14:52 05.10.2018
«Փաշինյանի ընտրած մարտավարությունը` ԱԺ-ն ցրելու համար, մենք նույնպես մեր ժողովրդի կարծիքին ենք և համարում ենք, որ սխալ է: Այդ մարտավարությունը պետք է փոխել: Պետք չէ հրաժարականի միջոցով լուծարել խորհրդարանը, ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդ կորոշի՝ այո՞, թե՛ ոչ»,- հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով՝ իրենք արդեն ավելի ազդեցիկ […]
13:32 29.09.2018
Այն, ինչ այսօր սկսում ենք լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը: Այս մասին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը նշել է, որ եկել է մի ժամանակաշրջան, երբ հնարավորություն կա ստեղծել ազգային պետություն:
13:26 12.09.2018
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր և մի շարք անվանի գործիչների կողմից գրված խնդրանք-դիմումին, որում նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արվում ՀՀ քաղաքացիություն տալ Ժիրայր Սեֆիլյանին: «Դիմումն ուղարկվել է օգոստոսի 8-ին, մինչ այսօր պատասխան չկա: Անկեղծ ասած, ես արդեն ամաչում եմ …», – գրել է երգչուհին: https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10212784710996204
15:40 07.06.2018
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը շնորհավորել է ազատ արձակված Արեգ Կյուրեղյանին և «Սասնա ծռեր»-ի ազատ արձակված մյուս անդամներին: «Նոր իմացա, որ Տիգրան Սարգսյանը քիչ առաջ ազատ է արձակվել, ապրեն Կյուրեղյանները, ապրեն Ծռերը, ապրի Ալեք Ենիգոմշյանը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը, որից հետո դահլիճում գտնվողները սկսեցին ծափահարել ու Սեֆիլյանի անունը վանկարկել: Հիշեցենք, որ այսօր սկսվել և հետաձգվել է […]
15:33 07.06.2018
Վերաքննիչ դատարանում այսօր՝ հունիսի 7-ին, մեկնարկել և հետաձգվել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը այսօր միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի հաջորդ նիստին իր ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու համար այլ լրացված հիմքեր ներկայացնի դատարանին: Կողմերը չառարկեցին և նիստը մեկ օրով հետաձգվեց: Հաջորդ նիստը վերանշանակվեց վաղը: Հիշեցնենք, որ նախորդ […]
20:06 06.06.2018
Ժիրայր Սեֆիլյանը հույս է հայտնել, թե «Սասնա ծռեր»-ի անդամները ազատության մեջ կլինեն: Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում: Նա նաև նշել է, որ թեպետ ասելու շատ բան ունի, բայց չի խոսելու, քանի դեռ նրանք ազատության մեջ չեն: Ժիրայր Սեֆիլյանը նաև գործող իշխանությանը նեցուկ կանգնելու կոչ է արել. «Մենք պետք է նեցուկ կանգնենք իշխանությանը՝ […]
18:59 06.06.2018
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը ժամանակ խնդրեց բողոքներին ծանոթանալու համար: Հունիսի 6-ի նիստում ընթերցվեց նաև վերաքննիչ բողոքը, որով պահանջ է ներկայացվել անմեղ ճանաչել և ազատ արձակել ամբաստանյալներին: Պետական մեղադրողը բողոքը անհիմն որակեց և առաջարկեց մերժել: Դատավարությունը արագ ավարտին հասցնելու նպատակով կողմերը համաձայնության եկան նիստերն անցկացնել […]
16:11 06.06.2018
Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի` կալանքը որպես խափանման միջոց փոխարինելու մասին միջնորդության քննարկումը հետաձգվեց: 20 րոպեի փոխարեն երկուսուկես ժամ տևած քննարկումից հետո դատարանը որոշում կայացրեց միջնորդության լուծումը հետաձգել, պատճառաբանելով, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վճռաբեկության կարգով բողոք է ներկալյացվել, դրանից բացի՝ այստեղ բողոքը դեռ չի լսվել: Նիստի ընթացքում ներկայացվեց ևս չորս միջնորդություն` ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, […]
14:08 06.06.2018
Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստը վարում են Մխիթար Պապոյանը, Ռուզաննա Բարսեղյանը և Մանուշակ Պետրոսյանը: Նիստը նախագահում է Ռուզաննա Բարսեղյանը: Նիստը դեռևս նախապատրաստական փուլում է: Դատարանի աշխատակազմին և դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացվել: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին խնդրեց ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության […]
18:29 30.05.2018
Այն տպավորությունն է, որ ոստիակնությունում չկան բավարար քանակի ոստիկաններ, որ կարողանան 7 կալանավորի դատարան տեղափոխելը ապահովել, անհեթեթ պատասխան է»,- մեկնաբանելով մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանում հետաձգված Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի նիստի պատճառը՝ լրագրողներին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա նշեց, որ եթե դատարանը որոշում է կայացրել, դատական ակտը ենթակա է իրականացման ամբողջ ՀՀ […]
18:08 30.05.2018
«Ես այնքան էլ լավատես չէի, կասկածում էի, որ նման մի բան լինելու է: Նույնն էլ իմ դատավարության ժամանակ արեցին և ինձ ազատ արձակելուց մեկ ու կես ժամ ուշացրել էին, չէին տանում կալանավայրից դատարան: Սա ամենացինիկ, էժանագին մոտեցումն է, ի՞նչ է նշանակում՝ ոստիկան չկա, մաքուր մանկապարտեզ է»,- այսօր՝ մայիսի 30-ին, Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի հետաձգված քննությունից […]
10:06 16.03.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կմեկնարկի «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունը:
16:03 22.02.2018
«Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպանության կողմը բազմիցս և միշտ հետևողականորեն հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, քաղաքական հալածանք, դա եղել է պաշտպանության կողմի անփոփոխ և հետևողական դիրքորոշումը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
12:38 22.02.2018
«Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը օրեր առաջ միջնորդություն է ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի գործով ընթացող դատավարության ժամանակ ցուցմունք ներկայացնելու համար, սակայն մերժվել է։
11:30 02.02.2018
Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով դատարանում ցուցմունք է տալիս ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Նրա ցուցմունքը սահուն անցել է հիշողությունների գիրկը:
10:00 26.01.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի էրեբունի Նուբարաշեն նստավայրում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյան գործով դատաքննությունը: Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք է բերելու, պահեու և փոխադրելու մեջ, ինչի […]