17:55 13.04.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ: «Երեքշաբթի օրն Արվեստի միջազգային օրն է, այդ օրը նախատեսված է Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացումը վերանորոգումից և ցուցադրության նորացումից հետո, հուսով եմ այս առիթը կօգտագործեք՝ պատկերասրահ գալու, հրաշալի ցուցադրություն է։ Չորեքշաբթի օրը նշելու ենք Հայ կինոյի օրը և բազմազան […]
23:40 07.04.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։ «Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի […]
20:43 26.03.2025
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է կրթամշակութային «Վերջին զանգ»–ի մրցույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը հետաքրքրվեց, թե արդյոք ճի՞շտ են «Վերջին զանգ»–ի միջոցառումներն արգելելու մասին լուրերը: Նախարարը վստահեցրեց, որ որևէ արգելքի մասին խոսք չկա: «Ամեն տարի մեր […]
23:45 24.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ուսանողների և աշակերտների հետ հանդիպումից, որին կից գրել է. «Ուսանողների և աշակերտների հետ հերթական հանդիպման արդյունքներով քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ դարձնելով ավելի հագեցած մասնագիտական առարկաներով, նաև սպասում ենք Գորիսի թիվ երկու դպրոցի աշակերտների կողմից Գաբրիել Սունդուկյանի 200-ամյակի շրջանակներում Պեպոյի նկարահանման առաջարկին»։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:34 07.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
22:44 06.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա աշակերտների, ուսանողների հետ խոսելու, նրանց առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, […]
23:07 03.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դպրոցներում դրամահավաքների կազմակերպման վերաբերյալ ստացված ահազանգերին։ «Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են […]