23:39 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է օգնությունից զրկել այն երկրներին, որոնք ԱՄՆ են «ուղարկում» անօրինական ներգաղթյալներին։Այս մասին հայտնում է CBS News-ը։ Ելույթ ունենալով Անկախ ձեռնարկատերերի ազգային ֆեդերացիայի նիստում, ԱՄՆ նախագահը նշել է` «մենք այդ երկրներից մի քանիսին տալիս ենք հարյուր միլիոնավոր դոլարներ»։ Թրամփը բազմիցս հայտնել է ԱՄՆ միգրացիոն օրենսդրության վերանայման անհրաժեշտության մասին և դեմ հանդես […]
23:25 19.06.2018
Վաշինգտոնում իր ելույթից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամուր գրկել է պետական դրոշը։ Ելույթը նվիրված է եղել ԱՄՆ «Անկախ ձեռնարկատերերի ազգային ֆեդերացիա»-ի 75-ամյակին։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Այն բանից հետո, երբ Թրամփն ավարտել է ելույթն ու երախտագիտություն հայտնել լսարանին, ժպիտով մոտեցել է դրոշին և մոտ 5 վայրկյան գրկել այն։
10:10 19.06.2018
Ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը։ Այս մասին են վկայում Gallup վերլուծական գործակալության կողմից անցկացված հարցման տվյալները։ Այդ ցուցանիշը հանդիսանում է ամենաբարձրը՝ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից ի վեր։ Նախագահության ողջ ընթացքում Թրամփի վարկանշային ցուցանիշները եղել են զգալի ցածր, քան նրա նախորդների մոտ։ Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդի գործունեությանը հավանություն տվողների […]
08:25 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պատրաստել 200 մլրդ դոլարի չինական ապրանքների ցուցակ՝ դրանց նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու համար։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարությունում։ TASS գործակալությունը հայտնում է, որ առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին հանձնարարվել է առանձնացնել 200 մլրդ դոլարի չինական ապրանքների շարք՝ դրանց նկատմամբ 10 տոկոսի չափով հավելյալ մաքսատուրքեր սահմանելու համար։ […]
01:00 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա, որ ԱՄՆ-ը դառնա ճամբար փախստականների և անօրինական ներգաղթյալների համար։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է միգրացիոն բարեփոխման անհրաժեշտությունը։ «Նման բան չի լինի։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում և մյուս տեղերում, մենք դա թույլ չենք տա այստեղ՝ ոչ իմ ղեկավարությամբ»,- ասել է նախագահը։ Թրամփը […]
00:08 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին տիեզերական զորքեր ձևավորել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է գերիշխանություն սահմանի տիեզերքում, այլ ոչ թե պարզապես ներկա լինի։ «Բավարար չէ տիեզերքում պարզապես ամերիկյան ներկայություն ունենալը։ Մենք պետք է ամերիկյան գերիշխանություն ունենանք տիեզերքում»,- ասել է Թրամփը տիեզերքի հարցերով ազգային խորհրդի […]
07:51 18.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին` «կեղծ ԶԼՄ-ներին» տեղեկատվություն փոխանցելու համար: Թրամփը հատարարել է, որ «կեղծ ԶԼՄ-ները» սեփական մեկնաբանություն են տվել ստացված տեղեկություններին: «Ինչո՞ւ է ՀԴԲ-ն այդքան շատ տեղեկատվություն փոխանցել կեղծ ԶԼՄ-ներին: Այդպիսի բան չպետք է անեին։ Իմանալով, որ կեղծ նորությունները ժողովրդի թշնամին են, նրանք դրանք ներկայացնում են շահավետ լույսի ներքո։ Ճշմարտությունը […]
00:00 18.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որդեգրած միգրացիոն քաղաքականությունը: Այս մասին հայտնում է CNN-ը: Առաջին տիկնոջ ներկայացուցիչը հայտարարել է, որ Մելանյան «չի կարողանում նայել այն բանին, թե ինչպես են անօրինական ներգաղթյալների երեխաներին բաժանում իրենց ընտանիքներից»: Մելանյայի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է լինի երկիր, որտեղ բոլորը կհետևեն ոչ միայն օրենքի տառին, այլև […]
08:49 16.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականներն անտեսել են նախագահի ցանկությունը՝ կազմակերպելու հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման հանդեպ Թրամփի հետաքրքրությունը հրապարակայնություն է ստացել այն բանից հետո, երբ նախագահները մարտին հեռախոսային բանակցություններ էին ունեցել, որոնց ընթացքում ԱՄՆ նախագահն […]
07:46 16.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկարներ G7-ից, որտեղ ինքն ու մյուս պետությունների ղեկավարները պատկերված են բարեկամական մթնոլորտում: Այդպիսի լուսանկարներ հրապարակելու պատճառ է դարձել համացանցում հայտնված մի լուսանկար, որտեղ Թրամփը, թևերը ծալած, նայում է «յոթնյակի» երկրների մյուս առաջնորդներին: Տվյալ լուսանկարի շուրջ քննարկումներ էին ծավալվել առ այն, որ արևմտյան երկրների միջև առկա են […]
07:11 16.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ հասցեագրված մի շարք գործընկերների: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան աշխատակցի հայտարարությանը: Իրանին և ահաբեկչությանը վերաբերող թեմաների քննարկման ժամանակ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ «բոլոր ահաբեկիչները գտնվում են Ֆրանսիայում»: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Թրամփի […]
00:13 16.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որպեսզի ամերիկացիները լսեին իրեն, ինչպես հյուսիսկորեացիներն են լսում Կիմ Չեն Ինին: Այս մասին հայտնել է CNN-ը: «Նա ուժեղ ղեկավար է, ոչ մեկին թույլ չի տալիս մտածել այլ կերպ, քան ինքը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը: «Երբ նա խոսում է, ժողովուրդն ուշադրությամբ լսում է: Ես ցանկանում եմ, որպեսզի իմ ժողովուրդը նույնպես այդպես […]
18:39 15.06.2018
Հյուսիսային Կորեայի հեռուստաընկերությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկաավար Կիմ Չեն Ինի հանդիպումը առանձնահատուկ են լուսաբանել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Չգիտես ինչու, հյուսիսկորեական հեռուստաընկերությունը կենտրոնացել էր Դոնալդ Թրամփի կորեական պատվիրակության անդամներից մեկի հետ արված ձեռքսեղմումի սխալի վրա: Ռեպորտաժը կարող եք դիտել հետևյալ հղումով` https://www.bbc.com/russian/media-44462461
13:24 15.06.2018
Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը հայտարարել է, որ Թրամփի և նրա հիմնադրամի դեմ հայց է ներկայացրել: Հայցի հիմքը, ըստ նրա, օրենքի մասշտաբային և համակարգային խախտումներն են: Անդերվուդը նշել է, որ բարեգործական հիմնադրամը զբաղվել է քաղաքական ապօրինի համակարգմամբ: Դա արվել է 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների համատեքստում: Հայցով նպատակ է դրվել լուծարել հիմնադրամը: Հայցում հիշատակված են […]
09:29 15.06.2018
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից համաներում ստացած կնոջ հետ: Քարդաշյանը Մեմֆիս է ժամանել մասնավոր ինքնաթիռով, որից հետո ուղևորվել այդ կնոջ՝ Էլիս Ջոնսոնի քրոջ տուն: Այս մասին հայտնում է Commercial Appeal պարբերականը: Նրանցից ոչ մեկը հանդիպումը չի մեկնաբանել: Հիշեցնենք, որ Էլիս Ջոնսոնը 1997 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել […]
08:49 15.06.2018
ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է քննադատությունների տարափի տակ: Պատճառը, Սինգապուրում հունիսի 12-ին հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման շրջանակում, Թրամփի զինվորական ողջույնն էր՝ հասցեագրված հյուսիսկորեացի գեներալին: Ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն անդրադարձել է վերոնշյալ դրվագին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Կուլուարներում Թրամփի նման ողջույնն ընկալվել էր հայրենակիցների կողմից որպես հակառակորդ երկրի […]
07:11 14.06.2018
Հունիսի 14-ին՝ իր ծննդյան օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չաշխատել: Այս մասին է վկայում Սպիտակ տան աշխատանքային գրաֆիկը: Նշվում է, որ այսօր նախագահը ծրագրված հանրային միջոցառումներ չունի : Այսօր Թրամփը դառնում է 72 տարեկան: Նա ծնվել է 1946 թվականին, Նյու Յորքի Քուինս շրջանում: Ներկայում Թրամփը ինքնատիպ ռեկորդ է սահմանել. նա հանդիսանում է ԱՄՆ […]
00:40 14.06.2018
Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ԱՄՆ նախագահի հանդիպումից հետո Նորվեգիայի խորհրդարանի երկու պատգամավորներ Դոնալդ Թրամփին առաջադրել են «Խաղաղության Նոբելյան մրցանակ»-ի: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Առաջընթաց» կուսակցությունից Քրիստիան Տիբրինգ-Գիեդդեն և Պեր-Վիլլի Ամունդսենը հայտարարել են, որ նախագահ Թրամփը վիթխարի և կարևոր քայլ է արել զինաթափման, Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև խաղաղության և հաշտեցման ուղղությամբ»,- ասվում […]
23:46 13.06.2018
Հյուսիսային Կորեայի բնակիչներն առաջին անգամ հնարավորություն են ունեցել լուսանկարներով տեսնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail-ը: Նշվում է, որ, մասնավորապես, Աշխատավորական կուսակցության կենտկոմի պաշտոնաթերթը համարվող Rodong Sinmun-ը, երեք տասնյակից ավելի լուսանկար է հրապարակել հունիսի 12-ին Սինգապուրում Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումից՝ շապիկը մակագրելով հետևյալ կերպ՝«Դարի հանդիպումը»: Պաշտոնաթերթի պատճենի […]
11:56 13.06.2018
Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի ստորագրած համատեղ հայտարարությունը մտահոգություն է առաջացրել, թե Թրամփը գագաթաժողովի ժամանակ զգալի զիջում է կատարել՝ առանց դրա դիմաց որևէ կոնկրետ բան ստանալու:
10:08 13.06.2018
2018 թվականի ապրիլին Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռային հարվածը ծառայել է Չինաստանի համար որպես նախազգուշացում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում: Հարվածը Սիրիային հասցվել է Ֆլորիդայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Թրամփի հանդիպման ժամանակ, և Թրամփը պատմել է նրան այդ մասին: «Ես նրան ասացի, որ կարող է հեռանալ, կամ մենք […]
08:20 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Դե Նիրոյի կողմից իրեն հասցեագրած կոպիտ արտահայտությունները բացատրել է դերասանի ուղեղի ցնցմամբ, որը նա ստացել է ֆիլմերի նկարահանումների ընթացքում բռնցքամարտիկների հասցրած հարվածներից: Կիրակի թատերական «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակ Դե Նիրոն բեմից կոշտ էր արտահայտվել նախագահի հասցեին՝ նրան ուղարկելով «գրողի ծոցը»: Դերասանի արտահայտությունը հանդիսատեսի կողմից ողջունվել էր բուռն ծափահարություններով: Սոցցանցերի օգտատերերը ևս […]
08:06 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից, որտեղ վերջին տարիներին շարունակվում են զինված հակամարտությունները: «Կարծում եմ՝ Իրանը փոխվել է: Ես չեմ կարծում, որ նրանք այժմ այդպես նայում են Միջերկրական ծովի, Սիրիայի, Եմենի ուղղությամբ: Նրանք սկսում են մարդկանց դուրս բերել […]
07:43 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է տեսանյութը, որը նա ցույց է տվել Կիմ Չեն Ինին Սինգապուրում երեկ կայացած հանդիպման ժամանակ: «Ահա «Մեկ հնարավորության պատմություն» տեսանյութը, որը ես ցույց եմ տվել Կիմ Չեն Ինին Սինգապուրում՝ գագաթնաժողովի ժամանակ»,- գրել է Թրամփը: Ավելի քան 4 րոպե տևողությամբ հոլովակը զետեղվել է նաև Սպիտակ տան ֆեյսբուքյան էջում: Դրանում ցուցադրվում […]
15:59 12.06.2018
ԱՄՆ նախագահը պատմել է, որ իր ինքնաթիռում 20-ից ավելի հեռուստացույցներ կան և ինքը տեսել է Կանադայի վարչապետի հայտարարությունը, որը նա արել է Թրամփի՝ G7 գագաթնաժողովը լքելուց հետո: Թրամփը խոստացել է այդ հայտարարությունն անպատասխան չթողնել: Այս մասին Թրամփն ասել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպումն ամփոփող ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է «Европейская правда»-ն: Թրամփը կրկնել է Կանադայի […]
15:47 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ շուրջ 300 կետով պատժամիջոցների կիրառման կասեցման մասին, փոխանցում է RIA Novosti-ն: Կիմ Չեն Ինի հետ հանդիպումն ամփոփող ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 300 պատժամիջոց ուներ, բայց որոշել է դրանք չկիրառել «անհարգալից» չերևալու համար: Սրա հետ միասին, ԱՄՆ նախագահը նշել է, որ պահպանում է պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: […]
10:39 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ փաստաթուղթ են ստորագրել: Նրանք միմյանց երախտագիտություն են հայտնել հաջող անցկացված հանդիպման համար: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը: «Մենք շատ կարևոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,- ասել է Թրամփը և հավելել,- «Երկուսս էլ շատ ուրախ ենք՝ ստորագրելու այս փաստաթուղթը»: «ԱՄՆ-ի ու […]
10:03 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ անցել է «շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր սպասել»: Երկու երկրների առաջնորդները բանակցությունների արդյունքներով ծրագրում են համատեղ փաստաթղթեր ստորագրել: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ այդ գագաթնաժողովը շատերի կողմից, հավանաբար, ընկալվում է որպես գիտական ֆանտաստիկա: […]
08:06 12.06.2018
Սպիտակ տան տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Լարի Քուդլոուն սրտի կաթվածի պատճառով հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել իր թվիթերյան էջում: Թրամփի խոսքով՝ խորհրդականը գտնվում է Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնում: «Լարի Քուդլոուն, ով այդքան ջանասիրաբար աշխատել է առևտրի և տնտեսական հարցերով, հենց նոր սրտի կաթված է ստացել»,- գրել էր […]
07:54 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի, ինչպես նաև վերջինիս ամուսնու՝ Ջարեդ Քուշների (նախագահի խորհրդական) ակտիվների արժեքը վերջին մեկ տարում աճել է մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Նրանց ակտիվների ընդհանուր արժեքը գնահատվում է 229-789 մլն դոլարի միջակայքում: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, անցած տարվա համեմատ նրանց կարողության սահմաններն աճել […]