11:14 04.06.2019
Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի: Այս մասին հայտնել է Russian Today-ը: Լոնդոնի կենտրոնական մի շարք թաղամասերում ցուցարարներն արդեն պաստառներ են տեղադրել` «Դիմադրել Թրամփին», «Մերժել ռասիզմը», «Մերժել դաժանությունը», «Մերժել ատելությունը» կարգախոսներով: Ակցիայի մասնակիցներին զայրացրել է այն, որ ԱՄՆ նախագահին Բուքինգեմյան պալատում ընդունել են պետական պատիվներով և բանկետով: […]
07:47 04.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել արարողակարգային խախտում՝ թեթևակի դիպչելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մեջքին։ Դա տեղի է ունեցել Թրամփի պատվին Բուքինգեմյան պալատում մատուցված պետական ճաշի ժամանակ։ Նշվում է, որ պետության ղեկավարն այդ ժեստն արել է ակնհայտ բնազդաբար։ Նա թագուհու մասին խոսել է հիացմունքով և երախտագիտություն հայտնել ջերմ ընդունելության համար, ինչին թագուհին պատասխանել […]
23:26 03.06.2019
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի անվտանգությունը ապահովելու ծախսը կկազմի 50 մլն դոլար: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը երկուշաբթի՝ հունիսի 3-ին, Բուքինգեմյան պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին: Իրադարձությունն ուղիղ եթերում հեռարձակվել է Sky News հեռուստաընկերության կողմից, հայտնում է Korrespondent-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարին թագավորական պալատի մոտ […]
21:59 03.06.2019
Զարիֆն անդրադարձել է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի կողմից իրականացվող ուժեղացված հսկողությանը:
19:33 03.06.2019
ԱՄՆ-ն պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ այն պայմանով, որ Թեհրանը երաշխավորի, որ միջուկային զենք արտադրելու փորձեր չի անելու: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Rheinische Post-ին տված հարցազրույցում: Պոմպեոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, երաշխավորում է, որ Իրանը միջուկային զենք երբեք չի ունենա: Պոմպեոյի խոսքերով` Դոնալդ Թրամփը կարծում է, […]
19:10 03.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում կատարած գրառմամբ կրկին անդրադարձել է ամերիկյան CNN հեռուստաընկերության կողմից հաղորդվող «կեղծ» լրատվության թեմային: Նա հայտարարել է, որ այդ հեռուստաընկերության գործունեությունն ու բացասական թեմատիկայով լրահոսը բացասաբար են անդրադառնում ԱՄՆ վարկանիշի վրա: «Միակ խնդիրն այն է, որ CNN-ն ամերիկյան լրատվության հիմնական աղբյուրն է: Մի փոքր նայելով հեռուստաալիքը՝ ես այն անջատեցի: […]
17:28 03.06.2019
Հունիսից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ում մուտքի արտոնագրային ռեժիմի նոր պահանջը: Այժմ ԱՄՆ մուտք գործողները պետք է դեսպանատան աշխատակիցներին տրամադրեն սոցցանցերի իրենց օգտահաշիվները: Այդ մասին հաղորդել է BBC-ն: Եթե դիմողը կեղծ տեղեկություններ տրամադրի, ապա վիզա ստանալու նրա խնդրանքը կմերժվի: Բացի սոցիալական ցանցերում ունեցած հաշիվներից, դիմողը պետք է նաև նշի վերջին 5 տարիների ընթացքում գրանցված էլեկտրոնային […]
14:48 03.06.2019
Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը «երեխայական վիրավորանք» բնորոշումն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններին՝ ուղղված Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Ավելի վաղ Թրամփը քաղաքապետին անվանել էր «կորած անհաջողակ», որն իր պաշտոնում «սարսափելի է աշխատում»: Twitter-ի գրառումը Թրամփը կատարել է մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարեր Միացյալ Թագավորությունում: Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը նաև նշել է. […]
14:22 03.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա և անմիջապես իր թվիթերյան էջում գրառում կատարել, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը «սարսափելի է աշխատում»: Թրամփը նշել է, որ Հանն իր աշխատանքը վատ է կատարում բոլոր հարթակներում: Նրա խոսքերով` Հանն «անհաջողակ է», որը պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների դեմ պայքարի հարցում: ….Kahn reminds me very […]
13:59 03.06.2019
Հունիսին Երուսաղեմում կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցի Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ՌԴ-ից՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, իսկ Իսրայելից՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը: Հանդիպման օրակարգում կլինի Սիրիայի թեման: Ըստ հրապարակումների՝ քննարկվելիք փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացում, ինչի դիմաց Ռուսաստանը […]
11:34 03.06.2019
Սպիտակ տան անվտանգությունն ապահովող իրավապահները կրակել են մարդու վրա, որը փորձել է անցնել ԱՄՆ նախագահի կեցավայրի ցանկապատերն ու պատնեշները և մտնել Սպիտակ տան տարածք։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Միջադեպը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան այդ մասից հեռանալուց քիչ անց։ Գաղտնի ծառայության աշխատակիցները նախ` զգուշացրել են իրավախախտին, ապա կրակ բացել նրա ուղղությամբ։ […]
19:38 02.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter -ում քննադատել է այն ԶԼՄ-ներին, որոնք տարածել են նրա խոսքերը Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի վերաբերյալ։ Թրամփը պնդում է, թե երբեք չի ասել՝ Մեգան Մարքլն անտանելի է։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ այս պատմությունը «ֆեյքային լուրերի» հերթական արտադրանքն է և կոչ է արել CNN-ին, The New York Times-ին և այլ […]
19:00 01.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոն է հրավիրել Ուկրաինայի իր նորընտիր գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկիին։ Զելենսկիի աշխատակազմը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, բայց չի նշել, թե երբ կկայանա այցը։ Միաժամանակ ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնել ամերիկյան օգնության համար ու հայտարարել, որ Նահանգների կոնգրես է ներկայացվել Ուկրիանային ամերիկյան օգնության տրամադրման մասին նոր նախագիծ, որով Վաշինգտոնը Կիևին է վաճառելու […]
18:23 01.06.2019
Միացյալ Նահանգներում նոր սկանդալ է ծագել բանի պատճառով, որ Թրամփի՝ Ճապոնիա այցի ժամանակ փորձել են նրա աչքից հեռացնել նախկին քաղաքական հակառակորդ, հանգուցյալ Ջոն ՄքՔեյնի անունը կրող նավը։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Համանուն ռազմանավը եղել է այն նավի կողքին, որի վրա Թրամփը ողջույնի խոսք պետք է ասեր զինվորականներին։ Նավն ամբողջությամբ չտեղափոխելու համար որոշվել է […]
17:04 01.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը, գրում է The Wall Street Journal – ը`վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները: Նախատեսված էր նոր պատժամիջոցներն ուղղել իրանական կոնկրետ նավթաքիմիական ընկերությունների դեմ: Ներկա պահին սահմանափակումների տակ է գտնվում նավթաքիմիական ապրանքների վաճառքը, մասնավորեպես ամոնյակի, մեթանոլի և կարբամիդի: ԱՄՆ Պետքարտուղարությունը ծրագրում էր Իրանի դեմ […]
13:07 01.06.2019
ԱՄՆ նախագահ Թրամփը Մեծ Բրիտանիա կատարելիք այցի նախօրեին The Sun-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները կարող է գերազանց կատարել այդ երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը: Թրամփը նշել է, որ Ջոնսոնը միշտ դրական է արտահայտվել իր և Միացյալ Նահանգների հասցեին: «Նա ինձ դուր է գալիս: Ինձ միշտ դուր է եկել…Չգիտեմ՝ արդյո՞ք […]
12:55 01.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտադիր է հունիսի 18-ին առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Հայտարարում եմ, որ ես պատրաստվում են նախագահական ընտրություններում առաջադրել իմ թեկնածությունը: Ես` Մելանյայի հետ, փոխնախագահ Մայք Փենսն իր կնոջ` Քարեն Թենսի հետ, այս մասին կհայտարարենք հունիսի 18-ին, Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում»,- գրել է Թրամփը: Օռլանդոյում տեղի […]
11:10 01.06.2019
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայից Մեքսիկայից իր երկիր արտահանվող բոլոր ապրանքատեսակների համար սահմանվող պատժամիջոցների մասին հայտարարությանը։ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսըհայտարարել է, որ Մեքսիկան զգուշորեն և հարգանքով կգործի: Նա ասել է, թե հույս ունի՝ Թրամփը կհասկանա, որ խնդիրներն այդպես չեն լուծվում: Հիշեցնենք, որ Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը գրել […]
09:30 01.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ զարմացած է իր հասցեին հնչեցրած Մեգան Մարքլի «չար» մեկնաբանություններից։ Այդ մասին նա պատմել է The Sun-ի հետ հարցազրույցում։ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Թրամփին քննադատել էր և 2016 թվականի ընտրություններում խոստացել քվեարկել Թրամփի հակառակորդի՝ Հիլարի Քլինթոնի օգտին։ Թրամփն ասել է, որ Մեգան Մարքլը անտանելի է ու չար։ «Ես չգիտեի, […]
08:13 31.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 10-ից ԱՄՆ-ը 5 տոկոս մաքսատուրք է սահմանում Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների համար։ Այս մասին գրել է նա իր թվիթերյան էջում։ Թրամփի խոսքով՝ մաքսատուրքերի չափը կբարձրանա այնքան ժամանակ, քանի դեռ անօրինական ներգաղթյալների հոսքը երկիր չի դադարի։ Ավելի վաղ Թրամփը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատկերված էր ԱՄՆ տարածք ներթափանցելու […]
07:46 31.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որում պատկերված են ԱՄՆ տարածք ներթափանցելու անօրինական ներգաղթյալների փորձերը։ Նրա խոսքով՝ Տեխաս նահանգի սահմանապահ ծառայությունները բռնել են ներգաղթյալների ամենամեծ խումբը՝ կազմված 1036 մարդուց։ «Դեմոկրատները պետք է աջակցեն մեր սահմանապահներին և վերջապես վերացնեն մեր սահմանի բաց հատվածները»,- գրել է նա։ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը եղել […]
07:35 31.05.2019
Հանոյում կայացած անհաջող գագաթնաժողովից հետո հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հրամանով մահապատժի են ենթարկվել 5 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Chosun Ilbo թերթը նշում է, որ նրանք Հանոյում մասնակցել են ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Պարբերականի տեղեկություններով՝ մարտին սպանվել է ԱՄՆ-ի հարցերով Հյուսիսային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլը և ևս 4 մարդ։ Պատճառ է դարձել այն, որ նրանք չեն […]
16:58 30.05.2019
Պեկինի այս հայտարարությանը նախորդել էր չինական լրատվամիջոցներում հրապարակված ուղերձը՝ «Չասեք, թե ձեզ չէինք զգուշացրել»:
10:56 30.05.2019
Մյուլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին:
07:49 29.05.2019
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է անձամբ ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը «մեծագույն դաժանություն» է։ Այս մասին նա ասել է մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդպիսի մի պատ արդեն եղել է՝ Բեռլինինը, որն այդքան գլխացավանք ու տառապանքներ է բերել։ Պապը նշել է, որ ծնողներից երեխաներին բաժանելը հակասում է բնության […]
23:57 28.05.2019
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի Ճապոնիա կատարած այցի վերջին օրն է, և այն սկսվել է արդեն` ըստ օրակարգի բաշխված մի քանի միջոցառումներով: Սկզբում ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը այցելել են ռազմածովային բազա, որը գտնվում է Իոկոսուկու քաղաքում, այնտեղ հանդիպել են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և նրա կնոջ՝ Ակիեի հետ: Այս այցի ընթացքում […]
12:05 28.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, քանի որ դա արգելված է երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրամանագրով: Արտգործնախարարը մեղադրել է այսպես կոչված «B թիմին», որի մեջ մտնում են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, սաուդյան թագաժառանգ Բին Սալմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն […]
00:34 28.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա համաձայն է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հասցեին Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի ասած խոսքերի հետ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: «Կիմ Չեն Ինն ասել է, որ Ջո Բայդենը ցածր IQ-ով մարդ է: Նա երևի հիմնվել է իր արած գրառումների վրա: Կարծում եմ, ես համաձայն եմ […]