TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Թրամփ

Լոնդոնում Թրամփին կդիմավորեն դժգոհ, կարմրահեր երեխայի տեսքով փուչիկով

00:51 27.06.2018

Լոնդոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մտադիր են դիմավորել հսկա փուչիկով, որը դժգոհ դեմքով, կարմրահեր երեխա է հիշեցնում։ Հսկա փուչիկը պատրաստվում են օդ բարձրացնել Թրամփի այցի դեմ բողոքող ակտիվիստները, հայտնում է RIA Novosti-ն։ Թրամփը Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսի 12-ին, հաջորդ օրը կսկսվի նրա այցի պաշտոնական մասը։ Ինչպես սպասվում է՝ Սպիտակ տան ղեկավարը հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի […]

̰
Լրատվամիջոցները նշում են Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր վայրը

23:52 26.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը հնարավոր է` հանդիպեն Հելսինկիում։ Այս մասին հայտնում է  Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես հավելում է պարբերականի զրուցակիցը, Ֆինլանդիայի մայրաքաղաքի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Հելսինկիի՝ որպես գագաթնաժողովի անցկացման հնարավոր հարթակի մասին, հայտնում է նաև Reuters-ը։ Ավելի վաղ որպես հանդիպման հնարավոր վայր անվանվել է Վիենան։ […]

̰
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատել է Թրամփի սկանդալային հրամանագիրը

21:45 26.06.2018

ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցել է Դոնալդ Թրամփի` ներգաղթյալների վերաբերյալ հրամանագրի ընդունմանը:  Այդ հրամանագրով մահմեդական մի շարք երկրների քաղաքացիներ ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա։  Մուտքի արգելքը կվերաբերի Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Սոմալիի այն քաղաքացիներին, որոնք ԱՄՆ մուտքի վիզաներ կամ ժամանակավոր կեցության փաստաթղթեր չունեն։ Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը նշել է, որ իշխանությունները, ելնելով […]

̰
Էրդողանն ու Թրամփը հանդիպման պայմանավորվածություն են ձեռք բերել

19:58 26.06.2018

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները՝ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել հուլիսի 11-12-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփը շնորհավորել է Էրդողանին՝ հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով, նրան հաջողություն մաղթել: […]

̰
ԱՄՆ գերագույն դատարանն օրինական է ճանաչել Թրամփի ներգաղթի մասին հրամանագիրը

19:50 26.06.2018

ԱՄՆ գերագույն դատարանն օրինական է ճանաչել Դոնալդ Թրամփի ներգաղթի մասին հրամանագիրը, որը արգելում է մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդում է Reuters-ը: Այսպիսով, դատարանը մերժել է նախկինում կայացրած որոշումը, ըստ որի՝ հրամանագիրը հակասահմանադրական էր՝  կապված կրոնական խտրականության հետ: Հրամանագրի օրինական լինելու օգտին քվեարկել են ԱՄՆ գերագույն դատարանի հինգ դատավորները:

̰
Դոնալդ Թրամփը դեռ չի շնորհավորել Էրդողանին

11:44 26.06.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի շնորհավորել Էրդողանին: Սպիտակ տան խոսնակ Սարահ Սանդերսը հայտարարել է, որ առաջիկայում Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Խոսնակը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել։ Սանդերսը, անդրադառնալով Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին, թուրքական իշխանություններին կոչ է Թուրքիայում զարգացնել ժողովրդավարությունը ։Սանդերսը […]

̰
«Harley Davidson»-ը Թրամփի պատճառով արտադրությունը տեղափոխել է Եվրոպա

10:24 26.06.2018

«Harley Davidson» ընկերությունը հայտարարել է արտադրության մի մասն ԱՄՆ-ից Եվրոպա տեղափոխելու մասին՝ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ ԵՄ-ի պատասխան սակագները կարող են ընկերությանը տարեկան  90-100 մլրդ դոլար արժենալ։ «Harley Davidson»-ը կարծում է, որ արժեքի վիթխարի աճը, եթե այն անցնի […]

̰
Եթե կեղծամ ես կրում, ընտրությունների մի՛ գնա․ Թրամփ

09:45 26.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել կեղծամ կրող մարդկանց չմասնակցել ընտրություններին։ «Բոլորն ասում էին՝ մազերս բնական չեն, և որ ես կեղծամ եմ կրում։ Նման բան ոչ ոք այլևս չի ասում, որովհետև ես մնացել եմ տեղատարափ անձրևի տակ, գտնվել եմ 60 մղոն/ժամ արագությամբ քամու պայմաններում․․․Եթե մազերդ քոնը […]

̰
Սերժ Թանկյանը կոչ է արել Թրամփի դեմ «հայկական ոճով խաղաղ հեղափոխություն» իրականացնել

10:24 25.06.2018

«System of a Down» ռոք խմբի հանրահայտ մենակատար Սերժ Թանկյանն «Instagram»-ի իր էջում հրապարակել է «Time» ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ծնողներից բաժանված, լացող հոնդուրասցի փոքրիկն ու նրան անտարբերությամբ նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երբեմն նկարը խոսում է ամենի մասին: ԱՄՆ-ը բացարձակ հետադիմության մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»,- գրել […]

̰
Թրամփը բոլոր երկրներին կոչ է արել ազատվել մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից

08:13 25.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրի ոլորտում հավելյալ միջոցառումներով է սպառնացել այն երկրներին, որոնք չեն ազատվի մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից։ «ԱՄՆ-ը պնդում է, որ բոլոր երկրները, որոնք արհեստական առևտրային խոչընդոտներ և մաքսատուրքեր են սահմանել իրենց երկրներ մուտք գործող ապրանքների վրա, վերացնեն դրանք, այլապես կբախվեն ԱՄՆ-ի կողմից ավելի մեծ միջոցառումների, քան պարզապես պատասխան միջոցառումներն են»,- գրել է […]

̰
Թրամփը մտադիր է անօրինական ներգաղթյալներին արտաքսել առանց դատական որոշման

21:51 24.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անօրինական ներգաղթյալներին առանց դատական քաշքշուկների արտաքսելու անհրաժեշտության մասին։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ չի կարելի ներգաղթյալներին թույլ տալ «ներխուժել երկիր»։ «Մենք չենք կարող թույլ տալ այդ բոլոր մարդկանց ներթափանցել մեր երկիր։ Երբ ինչ-որ մեկը գալիս է, մենք պետք է անհապաղ՝ առանց դատավորների և դատական գործերի, նրանց ուղարկենք այնտեղ, […]

̰
Ավստրիական ԶԼՄ-ները հայտնել են Թրամփ-Պուտին հանդիպման հնարավոր ամսաթիվը

21:21 24.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել հուլիսի 15-ին, Վիեննայում: Այս մասին հայտնում է ավստրիական Kronen Zeitung-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ արդեն մի քանի օր է՝ Վիեննայում են գտնվում ԱՄՆ-ից և Ռուսաստանից ժամանած դիվանագետները: Նրանք քննարկել են ղեկավարների առաջիկա հանդիպման մանրամասները: Առաջիկայում Ավստրիա կժամանեն նաև կողմերի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները՝ նախագահների առաջիկա […]

̰
Թրամփը հայտնել է իր և Կիմ Չեն Ինի միջև «լավ քիմիայի» մասին

13:00 24.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ինի հանդեպ վստահության մասին։ «Մեր միջև ստեղծվել է լավ քիմիա»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով TBN հեռուստաալիքի հաղորդավարի հարցին։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան այլևս չի իրականացնում հրթիռային արձակումներ և միջուկային փորձարկումներ։ Թրամփի խոսքով՝ իրեն և Կիմ Չեն Ինին հաջողվել է Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով կնքել «հրաշալի […]

̰
Մեծ Բրիտանիայում նախապատրաստվում են Թրամփի դեմ զանգվածային ցույցերի

09:35 24.06.2018

Բրիտանական իշխանություններն ուժեղացնում են երկրում անվտանգության միջոցառումները՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցի հետ, և սպասում են բողոքի զանգվածային ակցիաների։ Թրամփի այցը նախատեսված է հուլիսին։ Այցի ընթացքում Թրամփի անվտանգությունը կապահովեն ոստիկանության 10  հազար սպաեր։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ներգաղթյալ ծնողներից երեխաներին բաժանելու որոշումը քննադատել են նրա շատ դաշնակիցներ ու հակառակորդներ։ Բրիտանացի վարչապետը նույնպես […]

̰
Թրամփն իր նախագահությունն անվանել է ԱՄՆ պատմության մեջ ամենահաջողը

00:50 24.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնավարման ավելի քան 500 օրում ինքը հասել է «ավելի մեծ արդյունքների, քան ցանկացած այլ նախագահ» ԱՄՆ պատմության մեջ նույն ժամկետում։ Իր նվաճումների թվում Թրամփը նշել է գործազրկության ցածր ցուցանիշները և հարկերի նվազեցումը։ Նրա խոսքով՝ աշխատանքային զբաղվածության ցուցանիշները գտնվում են վերջին ավելի քան 40 տարում ամենաբարձր մակարդակի վրա։ «Ես […]

̰
Թրամփի նկատմամբ իմփիչմենթին կողմ է հանդես գալիս ամերիկացիների 42%-ը․ հարցում

10:27 23.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթին աջակցում է հարցման ենթարկված ամերիկացիների 42 տոկոսը։ Այս մասին են վկայում CNN-ի և հասարակա-քաղաքական հետազոտությունների SSRS կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները։ Քաղաքացիների մոտ նման բացասական արձագանք էր առաջացրել  նախագահ Ռիչարդ Նիքսոնը 1974 թվականի մարտին՝ Ուոթերգեյթի սկանդալի ֆոնին։ Թրամփի աշխատանքի հավանության վարկանիշը նվազել է մինչև 39 տոկոս։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ […]

̰
ԵՄ-ն պատասխանել է եվրոպական մեքենաների համար մաքսատուրք սահմանելու Թրամփի սպառնալիքին

08:31 23.06.2018

Եվրահանձնաժողովը սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան հայելային միջոցառումներով՝ ԵՄ երկրներից բոլոր ավտոմեքենաների ներկրման համար 20 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու դեպքում։ Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ եվրոպական մեքենաների և պահեստամասերի ներկրման նման  մաքսատուրքը կհանգեցնի զգալի առևտրային կորուստների  և բացասաբար կազդի  ԵՄ երկրների մեծամասնության վրա։ Մաքսատուրքերի ընդունման դեպքում ԵՄ-ն ստիպված կլինի համանման սահմանափակումներ կիրառել։ Հունիսի 22-ին Թրամփն […]

̰
Մելանյա Թրամփի բաճկոնի գրության պատճառով աղմուկ է բարձրացել

13:34 22.06.2018

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի բաճկոնը խիստ քննադատությունների տեղիք է տվել: Բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Ինձ չի հետաքրքրում, իսկ ձե՞զ»: Նա այդ բաճկոնով Տեխաս է մեկնել՝ այցելելու ապօրինի ներգաղթյալներին: Մելանյա Թրամփի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հագուստի ընտրությունը թաքնված իմաստ չի ունեցել, բայց և այնպես, դա մեծ աղմուկ  է […]

̰
Թրամփը պարզաբանել է Մելանյայի բաճկոնի վրայի գրառումը

08:21 22.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե ինչ է նշանակում կնոջ՝ Մելանյայի բաճկոնի՝ մեջքի հատվածում արված «Ինձ իսկապես չի հուզում, իսկ Ձե՞զ» գրությունը։ Կանաչ բաճկոնով Մելանյան ուղևորվել էր Տեխաս՝ անօրինական ներգաղթյալների երեխաների պահման կենտրոն։ Լուսանկարներն անմիջապես հայտնվել էին համացանցում, որտեղ օգտատերերն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները փորձել են գուշակել, թե ինչ կարող է նշանակել նման հագուստի ընտությունը։ […]

̰
Լացող երեխան և անսիրտ Թրամփը հայտնվել են «Time»-ի շապիկին

07:45 22.06.2018

«Time» ամսագրի նոր համարը թողարկվել է շապիկով, որի վրա պատկերված են լացող հոնդուրասցի աղջիկն ու անտարբերությամբ նրան նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կոլաժն ուղեկցվում է «Բարի գալուստ Ամերիկա» գրությամբ։ Երկամյա աղջկան լուսանկարիչ Ջոն Մուրը նկարել էր ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կատարված գործողության ժամանակ։ Լուսանկարը նախկինում արդեն հայտնվել է այլ պարբերականների շապիկներին։ Թողարկման թեման է դարձել անօրինական ներգաղթյալների […]

̰
Մելանյա Թրամփին քննադատել են բաճկոնի վրայի գրության համար

07:21 22.06.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին քննադատել են բաճկոնի վրայի գրության համար, որով նա ուղևորվել է Տեխաս նահանգ՝ Մեքսիկայի հետ սահման։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Առաջին տիկնոջ հագին եղել է բաճկոն, որի վրա գրված է եղել․ «Ինձ իսկապես չի հուզում, իսկ Ձե՞զ»։ Նշվում է, որ ԱՄՆ սահմանին, ընտանիքներից բաժանված միգրանտների երեխաների հատուկ կենտրոններ այցելության ժամանակ, […]

̰
Հարավային Կորեայի նախագահը  հայտարարել է  Հյուսիային Կորեայի հետ թշնամանքի ավարտի մասին

19:30 21.06.2018

Հարավային Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժէ Ինը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ թշնամանքի փուլն ավարտված է:  Նախագահի խոսքերով՝ Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հանդիպումից հետո ԿԺԴՀ-ն աշխատում է լիակատար միջուկային զինաթափման վրա, իսկ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները կասեցրել են համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզում: Հարավային […]

̰
Դերասան Փիթեր Ֆոնդան ներողություն է խնդրել Թրամփի որդուն սպառնալու համար

09:55 21.06.2018

Ամերիկացի դերասան Փիթեր Ֆոնդան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի վերաբերյալ իր խոսքերի համար։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ավելի վաղ թվիթերյան իր էջում նա սպառնալից հաղորդագրություն էր հրապարակել՝ հասցեագրված նախագահի 12-ամյա որդուն՝ Բերոնին։ Նա կոչ էր արել խլել Բերոնին մայրական ձեռքերից և տեղավորել «մանկապիղծների վանդակում»։ Դերասանն այդկերպ էր արձագանքել ներգաղթյալների ընտանիքներից […]

̰
Հյուսիսային Կորեան վերադարձրել է ամերիկացի 200 զինվորների մասունքները․ Թրամփ

08:12 21.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ին են հանձնել 1950-53 թթ. Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի 200 զինվորների մասունքները։ «Մենք վերադարձրեցինք մեր մեծ հերոսների մասունքները»,- ասել է Թրամփը Մինեսոտա նահանգի Դուլուտ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ։ Հյուսիսային Կորեան պետք է մասունքները փոխանցեր Հարավային Կորեային, որն էլ այնուհետև […]

̰
Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել հուլիսին․ ԶԼՄ-ներ

08:01 21.06.2018

Սպիտակ տանն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսին։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնում ցանկանում են, որպեսզի երկրների առաջնորդների հանդիպումը կայանա կամ մինչև հուլիսի 11-ին կայանալիք ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը, կամ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցից հետո, որը պետք […]

̰
Թրամփի հրամանով` ներգաղթյալների ընտանիքները բաժանելու պրակտիկան դադարեցվում է

01:00 21.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, համաձայն որի՝ անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկան դադարեցվում է։ Հրամանը թույլ կտա սահմանին ձերբակալել անօրինական ներգաղթյալներին՝ երեխաների հետ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ «Մենք մտադիր ենք պահպանել ընտանիքների միասնությունը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ստորագրման արարողությունն անցկացվել է Սպիտակ տան Օվալաձև կաբինետում։ Արարողությանը ներկա են եղել […]

̰
Բուսակեր Շերն ստիպված է եղել Թրամփի պատճառով տավարի լեզու ուտել

23:52 20.06.2018

Ամերիկացի հաղորդավար Ջեյմս Քորդենի երեկոյան հեռուստաշոուի ժամանակ` բուսակեր երգչուհի Շերն, ստիպված է եղել տավարի լեզու ուտել, երբ հաղորդավարը նրան դրել է տավարի լեզու ուտելու կամ Թրամփի հասցեին որևէ լավ բան ասելու երկընտրանքի առջև։ Այս մասին հայտնում է PopSugar պորտալը։ «Նրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- ասել է Շերը՝ նախընտրելով առաջին տարբերակը։ Երգչուհին Թրամփի միգրացիոն […]

̰
Նյու Յորքը մտադիր է դատական հայց ներկայացնել Դոնալդ Թրամփի դեմ

15:52 20.06.2018

Ըստ նահանգապետի՝ Թրամփի վարչակազմը խախտում է հազարավոր ներգաղթյալ երեխաների և նրանց ծնողների սահմանադրական իրավունքները։

̰
Մերկելը պատասխանել է միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Թրամփի քննադատությանը

08:34 20.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Գերմանիայի միգրացիոն լիբերալ քաղաքականության թերությունների վերաբերյալ, որոնք ազդում են հանցավորության մակարդակի բարձրացմանը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ելույթից հետո, Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վիճակագրությունը հակառակի մասին է փաստում։ «Իմ պատասխանն այսպիսին է․ ներքին գործերի նախարարը վերջերս ներկայացրեց […]

̰
«Apple»-ի ղեկավարը քննադատել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը

01:00 20.06.2018

«Apple» կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկն անմարդկային և սրտակեղեք է անվանել ԱՄՆ սահմանը հատելիս անօրինական ներգաղթյալների երեխաներին ծնողներից բաժանելու պրակտիկան։ «Սրտակեղեք է լուսանկարները նայելը և երեխաների ձայները լսելը։ Երեխաներն ամենախոցելի մարդիկ են յուրաքանչյուր հասարակությունում։ Կարծում եմ՝ տեղի ունեցողն անմարդկային է, այն պետք է դադարեցվի»,- հայտնել է Կուկը The Irish Times-ի հետ զրույցում։ Նա նշել է, […]

̰
BACK_TO_TOP