TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Թրամփ

Թրամփը փաստաթղթեր պատռելու վատ սովորություն ունի. Սպիտակ տան նախկին աշխատակից

21:19 11.06.2018

Սպիտակ տան նախկին աշխատակից Սոլոմոն Լերտին պատմել է, որ Վաշինգտոնում ստեղծվել է հատուկ ծառայություն փաստաթղթերը սոսնձելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանք պատառոտելու սովորություն ունի: Պարզվում է՝ Թրամփը պատռում է ցանկացած փաստաթուղթ, որի հետ այլևս չի աշխատելու, սակայն Սպիտակ տունը պարտավոր է բոլոր փաստաթղթերը պահել ԱՄՆ Ազգային արխիվում: ԱՄՆ նախագահի «վատ» սովորությանը դիմակայելու […]

̰
Ռոբերտ դե Նիրոն ուղիղ եթերում վիրավորել է Դոնալդ Թրամփին

20:26 11.06.2018

«Թոնի» թատերական մրցանակի շնորհման արարողության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Դերասանի ելույթը դահլիճում բուռն ծափերով է ընդունվել: Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղիղ եթերում վիրավորել է: Դերասանը ելույթ է ունեցել, երբ պետք է լսարանին ներկայացներ երաժիշտ Բրյուս Սփրինգսթինին. վերջինս դարձել էր մրցանակակիր: «Միայն մի բան կասեմ […]

̰
Թրամփին ծննդյան օրվա առթիվ հատապտուղներով տորթ են նվիրել

15:34 11.06.2018

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը որոշել է ԱՄՆ նախագահի ծնունդը շնորհավորել մինչև նրա՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը: Այդ երկրի արտաքին գործերի նախարարի թվիթերյան էջում լուսանկար է հրապարակվել, որում Թրամփին հատապտուղներով տորթ են նվիրում, հայտնում է Газета-ն: «Ծննդյան տոնը նշում ենք մի փոքր վաղ»,- գրել է նախարարը: Լուսանկարում Թրամփը ծիծաղում է՝ նայելով տորթին, […]

̰
Սինգապուրի վարչապետը Թրամփի 72-ամյակը նախապես է շնորհավորել

14:47 11.06.2018

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը որոշել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին ծննդյան առթիվ նախապես շնորհավորել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Լուսանկարը, որտեղ ԱՄՆ նախագահին հատապտուղներով զարդարված տորթ են նվիրում համատեղ ընթրիքի ժամանակ, իր թվիթերյան էջում հրապարակել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը: «Մենք տոնում ենք ծննդյան տարեդարձը, բայց ժամանակից մի փոքր շուտ»,- գրել է նախարարը: […]

̰
Թրամփը հայտնել է Սինգապուրի օդում «հուզմունքի» առկայության մասին

10:44 11.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ պատմական հանդիպման նախօրեին կիսվել է իր տրամադրությամբ: Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ ոգևորությունը զգացվում է հենց օդում: «Հիանալի է Սինգապուրում գտնվելը, օդում հուզմունք կա»,-գրել է նա իր թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը տեղի կունենա վաղը, Սինգապուրի Սենտոսա […]

̰
Թրամփը «ժամանակավոր թյուրիմացություն» է. ԿՀՎ նախկին ղեկավար

09:58 11.06.2018

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը, ով աշխատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ժամանակավոր թյուրիմացություն»: Նա այս մասին գրառում է արել իր թվիթերյան էջում: «Ձեր քայլերն ու վատ կշռադատված պրոտեկցիոնիստական քաղաքականությունը վնաս են հասցնում մեր միջազգային դիրքին ու ազգային շահերին։ Ձեր աշխարհայացքը չի արտացոլում ամերիկյան իդեալները։ Ընկերնե՛ր ու […]

̰
Թրամփն առևտրի ոլորտում Եվրամիությանը համարում է «Չինաստանից վատը»

09:10 11.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրամիությունն առևտրի ոլորտում «Չինաստանից վատն է»: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ առանձնազրույցի ժամանակ: Զրույցը տեղի է ունեցել ապրիլի 24-ին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով վաշինգտոնյան վարչակազմում սեփական աղբյուրներին: Հանդիպման ժամանակ Մակրոնը Թրամփին իբրև թե առաջարկել է համագործակցություն՝ նշելով, որ իրենք […]

̰
Թրամփը կարևոր փաստաթղթերը պատռելու սովորություն է ձեռք բերել. Politico

08:28 11.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ պատռում է կարևոր փաստաթղթերը, չնայած այն բանին, որ դրանք պետք է ուղարկվեն արխիվ: Այս մասին գրում է Politico-ն: ԱՄՆ նախագահի աշխատանքի առաջին ամիսներին Սպիտակ տան մի ողջ բաժին զբաղվում էր պատռված թղթերի սոսնձմամբ: Պարբերականը մեջբերում է Սպիտակ տան աշխատակից Սողոմոն Լարտիի պատմությունը, ով իր գործընկերների հետ զբաղվել է Թրամփի պատռած […]

̰
Կիմ Չեն Ինը հրավիրել է Թրամփին շարունակելու գագաթնաժողովը Փհենյանում

07:55 11.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շարունակելու գագաթնաժողովը Փհենյանում, հուլիսին: Այս մասին հայտնում է «Չունան Իլբո» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տեղեկություններով՝ կողմերը ցանկանում են շարունակել բանակցությունները: Փհենյան այցի հրավերը հունիսի 1-ին նամակով Թրամփին է փոխանցել Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի նախագահ Կիմ Յոն Չհոլը։ Լրատվամիջոցները հայտնում են, […]

̰
Թրամփի խորհրդականը «դժոխքում տեղ» է խոստացել նախագահին թիկունքից հարվածողներին

00:01 11.06.2018

Սպիտակ տանը կից Առևտրի հարցերով ազգային խորհրդի տնօրեն Փիթեր Նավարոն հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչները, ովքեր անազնիվ դիվանագիտական հարաբերություններ են վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, կհայտնվեն դժոխքում: Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում: «Յուրաքանչյուր օտարերկրացի առաջնորդի համար, ով անազնիվ դիվանագիտություն է վարում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում, իսկ այնուհետև փորձում դանակով […]

̰
Գերմանիան G7-ում Թրամփի վարքն անվանել է աղետ

22:34 10.06.2018

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեա Նալեսը G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքն անվանել է աղետ: Այս մասին գրում է Frankfurter Rundschau-ն: Նալեսի խոսքով՝ այդպես հնարավոր չէ վարել «խելամիտ և վստահության արժանի քաղաքականություն»: «Թրամփն աղետ է գործել G7-ի գագաթնաժողովում և հրաժեշտ տվել միջազգային պատասխանատվությանը թվիթի օգնությամբ»,-հայտարարել է Նալեսը: Նա հավելել է, որ ԵՄ-ն Ճապոնիայի և […]

̰
Թրամփը հավանել է Հյուսիսային Կորեայում McDonald’s-ի ցանց բացելու գաղափարը. ԶԼՄ-ներ

22:20 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր է եկել Հյուսիսային Կորեայում արագ սննդի McDonald’s ռեստորանների ցանց բացելու գաղափարը: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին: Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի նախապատրաստմանն առնչություն ունեցող աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ նախագահն ընդհանուր առմամբ հետաքրքրված է Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի այցեքարտը դարձած ընկերությունների աշխատանքի գործարկմամբ: Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ պատմության […]

̰
Թրամփը ժամանել է Սինգապուր

18:27 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայէջք է կատարել Սինգապուրի ռազմաօդային ուժերի «Պայա-Լեբա» բազայում: Թրամփին հարցրել են, թե ինչպես է իրեն զգում երկար ժամեր տևած թռիչքից հետո և ինչպես է գնահատում առաջիկա գագաթնաժողովը: «Շատ լավ»,-պատասխանել է Թրամփը: Ինքնաթիռի մոտ նրան դիմավորել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը: Այնուհետև Թրամփի ավտոշարասյունն ուղևորվել է Shangri-La հյուրանոց, որը գտնվում […]

̰
Կիմ Չեն Ինը երախտագիտություն է հայտնել Սինգապուրի վարչապետին՝ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու համար 

17:42 10.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպում է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ: Բանակցությունների ժամանակ Կիմ Չեն Ինը երախտագիտություն է հայտնել Սինգապուրի նախարարների կաբինետի ղեկավարին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու համար: «Երախտապարտ եմ այդ պատմական գագաթնաժողովի կազմակերպմանն ուղղված Ձեր անկեղծ ջանքերի համար»,-ասել է Կիմ Չեն Ինը: Սինգապուրի ԱԳՆ-ի տվյալներով՝ Լի Սյան […]

̰
Կանադան պատասխանել է վարչապետ Թյուդոյին ուղղված Թրամփի մեղադրանքներին

15:45 10.06.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը հերքել է այն տեղեկությունը, թե նա ճեպազրույցում ասել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներում չքննարկված բաներ: Այդպիսով՝ Թրյուդոյի մամուլի ծառայությունը հերքել է անազնվության վերաբերյալ Թրամփի մեղադրանքները: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թրյուդոյի ներկայացուցիչները հայտարարել են, որ Կանադայի վարչապետը կենտրոնացած է մնում G7-ի գագաթնաժողովում ձեռք բերված արդյունքների […]

̰
Թրամփը ցանկանում է մասնավոր հանդիպում ունենալ Կիմ Չեն Ինի հետ  

14:28 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ մասնավոր հանդիպում ունենալ Սինգապուրում գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով  ԱՄՆ նախագահի շրջապատի աղբյուրներին: Նշվում է, որ Թրամփը մտադիր է գործընկերոջ հետ զրույցել միայն թարգմանիչների ներկայությամբ: ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ «առաջին իսկ րոպեին» կհասկանա՝ «ինչ-որ դրական բան […]

̰
Կիմ Չեն Ինը Սինգապուրում է. Թրամփի հետ հանդիպման հյուրանոց տանող ճանապարհները փակվել են

13:34 10.06.2018

Սինգապուրում անվտանգության աշխատակիցները փակել են Սենտոսա կղզու Capella հյուրանոց տանող ճանապարհները, որտեղ հունիսի 12-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ոստիկանական մոտորանավակները պարեկում են Սենտոսան տարանջատող նեղուցում, իսկ կղզու գլխավերևում վերահսկողություն է իրականացնում ուղղաթիռը: Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնան իր թվիթերյան […]

̰
Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի կոմյունիկեն

09:11 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն: Պատճառ են հանդիսացել մամուլի ասուլիսի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից հնչեցված հայտարարությունները: «Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իրեն այնքան խոնարհ և նուրբ էր դրսևորում G7-ում մեր հանդիպումների ժամանակ միայն այն բան համար, որպեսզի իմ գնալուց հետո մամուլի ասուլիս տա՝ ասելով, որ «ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը […]

̰
Թրամփը G7-ի գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի

01:00 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ բանակցությունների ընթացքում ինքը գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի: «Դա այն է, ինչպես պետք է լինի՝ ոչ մի մաքսատուրք, ոչ մի խոչընդոտ և ոչ մի սուբսիդիա»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին՝ նշելով, թե չգիտի՝ «դա կաշխատի՞, թե՞ ոչ»: ԱՄՆ առաջնորդը հավելել է, […]

̰
Մակրոնի ձեռքսեղմումից Թրամփի ձեռքի վրա սպիտակ հետքեր են մնացել

00:51 10.06.2018

Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին սպիտակ հետքեր են մնացել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Այդ հետքերը նկատելի են ձեռքսեղմումից մեկ ակնթարթ հետո արված լուսանկարում: «Նա իմ ընկերն է: Մենք հենց սկզբից ունեցել ենք հիանալի հարաբերություններ»,-հայտարարել է Թրամփը: Մակրոնն իր հերթին իր և Թրամփի […]

̰
Սինգապուրում «Թրամփին» և «Կիմ Չեն Ինին» դուրս են հրավիրել ռեստորանից

13:37 09.06.2018

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի նմանակներին հիմնականում ուրախությամբ են ընդունել, սակայն տեղի ռեստորաններից մեկը հրաժարվել է սպասարկել նրանց:

̰
Պեսկովը հաստատել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպումը Վիեննայում

13:09 09.06.2018

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են, որ Վիեննան կարող է դառնալ իրենց հանդիպման վայր հանդիսացող քաղաքներից մեկը: Այդ հարցը հիշատակվել է նաև Ռուսաստանի լիդերի և Ավստրիայի կանցլերի բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ նման հանդիպման անցկացման անհրաժեշտությունը երկու […]

̰
Չինաստանը ձախողել է Պուտինի, Թրամփի, Կիմ Չեն Ինի մոմե արձանների պատրաստումը

08:38 09.06.2018

Պուտինի, Թրամփի և Կիմ Չեն Ինի մոմե արձանների պատրաստումը Չինաստանում իդեալական արդյունքով չի ավարտվել: Շանհայի խոշոր առևտրային ցուցահանդեսում հյուրերը նկատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների արտասովոր ֆիգուրները: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դրանք ուշադրություն են գրավել ղեկավարների արտաքինից ունեցած զգալի տարբերության պատճառով: Մոմե արձանների հեղինակը ձախողել է ճիշտ արտահայտել Թրամփի դիմագծերը, Պուտինի […]

̰
Դոնալդ Թրամփն իր թվիթում նոր երկիր է «հորինել»

07:10 09.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթում սխալվել է Սոմալի երկրի անունը գրելիս: Գրառումը նվիրված է եղել այդ երկրում զոհված ամերիկացի զինծառայողին: «Իմ մտքերն ու աղոթքները մեր սպանված զինծառայողի ընտանիքի հետ են, և նրա ընկերների, ովքեր վիրավորվել են Սոմալիում: Նրանք բոլորն իսկապես հերոսներ են»,-գրել է Թրամփը՝ Somalia-ի փոխարեն գրելով Somolia: Ի պատասխան՝ օգտատերերը Սպիտակ տան ղեկավարին […]

̰
Թրամփը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցներն ընդդեմ բելառուսցի պաշտոնյաների

01:00 09.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ամերիկյան պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 2006 թվականին ընդդեմ Բելառուսի մի շարք քաղաքացիների ու կառավարության անդամների: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Պատժամիջոցները սահմանվել էին 2006 թվականի «ոչ ժողովրդավար ընտրություններից» հետո այն անձանց նկատմամբ, ովքեր «խաթարել են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»: Բացի այդ, պատժամիջոցային ցուցակում […]

̰
Թրամփը որոշել է հետմահու ներում շնորհել Մուհամմեդ Ալիին

00:21 09.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ներել ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին, ով կյանքից հեռացել է 2016 թվականին: Այս մասին հայտնում է NBC-ն: Թրամփի խոսքով՝ ինքն առաջարկություններ է պատրաստում Ալիի գործով: «Ես մտածում եմ Մուհամմեդ Ալիի մասին: Նա այն ժամանակ շատ հանրաճանաչ չի եղել»,- հավելել է նախագահը: Ալին 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել […]

̰
Յունկերը պատասխանել է ԵՄ-ին ուղղված Թրամփի քննադատությանը

21:14 08.06.2018

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը չի համարում, որ առևտրի ոլորտում ԱՄՆ-ի նկատմամբ «անարդար» է վարվում, հաղորդում է РИА Новости-ն: «Ինչ վերաբերում է առևտրին, ապա իրավիճակը և դիրքորոշումը շատ պարզ են: Ամերիկայի նախագահը կարծում է, որ Եվրոպան և մյուսներն անարդար են վարվում ԱՄՆ-ի նկատմամբ: Մյուսներն այդ կարծիքին չեն և փաստերի ու  թվերի […]

̰
Տուսկն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին G8 վերադարձնելու առաջարկին

20:17 08.06.2018

Եվրոպայի խորհրդի  նախագահ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած կարծիքը, ըստ որի՝  ռուսական կողմը կարող է վերադառնալ G8, հաղորդում է РИА Новости-ն: Ըստ Տուսկի՝ այժմ ավելի կարևոր է համոզել ամերիկացի գործընկերներին, ամրապնդել գոյություն ունեցող ձևաչափը, ոչ թե փնտրել նորը: «Մենք հիմա ունենք հատուկ և միասնական ձևաչափ, որն իր տեսակի մեջ յուրահատուկ է՝ […]

̰
Թրամփը G7-ի շրջանակում հրաժարվել է հանդիպել Մեյի հետ

15:24 08.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել չեղարկել G7 համաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրներին: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը նման որոշում է կայացրել, քանի որ նրան դուր չի եկել Միացյալ Թագավորության վարչապետի «դաստիարակչական» տոնը: «Առանց նեղանալու, բայց գործնականում նա […]

̰
Մակրոնն սպառնացել Է առանց Թրամփի ստորագրել G7-ի գագաթնաժողովի համաձայնագիրը

11:00 08.06.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է, որ G7-ի գագաթնաժողովի մասնակիցները «6 երկրների համաձայնագիր» կստորագրեն առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է RIA Novosti-ն: Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 8-9-ը, Քվեբեկում: «ԱՄՆ նախագահը, հնարավոր է՝ դեմ չէ մեկուսացմանը, բայց մենք էլ դեմ չենք համաձայնագիրը 6 երկրներով ստորագրելուն»,- գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
BACK_TO_TOP