TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Թրամփ

Արամ Ա-ն մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի հայտարարությունը

19:05 07.12.2017

Լիբանանի նախագահի հետ հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը: Ըստ նրա՝ դա չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը, ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում:

̰
Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակ է գրել Դոնալդ Թրամփին

13:21 07.12.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու որոշմանն արձագանքել են 13 պատրիարքներ ու Երուսաղեմի եկեղեցիների առաջնորդներ, որոնց թվում է նաև Երուսաղեմի 97-րդ հայոց պատրիարք ընտրված Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, որոնք ստորագրել են Թրամփին ուղղված նամակը:

̰
Կոնգրեսը Թրամփին իմփիչմենթ չի հայտարարի

10:54 07.12.2017

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մերժել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու օրինագիծը: Հատկանշական է, որ այս նախաձեռնությանը դեմ են քվեարկել ոչ միայն հանրապետականները, այլև դեմոկրատները: Համաձայն քվեարկության արդյունքների՝ օրինագծին դեմ են արտահայտվել 364 կոնգրեսականներ: Նրանցից միայն 58-ն են կողմ եղել ԱՄՆ նախագահի իմփիչմենթին: Այս փաստաթուղթը ներկայացվել էր դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինի կողմից: Նա ԱՄՆ […]

̰
Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք

09:52 07.12.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Նա նաև հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու որոշման մասին: Սպիտակ տան փոխանցմամբ՝ Թրամփն այս քայլով ճանաչում է պատմական իրականությունը. դա քաղաքական հայտարարություն չէ և չի փոխի Երուսաղեմի ֆիզիկական և քաղաքական սահմանները:

̰
Հռոմի պապը ևս դեմ է Թրամփի որոշմանը

19:32 06.12.2017

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտահոգություն է հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման կապակցությամբ:

̰
Թրամփը պատերազմի կոչ է անում մուսուլմաններին ու քրիստոնյաներին. դեսպան

19:20 06.12.2017

«Թրամփը մուսուլմանների ու քրիստոնյաների դեմ պատերազմի կոչ է արել: Նրա որոշումը նշանակում է Իսրայելի և Պաղեստինի միջև հաշտության բանակցությունների ավարտը, բանակցություններ, որոնք 20 տարի շարունակվել են ապարդյուն»,- ասել է դեսպանը:

̰
Գերագույն դարարանի որոշմամբ Թրամփի միգրացիոն արգելքը ուժի մեջ է մտնում

11:33 05.12.2017

ԱՄՆ Գերագույն դարարանը որոշում է ընդունել, ըստ որի Դոնալդ Թրամփի արգելքը, որը նախատեսում է 6 երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակում Միացյալ նահանգներ, կարող է ուժի մեջ մտնել: Չադի, Իրանի, Լիբիայի Սոմալիի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքն արգելող՝ Թրամփի հրամանագիրը վիճարկվում էր ամերկյան դատարաններում: Երեկ Գերագույն դատարանը չեղարկել է դատական այդ որոշումները:

̰
Թրամփը ամանորյա «հսկայական նվեր» է պատրաստում

10:57 05.12.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամանորյա «հսկայական նվեր» է պատրաստում ամերիկացիների համար: Խոսքը, Թրամփի խոսքերով, պատմական օրինագծի մասին է, որով ամերիկյան մանր և միջին բիզնեսին հարկային արտոնություններ են տրվում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ կոնգրեսն օրինագիծ է ընդունել, որով նախատեսված է վերջին 30 տարվա ամենախոշոր հարկային ռեֆորմը:

̰
Թրամփը կարող է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք

19:41 02.12.2017

Հնարավոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչի Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Պաշտոնյան, միևնույն ժամանակ, նշել է, որ այս հարցում վերջնական որոշում առայժմ չկա:

̰
Դոնալդ Թրամփը և Մելանյա Թրամփը միացրել են Սպիտակ տան տոնածառի լույսերը

17:01 02.12.2017

Ձմեռվա գլխավոր տոնին համարյա մեկ ամիս է մնացել և արդեն մի շարք երկրներում հասցրել են պատրաստվել ու քաղաքի տոնական տրաբադրություն հաղորդել: Փարիզում՝ Ելիսեյան պալատում, արդեն վառել են ամանորյա լույսերը, Մոսկվայի Կարմիր հրապարակում բացվել է սահադաշտը: Այսօր Վաշինգտոնն  էլ միացավ տոնական տարամադրությանը և ավանդույթի համաձայն տեղի է ունեցել Սպիտակ տան մեծ տոնածառի լույսերի միացման արարողությունը: Դոնալդ […]

̰
Թրամփը հերքել է Թիլերսոնի հրաժարականի լուրը

11:12 02.12.2017

«Այն ԶԼՄ-ները, որոնք հայտարարում են, որ ես աշխատանքից հեռացրել եմ Ռեքս Թիլերսոնին, կեղծ լուրեր են տարածում: Նա չի հեռանում, և թեկուզ մենք տարաձայնություններ ունենք, մենք միասին լավ ենք աշխատում, Ամերիկային կրկին հարգում են»,- թվիթերում գրել է Թրամփը:

̰
Հնդկաստանում Իվանկա Թրամփի այցից առաջ ուժեղացնում են անվտանգության միջոցառումները

16:28 27.11.2017

Գագաթաժողովին մասնակցելու է ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հայտնում է The Guardian-ը:

̰
Իվանկա Թրամփի և Ջարեդ Կուշների 5,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունը

16:03 27.11.2017

Ինտելեկտուալ և ազդեցիկ շիկահեր Իվանկա Թրամփը մեծացել է շքեղության մեջ, քանի որ նրա հայրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապատվությունը տալիս է ճոխության: Իսկ այ Իվանկա Թրամփի և Ջարեդ Կուշների Վաշինգթոնի  5,5 մլն դոլլար արժողությամբ նոր բնակարանը առաջին հայացքից այնքան էլ նման չէ Մարիա Անտուանետայի պալատներին: 650 քմ տարածքով բնակարանը իր մեջ ներառում է 6 ննջասենյակ […]

̰
Time ամսագիրը հայտարարել է, որ Թրամփն իրենց ճիշտ չի հասկացել

14:05 25.11.2017

Time ամսագիրն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ իրեն առաջարկել են այս տարի «Տարվա մարդ» հռչակել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Թրամփն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ հրաժարվել է ամսագրի առաջարկից: Associate Press-ի փոխանցմամբ՝ Time-ը նշել է, որ նախագահը ճիշտ չի ներկայացրել «Տարվա մարդու» ընտրության գործընթացը:

̰
Թրամփը հրաժարվել է «Տարվա մարդ» ճանաչվել

13:12 25.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է այս տարի ևս «Տարվա մարդ» դառնալ: Նա իր թվիթերյան էջում հայտնել է, որ մերժել է Time ամսագրի առաջարկը:

̰
Թրամփը և Էրդողանը հեռախոսային բանակցություններ կվարեն

17:40 24.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

̰
Մելանյա Թրամփն արդեն զարդարել է Սպիտակ տան եղևնին

16:05 23.11.2017

Չնայած Ամանորին դեռ շատ ժամանակ կա, այնուամենայնիվ, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանն արդեն զարդարել է եղևնին:

̰
Թրամփը Հիլարի Քլինթոնին «լուզեր» է անվանել

18:25 18.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում իր հետ նախագահական ընտրություններում պայքարող Հիլարի Քլինթոնին անվանել է «լուզեր» և առաջարկել մասնակցել 2020 թվականի նախագահական արշավին:

̰
Դոնալդ Թրամփի և կնոջ հարսանեկան տորթի կտորը դրվել է աճուրդի

16:53 18.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի՝ 2005թ. կայացած հարսանեկան տորթի կտորը աճուրդի է հանվել Լոս Անջելեսում, հայտնում է Julien’s Auctions աճուրդի տունը:

̰
ԱՄՆ կոնգրեսում Թրամփի իմփիչմենթի մասին բանաձև է ներկայացվել

08:38 17.11.2017

Ամերիկացի դեմոկրատները Կոնգրեսին են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձևը: Մի խումբ դեմոկրատներ Թրամփին մեղադրում են ԱՄՆ Սահմանադրության մի քանի հոդվածներ խախտելու մեջ: Մասնավորապես՝ մատնանշվում է, որ նա գումար է ստացել արտասահմանյան քաղաքական գործիչներից՝ Վաշինգտոնում գտնվող իր Trump International Hotel հյուրանոցի միջոցով: Իմպիչմենթ ներկայացնելու պատճառներից մեկն, ըստ փաստաթղթի, ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրություններին «ռուսական […]

̰
Թրամփը պետք է ամաչի , կարծում է նախկին հետախույզը

17:12 14.11.2017

Թրամփը փաստորեն կրկին հասատեց իր այն համոզմունքը, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ նախագահի ընտրություններին: Խաղաղ օվկիանոսյան Ասիական տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ շաբաթ օրը երկու նախագահները կարճատև զրույց են ունեցել: Դոնալդ Թրամփը ուղղակի հարցրել է իր ռուս գործընկերոջը՝ արդյոք Կրեմլը միջամտել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություներին:

̰
Ֆիլիպինների նախագահը երգել է Դոնալդ Թրամփի խնդրանքով

17:46 13.11.2017

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Մանիլայում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով սիրային երգ է կատարել փոփ աստղ Պիլիտա Կոռալեսի հետ: Նա երգել է «Ikaw»՝ թարգմանաբար «Դու» վերնագրով երգը: Ֆիլիպինների նախագահը փոփ երգչուհու հետ երգել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 31-րդ գագաթաժողովին մասնակցելու ժամանած 19 երկրների ղեկավարների առջև: Կատարումից հետո Դուտերտեն նշել է. «Տիկնայք […]

̰
Թրամփ-Մեդվեդև. օրվա զավեշտալի կադրը

16:19 13.11.2017

Գագաթաժողովի բացման արարողության ժամանակ արդեն ավանդույթ դարձած ընդհանուր ձեռքսեղմումի ժամանակ բոլոր ղեկավարները պետք է ձեռքը խաչած տարբերակով միանգամից միմյանց բարևեին, սակայն սկզբում Դոնալդ Թրամփը չի հասկացել բուն գործընթացը, իսկ ՌԴ վարչապետը առհասարակ չի ցանկացել ըստ ընդունված կարգի բարևել մյուս քաղաքական առաջնորդներին:

̰
Մելանյա Թրամփի նորաձև դիվանագիտությունը Ասիա կատարած այցելության ընթացքում

14:47 13.11.2017

Եթե Դոնալդ Թրամփը իր միջազգային այցելությունների ժամանակ ելույթներով և հանդիպումներով է քաղաքական դիվդենտներ հավաքում, ապա Մելանյա Թրամփն էլ զբաղված է իր նորաձևության դիվանագիտությամբ(fashion diplomacy) կերպար ձևավորել միջազգային հանրության մոտ: Իր բոլոր հանդիպումներին Մելանյա Թրամփը աշխատում է լինել առաջին հերթին ոճային, աչք գրավող և ամենակարևորն է սկանդալային իրավիճակներից ցանականում է խուսափել: ԱՄՆ նախագահի 12 օրյա Ասիա […]

̰
Թրամփն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովից ուղևորվում է Հանոյ

14:21 11.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում ավարտել է իր աշխատանքային այցը և ուղևորվում է դեպի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ:

̰
Ֆիլիպիններում ցուցարարներն այրել են Թրամփի ծաղրանկարը

14:00 11.11.2017

Վիետնամից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնելու է Ֆիլիպիններ՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

̰
Պուտինը և Թրամփը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

11:11 11.11.2017

Հայտարարության մեջ երկու երկրների ղեկավարները մասնավորապես հաստատել են Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորմանը համատեղ հակահարված տալու, ինչպես նաև խմբավորման անդամներին լիովին ոչնչացնելու որոշումը: Նազելի

̰
Պուտինը և Թրամփը զրուցել են տնտեսական համաժողովի երկրորդ օրը

10:08 11.11.2017

Հանդիպման ընթացքում երկու նախագահները համաձայնության են եկել Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

̰
Թրամփին ռուս մարմնավաճառներ են առաջարկել

09:57 11.11.2017

Ըստ NBCnews-ի՝ 2013-ին ՌԴ-ում եղած ժամանակ Դոնալդ Թրամփին առաջարկել են հյուրանոցի համար 5 ռուս կին ուղարկել: Այդ մասին Կոնգրեսի հետախուզության հանձնաժողովում լսումների ժամանակ ելույթ ունենալիս ասել է Թրամփի նախկին թիկնապահ Քիթ Շիլերը: Ըստ Շիլերի՝ առաջարկը իրենք որպես հումոր են ընկալել և ասել, որ «իրենք նման բաներով չեն զբաղվում»:

̰
Թրամփը բացակայել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համաժողովի նաև երկրորդ պաշտոնական միջոցառումից

17:37 10.11.2017

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ղեկավարների հանդիպման սրահ վերջինը մուտք է գործել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչից հետո Վիետնամի նախագահը սկսել է ողջույնի խոսքը: Նազելի

̰
BACK_TO_TOP