TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+11.06 oC

Թրամփ

Թրամփի շտաբի նախկին խորհրդականը խոստովանել է ՀԴԲ-ին կեղծ վկայություններ տալու փաստը

20:00 30.10.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը խոստովանել է, որ կեղծ վկայություններ է տվել Հետաքննությունների դաշնային բյուրոյին օտարերկրացիների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների հետ շփումների վերաբերյալ:

̰
Թրամփի նախագահությունը ստացավ առաջին, եթե ոչ վերջին ճգնաժամը. WP

19:32 30.10.2017

Սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ճգնաժամային փուլը, ասվում է The Washington Post-ի հոդվածում:

̰
Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարը ներկայացել է Հետաքննությունների դաշնային բյուրո

18:31 30.10.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը հանձնվել է ԱՄՆ նահանգային ոստիկանությանը, հայտնում է The New York Times-ը:

̰
Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

17:37 30.10.2017

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին հրամայվել է ներկայանալ ԱՄՆ նահանգային ոստիկանություն:

̰
Թրամփին պատկերել են Բրեժնևյան համբույրով

11:05 30.10.2017

Իսրայելը և Պաղեստինը իրարից բաժանող պատի վրա է հայտնվել փողոցային գրաֆֆիտիի նկարիչ lushsux-ի մի հետաքրքիր գրաֆիտի, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրար հետ ջերմագին, այսպես ասած Բրեժնեվյան ոճով, համբուրվելիս:

̰
Թրամփը բողոքում է «վհուկների որսից»

08:16 30.10.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում իր դժգոհությունն է հայտնել այն հանգամանքից, որ ատենակալների մեծ ժյուրին հավանություն է տվել հատուկ դատախազ Ռոբերիտ Միլլերի մեղադրանքներին` կապված ռուսաստանյան իշխանությունների եւ ներկայիս նախագահի շրջապատի գործարքի հետ: Հնարավոր է, որ այսօր գործի շրջանակներում ձերբակալություններ են կատարվելու: Թրամփն այդ ամենը «վհուկների որս» է անվանել: 

̰
Դոնալդ Թրամփի վրա ռուսական դրոշներ են նետել

08:29 25.10.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա բողոքավոր մի մարդ ռուսական դրոշներ է նետել և բղավել՝ Թրամփ-դավաճան:

̰
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկնում է. NBC

09:11 24.10.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկնում է: Այդ են վկայում NBC հեռուստաընկերության, ինչպեն նաեւ Հարվարդի համալսարանի փորձագետների կողմից անցկացված հարցման արդյունքները: Նրա գործունեությունից դժգոհ է հարցվածների 58%-ը: Հարցվածների մեծամասնությունը բողոքում է Պուերտո-Ռիկո կղզում տեղի ունեցած փոթորկին Թրամփի արձագանքից, երբ վերջինս ասել էր, թե ԱՄՆ բյուջեն «մի քիչ փչացել է» այդ աղետի պատճառով:

̰
Ո՞վ է «չեխական Թրամպը»

10:51 23.10.2017

Ըստ Ֆորբսի տվյալների՝ նա անգամ Թրամպից է հարուստ: Բաբիշը ոչ միայն քիմիական ու գյուղատնտեսական բիզնեսներ ունի , այլև նրան են պատկանում չեխական մի շարք առաջատար լրատվամիջոցներ: «Չեխական Թրամպը» կտրականապես դեմ է Եվրոպայում փախստականների առջև սահմաններ բացելու քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից է:

̰
ԱՄՆ-ում միլիարդատերը արշավ է սկսել է Թրամփի պաշտոնանկության համար

20:57 21.10.2017

Սթայերը նաև հայտարարել է, որ Թրամփը հոգեպես անհավասարակշիռ է և զինված է միջուկային զենքով: Ամերիկացի միլիարդատերը կայքէջ է ստեղծել Թրամփի պաշտոնանկության նպատակով ստորագրությունների համար։

̰
Մելանյա Թրամփն իր զգեստը նվիրել է ԱՄՆ պատմության թանգարանին

17:14 21.10.2017

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ԱՄՆ պատմության ազգային թանգարանին է նվիրել իր զզգեստը, որը կրել էր ամուսնու երդմնակալության արարողության օրը: Ինչպես հայտնի է, վանիլային գույնի  կարմիր գոտիով զգեստը մոդելավորել է դիզայներ Էրվե Պիերը Մելանյայի հետ միասին: «Ընտրություններում հաղթանակից հետո մենք զբաղված էինք աշխատակազմերը ձևավորելով: Խեղճ դիզայներ Էրվեն ընդամենը 2 շաբաթում է մոդելավորել և կարել այս […]

̰
Ռյաբկովն «անպատասխանատու»է որակել Թրամփի դիրքորոշումը Իրանի հանդեպ

14:46 21.10.2017

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Իրանի հանդեպ «անպատասխանատու» է անվանել:

̰
Քենեդիի սպանության մանրամասները՝ այս շաբաթ. Թրամփի որոշմանն են սպասում

12:27 21.10.2017

1963 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ տասնյակ-հարյուրհազարավոր փաստաթղթեր կարող են մատչելի դառնալ ԱՄՆ քաղաքացիների համար, եթե ԱՄՆ գործող նախագահը համաձայնություն տա դրան։ Փաստաթղթերի հրապարակումը նախատեսված է այս շաբաթվա ընթացքում, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է։

Քենեդիի սպանության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման հնարավորության մասին ուսումնասիրություններ ԱՄՆ հատուկ ստեղծված հանձնաժողովը կատարել է 1992 թվականին, սակայն որոշվել է հրապարակման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը հետաձգել, բայց ոչ ավելի, քան 25 տարով։ 2017 թվականին հասունացել է այն պահը, երբ պետք է որոշում ընդունվի։

Սակայն ամերիկյան Politico կայքի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը ճնշում է գործադրում նախագահի վրա, որպեսզի վերջինիս ստիպի թույլ չտալ փաստաթղթերի հրապարակումը։ Պատճառն այն է, որ հրապարակումից հետո կարող են հայտնի դառնալ մանրամասներ, որոնք կսպառնան ԱՄՆ ազգային անվտանգությանը, ինչպես նաև վտանգի տակ կդնեն առանձին մարդկանց, որոնք գաղտնի կերպով տեղեկություններ են փոխանցել դեպքի վերաբերյալ։ Խնդիրը հատկապես վերաբերում է 1992 թվականի ուսումնասիրությունների ժամանակ ստեղծված փաստաթղթղերին։

Սակայն ԱՄՆ նախագահի անկանխատեսելի վարքը թույլ է տալիս միայն գուշակել՝ կհրապարակվեն բոլոր փաստաթղթերը, թե միայն դրանց մի մասը։ Թրամփը, ըստ Politico-ի հրապարակման, կարող է որոշումն ընդունել վերջին պահին։

Իսկ մինչ այդ աշխարհի դավադրապաշտները կարող են «խրախճանք» անել այս պայմաններում և ԱՄՆ իշխանություններին մեղադրել համաշխարհային դավադրության կազմակերպման մեջ։

̰
Թրամփի նկարած էսքիզը աճուրդում վաճառվել է 16000 դոլարով

11:05 21.10.2017

Երկնաքերի՝ սև մարկերով էսքիզը Դոնալդ Թրամփը նկարել է 1995թ. Ֆլորիդայի Մար-ա-Լագո իր առանձնատանը` բարեգործական աճուրդի համար: Այդ ժամանակ նրա մակագրած էսքիզը վաճառվել էր գրեթե 100 ԱՄՆ դոլարով:

̰
Կիսաշրջասզգեստով Թրամփ. ի՞նչ են մտածում ռուսաստանցիները Սոբչակի մասին

16:05 19.10.2017

BBC-ի ռուսական ծառայությունը հարցախույզ է անցկացրել փողոցում՝ պարզելու, թե ինչ գիտեն նրանք Սոբչակի մասին և արդյոք իրենց ձայնը կտան նրան:

̰
Երբ Իրանը «կպատառոտի» միջուկային համաձայնագիրը

19:12 18.10.2017

Երբ Միջուկային համաձայնագրի մյուս կողմերը որոշեն կասեցնել դրա իրագործումը, Իրանը պարզապես կպատառոտի այդ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

̰
Ովքե՞ր են աշխարհի ամենաազդեցիկ երիտասարդները

20:49 17.10.2017

Հրապարակվել է աշխարհի ամենաազդեցիկ երիտասարդների ցուցակը: Այստեղ նշված են 1980 թվականից հետո ծնված ամենահայտնի քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների, երաժիշտների և մարզիկների անուններ: 5-6-րդ տեղերը կիսում են Իվանկա Թրամփն ու Ջարեդ Կուշները: Վերջինս ոչ միայն Թրամպի փեսան է, այլև նրա գլխավոր խորհրդականը: Իսկ Իվանկան ֆոտոմոդել է, բիզնես-լեդի, գրող և այս ամենին գումարած ԱՄՆ-ի 45-րդ նախագահի դուստրը: Նրանք երկուսն էլ ծնվել են 1981 թվականին: 4-րդ հորիզոնականում Ավստրիայի նորընտրիվ կացլեր Սեբաստյան Կուրցն է: Նա ծնվել է 1986 թվականին, բայց քաղաքական դաշտում նոր մարդ չէ: Մինչ կանցլեր դառնալը Կուրցը 5 տարի ղեկավարում էր Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը: Այս ցուցակում երրոդը Ֆեյսբուքի հիմնադիրն է: Ամերիկացի ծրագրավորող, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականին: Ցուկերբերգից մեկ աստիճան առաջ է Սաուդյան Արաբիայի արքայազն, 32 ամյա Մահմուդ իբն Սալման Ալ Սաուդը: Նա նաև թագավորական դատարանի նախագահն է ու աշխարհի ամենաերիտասարդ պաշտպանության նախարարը: Իսկ առաջին տեղում անվիճելի առաջատար Կիմ Չեն Ինն է: Հյուսիսային Կորեայի գերագույն գլխավոր հրամանատարը, բանակի մարշալը Կիմ Չեն Իրի երրորդ որդին է: Ամենաազդեցիկների ցանկում նա առաջինն էր նաև անցած տարի: Կիմ Չեն Ինը ծնվել է 1982 թվականին, սակայն որոշ հրապարակումներում նշվում են 1983 եվ 1984 թվականները: Իսկ մեկնաբանությունը հետևյալն է. կիմ Չեն Ինը իր ծննդյան տարեթիվը փոխել է ավելի մեծ երեվալու համար:

̰
Թրամփի հարստությունը պակասել է

19:18 17.10.2017

Ֆորբսը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների թարմացված ցուցակը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս անգամ հայտնվել է ցուցակի 248-րդ հորիզոնականում, մինչդեռ նախորդ տարի նա 156-րդն էր: Թրամփի կարողությունները մեկ տարում նվազել են 600 միլիոն դոլարով և այժմ կազմում են 3.1 մլրդ դոլար: Ըստ փորձագետների՝ հիմնական պատճառը նախընտրական շրջանում արված մեծ ծախսերն են և սուր մրցակցությունը Նյու-Յորքի անշարժ գույքի շուկայում:

Ֆորբսի ցուցակը, արդեն 24-րդ տարին անընդմեջ գլխավորում է, Մայքրոսոֆթ կորպորացիայի հիմնադիր Բիլլ Գեյթսը: Նրա կարողությունը հասել է 89 միլիարդ դոլարի:

Գեյթսից հետո Ջեֆրի Բեզոսն է 81.5 միլիարդ դոլարով, ապա Ուորեն Բաֆեթը որի կարողությունը գնահատվում է 79 միլիարդ:

Ֆեյսբուքի հիմնադիր Ցուկերբերգը 71 միլիարդ դոլարով չորրորդն է:

Նրան էլ հաջորդում է Լարրի Էլիսոնը իր 59 միլիարդով:

Ցուցակում 22 նոր անուն կա, ընդ որում՝ ցուցակում տեղ ունենալու համար նախատեսված նվազագույն շեմը այս տարի զգալիորեն բարձրացվել էր: Ֆորբսի 400 հարուստների թվին դասվելու համար առնվազն պետք է ունենալ երկու միլիարդ դոլար: 169 համեմատաբար «աղքատ» միլիարդատերեր այդ պատճառով դուրս են մնացել ցուցակից:

̰
Թրամփը ցանկանում է 2020-ին դարձյալ մրցել Հիլարի Քլինթոնի հետ

13:15 17.10.2017

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ցանկանում է 2020թ. կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ նորից մրցել դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ:
71-ամյա ղեկավարն այդ մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Վերջերս ինձ հարցրին, թե արդյոք պարտված Հիլարի Քլինթոնը պատրաստվում է մասնակցել 2020թ. ընտրություններին: Իմ պատասխանը հետևյալն էր՝ հուսով եմ»,-գրել է Թրամփը:

Մինչդեռ Քլինթոնն ասել է, որ արդեն կուշտ է նախագահի թեկնածուլինելուց: Միևնույն ժամանակ, նախկին պետքարտուղարը վստահեցրել է, որ կշարունակի ակտիվ մնալ քաղաքականությունում։ Հայտնի է, որ Հիլարի Քլինթոնը 2 անգամ է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: 2008թ. նա պարտվել է դեմոկրատ Բարաք Օբամային, իսկ 2016թ.՝ հանրապետական Դոնալդ Թրամփին:

̰
Տեղի կունեն՞ա արդյոք Թրամփ-Կիմ Չեն Ին շախմատային հանդիպումը

16:11 16.10.2017

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը  հայտարարել է ԱՄՆ-ի եվ Հյուսիսային Կորեայի ղեկավարներին շախմատի սեղանի շուրջ նստեցնելու իր մտադրության մասին:    Առանց փողկապների շախմատային հանդիպումը Դոնալդ Թրամպի եվ Կիմ Չեն Ինի միջեվ կարող է էականորեն թուլացնել լարվածությունը,- կարծում է Իլյումժինովը:   ՖԻԴԵ-յի ղեկավարը նաեվ մտադիր է հատուկ շախմատային մրցաշար կազմակերպել երկու Կորեաների հենց սահմանի վրա՝ այսպես […]

̰
Թրամփը նոր պետություն է հորինել ԱՄՆ-ում

14:46 14.10.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ հայտարարելով, որ հանդիպել է Վիրջինյան կղզիների «նախագահի» հետ, որի նախագահը փաստացի ինքն է:

̰
Ռոհանին պատասխանել է Թրամփին

12:39 14.10.2017

Նա ասել է, որ Թեհրանը կատարում է բոլոր միջազգային պարտավորությունները, իսկ Թրամփը սխալվում է՝ կոչ անելով Իրանին ապստամբ երկիր դարձնել: Մեկնաբանելով ահաբեկչության դեմ ուղղված մեղադրանքները, նախագահն ասել է, որ Իրանը կշարունակի պայքարել ահաբեկիչների դեմ տարածաշրջանում:

̰

21:19 13.10.2017

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի թուլացնի Վենեսուելայի և Կուբայի դեմ պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրների իշխանությունները չեն վերականգնել քաղաքական ու կրոնական ազատությունները:

̰

21:06 13.10.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին Կոնգրեսի հետ միասին մշակել Իրանի և «Մեծ վեցյակի» հետ կնքված համաձայնեցված միջուկային ծրագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, որը կնքվել էր 2015 թվականին:

̰

09:06 13.10.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը Իվանա Թրամփը հայտարարել է, որ իրենց դուստրը եվ նախագահի վստահելի խորհրդական Իվանկան նույնպես կարող է մի օր ԱՄՆ-ի նախագահը դառնալ: Այս մասին Թրամփի նախկին կինը հայտնել է Time -ին տված հարցազրույցում` հավելելով, որ վստահ չէ, որ դուստրը կշարունակի քաղաքական կարիերան: Նա մասնավորապես ասել է. «Կարծում եմ Իվանկան մեծ դեր է […]

̰

20:39 12.10.2017

Մինչ Դոնալդ Թրամփը քաղաքական դաշտում մի քանի ճակատով բանավիճում է համաշխարհային մյուս լիդերների հետ, այդ նույն ժամանակ ԱՄՆ տարածքում նրա նախկին և ներկա կանայք հիշել են հինն ու նորը և խառնել նախագահի անձնական կյանքի խաղաքարտերը:

̰

13:27 12.10.2017

«Fake@NBCNews-ը պատմություն է հորինել այն մասին, թե ես ինչպես եմ ցանկանում տասնապատկել ԱՄՆ-ի միջուկային զինանոցը: Մաքուր հորինվածք: NBC-ն CNN-ից չի տարբերվում»,-գրել է Թրամփը:

̰

12:33 12.10.2017

Նա մասնավորապես ասել է, որ իրենք կարող են անել ամեն ինչ, սակայն ինքը դեռեւս հստակ չգիտի՝ ինչ է անելու: Ակնկալվում է, որ նախագահն առաջիկա մի քանի օրվա ընթացքում Իրանի մասով կարեւոր հայտարարություն կանի:

̰

17:24 11.10.2017

Էմինեմը նոր հոլովակում խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին: 4.5 րոպե տևողություն ունեցող հոլովակը ցուցադվել է BET Hip Hop մրցանակաբաշխության ժամանակ: Ռեպերը Թրամփին անվանել է «94-ամյա ռասիստ ծերուկ»: Նա մեղադրել է Թրամփին հանրության ուշադրությունը շեղելու մեջ: «Նա մեծ արձագանք է ստանում, երբ գրոհում է ֆուտբոլի ազգային լիգային, որպեսզի մենք կենտրոնանանք դրա վրա, ոչ […]

̰

17:24 10.10.2017

Իրանի Զինված ուժերի մամուլի պատասխանատու Մասուդ Ջազաերին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահին զգուշացնում է, որ անհրաժեշտության դեպքում նրանք «ամերիկացիներին մի լավ դաս կտան»: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

«Երևում է՝ Թրամփի աշխատակազմում միայն հայհոյանքներն են հասկանում: Նրանց պետք մի փոքր թափ տալ, որպեսզի լավ հասկանան, թե ինչ է կատարվում աշխարհում»,- ասել է Ջազաերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է դուրս գալ միջուկային համաձայնագրից: հակված է, իսկ Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:

̰
BACK_TO_TOP