00:06 28.05.2019
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մահացածների հիշատակության օրը իր Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակել Արլինգտոնի ազգային գերեզմանոցից, որտեղ հուղարկավորված են ԱՄՆ-ի նախագահները, Գերագույն դատարանի նախագահները, տիեզերագնացները, պատերազմի մասնակիցները: Տեսանյութում նշվում է, որ ամերիկացիները երբեք չեն մոռանա նրանց, ովքեր ծառայել են երկրին: Հիշատակության օրը նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը: Այդ օրը հիշում են բոլոր ամերիկացիներին, որոնք […]
19:33 27.05.2019
Տոկիոն կմիանա ամերիկյան տիեզերական նախագծին: Պայմանավորվածության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին: Խոսքն այն նախագծի մասին է, որով պետք է տիեզերագնացներ ուղարկվեն Մարս և Լուսին: «Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը տիեզերքի հետազոտության ոլորտում: Շուտով մենք կթռչենք Մարս և […]
12:22 27.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկություն ունի բանակցել Սպիտակ տան հետ: Թրամփը նշել է, որ եթե Իրանը նման ցանկություն հայտնի, ապա Վաշինգտոնը կհամաձայնի բանակցել: Այս մասին Թրամփը հայտարարել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից առաջ: «Ես հավատում եմ, որ Իրանը ցանկանում է բանակցել մեզ հետ: Եթե Իրանն իրոք ուզում է բանակցել, […]
11:14 27.05.2019
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «պատերազմի ֆանատիկ» է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների` Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում նշել են, որ Բոլթոնը կործանում է աշխարհն ու անվտանգությունը: Փհենյանը մեղադրել է Բոլթոնին ԿԺԴՀ-ի դեմ սադրիչ քաղաքականություն մշակելու համար: Մինչ այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, […]
08:14 27.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է օտարերկրյա առաջին առաջնորդը, որին իր նստավայրում ընդունել է Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն։ Հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյի կայսերական պալատում, հայտնում է ТАСС գործակալությունը։ Մուտքի մոտ Դոնալդ և Մելանյա Թրամփերին ողջունել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի պատվո պահակախումբը, որից հետո նախագահական զույգն ուղևորվել է «Բամբուկե սրահ», որտեղ ճապոնացի կայսրը սովորաբար ընդունում […]
17:55 26.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի կառավարության հետ ունեցած առևտրային բանակցություններում գրանցած հաջողության մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ղեկավարի թվիթերյան գրառումից: Նա հայտնել է, որ բանակցություններում հատկապես հաջողվել է հաջողության հասնել գյուղատնտեսական ապրանքատեսակների շրջանառության ոլորտին վերաբերող հարցում: «Ճապոնիայի հետ բանակցությունները դրական առաջընթաց ունեն: Հիմնական շեշտը դրվել է գյուղատնտեսական մթերքների ու մսի ապրանքաշրջանառության հարցերի վրա»,- […]
10:35 26.05.2019
ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Շինձո Աբեն գոլֆ են խաղացել ճապոնական Տիբա պրեֆեկտուրայի Mobara Country Club ակումբում։ «Հենց հիմա Շինձո Աբեի հետ գոլֆ կխաղանք։ Ճապոնիան սիրում է այդ խաղը»,-խաղի մեկնարկից առաջ իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։ Թրամփն ու Աբեն գոլֆի մեծ սիրահարներ են։ Նրանք միասին խաղում են արդեն 5-րդ անգամ։ Անցած անգամ […]
10:15 26.05.2019
Իրանը սպառնացել է Պարսից ծոցում խորտակել ամերիկյան նավերը, եթե դրանք կատարեն «սխալ գործողություններ»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ղեկավարի խորհրդական Մորտեզա Կորբանին։ «Պատերազմի սանձազերծման դեպքում մենք նրանց դեմ կկիրառենք գաղտնի զենք և ծովի ընդերքը կուղարկենք նրանց երկու ավիակիրները՝ ինքնաթիռներով ու անձնակազմերով»,-Կորբանիի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանն իր ողջ […]
18:30 25.05.2019
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը սպառնալիք է աշխարհի համար: IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս շուրջ 3 հազար զինվորական է ուղարկել Մերձավոր Արևելք: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ զորքի թվաքանակի ավելացումը նպատակ ունի պաշտպանել ամերիկացի […]
16:32 25.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քառօրյա պետական այցով ժամանել է Ճապոնիա: Նրան ուղեկցում է առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նախօրեին հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և արտահայտել են իրենց դժգոհությունը՝ կապված Թրամփի այցի հետ: Այսօր ԱՄՆ նախագահը կհանդիպի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Վաղը Թրամփը գոլֆ կխաղա Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ, իսկ երեկոյան միասին կայցելեն […]
16:25 25.05.2019
ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները: Դատարանը նշել է, որ նման որոշումները հակասում են իշխանությունների տարանջատման սկզբունքներին: Կալիֆոռնիայի դատարանը ժամանակավոր արգելանք է սահմանել պաշտպանության բյուջեից միջոցների օգտագործման համար՝ Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար: Այս մասին հաղորդում է DW-ն: Դատավոր Հեյվուդ Գիլյամը հիմնավորել է իր որոշումը`ասելով, որ Կոնգրեսը չի […]
14:35 25.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շրջանցել Կոնգրեսի արգելքը, որպեսզի ավարտին հասցնի Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին զենք վաճառելու գործարքներից մեկը, որի ծավալը շուրջ 7 միլիարդ դոլար է։ Այս մասին ներքին աղբյուրներից հայտնի է դարձել ամերիկյան NY Times-ին։ Կոնգրեսականները Սաուդյան Արաբիային զենք վաճառելուն դեմ են այդ երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների […]
13:45 25.05.2019
1918 թվականին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից շնորհավորական ուղերձ է ուղարկվել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Տոնական խոսքերից բացի, ըստ Ադրբեջանի նախագահի կայքում տեադրված տեքստի, ուղերձում հիշատակվում են նաև Ադրբեջանի դերն ու Արցախյան հակամարտությունը։ Թրամփը գնահատում է «Ադրբեջանի ներդրումը միջազգային անվտանգության» գործում (ենթադրաբար նկատի է առնվում Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում […]
13:20 25.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հազար հինգ հարյուր զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իսկ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նախագահի այս հրամանը կապված է Մերձավոր Արևելքում Իրանի պատճառով ավելացող լարվածության հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել էին 5-ից 10 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք:
15:08 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Սա նշանակում է նաև, որ նա մեխանիկորեն պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Նա սակայն հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության ղեկավարի նոր ընտրություններ: Թերեզա Մեյի հայտարարությանը Մեծ Բրիտանիայում սպասում էին բավական երկար ժամանակ՝ նրանից պահանջելով […]
13:18 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կթողնի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Մեյը ստիպված է եղել նման հայտարարությամբ հանդես գալ կուսակիցների, այդ թվում՝ նախարարների կաբինետի անդամների դրդմամբ, ովքեր դժգոհ են եղել Բրեքսիթի հարցով ԵՄ հետ համաձայնագրի թարմացմամբ: Այն ներկայացրել է Մեյը: Սա նշանակում է, որ Մեյը նաև […]
21:04 23.05.2019
Մոսկվան Վաշինգտոնին խորհուրդ է տալիս խորհել Իրանի նկատմամբ ագրեսիվ վարքի հնարավոր հետևանքների մասին:
07:34 22.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը պատի կոստյումով և «Կառուցիր ինձ» ցուցանակով մասնակցել է Թրամփի կողմնակիցների հանրահավաքին։ Թրամփը նրան հրավիրել է իր մոտ՝ բեմահարթակ։ Այս մասին հայտնում է FOX News հեռուստաալիքը։ Թրամփը սեղմել է նրա ձեռքը։ Նախագահը նրան շնորհակալություն է հայտնել և ասել․ «Այժմ մենք գիտենք, թե ում օգտին նա կքվեարկի։ Նա ասաց, որ Սան Դիեգոյից […]
23:46 21.05.2019
Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ավելի են սրվել: Կողմերը վերջին շրջանում կոշտ հայատարարություններ էին հնչեցրել, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը: Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը զգուշացրել է, որ քառակի ավելացրել է ցածր հարստացված ուրանի արդադրության ծավալը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ ցածր հարստացման ուրանի արտադրության ծավալի մեծացումը սկսվել է մայիսի 20-ին: Ներկայացուցիչն ընդգծել է, որ […]
08:16 21.05.2019
Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որպեսզի հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը։ Նման պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Փենսիլվանիա նահանգի Մոնտուրսվիլ քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Նա (Բայդենը) հայտարարեց, որ առաջադրվում է նախագահի պաշտոնում, և ասաց, որ դա այն պատճառով է, որ օտարերկրյա առաջնորդները զանգահարել են […]
08:00 21.05.2019
ԱՄՆ առևտրի նախարարությունը չինական հեռահաղորդակցական Huawei ընկերությանը տրամադրել են 90-օրյա լիցենզիա, որը մասամբ վերականգնում է ԱՄՆ-ում աշխատանքի ռեժիմը՝ թույլ տալով սպասարկել գործող ցանցերն ու թարմացնել սարքերի ծրագրային ապահովումը։ Մինչև օգոստոսի 19-ը կգործի ոչ միայն Huawei-ի, այլև նրա ենթակայության տակ գտնվող 68 ընկերությունների լիցենզիան։ Բացի այդ, չեղարկվում են ԱՄՆ-ում Huawei-ի նկատմամբ առևտրային սահմանափակումները։ Նախարարությունն ընկերությանը «սև […]
07:32 21.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ կանցկացնի Իրանի իշխանությունների հետ, հենց նրանք պատրաստ լինեն երկխոսության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ Փենսիլվանիա թռիչքը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ նախազգուշացում է արել Իրանի կառավարությանը՝ ԱՄՆ-ի հանդեպ սպառնալիքների և սադրիչ գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մատնացույց արել Թեհրանի թշնամությունը Վաշինգտոնի հանդեպ։ Չնայած Վաշինգտոնի […]
17:19 20.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն Իրանի մասին, հայտարարել է, որ «ցեղասպանության վերաբերյալ ծաղրը և տնտեսական ահաբեկչությունը» չեն հանգեցնի երկրի ոչնչացման: Ավելի վաղ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել էր, որ «եթե Իրանը ցանկանա պայքարել, դա կլինի նրա վախճանը»: Նա Միացյալ Նահանգներին նաև կոչ է արել չսպառնալ: «Երբեք մի՛ […]
07:58 20.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Կանադայից և Մեքսիկայից ներկրվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը չեղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «ԱՄՆ-ը հաջողությամբ ավարտվել է բանակցությունները Կանադայի ու Մեքսիկայի հետ՝ ազգային անվտանգության համար առկա սպառնալիքների վերացման այլընտրանքային միջոցների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում։ 2018 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանում […]
15:57 18.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատերազմ սկսելու մտադրություն ու ցանկություն չունի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: «Մենք համոզված ենք, որ պատերազմ չի լինի, քանի որ մենք չենք ցանկանում պատերազմ և որևէ մեկի մոտ չկա միտք կամ պատրանք, որ իրենք կարող են դիմակայել Իրանին տարածաշրջանում»,- ասել է այդ […]
10:52 18.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեմ չէ այն գաղափարին, որ հետաքննություն սկսվի երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի՝ Չինաստանի հետ ֆինանսական կապեր ունենալու հետ կապված: Թրամփը նշել է, որ Չինաստանի կառավարությունը միլիարդավոր դոլարների ներդրում է կատարում Բայդենի ընտանեկան բիզնեսում: ԱՄՆ նախագահն այս ամենն ամոթալի է անվանել: Ավելի վաղ ԱՄՆ նախկին […]
10:43 18.05.2019
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասան TeleSUR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վենեսուելական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ: Նախարարը նշել է, որ այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով և ընդգծել է, որ Կարակասը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության մեխանիզմներ հաստատել միայն փոխադարձ հարգանքի հիման վրա: «Եկել է դիվանագիտության ժամանակը, և մենք ցանկանում […]