TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Թրամփ

Չինական ևս 5 ընկերություն ԱՄՆ «սև ցուցակ»-ում է հայտնվել

14:58 22.06.2019

ԱՄՆ իշխանությունները, բացի Huawei ընկերությունից, չինական ևս 5 ընկերությունների ներառել է «սև ցուցակ»-ում, հայտնում է Bloomberg-ը: Ցուցակում հայտնված ընկերություններին արգելվել է համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ արգելքը տարածվել է չինական Chengdu Haiguang Integrated Circuit, Chengdu Haiguang Microelectronics Technology, Higon, Sugon և Ցզյաննանի՝ Համակարգչային տեխնոլոգիաների ինստիտուտի վրա: ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ցուցակում ներառված […]

̰
Թրամփն Իրանի վրա հարձակումը կասեցրել է անձնական շահից ելնելո՞վ

13:50 22.06.2019

Ամերիկյան մամուլն այսօր տեղեկություններ է տարածել, որ Իրանի վրա հարձակումից Դոնալդ Թրամփին հետ է պահել նրա կողմից հարգված հաղորդավարներից մեկը։ Նշվում է, որ ամերիկյան ԱԹՍ-ի խոցումից հետո ԱՄՆ նախագահը որոշել էր հարձակում սկսել Իրանի դեմ, բայց փոշմանել է հաղորդավարի խորհուրդները լսելուց հետո։ Ամերիկացի հեռուստամեկնաբան Տակեր Կառլսոնը, ըստ այդ տեղեկությունների, Թրամփին բացատրել է, որ նրա շրջապատում […]

̰
Թրամփը 1 տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները

11:00 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայատարարել է, որ մեկ տարով ևս երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Խոսքը գնում է Հյուսիսային Կորեայում միջուկաին զենքի տարածումն արգելելուն ուղղված պատժամիջոցների մասին: Նախագահ Թրամփի կարծիքով՝ Հյուսիսային Կորեան շարունակում է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգությանը: Նշենք, որ ԱՄՆ Հյուսիասյին Կորեայի […]

̰
Թրամփը հաստատել է՝ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը

10:47 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը: «Երբ հարցրեցի՝ քանի՞ մարդ կզոհվի, գեներալը պատասխանեց՝ 150: Հարվածներից 10 րոպե առաջ ես դադարեցրի այն: Դա համարժեք չէ խոցված անօդաչու թռչող սարքի դիմաց,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խիստ […]

̰
Թրամփը հերքել է իր հասցեին բռնաբարության մասին մեղադրանքը

10:03 22.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ամերիկուհի գրող, լրագրող Էլիզաբեթ Ժան Քերոլի մեղադրանքներն, որ 1995-1996 թթ․ներկայիս նախագահն իրեն բռնաբարել է խանութներից մեկի հանդերձարանում: Տեղի ունեցածն, իբր թե չի հրապարակել ընկերուհիների խորհրդով: Ավելի վաղ New York Magazine ամսագրի էջերում հրապարակվել է Քերոլի նոր գրքից հատված։ Նախագահ Թրամփը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ տիկնոջը նման աղմկահարույց հայտարարությունը […]

̰
Իրան-ԱՄՆ հակամարտությունը նոր ընթացք է ստացել. Իրանն ամերիկյան ԱԹՍ է խոցել

22:04 20.06.2019

Տեղի ունեցածի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի հայտարարությունները տարբերվում են:

̰
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ երկխոսությանը

18:26 20.06.2019

Վլադիմիր Պուտինի ասուլիսի ընթացքում հարց է հնչել նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին: Արդյոք Ռուսաստանը կո՞ղմ է Թրամփի հետ երկխոսությանը, և ի՞նչ կտա այդ երկխոսությունը Ռուսաստանին: Պուտինը պատասխանել է՝ երկխոսությունը միշտ էլ դրական է: «Երկխոսությունը միշտ է պահանջված է ու լավ, և եթե ամերիկյան կողմը հետաքրքրված է երկխոսությամբ, ապա մենք, ես բազմիցս եմ ասել, պատրաստ ենք այդ […]

̰
Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է՝ չփորձել Թրամփի համբերությունը

16:10 20.06.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է՝ չփորձել Թրամփի համբերությունը և կոչ է արել ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Նրա խոսքերով՝ Բրանսոնը անմեղ մարդ է, որը պահվում է Թուրքիայում: Միաժամանակ, պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան առայժմ որևէ հանդիպում չեն նախատեսում հոգևորականի ազատ արձակման հարցով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն խիստ […]

̰
Ես ուզում եմ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ. Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինին

14:56 20.06.2019

Թրամփը Ճապոնիայում կհանդիպի նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

̰
Չինաստանի ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա

13:33 20.06.2019

Չինաստանի ղեկավարը հաջորդ շաբաթ Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

̰
Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց երկրորդ անգամ առաջադրվելու մասին

10:46 19.06.2019

Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը: Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2․5 տարում, որքան ինքը: Եվ եթե մեկ անգամ արել է, ապա ևս մեկ անգամ դա կարող է անել: «Երբեք մի մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի […]

̰
Թրամփը հայտնել է Պենտագոնի նոր ղեկավարի անունը

22:00 18.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարկ Էսպերը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չի ցանկացել Սենատում անցնել հաստատման գործընթացը` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: Թրամփը շնորհակալություն է հայտնել Շանահանին հրաշալի ծառայության համար: ….I thank Pat for his […]

̰
Պետդուման ընդունել է «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենքը

16:06 18.06.2019

Ռուսաստանի պետական դուման ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենք է ընդունել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Այդ օրինագիծը մայիսի 13-ին Պետական դումայի քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթղթին դրական եզրակացություն են տվել միջազգային հարցերով մասնագիտացված հանձնաժողովը և երկու համանախագահող հանձնաժողովները՝ […]

̰
ԱՄՆ-ից ներգաղթյալների զանգվածային արտաքսումը կսկսվի հաջորդ շաբաթ. Թրամփ

14:40 18.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածքում անօրինական ներգաղթյալների արտաքսումը կսկսվի հաջորդ շաբաթ: «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթյալների և մաքսային ոստիկանությունը սկսելու է միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացը, որոնք անօրինակ ներխուժել են ԱՄՆ»,- գրել է Թրամփը: Նա նաև ընդգծել է Մեքսիկայի աշխատանքը, որը, Թրամփի գնահատմամբ, լավ օգտագործում է իր միգրացիոն օրենսդրությունը: […]

̰
Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազան կտեղակայվի 6 վայրում

12:22 18.06.2019

Լեհաստանում կլինեն 6 կետեր, որտեղ կտեղակայվեն ԱՄՆ ռազմաբազայի զինծառայողները, գրում  է «Ռազմինֆո»-ն: Այս մասին հունիսի 17–ին հայտնել է Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը։ Նախարարի հետ հարցազրույցը փոխանցում է լեհական հանրային ռադիոյի կայքը։ Նշենք, որ Լեհաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Անջեյ Դուդան և Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմազա տեղակայելու մասին։ Նախատեսվում է, որ ռազմաբազան […]

̰
Պոմպեոն չի բացառում Իրանի հետ հարաբերությունների ռազմական լուծման տարբերակը

12:39 17.06.2019

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է օրեր առաջ Օմանի ծոցում 2 նավթակիր տանկերի վրա հարձակում իրականացնելու մեջ:

̰
Նեթանյահուն Գոլանի բարձունքում «Թրամփի բարձունք» է բացել

10:53 17.06.2019

Հենց Թրամփն էր վերջերս Գոլանի բարձունքը ճանաչել Իսրայելի տարածք:

̰
ԱՄՆ նախագահի դստեր միլիոնները. որքա՞ն է վաստակել Իվանկա Թրամփը

20:00 15.06.2019

ԱՄՆ նախագահի խորհրդականն ու դուստրը՝  Իվանկա Թրամփը, նախորդ տարի ստացել է մոտ 4 միլիոն դոլարի հասույթ Վաշինգտոնում գտնվող «Trump International» հյուրանոցի իր մասնաբաժնից: Այս մասին հաղորդում է Axios-ը: Ընդ որում՝ Իվանկայի եկամուտները նրան պատկանող հագուստի բրենդից են, ոսկերչական խանութներից և այլն: Բայց այստեղ նվազել են եկամուտները՝ ի տարբերություն հյուրանոցային բիզնեսի: 2017թ. 5 միլիոն դոլարի փոխարեն […]

̰
Դոնալդ Թրամփի կարողությունն ավելացել է

18:25 15.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվների արժեքը վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ աճ է գրանցել: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը: Անշարժ գույքի արժեքի կտրուկ թռիչքը Թրամփի ակտիվների արժեքը հասցրել է 3 մլրդ դոլարի, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հանդեսը հայտնում է, որ այժմ ԱՄՆ նախագահի կարողությունը հավասարվել է 2016 թվականի ցուցանիշին, չնայած […]

̰
Թրամփը օրական 12 սուտ հայտարարություն է անում. ԶԼՄ-ներ

13:43 15.06.2019

The Washington Post-ի լրագրողները հաշվել են, որ երդմնակալության արարողությունից հետո Թրամփը օրական 12 սուտ է ասել, ընդհանուր առմամբ՝ մոտ 11 հազար սուտ: Պարբերականը նշում է, որ Թրամփի ստերի մեծ մասը կապված է միգրացիոն քաղաքականության, հարավամերիկյան երկրների, հատկապես՝ Մեքսիկայի հետ: 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտությանը և առևտրային հարցերին, ըստ պարբերականի, բաժին է ընկնում Թրամփի […]

̰
Դոնալդ Թրամփը կնոջը համեմատել է Ժակլին Քենեդու հետ

12:15 15.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կինը` Մելանյա Թրամփը, ոճի և նորաձևության խորհրդանիշ է Ժակլին Քենեդու նման: Այս մասին հայտնում էAssociated Press-ը: Այս մասին նա հայտարարել է` պատմելով Air Force One ինքնաթիռի դիզայնի փոփոխության մասին, որը մշակվել էր նախկին առաջին տիկնոջ կողմից: Թրամփը հայտարարել է, որ երկնագույնն այնքան էլ հարմար չէ և ինքը […]

̰
ԱՄՆ դրոշը գրկած Թրամփի լուսանկարը քննադատության է արժանացել

12:08 15.06.2019

Համացանցի օգտատերերին ապշեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարները, որտեղ երկրի ղեկավարը գրկել էր դրոշը: Լուսանկարը հրապարակել էր Սպիտակ տան վարչակազմը թվիթերյան պաշտոնական էջում: Հաղորդվում է, որ լուսանկարն արվել է մեկ տարի առաջ, երբ նախագահը, ավարտելով ելույթը, շրջել է հարթակի վրա և որոշ ժամանակ գրկախառնված մնացել դրոշի հետ: Համացանցի օգտատերերի կողմից քննդատությունների ալիք է տեղացել […]

̰
Սպիտակ տանը Թրամփի ծննդյան օրն աշխատակիցները երգել են Happy Birthday to You երգը

10:47 15.06.2019

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը տոնել է ծննդյան 73-րդ տարեդարձը: Նախագահը երեկ առողջապահական ապահովագրության հարցերի շուրջ պետք է ելույթ ունենար գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Երբ նախագահը դուրս է եկել Սպիտակ տնից, նրան ընդունել են ծափողջույններով, ապա նրա համար երգել են Happy Birthday to You երգը: Այս մասին հայտնել է VOA News-ը:

̰
Իրանական թնջուկ. զենքերի ու նյարդերի պատերազմ

14:30 14.06.2019

Պարսից ծոցը հակամարտությունների օջախ Պարսից ծոցն աշխարհի ամենաթեժ կետերից է: Հատկապես վերջին 40 տարիներին այն բազմաթիվ պատերազմների ու տեղային հակամարտությունների օջախ է դարձել: Տարածաշրջանում առաջնորդության հասնելու և իրենց դիրքերը ամրապնդելու համար Պարսից ծոցի երկրները, այսպես ասած, զգուշավոր քաղաքականություն են վարում: Վերջին լարումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի […]

̰
Ինչից սկսվեց Քիմի և Թրամփի ընկերությունը. Քարդաշյանն էլի Սպիտակ տանն էր

11:57 14.06.2019

Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն արդեն լուրջ քայլեր է անում ԱՄՆ-ում իրավաբանական գործունեություն ծավալելու ուղղությամբ: Նա մասնավորապես հետաքրքրված է բանտային համակարգում նախաձեռնված փոփոխությունների հարցերով: Այս հարցը նրան այնքան է հետաքրքրում, որ նախորդ տարի Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկեց որոշ բանտարկյալների ճակատագրերը: Երեկ Քիմ Քարդաշյանը կրկին Սպիտակ տանն էր, այս […]

̰
Քարդաշյանն իմ ընկերն է. Դոնալդ Թրամփ

10:02 14.06.2019

Քիմ Քարդաշյանը եղել է ամերիկյան շոուբիզնեսի աստղերից մեկը, որ երեկ այցելել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցելու արդարադատության համակարգին վերաբերող միջոցառմանը: Նա այդ կերպ իր աջակցությունն է հայտնում Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված քրեական արդարադատության բարեփոխումներին: Լրատվամիջոցները նկատել են, որ նա նստած է եղել Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Թրամփի խորհրդական […]

̰
Թրամփի մամուլի խոսնակը լքում է Սպիտակ տունը

09:49 14.06.2019

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հեռանում է Սպիտակ տնից: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նրա հրապարակման` Սանդերսը կհեռանա հունիսի վերջին և պետք է առաջադրվի Արկանզասի նահանգապետի ընտրություններում: «3․5 տարի հետո մեր հրաշալի Սառա Հակաբի Սանդերսն ամսվա վերջին կլքի Սպիտակ տունը և տուն կվերադառնա՝ հրաշալի Արկանզաս»: After 3 […]

̰
Համացանցում հայտնվել է Ցուկերբերգի նմանակի ելույթը

18:15 13.06.2019

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի նմանակը ելույթ է ունենում: Տեսանյութը հայտնվել է Instagram-ում: Կադրում Ցուկերբերգի նմանակը պատմում է մեկ անձի կողմից միլիարդավոր մարդկանց տվյալների կառավարման մասին: Խոսողը շատ նման է միլիարդատիրոջը, իսկ նրա դիմախաղը և շուրթերի շարժումները համապատասխանում են արտաբերվող բառերին: Իրականում տեսանյութում Մարկ Ցուկերբերգի նմանակն է՝ ստեղծված արհեստական բանականության […]

̰
ԱՄՆ-ը 1000 զինվորական կուղարկի Լեհաստան ռուսական ագրեսիային դիմակայելու համար

10:07 13.06.2019

Վարշավան առաջարկում է 2 մլրդ դոլար տրամադրել Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու համար:

̰
Թրամփը հաստատել է Պուտինի հետ հանդիպումը G20-ի գագաթնաժողովին

23:25 12.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է РИА Новости -ն։ Պուտինի հետ հանդիպման մտադրության մասին Թրամփը հայտնել էր մայիսին: Ավելի ուշ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր РИА Новости-ին, որ Թրամփը դեռ չի ծանուցել Ռուսաստանի ղեկավարի հետ լիաֆորմատ երկկողմ հանդիպման պատրաստակամության մասին: […]

̰
BACK_TO_TOP