11:47 30.01.2018
The Wall Street Journal-ի հաղորդմամբ` ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղևորությունները, մինչ Սպիտակ տուն տեղափոխվելը, հարկատուներին արժեցել են ավելի քան 675 հազար դոլար։ Բանն այն է, որ Մելանյա Թրամփն օգտագործել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Նա օդուժի ռեակտիվ ինքնաթիռներով 3 ամսում 21 թռիչք է կատարել:
09:16 30.01.2018
Խոսքը ամերիկյան ընտրություններում ռուսական մասնակցությունը հետաքննող դատախազի մասին է:
17:06 27.01.2018
Այսօր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Վաշինգթոնում այցելել է Հոլոքոստի հուշահամալիր, այնուհետև զրուզել է լրագրողների հետ:
11:30 27.01.2018
ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին հերքել է տեղեկությունները, թե իր և նախագահ Դոնալդ Թրամփի միջև սիրային հարաբերություններ կան:
09:15 27.01.2018
«Որպես ԱՄՆ նախագահ՝ ես միշտ Ամերիկան պետք է բոլորից վեր դասեմ, ինչպես և պետք է անեն մյուս երկրների ղեկավարները: Սակայն «Ամերիկան առաջնահերթ է» արտահայտությունը չի նշանակում, որ Ամերիկան մենակ է»:
18:13 26.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բոլոր երկրների հետ փոխշահավետ առևտրի պայմանագրեր կնքել: Բայց ԱՄՆ-ն աչք չի փակելու միջազգային անարդար առևտրի վրա: Թրամփն այդ մասին ասել է Դավոսում տնտեսական ֆորումում՝ ելույթի ժամանակ: «Մենք աշխատում ենք, որ բարեփոխենք միջազգային առևտրի համակարգն այնպես, որ այն ապահովի բարգավաճում ու շահույթ նրանց համար, ովքեր կանոններով […]
11:59 26.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներողություն է խնդրել թվիթերյան իր էջում հակամուսուլմանական բովանդակությամբ տեսանյութեր տեղադրելու համար: Նա այդ մասին ասել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում: «Ես չեմ ուզում նրանց հետ խառնվեմ: Եթե Դուք ինձ ասում եք, որ նրանք սարսափելի մարդիկ են, սարսափելի ռասիստներ, ապա ես, իհարկե, ներողություն կխնդրեի, եթե Դուք դա եք ցանկանում, որ […]
07:00 26.01.2018
Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար շվեյցարական Դավոս հանգսավայր է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
09:07 25.01.2018
ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի նախկին տնօրեն, հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը հետաքննում է Դոնալդ Թրամփի հնարավոր կապերը Մոսկվայի հետ, բացահայտել է թեմաների այն շրջանակը, որը քննարկվելու է Թրանփի հարցաքննության ժամանակ:Ըստ CNN հեռուստաընկերության` այժմ Թրամփի փաստաբանները և հատուկ դատախազի օգնականները քննարկում են հարցաքննության պայմանները: Մյուլլերը կարծում է, որ զրույցը պետք է լինի մանրամասն և չունենա […]
08:42 25.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել սահմանափակել Աֆրինում ընթացող ռազմական գործողությունները: Նա այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսային զրույցում: Հրապարակված հաղորդագրությունում գրված է.«Նա Թուրքիային ապալարման, ռազմական գործողությունները սահմանափակելու և զոհերից խուսափելու կոչ է անում»: Բացի դրանից, Թրամփը կոչ է արել Էրդողանին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ կանխելու ամերիկյան ու թուրքական […]
08:33 25.01.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին վերջերս կոչ է արել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումներին՝ կոչ անելով Պաղեստինի ինքնավարության առաջնորդին «ուժեղ մնալ» և «ժամանակի վրա խաղալ»՝ ակնարկելով 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրությունները և Սպիտակ տան ղեկավարի հնարավոր փոփոխությունը:
09:01 24.01.2018
Շվեյցարիայում ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները բողոքում Դոնալդ Թրամփի այցի դեմ:
21:01 20.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին է մեղադրել դաշնային գերատեսչությունների փակման մեջ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
14:26 20.01.2018
Երեկույթի տոմսերի արժեքն սկսվում է 100 հազար դոլարից: Այդ գումարի մեջ ներառված է տոնական ընթրիքը և լուսանկար ԱՄՆ նախագահի հետ: Նրանք, որոնք ցանկանում են մասնակցել Թրամփի մասնակցությամբ կլոր սեղանին, պետք է ձեռք բերեն 250 հազար դոլար արժողությամբ մեկ այլ տոմս:
11:45 20.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վոլֆի հրատարակած սկանդալային «Կրակ և զայրույթ. Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում» գրքի հեղինակը հայտարարել է, որ ներկայում էլ ԱՄՆ նախագահը դավաճանում է իր կնոջը:
08:14 19.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժանանակ քննարկել է Դոնբասի շուրջ բանակցությունները Մինսկից տեղափոխելու հարցը:
12:07 18.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը օգնում է Հյուսիսային Կորեային շրջանցել միջազգային պատժամիջոցները: Մասնավորապես «Ռոյթեր» գործակալությունը մեջբերել է Թրամփի խոսքերը. «Ռուսաստանը մեզ ընդհանրապես չի օգնում Հյուսիսային Կորեայի հարցում: Մեզ օգնում է Չինաստանը, սակայն այն, ինչ անում է Չինաստանը, արժեզրկում է Ռուսաստանը»:
11:31 18.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը այս տարվա ընթացքում Երուսաղեմ կտեղափոխվի: Այս մասին նա խոսել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը ճանաչել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել, որ ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ:
08:42 18.01.2018
Թրամփի առողջության թեման շարունակում է ամերիկյան լրատվամիջոցների առաջին էջերում լինել: Չնայած երեկ հայտարարվել էր, որ նա հոգեկան շեղում չունի և ընդհանուր առմամբ հրաշալի առողջություն ունի, CNN-ը նոր փաստարկ է գտել: Մասնավորապես, հեռուստաալիքի՝ բժշկական հարցերով գլխավոր թղթակից Սանջայ Գուպտան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ են նկատվում: Նա ասել […]
09:00 17.01.2018
Սպիտակ տան բժիշկ Ռոնի Ջեքսոնը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ որևէ հոգեկան խանգարում չկա: Անցյալ շաբաթ հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգների 71-ամյա նախագահը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին բուժզննումն էր անցել: Բուժզննմանը նախորդել էր մեծ աղմուկ հանած «Կրակ և ցասում» գրքի հրատարակությունը, որից հետո շատերը […]
10:48 16.01.2018
Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄՆ–ին Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդրի լուծման հարցում: Այդ մասին նրանք խոսել են հեռախոսաազրույցում: Սի Ցինպինը կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ Կորեական թերակղզու միջուկային խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄՆ–ին այդ խնդրի կարգավորման հարցում: Երկու լիդերները խոսել են նաև երկկողմ առևտրաջրջանառությանը վերաբերող հարցերից: