17:28 10.11.2017
Վիետնամում ԱԽՏՀ գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ և ՌԴ նախագահները հանդիպել են: Վիետնամական ազգային հագուստով պաշտոնական ֆոտոսեսիայի ժամանակ Դոնալդ Թրամփը մոտեցել է Վլադիմիր Պուտինին և սեղմել նրա ձեռքը: Դրանից հետո ԱՄՆ նախագահը կանգնել է Պուտինի կողքին:
15:43 10.11.2017
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունն աշխարհում հսկայական անորոշություն է ստեղծում:
10:22 10.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում պաշտոնական հանդիպում չեն անցկացնի: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ հնարավոր չի եղել համաձայնեցնել երկու նախագահների գրաֆիկները: Սանդերսը, սակայն, նշել է, որ նրանք գտնվելու են միևնույն վայրում և հնարավոր է, որ […]
09:57 10.11.2017
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վիետնամ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Նա տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ կանցկացնի: Վիետնամի զբոսաշրջային Դանանգ քաղաք է ժամանել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Գագաթաժողովին մասնակցում են 21 երկրների ղեկավարներ: Ակնկալվում է, որ Վիետնամում հանդիպում տեղի կունենա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև, թեև Սպիտակ տունը հայտարարել է, […]
10:46 09.11.2017
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին:
10:11 09.11.2017
Չինաստանում Դոնալդ Թրամփի Սի Ցզինպինի պաշտոնական հանդիպմանը քննարկվել է Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի խնդիրը հնարավոր է լուծել: Սի Ցզինպինը հայտարարել է, որ Պեկինը կանի ամեն ինչ, որպեսզի խնդիրը կարգավորվի բանակցությունների միջոցով: Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման […]
10:06 08.11.2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամում կհանդիպի իր ամերիկյան գործընկերոջ հետ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ճշտվում է երկու երկրների ղեկավարների հանդիպումների գրաֆիկը:
18:00 07.11.2017
Հոկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը վերադառնում էր գոլֆի ակումբից, հեծանվով տեղաշարժվող Ջուլի Բրիսքմանը մեքենայի մոտով անցնելիս միջնամատն էր ցույց տվել ԱՄՆ նախագահին: Նրա հայտարարությամբ՝ հենց այդ փաստի պատճառով էլ իրեն ազատել են աշխատանքից: CNN-ին տված հարցազրույցում Բրիսքման քննադատել էր ԱՄՆ նախագահին`մեղադրելով նրան անգործության մեջ:
16:03 07.11.2017
Կանխատեսվում է, որ արդեն հաջորդ տարի երկրի պաշտպանության ծախսերի բյուջեն կարող է հասնել 668 մլրդ դոլարի, այսինքն նախորդ տարվանից 5%-վ ավելի: Նազելի
09:42 07.11.2017
Ճապոնիա կատարած այցից հետո Դոնալդ Թրամփը կմեկնի Հարավային Կորեա: Սեուլում ԱՄՆ դեսպանատան մոտ Թրամփի այցի կապակցությամբ հավաքվել են թե’ ԱՄՆ նախագահի կողմնակիցները, թե’ ընդդիմադիրները: Հավաքված ցուցարարների մի մասի պաստառների վրա գրված է եղել՝ «Փրկեք մեզ Կիմ Չեն Ինի միջուկային նկրտումներից»: Նրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ավելի մեծ թվով ցուցարարներ վանկարկել են «Ոչ Թրամփին, ոչ պատերազմին»: Երկու ցույցերն էլ խաղաղ են ընթացել:
21:01 06.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակտիվ քննարկումների առարկա է դարձել։ Ճապոնիա կատարած այցի ժամանակ նա անհարմար դրության մեջ է դրել Մելանյա Թրամփին։ Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Ճապոնիայի կայսերը և նրա կնոջն այցելելու ժամանակ ԱՄՆ նախագահն իջնում է մեքենայից և անմիջապես շտապում պալատի տերերին ողջունելու, իսկ ԱՄՆ առաջին տիկինը ստիպված դուրս է գալիս մեքենայից՝ […]
17:41 06.11.2017
Ճապոնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ կերակրել է կարպ ձկներին: Նախ երկու երկրների ղեկավարները գդալով են կերը լցրել ձկներին, այնուհետև արկղերի ողջ պարունակությունը դատարկել են լճի մեջ: Donald Trump dumps a box of fish food into a koi pond on Japan visit pic.twitter.com/erP1VnQLaz — The Telegraph (@Telegraph) 6 […]
17:00 06.11.2017
«Մենք Պուտինից օգնություն ենք ակնկալում Հյուսիսային Կորեայի հարցում»,- պարզաբանել է Թրամփը
15:34 06.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
10:49 06.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Եմենի կողմից Էր-Ռիադի ուղղությամբ հրթիռի արձակման հետևում կանգնած է Իրանը: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտնել է լրագրողներին իր ինքնաթիռում՝ Ճապոնիա մեկնելիս: «Մենք արտադրում ենք աշխարհում լավագույն ռազմական տեխնիկան: Կարծում եմ, քիչ առաջ Իրանն է հրթիռ արձակել Սաուդյան Արաբիայի դեմ: Իսկ մեր համակարգերը օդում չեզոքացրել են այդ հրթիռը: Ահա […]
18:30 04.11.2017
Ինչպես հայտնում է Fars-ը, խաղում Թրամփը բախվում է իր երկու «ամենասիրած բաներին՝ փողին և հրթիռներին, որոնցից մեկը, ի վերջո, նրան սպանում է»:
14:28 04.11.2017
Հնդկաստանում Գանգես գետի ափին անցկացվող «մեղքերի քավություն» կոչվող արարողության ժամանակ զոհվել է նվազագույնը 3, վնասվածքներ ստացել 6 մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
09:59 04.11.2017
ԱՄՆ ղեկավարը շրջագայությունը կավարտի Վիետնանում, որտեղ կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակության գագաթնաժողովին: Հավանական է, որ գագաթնաժողովի շրջանակներում Դոնալդ Թրամփը հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
11:36 02.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դիմելու է Կոնգրեսին՝ Green Card-ի վիճակախաղը դադարեցնելու խնդրանքով, հայտնում է CNBC-ն:
17:47 01.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ում ահաբեկչություն իրականացրած ներգաղթյալին «Գրին քարտ» տրամադրած ընկերությանը:
17:43 31.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տան բակում հյուրընկալել են տոնին մասնակցող զանազան փոքրիկ «գազանիկների»:
08:48 31.10.2017
ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության մասին գործում նոր դեմք է հայտնվել: Խոսքը նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում նախկին օգնական Ջորջ Պապադոպուլոսի մասին է: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել Թրամփի նախընտրական շտաբի պետ Մանաֆորտին և նրա ստորադասին՝ Ռիչարդ Գեյթսին: Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի դեմ դավադրության ու փողերի լվացման մեջ, որոնք ռուսական դոսիեի հետ առաջին հայացքից կապ չունեն: Այդ մեղադրանքի շրջանակներում հրապարակվեցին Ջորջ Պապադոպուլոսի մասին դատական փաստաթղթերը: Ապա հայտնի դարձավ, որ Պապադոպուլոսը համագործակցել է արդարադատության հետ և խոստովանել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյին ցուցմունք տալիս խաբել է: Դա վերաբերում է ինչպես հանրապետականների՝ ռուսների հետ շփումներին, այդպես էլ Հիլլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի հավաքմանը: Սպիտակ տունը սակայն հայտարարում է, թե Պապադոպուլոսը Թրամփի թիմում այնքան էլ կարևոր անձ չի եղել: