11:27 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է անձնապես պատասխանատու համարել ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության համար: «Այո՛, քանի որ նա է ղեկավարում երկիրը: Դա նույնն է, որ ես՝ ինքս, ինձ պատասխանատու եմ համարում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում: Այնպես որ, որպես երկրի առաջնորդ՝ Դուք էլ կարող էիք Ձեզ […]
00:32 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում վարում է Ռուսաստանի հանդեպ ամենակոշտ քաղաքականությունը։ Թրամփի խոսքով՝ Պուտինը քաջատեղյակ է։ «Երբեք չի եղել նախագահ, որը Ռուսաստանի հանդեպ եղած լինի ավելի կոշտ, քան ես։ Բավական է մեր քայլերին՝ ցուցանիշներին, պատժամիջոցներին, Սիրիայում վերջերս տեղի ունեցածին նայելը»,-հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը կաբինետի նիստի ժամանակ։ Մեկնաբանելով ամերիկյան […]
21:49 18.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «թիրախ» չէ Ռուսաստանի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Թրամփը բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը «թիրախ է Ռուսաստանի համար»: Ինչպես նշվում է, Թրամփի պնդումը, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին, հակասում է ամերիկյան հետախուզության հայտարարություններին։ Նրա խոսքով՝ չնայած իր հասցեին ուղղված քննադատություններին, […]
21:23 18.07.2018
Իրանի նախագահի ապարատի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Հասան Ռոհանին ութ անգամ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հետ հանդիպելու առաջարկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ասում են, որ իրանցիներն, ի վերջո, ստիպված են լինելու շփման մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, թեպետ մինչ օրս հակառակն է եղել: Անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու […]
15:18 18.07.2018
Նյու Ջերսիի ակտիվիստները մտադիր են ԱՄՆ բերել Լոնդոնի երկնակամարում թևածած Թրամփի՝ մանկան տեսքով հսկա փուչիկը: Այս մասին հայտնել է CNN–ը: Կազմակերպիչներից մեկն ասել է, որ նրանք ստացել են անհրաժեշտ թույլատվությունը Մեծ Բրիտանիայի ակտիվիստներից: Նրանք մտադիր են փուչիկը օդ բարձրացնել Նյու Ջերսիում գտնվող Trump National Golf Club-ի մոտակայքում, որը պատկանում է ԱՄՆ նախագահին: Թրամփն այնտեղ հաճախ […]
07:36 18.07.2018
ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի իշխանությունների հետ նոր միջուկային գործարքի կնքումը, եթե Թեհրանի կողմից ի հայտ գա համապատասխան նախաձեռնություն։ Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթ ունենալով ՝ ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ-ը դուրս է եկել իրանական միջուկային ծրագրով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանից։ «Դա լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի վրա և զգալիորեն թուլացրել […]
07:22 18.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված հանդիպումն անվանել է «վիթխարի հաջողություն» և մեղադրել ԶԼՄ-ներին Հելսինկիում գագաթնաժողովի արդյունքների սևացման փորձերի համար։ «Իմ հանդիպումը նախագահ Պուտինի հետ վիթխարի հաջողություն էր, սակայն ոչ կեղծ ԶԼՄ-ների համար»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։ Ավելի վաղ, հանդիպման արդյունքները մեկնաբանելով, Թրամփը նշել էր, որ […]
23:34 17.07.2018
Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ամբողջ ծախսերը հոգացել է Ֆինլանդիան: Այս մասին հայտնում է Yle Uutiset-ը: Վարչապետը թվիթերյան իր միկրոբլոգում ընդգծել է, որ ֆիննական կառավարության համար մեծ պատիվ էր կազմակերպել այդ գագաթնաժողովը: Սիպիլյան նաև նշել է, որ իր կարծիքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումը […]
22:20 17.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ավելի լավ է անցել, քան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հաղորդում է ТАСС- ը: Պուտինի հետ հանդիպման տպավորություններով ԱՄՆ նախագահը կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում: While I had a great meeting with NATO, raising vast amounts of money, I had an even better meeting […]
13:56 17.07.2018
ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումից առաջ խորհրդականները Դոնալդ Թրամփին են ներկայացրել իրենց ցուցումների 100 էջանոց փաստաթուղթ, որը հիմնականում անտեսվել է ԱՄՆ նախագահի կողմից։ «Թրամփի խոսքերը շատ հաճախ հակասել են նախնական պլանին»,- Washington Post-ին հայտնել է անանուն աղբյուրը։ Խորհրդականները պնդել են, որ Թրամփը խիստ տոնով ներկայանա հանդիպմանը, հիշատակի Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը, ԱՄՆ ընտրություններին միջամտելը և այլն, […]
09:30 17.07.2018
TMZ պորտալը հաշվել է, թե որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը Հելսինկիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վրա։ Միայն զրահակայուն ապակիների վրա ամերիկացիները ծախսել են 16 հազար դոլար։ Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան պատվիրակության համար հյուրանոցային համարների վրա ծախսված գումարները կազմել են ավելի քան 128 հազար դոլար։ Հանդիպման տեխնիկական […]
08:25 17.07.2018
Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը շահավետ է Մոսկվայի, սակայն ոչ Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը-խմբ․) ցանկանում է պահպանել Իրանին առնչվող գործարքը, քանի որ դա լավ է Ռուսաստանի համար, նրանք բիզնես են վարում Իրանի հետ։ Սակայն դա լավ չէ մեր երկրի համար, և […]
07:10 17.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին ասես «եփված փոքրիկ մակարոն» լիներ։ Նման կարծիք է հայտնել հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։ «Նախագա՛հ Թրամփ, ես նոր տեսա Ձեր մամուլի ասուլիսը նախագահ Պուտինի հետ, անհարմար էր դիտելը, Դուք կանգնել էիք այնտեղ, ասես եփված փոքրիկ մակարոն, ինչպես փոքրիկ երկրպագու»,- նա թվիթերյան իր […]
00:45 17.07.2018
ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների անդամները պետք է խստացնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը՝ Հելսինկիում այսօր կայացած Պուտին-Թրամփ բանակցություններից հետո։ Շումերը պահանջել է վարչակազմի աշխատակիցներից, ովքեր ուղեկցել են նախագահին Ֆինլանդիայում, անհապաղ ցուցմունք տալ կոնգրեսում, հայտնում է Reuters-ը։ Բանակցություններից հետո ամերիկացի բազմաթիվ քաղաքական գործիչներ կտրուկ քննադատության են ենթարկել […]
23:35 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Հելսինկին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։ Կողմերը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություններ չեն ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS գործակալությունը։ Պուտին-Թրամփ հանդիպումը շարունակվել է 3 ժամ 50 րոպե, առաջնորդներն անցկացրել են բաց բանակցություններ, ինչպես նաև շփվել դեմ առ դեմ։ Նրանք […]
23:11 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է նվիրել ռուս հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի մարզաշապիկը, որը խաղում է «Washington Capitals«-ի կազմում։ Մարզաշապիկից բացի, Սպիտակ տան ղեկավարը ռուս գործընկերոջն է նվիրել տափօղակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին էր նվիրել […]
22:39 16.07.2018
Հելսինկիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները դահլիճից ուժով դուրս են բերել The Nation պարբերականի ակտիվիստ-լրագրող Սեմ Հուսեյնիին։ Նշվում է, որ լրագրողը պարզել էր ցուցապաստառ՝ «Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր» գրությամբ։ Անվտանգության աշխատակիցներն ավելի վաղ խնդրել էին Հուսեյնիին լքել դահլիճը, նա այդպես էլ արել էր, […]
21:48 16.07.2018
ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրեննանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է դավաճանության մեջ՝ կապված Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի հետ: Այս մասին նա գրել է իր Twitter-յան էջում: «Դոնալդ Թրամփի ելույթը Հելսինկիում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, դուրս է գալիս «հատկապես ծանր հանցագործությունների ու արարքների» հասկացության սահմաններից: Դա ոչ այլ ինչ է, […]
21:39 16.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է նվիրել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, հաղորդում է sport-express-ը: Путин подарил Трампу футбольный мяч: Теперь мяч на вашей стороне pic.twitter.com/IFxul37Wsl — Дмитрий Смирнов (@dimsmirnov175) July 16, 2018 Պուտինն ԱՄՆ-ին մաղթել է հաջողությամբ անցկացնել 2026 թվականի աշխարհի առաջնությունը: Թրամփն իր հերթին խոստացել է Պուտինի նվիրած […]
21:29 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք կոմպրոմատ ունի ամերիկացի գործընկերոջ վրա: Լսելով հարցը՝ Պուտինը ծիծաղել է: Նրա խոսքով՝ երբ Թրամփը որպես գործարար գտնվել է Մոսկվայում, ինքը չի իմացել այդ մասին: Նա խորհուրդ է տվել ամերիկացի լրագրողին մոռանալ այդ մասին: «Ուզում եմ ասել՝ […]
21:14 16.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է, որ ԱՄՆ նախագահն անդրադարձել է ԱՄՆ-ում անցկացված ընտրություններին «ռուսական միջամտության» թեմային, հաղորդում է Gazeta.ru-ն: Այս կապակցությամբ ՌԴ-ի նախագահը նշել է, որ ստիպված է եղել կրկնել, որ Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել Միացյալ Նահանգների ներքին գործերին: «Ես ստիպված եղա կրկնել ու […]
18:52 16.07.2018
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել, որ ԱՄՆ և ՌԴ նախագահները Հելսինկիում բանակցությունների ընթացքում կկարողանան հասնել համաձայնության Եվրոպայում սպառազինության վերահսկողության հարցում, Եվրոպական Միության համար նման արդյունքները ողջունելի կլինեն, հաղորդում է РИА Новости-ն: «Կսպասենք հանդիպման արդյունքներին, բայց ես հուսով եմ, որ նրանք կկարողանան համաձայնության գալ գոնե մեկ հարցում, որ ձեռնտու կլինի ամբողջ աշխարհի համար, խոսքը […]
18:02 16.07.2018
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Հելսինկիի նախագահական պալատում սկսել են դեմ առ դեմ բանակցությունները, հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ նախագահը հայտարարել է, որ եկել է հանգամանալից խոսելու ժամանակը: «Մենք շարունակում ենք պարբերաբար շփվել իրար հետ, մենք և՛ հեռախոսով ենք զրուցել, և մի քանի անգամ հանդիպել տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ: Եվ, իհարկե, եկել […]
15:48 16.07.2018
Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հելսինկիում, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ վայրէջքը նախատեսվածից կես ժամ ուշ է եղել: Հիշեցնենք, որ Հելսինկիում այսօր մեկնարկել է ԱՄՆ և ՌԴ նախագահների բանակցությունների գագաթնաժողովը, որը ԶԼՄ-ներն արդեն պատմական են անվանել: Ըստ նախապես պլանավորված օրակարգի՝ նախագահները բանակցություններից հետո միասին պետք է ճաշեն:
15:25 16.07.2018
Թրամփի և Պուտինի բանակցությունները տեղի կունենան Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ներկայությամբ, տեղեկացնում է РИА Новости-ին: Հայտնի է նաև, որ Պոմպեոյից և Բոլթոնից բացի, ԱՄՆ պատվիրակության կազմում նաև կլինեն Սպիտակ տան ապարատի ղեկավար Ջոն Քելլին և Ռուսաստանի հարցերով Ազգային անվտանգության խորհրդի ավագ խորհրդական Ֆիոնա Հիլը: Հիշեցնենք, որ Հելսինկիում […]
13:49 16.07.2018
Ֆինլանդիայի առաջին տիկին Յենի Հաուկիոն նախաճաշել է Մելանյա Թրամփի հետ, հաղորդում է Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմի թվիթերյան էջը: Ըստ ԶԼՄ-ների՝ Յենի Հաուկիոն Մելանյա Թրամփին ցույց է տվել ֆիննական ժողովրդական արհեստի մասնագետների աշխատանքները: Հանդիպանը Մելանյա Թրամփը եկել էր խամրած դեղին զգեստով, ոսկեզօծ գոտիով և թիթեռի տեսք ունեցող կրծքազարդով: Նշվում է նաև՝ Ֆինլանդիայի նախագահական շենք մտնելիս Մելանյա Թրամփը […]
11:45 16.07.2018
Թագուհի Եղիսաբեթ II-ին ուղեկցողների հարցը քննարկելիս գահին ամենամոտ կանգնած երկու արքայազնները հրաժարվել են մասնակցել արարողությանը:
10:41 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կհանդիպի ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը նախապատրաստվել է հանդիպումից հետո իր հասցեին ուղղվելիք քննադատությանը։ Թրամփը Twitter-ում կիսվել է Պուտինի հետ հանդիպման ակնկալիքներով․ «Ցավոք սրտի, կարևոր չէ, թե որքան լավ ինձ կդրսևորեմ գագաթնաժողովի ժամանակ։ Եթե ինձ հանձնեն մեծ քաղաք Մոսկվան որպես տարիների ընթացքում Ռուսաստանի բոլոր մեղքերի և […]
08:41 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԵՄ երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են։ Այս մասին Թրամփն ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մենք շատ թշնամիներ ունենք։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն հակառակորդ է այն բանի համար, ինչ նրանք անում են մեզ հետ առևտրում»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով՝ Չինաստանը տնտեսական ոլորտում […]