա, խորացավ Հայաստանում»,- ասում է փորձագետը: Նա նշում է, որ այս տարիներին բազմաթիվ առաջարկներ են արել համակարգը նորոգելու, նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ, սակայն […]
12:27 15.07.2019
Շվեդական Ումեո քաղաքի մոտակայքում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռ է վթարվել: Օդաչուն և թռիչքի պատրաստվող 8 պարաշյուտիստները մահացել են: Այս մասին հայտնում է The Local-ը: GippsAero-ի արտադրության GA8 Airvan ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց անսարքության ազդանշան է տվել: Ականատեսները պատմել են, թե ինչպես է հենց իրենց աչքի առաջ ինքնաթիռը միանգամից ընկել Ստուրսանդսկար կղզու մոտ գտնվող գետը:
08:12 15.07.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը դարձել է ՃՏՊ-ի մասնակից։ Դեպքը տեղի է ունեցել Զոպորոժիեի մարզում։ Նշվում է, որ ավտոբուսները հանգստացողներին տեղափոխում էին առողջարանային վայրերից։ Ինչպես հայտնում է ուկրաինական «Страна» պարբերականը՝ հղում անելով Պետպաշտպանության վարչությանը, ավտոբուսներին են բախվել Զելենսկու ավտոշարասյան 3 մեքենաներ։ Ավտոբուսների ուղևորները չեն տուժել։ Նշվում է, որ Զելենսկին մեքենաներից ոչ մեկում չի եղել։ Նա […]
14:28 14.07.2019
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրի տարածքում վայրէջք է կատարել արդեն 5-րդ ինքնաթիռը, որը բեռնված է եղել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի դետալներով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական զենքի մատակարարումը շարունակվում է: «Մյութեդ ավիաբազայում վայրէջք է կատարել 5-րդ ինքնաթիռը»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ հաջորդ երկու […]
18:15 13.07.2019
Հունական Նակսոս կղզու օդանավակայանը փակվել է այն բանից հետո, որբ ինքնաթիռը դուրս էր եկել թռիչքուղուց: Այս մասին հայտնել է Naxos Press-ը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել: Նրանց ավտոբուսով տեղափոխել են նավահանգիստ, որտեղից էլ արդեն նավով գնացել են մայրաքաղաք Աթենք: Greek City Times-ն էլ հավելում է, որ միջադեպի պահին հունական Sky […]
16:00 13.07.2019
Ռուսաստանն այսօր Թուրքիա է ուղարկել իր արտադրած Ս-400 զենիթահրթիռային համակարգերի կից հանգույցների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։ Այս լրակազմը անհրաժեշտ է համակարգի ամբողջականությունն ապահովելու համար, քանի որ դրանց մեջ են մտնում համակարգի ավտոնոմ աշխատանքի համար […]
22:53 12.07.2019
Վերջին երկու ավիավթարներից հետո Boeing-ի փոխնախագահը հեռացել է աշխատանքից: The Seattle Times-ը հայտնում է, որ Էրիկ Լինդբլադը պատասխանատու էր Boeing 737 MAX նոր մոդելի ինքնաթիռների արտադրության համար: Հաղորդվում է, որ Լինդբլադը Boeing-ում աշխատել է ավելի քան 34 տարի: Ընկերությունից հայտարարվել է, որ որևէ մեկը չի ստիպել նրան թողնել իր աշխատանքը, նա ինքն է տարեսկզբին աշխատանքից […]
14:45 12.07.2019
Ռուսաստանի արտադրած Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն տեղափոխվել է Թուրքիա։ Դրա մասին է վկայում տեսանյութերից մեկը, որ նկարված է Անկարայի ռազմաբազաներից մեկում, և որում երևում է ռուսական դրոշով ինքնաթիռից համակարգերի իջեցումը։ 📌 S-400'ler Ankara'da işte ilk görüntüler Türkiye'nin hava ve füze savunma ihtiyacının karşılanmasına yönelik S-400 Uzun Menzilli Bölge Hava ve Füze […]
11:31 12.07.2019
Կալիֆոռնիացի պատգամավոր Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունեց բանաձևը, որով Նահանգների իշխանությանն արգելվում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությանը։ Կոնգրեսում իր ելույթում Շերմանը նախ մի քանի դեպք նշեց, երբ աշխարհի տարբեր ծայրերում զինվորականները խոցել են քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ապա կոնգրեսականը […]
23:52 11.07.2019
ՌԴ Ստավրոպոլի շրջանում փնտրում են Ан-2 ինքնաթիռի օդաչուին, որը կոշտ վայրէջք է կատարել բազուկի դաշտում, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է հուլիսի 10-ի գիշերը: Վթարից հետո օդաչուն անմիջապես փախել է: «Օդաչուն հավանաբար կորցրել է ինքնաթիռի կառավարումը և Ан-2-ը կոշտ վայրէջք է կատարել դաշտի վրա՝ ոռոգման ժամանակ: Օդաչուն դեպքի վայրից անհետացել է, հիմա […]
22:00 11.07.2019
Կյանքում առաջին անգամ ինքնաթիռով թռիչքի պատրաստվող կինը բարձրացել է ուղեբեռների ավտոմատ ժապավենի վրա՝ մտածելով, որ այն իրեն կհասցնի ինքնաթիռի մոտ: Պատահարի տեսանյութը հրապարակում է The Sun-ը: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի օդանավակայանում: Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է ուղևորը կանգնում գրանցման կետին կից ժապավենի վրա, փորձում ոտքի վրա կանգնած մնալ, սակայն ընկնում է: Օդանավակայանի աշխատակիցները […]
16:08 11.07.2019
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է ավելի վաղ Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավի կողմից բրիտանական լցանավը կանգնեցնելու մասին մեղադրանքներին: Արտգործնախարարը հերքել է ամերիկյան լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները և նշել, որ այդ քայլերն արվում են հարաբերությունների լարման համար: «Այն, ինչ նրանք ասում և պնդում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում և որևէ արժեք չունի»,- հայտարարել […]
15:33 11.07.2019
Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Թունջա Բենջինը ուշագրավ հոդված է հրապարակել՝ «Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը, որ երկրներից են մեզ պաշտպանելու» վերտառությամբ, գրում է Ermenihaber-ը։ Բենեջինը նախ նշում է, որ մի քանի օրից Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի ՀՕՊ համակարգերը, որոնք պաշտոնական Անկարայի համար ունեն ռազմավարական նշանակություն։ Ըստ հեղինակի՝ այդ համակարգերի առանձնահատկությունը և կարևորությունը պայմանավորված է դրանցում գոյություն ունեցող […]
19:45 10.07.2019
Montenegro Airlines ավիաընկերության Մոնտենեգրո-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կալուգայում առաջին օդաչուի գիտակցությունը կորցնելու պատճառով: Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի մասին անձնակազմին առաջինը հայտնել է երկրորդ օդաչուն, որն էլ հենց ինքնաթիռը «նստեցրել է» Կալուգայում: Ավիացիոն ծառայության ներկայացուցիչները նշել են, որ վայրէջքը նորմալ է եղել, տուժածներ չկան: Օդաչուին հոսպիտալացրել են:
16:48 09.07.2019
Նիդեռլանդների մայրաքաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել: Դա տեղի է ունեցել թռիչքից առաջ դրանց քարշակման ժամանակ: Մարդատար ինքնաթիռներից մեկը պետք է ուղևորվեր Լոնդոն, մյուսը՝ Մադրիդ։ Բախման մասնակիցները եղել են Boeing 737-800 և Airbus A320 ուղևորափոխադրող ինքնաթիռները։ Բախման հետևանքով վնասվել է միայն առաջինի պոչամասը, սակայն ավիաընկերությունները որոշել են երկու դեպքում էլ թռիչքի ուղարկել այլ ինքնաթիռներ։
23:32 08.07.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները Սարաևոյի օդանավակայանում ծեծկռտուք են սարքել Բոսնիա և Հերցեգովինայի սահմանային ոստիկանության աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Թուրքիայի ղեկավարը Բոսնիա և Հերցեգովինա է ժամանել` մասնակցելու Հարավարևելյան Եվրոպայի համագործակցության գործընթացի կազմակերպության գագաթնաժողովին: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռի վայրէջքից հետո Էրդողանի թիկնապահները հրաժարվել են ստուգման ընթացակարգ անցնել, ինչն էլ ընդհարման […]