TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Թրամփ

Մելանյա Թրամփը Սպիտակ տան պատվավոր ընթրիքին ներկայացել է թանկարժեք զգեստով

19:45 17.05.2019

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը` Մելանյա Թրամփը, Սպիտակ տանը կազմակերպել էին ամենամյա ընթրիք` նվիրված Սպիտակ տան պատմական ասոցիացիային: Այդ ընթրիքը 1961-ին նախաձեռնել է Ջոն Քենեդու կինը՝ Ժակլին Քենեդին, և այժմ ամեն տարի այն հանդիսավորությամբ անցկացվում է: Ընթրիքին Մելանյա Թրամփը ներկայացել է Akris բրենդի սև էլեգանտ զգեստով, որն արժե շուրջ 6 հազար դոլար: Իր […]

̰
Թրամփը ՀԴԲ գաղտնալսումները «պետական դավաճանություն» է որակել

19:00 17.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ իր թիմի անդամներին՝ Հետաքննության դաշնային բյուրոյի անդամների կողմից գաղտնալսումները «պետական դավաճանություն» է որակել: Այս մասին նա գրառում է արել Twitter-ի իր էջում: «ԱՄՆ քաղաքականության մեջ նման բան երբևէ չի գրանցվել»,- գրել է ԱՄՆ ղեկավարը: Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը շատ վատ է ու նման […]

̰
Թրամփը խոստացել է հետ ուղարկել անօրինական ճանապարհով ԱՄՆ ժամանածներին

15:38 17.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետ կուղարկի բոլոր նրանց, ովքեր ապօրինի մեկնել են ԱՄՆ: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Թրամփի խոսքերով՝ այդ նպատակով նախ պետք է ստեղծել «կանչով ուժեր»: «Բոլոր այն մարդիկ, ովքեր ապօրինի կերպով այսօր ԱՄՆ-ում են, դուրս կհանվեն: Դա կլինի այն ժամանակ, երբ կստեղծենք մեր կանչով ուժերը, և […]

̰
Թրամփը հիփոթեքային վարկ է վերցրել

08:01 17.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ավելի քան 5 մլն դոլարի հիփոթեք է վերցրել։ Այս մասին է վկայում նախագահի ֆինանսական գործերով կառավարական էթիկայի գրասենյակի հաշվետվությունը։ Ամենամյա հաշվետվության մեջ նշվում է 5-25 մլն դոլարի հիփոթեքային վարկավորման մասին։ Palm Beach Daily News-ի տվյալներով՝ Թրամփի որդիները հորաքույրներից մեկից գնել են Ֆլորիդայում գտնվող 9 սենյականոց տուն՝ 18․5 մլն դոլարով։ […]

̰
Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

07:45 17.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Թուրքիային զարգացող երկրների ցուցակից և չեղարկել Անկարայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը, հայտնում է Սպիտակ տունը։ Արտոնությունները կդադարեն գործել այսօրվանից։ «Հիմնվելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակի վրա՝ ես որոշել եմ, որ մայիսի 17-ից պետք է դադարեցնել Թուրքիայի կարգավիճակը որպես զարգացող երկիր»,- ասել է Թրամփը։ Դեռևս մարտին ԱՄՆ նախագահը նշել էր, որ […]

̰
Վաշինգտոնում ներքին տարաձայնություններ կան Իրանի հարցում

00:24 17.05.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն անվանել է «հոգեբանական ճնշում»:

̰
2024-ին NASA-ն կին տիեզերագնաց կուղարկի Լուսին

14:12 16.05.2019

NASA -ն ներկայացրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում մարդկանց Լուսին վերադարձնելու հավակնոտ և արագացված ծրագիր: 2024-ին դեպի Լուսին նախատեսվող առաքելությունում կընդգրկվի կին տիեզերագնաց: Նախորդ ծրագրի նման, այս ծրագրի անունը կընտրվի հունական դիցաբանությունից: Այն կկրի Արտեմիս աստվածուհու` Ապոլոնի քրոջ անունը: Այս անգամ տիեզերական գործակալությունը ցանկանում է ճամբար հիմնել Լուսնի վրա: Բացի դրանից՝ ի տարբերություն «Ապոլոնի» առաքելությունների, […]

̰
Թրամփն արտասահմանյան IT ընկերություններին արգելել է բիզնես վարել ԱՄՆ-ում

14:00 16.05.2019

Չնայած հրամանագրվում կոնկրետ երկրներ կամ ընկերություններ չեն նշվում, սակայն այս հրամանագիրն ուղղված է չինական Huawei ընկերության դեմ:

̰
Իրանը շուտով կցանկանա բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

13:10 16.05.2019

Թրամփը նաև հերքել է ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե ԱՄՆ վարչակազմի ներսում տարաձայնություններ կան Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականության շուրջ:

̰
Թրամփը որոշել է արգելել Huawei սարքավորումների կիրառումը

19:20 15.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է հրամանագիր ստորագրել, որով արգելվելու է Huawei սարքավորումների օգտագործումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը ցանկանում է արգելել ԱՄՆ ընկերությունների կողմից օտարերկրյա ընկերությունների հեռահաղորդակցության սարքավորումների կիրառությունը: Ինչպես նշվում է, ԱՄՆ իշխանությունները նշում են` սարքավորումները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը: Ընդ որում` արգելքն […]

̰
Ամերիկացի պաշտոնյան ԱՄՆ նախագահի նկարով գուլպայով է դիմավորել Թրամփին

14:56 15.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպել է Լուիզիանա նահանգի փոխնահանգապետ Բիլլի Նանգեսերի հետ և քննարկել էներգետիկ ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է businessinsider.com կայքը: Նշենք, որ Նանգեսերը Թրամփին դիմավորել է 25 դոլարանոց գուլպայով, որի վրա պատկերված է Դոնալդ Թրամփը: Գուլպայի վրա  աչքի է զարնում ԱՄՆ նախագահի հայտնի սանրվածքը: ԱՄՆ նախագահը փոխնահանգապետի այս արարքը չի […]

̰
Թրամփի ավտոշարասյան 3 ոստիկաններ տուժել են ՃՏՊ-ի հետևանքով

08:08 15.05.2019

ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել են նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցող շարասյան 3 մոտոցիկլիստ ոստիկաններ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության աղբյուրին։ Նախագահի փոխադրամիջոցը չի վնասվել, սակայն մի քանի ոստիկաններ, ովքեր եղել են շարասյան մաս, վթարի մասնակից են դարձել։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պատահարը, չի հստակեցվում։ […]

̰
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրանի պատճառով բարձրացրել է մարտունակությունը

07:55 15.05.2019

Վաշինգտոնն Իրաքում պատրաստվում է ամերիկյան ուժերի նկատմամբ Թեհրանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան բարձրացրել է մարտական պատրաստվածությունն Իրաքի տարածքում՝ կապված տարածաշրջանում իրանցի զինվորականների ներկայության պատճառով ամերիկյան զորքերի համար առկա սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Բիլ Ուրբանին։ Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի […]

̰
Իրանը մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի հետ․ այաթոլլա Խամենեի

07:17 15.05.2019

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատման։ Այս մասին փոխանցում է Fars գործակալությունը։ «Պատերազմ չի լինի, իրանցի ժողովուրդն ընտրել է Ամերիկային դիմակայելու ուղին, և այդ դիմակայությունը կստիպի նրան նահանջել»,- ընդգծել է Խամենեին։ Նա նաև նշել է, որ դիմակայությունը չի կրում ռազմական բնույթ, և զինված բախում չի […]

̰
Ինչ ուղերձով է Պոմպեոն այցելել Ռուսաստան

00:33 15.05.2019

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր շահեր ունեն, և կան հարցեր, որոնց շուրջ երկրները կարող են համատեղ աշխատել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս մասին փոխանցում է RIA novosti-ն։ «Մենք ընդհանուր շահեր ունենք, ինչպես նաև կան հարցեր, որտեղ կարող ենք համագործակցել, արդյունավետ աշխատել։ Մենք կարող ենք միասին աշխատել, որ մեր […]

̰
Թրամփը որոշել է լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար տրամադրել ՆԱՍԱ-ին

14:40 14.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ պատրաստվում է պետբյուջեից լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին՝ Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Իմ կառավարման օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք Լուսին, հետո Մարս: Ես ճշգրտումներ եմ կատարում բյուջեում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ […]

̰
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի պատճառով 120 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք

07:44 14.05.2019

Պենտագոնը պատրաստել է ռազմական պլան, համաձայն որի՝ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք կուղարկի մինչև 120 հազար զինվորական՝ Իրանի կողմից միջուկային զենքի մշակումն արագացնելու կամ ամերիկյան ուժերի վրա հարձակումների դեպքում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի պլանին ծանոթ աղբյուրներին։ Պարբերականի փոխանցմամբ՝ Շանահանը փաստաթուղթը ներկայացրել է մայիսի 9-ին՝ ԱՄՆ […]

̰
ԵՄ-ի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան Իրանի հետ հարաբերությունները. իրանագետ

20:00 13.05.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման նոր շրջափուլին: Իրանը հրաժարվել է «միջուկային գործարքի» երկու կետերից, ինչի արդյունքում ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում: «Զարգացումը, իհարկե, սպասելի էր, և դա ԱՄՆ-ի` Իրանի նկատմամբ քաղաքականության ծրագրի մի մասն էր: Նկատի ունեմ` Դոնալդ Թրամփի վարչակարգի: 2017 թվականին Սաուդյան Արաբիայից հակաիրանական գործողությունների մեկնարկը տալով՝ ժամանակ առ […]

̰
Թրամփի հյուրանոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

12:49 13.05.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Trump International Beach Resort հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել: Նախնական տվյալներով՝  մեկ զոհ կա: Կան նաև վիրավորներ, գրում է Miami Herald պարբերականը: Ականատեսները հայտնում են 7 կրակոցի մասին: Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում, սոցիալական կայքերի օգտատերերը գրում են, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել:        

̰
Իսրայելը Գոլանի բարձունքներում վայր է ընտրել Թրամփի պատվին բնակավայրի կառուցման համար

19:39 12.05.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները Գոլանի բարձունքում վայր են ընտրել՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բնակավայր կառուցելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ այդ կերպ երկրի իշխանությունները ցանկանում են երախտագիտություն հայտնել ամերիկացի առաջնորդին այն բանի համար, որ նա վերջերս Գոլանի բարձունքները ճանաչել է իսրայելական պետության մաս՝ չնայած […]

̰
ԱՄՆ-ն 25%-ով ավելացրել է Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

12:10 10.05.2019

ԱՄՆ իշխանությունների՝ Չինաստանից 200 միլիարդ դոլար արժողությամբ որոշ ապրանքների ներկրման մաքսատուրքները 10-25%-ով բարձրացնելու որոշումը ուժի մեջ է մտնել, գրում է Reuters-ը: ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայությունը, կիրառում է նոր մաքսատուրքերի դրույքաչափերը: Նշվում է, որ նախօրեին Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ունեցել են 90 […]

̰
Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում թեկնածու է առաջադրել

07:32 10.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանին հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ «Շանահանը վերջին մի քանի ամիսներին ապացուցել է, որ բավականին որակավորված է՝ նախարարության ղեկավարումը շարունակելու համար»։ Շանահանն իր հերթին թվիթերյան էջում գրել է, որ իր համար […]

̰
Առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանին մեղադրել է բանակցությունները խափանելու մեջ

19:22 09.05.2019

Չինաստանը հայտարարել էր, որ չի ցանկանում բանակցություններ վարել սպառնալիքների և ահաբեկման մթնոլորտում:

̰
Հյուսիսային Կորեան 5 օրում 2-րդ անգամ է հրթիռներ արձակում

18:05 09.05.2019

Փհենյանը փորձում է ուժեղացնել ճնշումն ԱՄՆ-ի վրա:

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի մետաղական արդյունաբերության նկատմամբ

13:29 09.05.2019

Սպիտակ տան կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը նախորդել էր Թեհրանի հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի պահպանի 2015թ.-ին կնքված միջուկային համաձայնագրի որոշ կետերի կատարումը, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը և ծանր ջրի պաշարներին:

̰
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

07:45 09.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներն ու այդ մասին ծանուցել Կոնգրեսին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ը դատապարտում է Ասադի ռեժիմի կողմից կոշտ ուժի կիրառումն ու մարդու իրավունքների խախտումները և կոչ անում դադարեցնել բռնությունը սիրիացի ժողովրդի հանդեպ, պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի […]

̰
Իրանը հայտարարեց միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին

12:28 08.05.2019

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է 2015 թ-ին կնքված միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին: Նա այդ մասին ասել է հեռուստաուղերձում: Նրա խոսքով` իրենք հանձնառությունների խախտման նախաձեռնող չեն, իրենք պատերազմի սանձազերծող չեն, սակայն երբեք չեն դադարելու պայքարել ծաղրի դեմ: Միաժամանակ նա 60-օրյա ժամկետ է նշանակել, որպեսզի այդ ընթացքում գործարքի անդամ մյուս երկրներն առաջարկներ ներկայացնեն՝ միջուկային […]

̰
Անհաջող գործարքների պատճառով Թրամփը վիթխարի կորուստներ է կրել․ NYT

07:47 08.05.2019

1985-1994 թվականներին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կորցրել է մոտ 1․75 մլրդ դոլար։ Այս մասին գրում է  The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրների փոխանցած հարկային փաստաթղթերին։ Պարբերականը նշում է, որ այդ ժամանակահատվածում խանութներում վաճառվել է «Թրամփ․ գործարքներ կնքելու արվեստը» գիրքը, որում նա սովորեցնում է բանակցություններ վարելու վարպետություն։ Սակայն, ինչպես գրում է հոդվածագիրը, ֆինանսական […]

̰
Հրապարակվել է Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործով» զեկույցի նոր տարբերակը

00:30 08.05.2019

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործով» զեկույցի նոր տարբերակը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Զեկույցի նոր տարբերակում տեքստի մեծ մասը փակված է սև ֆոնով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է գաղտնի տվյալներ: «Երկուշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին […]

̰
Կոնգրեսականները հիասթափված են Թրամփից «Հայոց ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար

15:12 07.05.2019

Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին` դժգոհելով այն հանգամանքից, որ երկրի 45-րդ նախագահը 20-րդ դարի սկզբի ամենասոսկալի ողբերգության զոհերի հիշատակի օրվա առթիվ իր հայտարարության մեջ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը: Նախաձեռնության հեղինակը հայկական արմատներով ամերիկացի կին կոնգրեսական Ջեքի Սփեյերն է: Այդ Նամակը ստորագրվել է ԱՄՆ Կոնգրեսի 28 անդամի կողմից:  «Մենք ցանկանում ենք […]

̰
BACK_TO_TOP