TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Թրամփ

Մելանյան Թրամփը Հելսինկիում 30° շոգին վերարկու է հագել

08:03 16.07.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շոգ Հելսինկի է ժամանել վերարկուով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը նրա հետ եկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի։ Ինչպես գրում է Ilta-Lehti թերթը, Մելանյան հանգված է եղել շատ ոճային, սակայն անհամապատասխան, քանի որ ֆիննական մայրաքաղաքում ջերմաստիճանը +30 է։ Ամուսինները Ֆինլանդիա են ժամանել Մեծ Բրիտանիայից։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների […]

̰
Հելսինկիի բնակիչներին հորդորել են պատուհաններից չհետևել Պուտինի և Թրամփի շարասյուներին

18:43 15.07.2018

Ֆինլանդիայի ոստիկանությունը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաք Հելսինկիի բնակիչներին, որ տների պատուհաններից և պատշգամբներից չհետևեն, թե ինչպես են քաղաքում ընթանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների շարասյուները նրանց հանդիպման օրը՝ հուլիսի 16-ին Այդ մասին հայտնում է ուկրաինական korrespondent-ը։ «Մենք չենք կարողանա հետևել բոլոր քաղաքացիներին, դա, անշուշտ, կգրավի մեր և հյուրերի անվտանգության ծառայությունների ուշադրությունը, ինչը կարող է հավելյալ գործողությունների […]

̰
Նեթանյահուն բանակցություններ է անցկացրել Թրամփի հետ

18:19 15.07.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Սիրիային և Իրանին առնչվող խնդիրները։ Այս շաբաթ ավելի վաղ նույն թեմաները ներառված են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նեթանյահուի բանակցությունների օրակարգում։ Պուտինը Թրամփի հետ կհանդիպի հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ «Երեկ ես խոսել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Մեյը՝ Թրամփից ստացած խորհրդի մասին

17:47 15.07.2018

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրեն խորհուրդ է տվել՝ կապված Brexit-ի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մեյի խոսքով՝ Թրամփն իրեն խորհուրդ է տվել անցած շաբաթ, սակայն ինքն անտեսել է։ «Թրամփն ասել է, որ ես պետք է դատի տամ Եվրամիությանը»,-հայտարարել է Մեյը։ Մեյը հավելել է, որ ԱՄՆ նախագահը […]

̰
Հելսինկիում ոսկե «Թրամփը» գումար է պահանջում զբոսաշրջիկներից՝ լուսանկարվելու համար

17:13 15.07.2018

Հելսինկիում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կենդանի արձանը», որը գումար է խնդրում զբոսաշրջիկներից լուսանկարվելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մուգ ակնոցներով և նախագահի սանրվածքով ոսկե ֆիգուրը նստած է պալատից 30 մ հեռավորության վրա, որտեղ հուլիսի 16-ին կկայանա իրական Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Առեղծվածային Թրամփը նախագահի հետ նմանության է […]

̰
Հելսինկիում միաժամանակ անցկացվում են Թրամփին կողմ և դեմ ակցիաներ

17:05 15.07.2018

Հելսինկիում, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ներկայում Թրամփին դեմ և կողմ հանրահավաքներ են անցկացվում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ֆիննական ոստիկանությունը։ Բողոքի ակցիային մասնակցում է մոտ 2500 մարդ, որոնց շարքում կան մարդու իրավունքների պաշտպաններ, սեռական փոքրամասնությունների կողմնակիցներ, Ուկրաինայի և Սիրիայի ազատ բանակի […]

̰
Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին

11:15 15.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վճռականորեն մտադրված է մասնակցելու 2020 թվականի նախագահական ընտրություներին և չի տեսնում իր համար լուրջ մրցակիցների։ «Ես վճռականորեն տրամադրված եմ։ Կարծես թե բոլորն էլ ցանկանում են դա»,-հայտարարել է Թրամփը Daily Mail-ի հետ հարցազրույցում։ Անդրադառնալով դեմոկրատների շարքում լուրջ մրցակից տեսնելու հարցին, նա նշել է, որ նրանք ճիշտ թեկնածու չունեն։ Թրամփը […]

̰
Թրամփը Եղիսաբեթ II-ին անվանել է անզուգական կին

11:00 15.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն անզուգական կին է, ով օժտված է սրամտությամբ և խելամտությամբ։ Այս մասին հայտնում է The Mail on Sunday-ն։ «Այնքան մեծ պատիվ էր նրա հետ վերջապես հանդիպելը»,-ասել է Թրամփը։ Թրամփը նաև նշել է, որ իր հանգուցյալ մայրը՝ Մերի Էնն Թրամփը, ով ծագումով Շոտլադիայից էր, եղել է […]

̰
Թրամփի անվտանգության վրա Շոտլանդիայի կառավարության ծախսերը վրդովեցրել են բնակիչներին

10:30 15.07.2018

Շոտլանդիայի բնակիչներին վրդովեցրել են կառավարության ծախսերը՝ Մեծ Բրիտանիա այցի ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության ապահովման վրա։ Ընդհանուր առմամբ, իշխանություններն այդ նպատակով ծախսել են 5 մլն ֆունտ ստերլինգ ($6,6 մլն)։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ սոցցանցերում օգտատերերը քննադատել են կառավարությանն անվտանգության ուժեղացված միջոցռումներ սահմանելու համար, այն դեպքում, երբ Թրամփը գիշերել է իր սեփական Trump Turnbery հյուրանոցում։ Ընդհանուր առմամբ Էդինբուրգում […]

̰
Թագուհուց մի քանի քայլ առաջ ընկած Թրամփը վրդովեցրել է վիրտուալ հանրությանը

00:21 15.07.2018

Բրիտանացիները վրդովված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքից, որը դրսևորվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ զբոսանքի ժամանակ։ Սոցիական մեդիայի օգտատերերը նրա գործողությունները համարել են վիրավորական։ Տեսանյութում Սպիտակ տան ղեկավարը միապետի հետ թեյախմության է ուղևորվում Քոլդսթրիմի գնդի գվարդիականների շարքի առջևով։ Ինչ-որ պահի Թրամփն արագացրել է քայլերը՝ ասես մոռանալով թագուհու մասին։ Նկատելով նրա բացակայությունը՝ Թրամփը […]

̰
Թրամփը գոլֆի դաշտից ողջունել է ցուցարարներին

23:58 14.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Trump Turnberry շոտլանդական հանգստավայրի գոլֆի դաշտից ողջունել է հարակից տարածքում հավաքված ցուցարարներին, որոնց ձեռքերին եղել են Թրամփի քաղաքականության դեմ ուղղված գրություններով պաստառներ։ Այս մասին հայտնում է One News-ը։ Նշվում է, որ ցուցարարները գտնվել են իրավապահների խիստ հսկողության ներքո։ Սպիտակ տան ղեկավարը մեքենայից նրանց ողջունել է  երկու անգամ՝ սկզբում մականի թափահարմամբ, իսկ […]

̰
Դոնալդ Թրամփը՝ ռուս 12 հետախույզներին առաջադրված մեղադրանքների մասին

18:06 14.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ի միկրոբլոգում մեկնաբանել է «ռուսական գործի» հետ կապված մեղադրանքները, որոնք ներկայացրել էին 12 հետախույզները: Նախագահ Թրամփը ընդգծել է, որ այդ 12 ռուսները գործունեություն են ծավալել դեռևս Բարաք Օբամայի նախագահության օրոք: «12 ռուսների պատմությունը մենք լսել ենք երեկ, և այդ ամենը սկսվել է Օբամայի վարչակազմից: Ինչո՞ւ նրանք ոչինչ չեն նախաձեռնել և […]

̰
Լավրովն սպասվող Պուտին-Թրամփ հանդիպման ակնկալիքների մասին

12:01 14.07.2018

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման ամենալավ արդյունքը կլիներ առանցքային հարցերի շուրջ քննարկման ուղիների վերականգնումը: Այս մասին նշում է Gazeta.ru-ն Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն ցանկանում է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել բոլոր բարդ հարցերի շուրջ հեռահաղորդակցման ուղիների վերականգնման […]

̰
Քիմ  Քարդաշյանը մեկ գրառմամբ աշխատում է ավելի, քան Թրամփը մեկ տարում

08:12 14.07.2018

Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում մեկ գրառմամբ աշխատում է ավելի, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարում։ Քարդաշյանը կարողանում է զարմացնել ոչ միայն իր բաց հագուստներով, այլև իր եկամուտներով։ Ամերիկյան STAT կայքի տվյալներով՝ Instagram-ի օգտահաշվում մեկ գրառում զետեղելու միջին արժեքը հասել է 500 հազար դոլարի, մինչդեռ ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է […]

̰
Թրամփն ավելի քան 10 րոպե ուշացել է Եղիսաբեթ II-ի հետ թեյախմությունից

01:00 14.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա տիկինը՝ Մելանյան, առաջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հանդիպումն ընթացել է Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Այս մասին ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան էջում։ Լրագրողներին թույլատրել են նկարահանել միայն ամրոցի մուտքի մոտ ողջույնի տեսարանը։ Զրույցն ու թեյախմությունն անցել են մամուլի համար փակ ռեժիմով։ Թրամփը դարձել է […]

̰
Հելսինկիի ռեստորաններից մեկում «Թրամպուտին» անունով ճաշատեսակ են մատուցում

21:59 13.07.2018

Հելսինկիի ռեստորաններից մեկում ճաշացանկում ավելացել է նոր ճաշատեսակ, որը կոչվում է «Թրամպուտին»: Այս մասին հայտնում է Helsingin Uutiset-ը: Մի քանի օրից` հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գագաթնաժողովը: Ներկա պահին Հելսինկիում շատ ակտիվ պատրաստվում են այդ մեծ իրադարձությանը, իսկ «Թրամպուտին» ճաշատեսակը ռեստորանում սկսել են մատուցել հուլիսի […]

̰
Ֆինլանդիայում Պուտինի և Թրամփի հանդիպմանը նվիրված գարեջուր է արտադրվել

21:40 13.07.2018

Ֆիննական «RPS Brewing» գարեջրագործարանի թողարկած մուգ գարեջուրը, որը նվիրվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը, մեծ պահանջարկ է վայելում ֆիննական մայրաքաղաքի խանութներում, գրում է РИА Новости-ն: Գարեջուրն ստեղծվել է 10.000 շիշ խմբաքանակով, որոնց պիտակների վրա երկու նախագահների նկարներն են հետևյալ գրությամբ. «Եկ այս խնդիրը լուծենք մեծահասակների պես»: Խմիչքը […]

̰
Թրամփը գինու և ծաղիկների փոխարեն Թերեզա Մեյին  «բանավոր նռնակ» է բերել. The Guardian

21:33 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պայթեցնում է դիվանագիտական նռնակը»՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարած Brexit-ի քաղաքականությունը քննադատելով, գրում է բրիտանական The Guardian թերթը: Թրամփը  կրկին խախտել է դիվանագիտական կանոնակարգը և Մեյին դիմավորել է ոչ թե  ծաղիկներով կամ մի շիշ գինով, այլ`  «բանավոր նռնակով»: The Sun-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ հանդիպման առաջին իսկ օրից […]

̰
Թրամփը  խոստացել է Պուտինին հարցնել ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին

20:22 13.07.2018

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհարցնի  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին, հաղորդում է CNN- ը: «Ես գիտեմ, որ դուք կհարցնեք. «Խոսե՞լ եք  միջամտության մասին»: Եվ ես մտադիր եմ բարձրացնել այդ թեման»,- ասել է Թրամփը: Նրա կարծիքով, Պուտինը հազիվ թե խոստովանի, որ միջամտություն տեղի ունեցել է: […]

̰
Եղիսաբեթ II-ը պարզապես հիանալի կին է. Թրամփ

20:06 13.07.2018

The Sun-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքական ֆիգուրների, այդ թվում՝ թագուհի Եղիսաբեթ II-ի մասին: ԱՄՆ նախագահը հիացմունքով է արտահայտվել Մեծ Բրիտանիայի թագուհու մասին: Թրամփի խոսքով՝ բրիտանական միապետն արդեն երկար տարիներ է շատ լավ ներկայացնում է իր պետությունը, և խոստովանել է, որ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը: […]

̰
Ո՞վ է Թրամփը Պուտինի համար. մեկնաբանել է Պեսկովը

19:28 13.07.2018

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը ո՛չ իր ընկերն է, ո՛չ էլ թշնամին, այլ մրցակից է: Մասնավորապես Պեսկովին խնդրել են մեկնաբանել այն, թե ով է Պուտինի համար Թրամփը: «Նրա համար Թրամփը ԱՄՆ նախագահն է, իսկ երկուշաբթի օրը նախատեսված են բանակցություններ»,- պատաասխանել է Պեսկովը: Հիշեցնենք, որ […]

̰
Նրանք ստիպում են ինձ զգալ որպես անկոչ հյուր, ինչո՞ւ պետք է Լոնդոնում մնամ. Թրամփը նեղսրտել է

13:52 13.07.2018

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Լոնդոնում վայրէջք կատարելուց հետո խոստովանել է, որ «իրեն անկոչ հյուր է զգում»: Daily Mail պարբերականի դիտարկումներով՝ պատճառը մանուկ Թրամփի տեսքով ահռելի փուչիկն է, որն ԱՄՆ նախագահի այցին ընդառաջ օդ է բարձրացվել: «Ես սիրում էի Լոնդոնը, որտեղ երկար ժամանակ չէի եղել: Բայց եթե նրանք ստիպում են ինձ զգալ […]

̰
Պաշտոնական ճաշ, թեյախմություն, հանգիստ Շոտլանդիայում. Թրամփը Մեծ Բրիտանիայում է

13:32 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը քառօրյա այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում: Զույգին պաշտոնական ընդունելությամբ դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Ի դեպ, սա նախագահությունը ստանձնելուց հետո Թրամփի առաջին այցն է Մեծ Բրիտանիա: Պաշտոնական ճաշից առաջ Մեյը մեջբերել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որը ժամանակին նշել էր, որ ԱՄՆ-ի՝ Մեծ Բրիտանիայի կողքին […]

̰
Թրամփը նախազգուշացրել է Մեյին «փափուկ Brexit»-ի հետևանքների մասին

07:58 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին, որ, եթե Մեծ Բրիտանիան սահուն դուրս գա ԵՄ-ից, Լոնդոնի և Վաշինգտոնի միջև առևտրային համաձայնագիրը անհնարին կդառնա։ Այս մասին գրում է The Sun-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ Մեյն անտեսել է Brexit-ի սցենարների նախապատրաստման Թրամփի խորհուրդները։ «Եթե նրանք (բրիտանական իշխանությունները-խմբ.) գնան նման գործարքի, մենք կհամագործակցենք ԵՄ-ի հետ, այլ ոչ թե […]

̰
Մեծ Բրիտանիայում Թրամփին դիմավորել են ցույցերով

07:45 13.07.2018

Լոնդոնի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության, որն աշխատանքային այցով հուլիսի 12-ին ժամանել է Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հանրահավաքն անցկացվել է Լոնդոնում՝ ԱՄՆ դեսպանի կեցավայրի և Բլենհեյմյան պալատի մուտքի մոտ։ Հավաքվածներն աղմուկ են ստեղծել տարբեր առարկաների օգնությամբ, հնչել են նաև սուլոցներ։ Նրանց մոտ ցուցանակներ են […]

̰
Թրամփը նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

07:12 13.07.2018

ԱՄՆ առաջնորդը Twitter-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայից ստացած ուղերձը և անվանել այն երկու երկրների միջև իրական առաջընթացի մասին ապացույց։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նամակում բարձր է գնահատել երկու կողմերի ջանքերը՝ ուղղված Սինգապուրում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ «Շատ լավ գրություն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմից։ Ձեռք է բերվել մեծ առաջընթաց»,- ուղերձը մեկնաբանել է […]

̰
Բրիտանացիները սիրում են ինձ. Թրամփ

19:36 12.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ իրեն չեն վախեցնում Մեծ Բրիտանիայում իր այցով պայմանավորված  հնարավոր բողոքի ակցիաները և կարծում է, որ բրիտանացիներն իրեն սիրում են, հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս Թրամփը Մեծ Բրիտանիան անվանել էր «շատ թեժ կետ»: «Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիայում ինձ շատ են սիրում: Կարծում եմ՝ […]

̰
Դոնալդ Թրամփին Մոսկվան «հավաքագրել» է դեռևս 1987-ին. New York Magazine

17:06 12.07.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվան «հավաքագրել» է դեռևս 1987թ. ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ, հաղորդում է New York Magazine-ը: Ըստ պարբերականի՝ Թրամփի քաղաքական կարիերայի սկիզբը կապվում է Մոսկվա կատարած այցի հետ, որի նպատակն էր  քննարկել հյուրանոցի կառուցման հարցը: Հատկանշական է, որ դրանից մեկ տարի առաջ Թրամփը Նյու Յորքում հանդիպել էր ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինի հետ: Աղբյուրի […]

̰
Նիկոլ Փաշինյանը չի հանդիպելու Թրամփի հետ և կարող է շուտ վերադառնալ Հայաստան

16:04 12.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Վարչապետը նաև հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։ Վարչապետի Բրյուսել այցի օրակարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվել և նա կարող է ժամանակից շուտ վերադառնալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ. գուցե ձեռքսեղմում […]

̰
Այսօր ՆԱՏՕ-ի երկրները կկենտրոնանան Աֆղանստանի վրա

15:03 12.07.2018

Հուլիսի 11-ին՝ գագաթաժողովի առաջին օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հորդորել էր իրենց տարեկան ՀՆԱ-ի 4 %-ը տրամադրել ռազմական ծախսերին՝ 2%-ի փոխարեն:

̰
BACK_TO_TOP