TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Թրամփ

Թերեզա Մեյը ողջունել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումը

14:59 12.07.2018

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկայում սպասվող հանդիպումը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Մեյը նման հայտարարություն արել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավաորումը հանդիսանում է Բրիտանիայի առաջիկա նպատակներից մեկը: «Ողջունում եմ Թրամփի և Պուտինի առաջիակյում […]

̰
Թրամփը քննադատել է Եվրոպային՝ ՌԴ ուղղվող «խողովակաշարային դոլարների» համար

07:25 12.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ «խողովակաշարային դոլարների» հոսքը Եվրոպայից Ռուսաստան անընդունելի է։ Թրամփը նշել է, որ եվրոպական «թույլ» սահմանները  չեն կարող  կանգնեցնել դոլարային հոսքը։ «Եվրոպայի սահմանները վատն են։ Դեպի Ռուսաստան խողովակաշարային դոլարներն անընդունելի են»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն անցած տարի իր այցի պահից  […]

̰
Մերկելը պատասխանել է Թրամփի մեղադրանքին՝ Գերմանիան կախման մեջ է Ռուսաստանից

21:22 11.07.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Դոնալդ Թրամփի այն դիտարկմանը, թե Գերմանիան կախում ունի Ռուսաստանից, տեղեկացնում է Reuters-ը: Մերկելի խոսքով` Գերմանիան անկախ քաղաքականություն է վարում և անկախ որոշումներ ընդունում: Կանցլերը հիշեցրել է այն ժամանակների մասին, երբ Գերմանիայի մի մասը ԽՍՀՄ-ի տիրապետության տակ է եղել: «Ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր միավորված և ազատ Գերմանական Ֆեդերատիվ […]

̰
Գերմանիան Ռուսաստանի գերին է. Թրամփը Բրյուսելում քննադատել է Բեռլինին

15:30 11.07.2018

Ստոլտենբերգը նշել է, որ նույնիսկ սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի հետ առևտուր էին իրականացնում:

̰
Թրամփը խոստացել է Կիմ Չեն Ինին անձամբ նվիրել «Rocket Man» երգով սկավառակը

07:13 11.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին անձամբ նվիրել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի «Rocket Man» երգով սկավառակը։ Սպիտակ տան ղեկավարը, միջուկային փորձարկումների և հրթիռային արձակումների շարքից հետո, բազմիցս Կիմ Չեն Ինին «հրթիռ-մարդ» է անվանել։ Սինգապուրում հունիսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ինը հիշեցրել է Թրամփին իր հասցեին ասվածի մասին, ինչին ի […]

̰
Դոնալդ Թրամփը փոքրիկ նվեր է պատրաստել Կիմ Չեն Ինի համար

21:31 10.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Կիմ Չեն Ինին Էլթոն Ջոնի «Rocket Man» երգի սկավառակը չի հանձնել, սակայն ինքը փոքր նվեր ունի ԿԺԴՀ ղեկավարի համար: Այս մասին նա լրագրողներին  հայտնել է Բրյուսել թռիչքից առաջ: «Նրան չեն փոխանցել, բայց կհանձնեն մեկ ուրիշ անգամ»,- ասել է Թրամփը: Այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարը նվեր […]

̰
Թրամփը Պուտինին մրցակից է անվանել

19:35 10.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մրցակից է անվանել և հրաժարվել որևէ դրական կամ բացասական գնահատական տալ իրենց հարաբերություններին, այս մասին Թրամփը հայտարարել է Եվրոպա շրջագայության մեկնելուց առաջ, հաղորդում է Reuters-ը: Լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինին թշնամի՞ է համարում, Թրամփը պատասխանել է՝ մրցակից: Եվրոպական շրջագայության շրջանակներում Թրամփը կայցելի Հելսինկի, որտեղ հուլիսի […]

̰
Թրամփը գանգատվել է Պուտինին «հիմար» խորհրդականներից

07:56 10.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, կոշտ է արտահայտվել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների մասին, որոնք խորհուրդ են տվել իրեն Պուտինին չզանգահարել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Երկու առաջնորդների հեռախոսազրույցը կայացել է մարտին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Թրամփը որոշել էր շնորհավորել Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի առնչությամբ։ Պարբերականի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում […]

̰
Թրամփի վարորդը դատական հայց է ներկայացրել չվճարված արտաժամյա աշխատանքի համար

07:24 10.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական վարորդը դատական հայց է ներկայացրել «The Trump Organization­»-ի դեմ` մի քանի տարիների ընթացքում հավելյալ աշխատանքի դիմաց չվճարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ Հայցում Նոել Սինթրոնը հաստատում է, որ  վերջին 6 տարում կատարված աշխատանքը կազմում է 3․3 հազար ժամ․ վարորդի աշխատանքային շաբաթը եղել է 55-ժամյա։ Գործատուն նրա աշխատավարձը […]

̰
Թրամփը կարող է ԱՄՆ զորքերը դուրս բերել Ուկրաինայից

19:07 09.07.2018

Բրյուսելում կայանալիք առաջիկա հանդիպումը Թրամփը կարող է օգտագործել, որպեսզի ՆԱՏՕ-ի իր գործընկերներից պահանջի իրենց վրա վերցնել ծախսերի ավելի մեծ մասը:

̰
Թրամփը ծաղրել է նրանց, ովքեր չեն հավատացել իր հաղթանակին

07:42 09.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է տեսանյութ՝ ծաղրելով նրանց, ովքեր չեն հավատացել ընտրություններում իր հաղթանակին։ Տեսանյութը մի քանի ժամում դիտվել է մոտ 2․5 մլն անգամ։ 2․5 րոպեանոց հոլովակը սկսվում է տեսագրությունից, որտեղ Թրամփը հայտարարում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Այնուհետև հատվածաբար ցուցադրվում են տարբեր մարդկանց խոսքերը, ովքեր հաստատում են, որ Թրամփը երբեք չի […]

̰
Չինական ԶԼՄ-ներին արգելել են քննադատել Թրամփին

07:22 09.07.2018

Պեկինը հրամայել է պետական ԶԼՄ-ներին չօգտագործել «ագրեսիվ  լեզու» ընդդեմ ԱՄՆ նախագահի։  Որոշ պետական ԶԼՄ-ներ ստացել են քննադատությունը մեղմելու հրահանգ։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Նշվում է, որ չնայած վերջին շրջանում առևտրային նոր մաքսատուրքերի փոխադարձ սահմանման պատճառով սրված հարաբերություններին՝ Չինաստանը նախընտրում է զերծ մնալ վիրավորանքներից և բաց քննադատությունից։ Չինական […]

̰
Թրամփը պայծառ ապագա է խոստանում Հս. Կորեային

12:20 07.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պայծառ ապագա է» խոստանում Հյուսիսային Կորեային՝ ամբողջական ապամիջուկայնացման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը այցելել էր Փհենյան: Հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ «Նախագահ Թրամփը երաշխավորում է լուսավոր ապագա Հյուսիսային Կորեայի համար, սակայն դրա համար պետք է տեղի ունենա ամբողջական ապամիջուկայնացում»,- հայտարարել է Պոմպեոն։ ԱՄՆ պետքարտուղարն Հյուսիսային Կորեա […]

̰
Թրամփը Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա է խոստացել

07:56 07.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսաին Կորեայի համար լուսավոր ապագա է երաշխավորում, եթե իրականացվի Կորեական թերակղզու լիարժեք միջուկազերծում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Kyodo գործակալությունը։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի վերջնական լուծումը հանդիսանում է Թրամփի գլխավոր պայմանը։ Ավելի վաղ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ Վաշինգտոնն ու Փհենյանը պատրաստվում […]

̰
Թրամփը Լոնդոնի հետ ծրագրել է երկկողմ առևտրային գործարք

07:27 07.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ժամանակ մտադիր  է հասնել Լոնդոնի հետ երկկողմ առևտրային գործարքի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Վուդ Ջոնսոնը։ «Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ առևտրային գործարքի կնքումը հանդիսանում է Թրամփի առաջնային հանձնարարություններից մեկը»,-ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։ Ջոնսոնի խոսքով՝ Թրամփի այցը, որը կսկսվի հուլիսի 12-ին, նպատակաուղղված […]

̰
ՆԱՏՕ-ն երկու խնդիր ունի՝ Պուտինն ու Թրամփը. Bloomberg

17:59 06.07.2018

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծ լարվածության վիճակում է գտնվում, Bloomberg-ում գրել է  Եվրոպայում ՆԱՏՕ-ի ԶՈՒ նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը: Ստավրիդիսը պատմել է, որ 2009-2013 թվականներին ՆԱՏՕ-ում իր աշխատանքի ընթացքում տարաձայնություններ ու հակասություններ են եղել Լիբիայի և Աֆղանստանի հարցերում, ինչպես նաև անվերջ վեճեր ԱՄՆ-ի և մյուս  դաշնակիցների միջև պարտականությունների արդար բաժանման վերաբերյալ: Այնուամենայնիվ, ներկայումս, […]

̰
ԱՄՆ-ում Թրամփի նախագահության ժամերի հետհաշվարկն իրականացնող ժամացույց են տեղադրել

13:23 06.07.2018

Տունը, որի վրա փակցված է Թրամփի նախագահության ժամերի հետհաշվարկն իրականացնող ժամացույցը, գտնվում է Սիեթլ քաղաքում: Ժամացույցը տեղադրել են տան նախկին տերերը, սակայն նոր տիրուհին չի ցանկացել հանել այն, հաղորդում է  Kiro 7 հեռուստաընկերությունը: Տան տիրուհի Լիլի Օնենը նշել է, որ ժամացույցը իր համար «հույսի ազդանշան» է և ինքը չի կարծում, որ այսպիսով վիրավորում է նախագահի կողմնակիցներին: Հիշեցնենք, […]

̰
Իրանը Թրամփին պատասխանատու է անվանել նավթի գնաճի համար

07:11 06.07.2018

Նավթ արտահանող երկրների կազմակեպությունում (ՕՊԵԿ) Իրանի ներկայացուցիչ Հուսեյն Կազեմպուր Արդեբիլին մեղադրել է ԱՄՆ վարչակազմին նավթի գների բարձրացման մեջ, որոնք մոտ ժամանակներս սպառնում են հատել մեկ բարելի դիմաց 100 դոլարի նշագիծը։ Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է արգելափակել Իրանի հասանելիությունը համաշխարհային շուկաներին, ինչի արդյունքում երկիրն սկսել է կախվածություն ձեռք բերել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից, […]

̰
Թրամփը կոչ է արել ՕՊԵԿ-ին իջեցնել բենզինի գինը

07:42 05.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) իջեցնել բենզինի գները։ Նա կազմակերպությանը մեղադրել է նրանում, որ բավարար ջանքեր չի գործադրում դրա համար։ Twitter սոցցանցի իր էջում ԱՄՆ նախագահը գրել է, որ գները շարունակում են աճել, մինչդեռ ԱՄՆ-ը չնչին գումարներով ապահովում է կազմակերպության անդամ-երկրների մեծամասնության պաշտպանությունը։ Հուլիսի 1-ին Թրամփը հայտարարել էր, […]

̰
Ջոան Ռոուլինգը ծաղրել է Թրամփի գրելու «տաղանդը»

00:47 05.07.2018

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որ հայտնի է որպես «Հարրի Փոթեր»-ի հեղինակ, ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա աչքից չի վրիպել Թրամփի՝ թվիթերյան միկրոբլոգում թույլ տված սխալը։ Թրամփը հպարտություն էր արտահայտել՝ կապված գրելու իր ունակության հետ՝ նշելով, որ կեղծ ԶԼՄ-ները ջանում են սխալ գտնել իր գրառումներում։ Տվյալ թվիթի մեջ Թրամփը «pore» (մանրակրկիտ ուսումնասիրել) բայի փոխարեն […]

̰
Մերկելը Թրամփին նախազգուշացրել է առևտրային պատերազմի հետևանքների մասին

15:27 04.07.2018

Հուլիսի 1-ին Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտածում է եվրոպական ավտոմեքենաների համար 20% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին:

̰
Թրամփը կասկած չունի, որ Մոսկվան միջամտել է ԱՄՆ ընտրություններին

15:07 04.07.2018

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռուս պաշտոնակցի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու է նաև իրենց երկրում ընտրություններին միջամտելու հարցը:

̰
Թրամփը հույս ունի ԱՄՆ-ի զինված ուժերը երբեք չօգտագործել

07:23 04.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը երբեք  ստիպված չի լինի օգտագործել արդիականացված զինված ուժերը։ Նախագահն այս հայտարարությունն արել է երեկ՝ Անկախության օրվա նախօրեին Արևմտյան Վիջինիա նահանգում զինված ուժերին  նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ ելույթ ունենալիս։ Իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ը վերականգնում է զինված ուժերը և երկրի անվտանգությունը։ Նա նաև հիշեցրել […]

̰
Ալիևը մեծ հույսեր է կապում Թրամփի հետ ԼՂ հարցի կարգավորման գործում

23:06 03.07.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում անդրադարձ է կատարել նաև ԼՂ հակարամարտության կարգավորման հարցին։ Այս մասին հայտնում է report.az-ը։ «Ամենացավոտ խնդիրը`ԼՂ հակամարտությունը, դեռևս մնում է չկարգավորված: Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան` երբ կազատագրվեն մեր հողերը, երբ մեր փախստականները և հարկադիր տեղահանվածները կվերադառնան հայրենի օջախներ: […]

̰
Impeach. ԱՄՆ-ում սկսել են շապիկներ վաճառել ընդդեմ Թրամփի

22:17 03.07.2018

Ամերիկյան ամենախոշոր առևտրային «Walmart» առևտրի ցանցի կայքում հայտնվել են վերնաշապիկներ «Impeach 45» գրությամբ: Հակաթրամփյան շապիկը նկատել է քաղաքական ակտիվիստ և ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Ռայան Ֆուրնիեն և իր վրդովմունքն արտահայտել Twitter-ում: «Ինչո՞ւ եք ձեր կայքում «Իմփիչմենթ-45» գրությամբ մանկական հագուստ վաճառում: Ի՞նչ եք ուզում դրանով ասել», – գրել է Ֆուրնիեն: .@walmart why are you […]

̰
Եթե ես չլինեի, ներկայումս Փհենյանի հետ կպատերազմեինք. Դոնալդ Թրամփ

20:11 03.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հենց իր գործողություններն են հանգեցրել նրան, որ այժմ Վաշինգտոնը չի պատերազմում Փհենյանի դեմ: Այս մասին ԱՄՆ ղեկավարը գրել է Twitter-ի իր Էջում: «Հյուսիսային Կորեայի հետ բազմաթիվ քննարկումներ դրական են, ամեն ինչ լավ է ընթանում: Միևնույն ժամանակ, ոչ մի հրթիռ չի արձակվել կամ միջուկային փորձարկում տեղի չի ունեցել 8 […]

̰
Թրամփը հրաժարվել է իջեցնել պետական դրոշները՝ ի հիշատակ Capital Gazette-ում սպանվածների

14:32 03.07.2018

Ի հիշատակ օրերս Capital Gazette-ի խմբագրությունում կատարված հարձակման զոհերի՝ Աննապոլիս քաղաքի քաղաքապետ Գևին Բաքլին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր, որ պետական դրոշներն իջեցվեն: Ի պատասխան խնդրանքի՝ Բաքլին մերժում է ստացել: Հիշեցնենք, որ այդ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ: Daily Mail-ի հաղորդմամբ՝ Բաքլին ասել է, որ հիասթափված է նախագահի որոշումից՝ ընդգծելով, որ թերթի […]

̰
Թրամփը բողոք-նամակներ է ուղղել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին

13:54 03.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր նամակներ է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին՝ բողոքելով այն բանից, որ նրանք չեն ավելացրել պաշտպանության համար նախատեսվող ծախսերը, հայտնում է The New York Times պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակներն ԱՄՆ նախագահն ուղարկել էր դեռևս անցած ամիս: Այդ երկրների շարքում նշվում են Գերմանիան, Բելգիան, Նորվեգիան և Կանադան: «Ինչպես մենք այդ հարցը քննարկել […]

̰
Թրամփը ցանկանում է Պուտինի հետ խոսել «1+1» ձևաչափով․ CNN

08:31 03.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Ֆինլանդիայում կայանալիք առաջիկա բանակցություններին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել «1+1» ձևաչափով, որից հետո արդեն շարունակել շփումը օգնականների ներկայությամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ինչ վերաբերվում է Պուտինին, Թրամփն արդեն գնահատել է իրենց միջանձնային հարաբերությունները, սակայն ավելի շատ ժամանակ է ցանկանում երկու երկրների առաջնորդների […]

̰
Դոնալդ Թրամփի որդին Նյու Յորքում կյանք է փրկել

07:22 03.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Էրիկը Նյու Յորքում նկատել է մի կնոջ, որը կորցրել էր գիտակցությունը մետրոկայարանի մոտ, շտապել է նրան օգնության և հազիվ խուսափել հեծանիվի անիվների տակ հայտնվելուց։ Թրամփն ու նրա թիկնազորը կանգնեցրել են մեքենան տուժածի մոտ՝ 58-1 փողոցում, որից հետո Էրիկը նկատել է մոտակայքով անցնող շտապօգնության մեքենա և դուրս վազել փողոց՝ բժիշկների ուշադրությունը […]

̰
BACK_TO_TOP