12:06 15.01.2018
«Դա նահանգի գործն է, սակայն մենք մտադիր ենք զբաղվել այդ հարցով: Ինձ դուր է գալիս, որ նրանք պատասխանատվություն են ստանձնել տեղի ունեցածի համար: Նրանք լիակատար պատասխանատվություն են ստանձնել: Նրանք սխալ են գործել», – նշել է Թրամփը:
15:05 13.01.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շատ է զարմացել, երբ իմացել է, որ իրեն չեն պատրաստվում հրավիրել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու դերասանուհի Մեգան Մարքլի՝ մայիսին կայանալիք հարսանիքին: The Daily Mail-ը գրում է, որ Թրամփի համար սա չափազանց զգայուն թեմա է, քանի որ ԱՄՆ նախագահը ակնկալում էր, որ իրեն հրավիրելու են թագավորական հարսանիքին: Թագավորական ընտանիքի աղբյուրը […]
11:08 13.01.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ռասիստական հայացքներ ունենալու մեջ: Քլինթոնն այդ մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:
09:55 13.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կասեցումը: Այս ժամանակահատվածի ընթացքում ԱՄՆ-ն և նրա եվրոպական գործընկերները պետք է վերանայեն Իրանի հետ միջուկային գործարքի պայմանները, հակառակ դեպքում Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ սա ԱՄՆ-ի կողմից հուսահատ փորձ է՝ խաթարել ամուր գործարքը: Բացի այդ, Միացյալ Նահանգներն […]
12:44 12.01.2018
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ Երրորդ աշխարհի երկրների հասցեին ասված վիրավորական խոսքերին:
08:50 12.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ոչ պատշաճ է արտահայտություն է թույլ տվել Երրորդ աշխարհի երկրների մասին: Խոսքը հատկապես այն աղքատ երկրների մասին է, որտեղից միգրանտներ են գալիս ԱՄՆ: Այդ մասին գրել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով այն մարդկանց, ովքեր ներկա են եղել Օվալե սրահում տեղի ունեցած նիստին: Սպիտակ տունը չի հերքել, որ Թրամփը վիրավորական է […]
17:08 11.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ քիչ հավանական է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հարցաքննի իրեն: Խոսքն այն դատախազի մասին է, որը հետաքննում է ԱՄՆ ընտրությունների հետ ՌԴ ունեցած կապը: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մի քանի օր առաջ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ գործով Մյուլլերը կարող է հարցաքննել Դոնալդ Թրամփին: Թրամփն այժմ հայտարարում է, որ չկա նման պայմանավորվածություն:
Ի դեպ, 2017–ի հունիսին Թրամփը հայտարարել էր, որ ինքը 100 տոկոսով կհարցաքննվի՝ ընդ որում երդում տալով: Նա, միաժամանակ, մի քանի անգամ հերքել է ԱՄՆ ընտրություններում ՌԴ ունեցած հնարավոր դերակատարումը:
16:34 11.01.2018
Մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցուցակը գլխավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտարարել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը: Ըստ կազմակերպության՝ Թրամփն ամենաակտիվն է եղել քննադատությունը լռեցնելու և գրաքննելու հարցում:
Նշվում է նաև, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակրեպությունը ԱՄՆ նախագահին շնորհել է «մամուլի համաշխարհային ազատության խաթարման» «մրցանակ»: Ինչպես հայտարարել է «Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա» ծրագրի ղեկավար Շերիֆ Մանսուրը, Թրամփը պարգևատրվել է «ընդհանուր ձեռքբերումների համար», որով նա ազդել է «տեղական և միջազգային մակարդակով մամուլի ազատության վրա»: «Չինաստանի, Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունները որպես թևավոր խոսք այժմ օգտագործում են Թրամփի «ֆեյք նորությունները»:
Երգիծական մրցանակներ ստացած համաշխարհային առաջնորդների ցուցակում ընդգրկվել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և այլք:
08:48 11.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ ցանկալի է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Միաժամանակ նա անդրադարձել է Ռուսաստանի հետ հակասություններին՝ նշելով դրանցից երկուսը՝ նավթի եւ գազի արդյունահանման ծավալների մեծացումը, որի ջատագովն է Միացյալ նահանգները, և ռազմական մրցակցությունը: Ասուլիսի ժամանակ Թրամփն անդրադարձել է նաեւ իր […]
09:19 10.01.2018
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև բանակցությունների գործում իր մեծ դերակատարումն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նա իր խոսքում նաև նշել է, որ եթե Փհենյանը շարունակի սադրանքները, ապա պատժամիջոցներն էլ ավելի կխստանան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը՝ հունվարի […]
08:44 09.01.2018
ԱՄՆ հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմը, որը հետաքննում է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործը, պատրաստվում է հարցաքննել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները: Ըստ հրապարակումների`Թրամփը դեմ չէ հարցաքննությանը և կարծում է, որ այն վերջ կդնի իր թիմի և Կրեմլի համագործակցության մասին կեղծ լուրերին: ԱՄՆ նախագահի փաստաբանները, սակայն առայժմ չեն հաստատել հարցաքննության մասին լուրը:
13:46 25.12.2017
Ուխտավորների թիվն այս տարի շատ չէ քաղաքում: Այստեղ բնակվող պաղեստինցիների համար Սուրբ Ծնունդը դարձել է մռայլ հիշեցում այն բանի, որ խաղաղության մասին բեթղեհեմյան ուղերձը երկրի վրա 2000 տարի անց էլ մնում է անիրականանալի:
17:56 23.12.2017
CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկացիների գրեթե կեսը (49%) համոզված է, որ ԱՄՆ դեսպանատունը չպետք է Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ: Բանն այն է, որ հեռուստաընկերությունն այս թեմայի շուրջ հարցումներ է անցկացրել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը հավանություն է տվել ամերիկացիների քաղաքացիների 36%-ը միայն:
12:46 23.12.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել դադարեցնել Ուկրաինայի հետ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) պայմանագիրը: Պատճառը, ըստ Թրամփի, Ուկրաինայի իշխանությունների կողմից մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ գործադրվող անբավարար ջանքերի պատճառով:
10:29 23.12.2017
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այս տարի արդեն երրորդ անգամ խստացրել է Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցները: Արձագանքելով այս իրադարձությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրառում է կատարել:
16:04 19.12.2017
Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթի ժամանակ զավեշտալի կերպով է ջուր խմել և նրա այդ գործողությունը համացանցում դարձել է քննարկման թեմա:
Can someone please explain to me why President (COUGHbabyhandsCOUGH) Trump needs two hands to drink a glass of water?pic.twitter.com/zsBhcv9fsv#MondayMotivation
via @atrupar
— Holly O’Reilly (@AynRandPaulRyan) 18 декабря 2017 г.
Մասնավորապես twitter-ի օգտատերերին շատ հետաքրքրում է այն փաստը, թե ինչու է նախագահը փոքրիկ երախայի պես բաժակը բռնում և ջուր խմում: Այս մասին գրել է Mashable կայքը:
My cat looks more presidential when he licks water from his bowl. https://t.co/yPL0Ck1L6f
— Christian La Mont (@OfficialCLM) 18 декабря 2017 г.
Trump just paused for a sip of water. pic.twitter.com/GEeQfxwQdE
— Christina Wilkie (@christinawilkie) 18 декабря 2017 г.
Օգտատերերից մեկը գրել է, թե իր կատուն ավելի նախագահական պահվածքով է ջուր խմում, քան Դոնալդ Թրամփը:
20:47 18.12.2017
Ամերիկյան The Indipendent պարբերականը հրապարակել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի 9 տարօրինակ սովորությունները:
Ըստ աղբյուրի, Թրամփը բացառիկ սեր է տածում Սպիտակ տան հեռուստացույցների հեռակառավարման վահանակների նկատմամբ և բացի իրենից ու տեխնիկական մասնագետներից, որևէ մեկին թույլ չի տալիս մոտենալ դրանց:
17:12 18.12.2017
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, Instagram-ի իր էջում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում ձեռքում պահել է երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամայի պատկերով մեծ թխվածքաբլիթ: Թրամփ-կրտսերը պատմել է, որ ընկերներն իր 40-ամյակից մի քանի շաբաթ շուտ յուրօրինակ նվեր են մատուցել իրեն: «Ընկերներս որոշել են, որ 40-ամյակիցս մի քանի շաբաթ առաջ ինձ պետք […]
11:51 18.12.2017
ԱՄՆ-ի նախագահի Դոնալդ Թարմփի դստերը Իվանկան Թրամփին և նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին Միացյալ Նահնագներում դատի են տվել: Այս մասին հայտնում է Politico- ն `հղում անելով փաստաբան Ջեֆրի Լովիցկիի: Հրապկվածի համաձայն՝ փաստաբանը մեղադել է Իվանկան Թրամբին ու նրա ամուսնուն եկամուտների մի մասը թաքցնելու համար: Փաստաթղթում նշվում է, որ 30 ներդրումային ֆոնդերում բաժնետոմսեր ունեցող ամուսինները հրապարակային տեղակտվություն չեն ներկայացրել իրենց ակտիվների […]
10:12 16.12.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ վիզաների վիճակահանությամբ ԱՄՆ են տեղափոխվում իրենց հասարակության վատագույն ներկայացուցիչները, այդ պատճառով էլ այդ համակարգը պետք է չեղարկել:
10:39 15.12.2017
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային քաղաքական օրակարգի մի շարք ճգնաժամային հարցեր՝ այդ թվում նաև Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: Կրեմլը մասնավորապես հայտնել է. «Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև ճգնաժամային կետերում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորումը»:Հեռախոսազրույցը կայացել […]
10:09 14.12.2017
Թրամպը նշել է, որ ԱՄՆ տնտեսությունը այս եռամսյակում երեք տոկոսանոց աճ է արձանագրել, որը գերազանցել է կանխատեսումները: Կոնգրեսի երկու պալատները համաձայնեցրել են հարկային բարեփոխումների նոր փաթեթը, որը պետք է ընդունվի դեկտմեբրի 25-ին: Դրանով նախատեսվում է ամերիկյան կորպորացիաների համար շահութահարկը 35 տոկոսից իջեցնել 21 տոկոսի:
17:45 13.12.2017
17 կին ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ, հայտնում է euronews-ը:
08:51 13.12.2017
Նյու Յորքի ահաբեկչության մեջ մեղադրվող Աքայեդ Ուլլահը ֆեյսբուքյան իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել էր հարձակման մասին: Նա գրել էր. «Թրամփ, դու չկարողացար պաշտպանել քո երկիրը»: Ահաբեկչի խոսքով, նա պայթուցիկը պատրաստել էր Բրուկլինում գտնվող իր բնակարանում: Ուլլահը հայտարարել է, որ պայթյունն իրականացրել է՝ բողոքելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ կառավարության քաղաքականության դեմ: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը […]