TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Թրամփ

Մերկելը և Թրամփը կոչ են արել Ռուսաստանին` դադարեցնել ռմբակոծությունները Արևելյան Ղութայում

17:10 02.03.2018

Գերմանիայի և ԱՄՆ-ի ղեկավարները Ռուսաստանին և Իրանին կոչ են անում դադարեցնել ռմբակոծությունները Սիրիայի Արևելյան Ղութա նահանգում: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը՝ փոխանցում է Deutsche Welle-ն:

̰
Դոնալդ Թրամփը հնարավոր է աշխատանքից հեռացնի նաև իր աղջկան և փեսային

12:22 02.03.2018

Դոնալդ Թրամփի աշխատակազմում վերջին շրջանում զարմանալի փոփոխություններ են  իրականացնում: Երեկ հրաժարական տվեց Սպիտակ տան հաղորդակցության հարցերով  բաժնի տնօրեն Հոուփ Հիքսը, իսկ այսօր արդեն նոր փոփոխությունների մասին լուրեր են պտտվում:  Մի շարք լրատվականերում ինֆորմացիա է տարածվել այն մասին , որ Դոնալդ Թրամփն ուզում է աշխատանքից հեռացնել իր աղջկան` Իվանկա Թրամփին, և նրա ամուսնուն՝ Ջարեդ Կուշներին: Նշենք, […]

̰
Թրամփն առաջարկել է մահապատիժ սահմանել թմրավաճառների համար

11:34 02.03.2018

Դոնալդ Թրամփի կարծիքով` ԱՄՆ-ն պետք է հետևի շատ երկրների օրինակին, որտեղ թմրավաճառների նկատմամբ մահապատիժ է կիրառվում:

̰
Իվանկա Թրամփը մեկնաբանել է իր հորն ուղղված` սեռական ոտնձգությունների մեղադրանքները

20:07 26.02.2018

Թրամփի դուստրն այդ թեմայով իրեն տրված հարցը անվանել է «ոչ տեղին»:

̰
Թրամփն ի ցույց է դրել իր ճաղատը

21:15 24.02.2018

ԱՄՆ Մերիլենդ նահանգում պահպանողական ակտիվիստների առջև ունեցած ելույթի ժամանակ Թրամփը խոստովանել է, որ ամեն կերպ փորձում է թաքցնել ծոծրակի ճաղատ հատվածը:

̰
Ուսուցիչներին զենք պետք չէ. ԱՄՆ-ում դեմ են Թրամփի ծրագրին

18:09 23.02.2018

ԱՄՆ -ում հայտնի արհմիություններից մեկը դեմ է արտահայտվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որով առաջարկվում է ուսուցիչների համար զենք կրելու դասընթաց անցկացնել: Նախագահի կարծիքով՝ դա հնարավորություն կտա հաղթահարել սոցիոպատ, հոգեբանական խնդիրներ ունեցող, անհավասարակշիռ հրաձիգների հետ կապված խնդիրները:   Նախագահի այդ նախաձեռնությանը հավանություն են տվել Արկանզասի ոստիկանությունում: Սակայն ուսուցիչները այլ կարծիքի են: ԱՄՆ կրթության ազգային ասոցիացիայի փոխնախագահ […]

̰
Դոնալդ Թրամփն ուսուցիչներին առաջարկել է զենք կրել

12:35 22.02.2018

Դոնալդ Թրամփը առաջարկել է ուսուցիչներին թույլատրել ինքնապաշտպանության նկատառումներով զենք կրել: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է դպրոցականների հետ հանդիպման ժամանակ, որոնք Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ականատեսն են եղել:

̰
Ես ավելի կոշտ եմ Ռուսաստանի նկատմամբ, քան Օբաման. Թրամփ

19:08 20.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ, քան իր նախորդը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

̰
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ում քաոս առաջացնելու մեջ

18:45 18.02.2018

Եթե Ռուսաստանի միջամտության նպատակը ԱՄՆ-ում քաոսի առաջացումն էր, ապա այն ավելի քան համոզիչ կերպով իրագործվել է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

̰
Դոնալդ Թրամփը հիվանդանոցային նկարներ է հրապարակել

14:52 17.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Instagram-ում հրապարակել է հիվանդանոցից նկարներ, որտեղ բուժվում են Ֆլորիդայում կրակոցներից տուժած դպրոցականները:

̰
Playboy-ի նախկին մոդելը պատմել է Թրամփի հետ ինտիմ հարաբերություն ունենալու մասին

19:04 16.02.2018

Playboy ամսագրի նախկին մոդել, դերասանուհի Քարեն Մաքդուգալը պատմել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած սեքսուալ հարաբերությունների մասին, հայտնում է The New Yorker-ը:

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին

19:10 15.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցակակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

̰
Դոնալդ Թրամփը ուզում է ԱՄՆ դրոշը ևս մեկ անգամ տեսնել Լուսնի վրա, սակայն ՆԱՍԱ-ն համաձայն չէ

15:00 15.02.2018

ՆԱՍԱ-ն հնարավոր է հրաժարվի նոր ինֆրակարմիր տիեզերական WFIRST մանրադիտակի կառուցման աշխատաքներից, փոխարենը կիրականացնեն Դոնալդ Թրամփի ծրագիրը՝ ԱՄՆ-ն ևս մեկ անգամ կգնա Լուսին: Սակայն գիտնականները այս քայլը աստղագիտության աղետ բնութագրումն են տալիս:

̰
Թրամփի փաստաբանը խոստովանել է, որ գումար է վճարել պոռնոաստղին

11:32 15.02.2018

Դոնալդ Թրամփին շատ հաճախ են մեղադրել պոռնոաստղի հետ կապ ունենալու մեջ, սակայն Քոենը հերքում է այդ կապը: Եվ Քոենի այս խոստովանությունը հնչում է լրատվամիջոցների հրապարակումների ֆոնին, որոնցում նրանք պնդում են, որ պոռնոաստղին վճարել են լռության համար:

̰
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

10:18 13.02.2018

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսային զրույց են ունեցել: Սպիտակ տունը հայտնել է, որ քննարկվել են երկուստեք անհանգստություն առաջացնող հարցեր, այդ թվում Հյուսիսային Կորեային վերաբերող:

̰
Թրամփն ու Կիմ Չեն Ինը՝ պորտուգալական դիմակահանդեսում

18:56 12.02.2018

Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, ԱՄՆ-ի ու Գերմանիայի ղեկավարներն այցելել են Պորտուգալիայի Տոռռիշ-Վեդրաշ քաղաքում պահքից առաջ անցկացվող դիմակահանդես, հայտնում է euronews-ը: Այցելությունը, սակայն, եղել է ոչ թե իրենց նախաձեռնությամբ, այլ միջոցառման կազմակերպիչների երևակայության արդյունքում:

̰
Ձմեռային Օլիմպիական խաղեր-2018. քաղաքական հանդիպումներից մինչև Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը

16:25 10.02.2018

2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը հաճախ անվանում են «Խաղաղության օլիմպիադա», քանի որ հենց այս խաղերի շնորհիվ երկու Կորեաների միջև հարաբերությունների փոքր-ինչ ջերմացում է նկատվում:

̰
Թրամփը Կոնգրեսից 3 մլրդ է խնդրել պատի կառուցման համար

11:10 10.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար մտադիր է կոնգրեսից խնդրել 3մլրդ դոլար՝ որպես կանխավճար:

̰
Թրամփն արգելել է հրապարակել «Ռուսաստանի գործով» դոսյեն

10:58 10.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է հրապարակել դեմոկրատների պատրաստած դոսյեն, որը վերաբերում է ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանը:

̰
Մելանյա Թրամփը Twitter-ում սկսել է հետևել Բարաք Օբամային

20:09 09.02.2018

Դոնալդ Թրամփի դավաճանության մասին սկանդալի ֆոնին դեպքերը հետաքրքիր զարգացում են ունենում: Օրերս համացանցի ակտիվ օգտատերերը նկատել են որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Twitter-ում սկսել է հետևել (Follow) ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային:

̰
Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ

15:33 08.02.2018

Հեռուստահաղորդավորուհու գրաֆիկը ԱՄՆ-ում շատ հագեցած է: Երեկ նա մի շարք կարևոր հանդիպումներ է ունեել, իսկ այսօր այցելելու է Վաշինգտոնում գտնվող Դեմոկրատների ազգային ինստիտուտ, որից հետո նախատեսում է գնալ Մասսաչուսեթս, որպեսզի Ջորջթաունի համալսարանում ելույթ ունենա:

̰
Լրագրողները նկարել են Թրամփի ճաղատը

11:00 08.02.2018

Համացանցի օգտատերերը ակտիվ քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված հերթական միջադեպը:

̰
Դոնլադ Թրամփը հայ մասնագետին առաջադրել է բարձր պաշտոնում

13:26 06.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում առաջադրել է ծագումով հայ մասնագետ Պատրիկ Հովակիմեանի թեկնածությունը: Այս մասին իր «Ֆեսյբուքի» էջում հայտնել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նշել է, որ եթե Սենատը հաստատի Թրամփի առաջադրումը, ապա Հովակիմեանը կդառնա ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

̰
Թրամփն իրեն չծափահարելու համար  դեմոկրատներին դավաճան է անվանել

12:02 06.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճանություն է համարել կոնգրեսում իր ելույթի ժամանակ դեմոկրատների՝ իրեն չծափահարելը: Նա այդ մասին ասել է Օհայոում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Խոսքն անցյալ շաբաթվա ելույթի մասին է: Այն տևել էր 1 ժամ 20 րոպե և դարձել ամենաերկարը վերջին 18 տարվա ընթացքում:

̰
Թրամփն Ադամ Շիֆին մեղադրել է տեղեկատվության արտահոսքի մեջ

09:34 06.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ կոնգրեսական, հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆին մեղադրել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ:

̰
Թրամփը Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու

08:14 01.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփը երրորդ անգամ անընդմեջ ներկայացվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու:

̰
Քըրք Քըրքորյանի նոր կենսագրականը. պատառիկներ մեծ հայի կյանքից

20:28 31.01.2018

«Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» վերտառությամբ, հետաքննող լրագրող
Ուիլյան Ռեմփելը «Harpercollins» հրատարակչությունում հրատարակեց հայազգի բարերար Քըրք Քըրքորյանի կենսագրության մասին պատմող գիրքը:

̰
Թրամփը հրաժարվել է փակել Գուանտանամոյի բանտը

18:04 31.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գուանտանամոյի զինվորական բանտը պահելու մասին հրամանագիր է ստորագրել՝ փոխելով նախորդ նախագահ Բարաք Օբամայի՝ բանտը փակելու մասին կարգադրությունը:

̰
«Ռուսաստանն ու Չինաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ շահերին». Թրամփ

09:02 31.01.2018

ԱՄՆ նախագահը Կոնգրեսին նաև կոչ է արել չկրճատել երկրի ռազմական բյուջեն և լիովին ֆինանսավորել ԱՄՆ զինված ուժերը:

̰
ԱՄՆ-ի  «Կրեմլյան ցուցակի» մեջ է նաև Թրամփի ադրբեջանցի մտերիմը

12:30 30.01.2018

Հայտնի ռուսաստանցի օլիգարխ, ադրբեջանցի միլիարդատեր Արաս Աղալարովը նույնպես ընդգրկվել է ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների «Կրեմլյան ցուցակում»։ Ադրբեջանցի օլիգարխը Ռուսաստանի Դաշնությունում տնօրինում է VEGAS առևտրաժամանցային ցանցերը, Твой Дом և Крокус Сити Молл հիպերմարկետների և առևտրի ցանցերը և այլ ընկերություններ։

̰
BACK_TO_TOP