09:32 16.08.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին և չփորձել Թրամփի համբերությունը։ «Բրանսոնն անմեղ մարդ է, ով պահվում է Թուրքիայում։ Նախագահն ու ես կշարունակենք պնդել այնքան ժամանակ, քանի դեռ հովիվ Բրանսոնն ազատ չի արձակվել ու չի վերադարձել իր ընտանիքի, ընկերների մոտ»,- գրել է Փենսը Twitter-ում։ ԱՄՆ նախագահը մտադիր է […]
07:49 16.08.2018
Չինաստանից պողպատի ներկրման համար Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը կփրկեն ԱՄՆ-ի մետալուրգիական արդյունաբերությունը՝ ուժեղացնելով ներքին մրցակցությունն ամերիկյան շուկայում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ մաքսատուրքերի պատճառով պողոպատի գինն այժմ կարող է աճել, սակայն երկարաժամկետ հեռանկարում գները կսկսեն նվազել, ինչը կփրկի արդյունաբերությունը։
21:15 15.08.2018
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվում է «F-35» կործանիչների մատակարարումը Թուրքիային, հաղորդում է ermenihaber.am-ը: «F-35 կործանիչների հարցում Թուրքիան ոչ միայն գնորդ է, այլև գործընկեր։ Մինչև հիմա անհրաժեշտ վճարումներ են իրականացվել։ Եթե գործը հասնի նրան, որ այդ ինքնաթիռները չմատակարարվեն մեզ, ապա Թուրքիան կդիմի խնդրի իրավական […]
19:55 14.08.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ահաբեկիչներին անվանել է «կատաղած կենդանիներ» և հորդորել է նրանց հանդեպ կոշտ վերաբերմունք դրսևորել: Նա այդ կերպ է մեկնաբանել օգոստոսի 14-ին Լոնդոնում տեղի ունեցածը: Անգլիայի մայրաքաղաքում անհայտ անձն ավտոմեքենայով մխրճվել էր Համայնքների պալատի արգելապատնեշի մեջ: Միջադեպի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Եվս մեկ ահաբեկչական հարձակում Լոնդոնում: […]
19:37 14.08.2018
Իրանում բնակիչները դարձյալ դուրս են եկել փողոց՝ բողոքելով գնաճի և գործազրկության բարձր մակարդակի դեմ: Իրանցիների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում մեղավոր է կառավարությունը, այլ ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: «Իշխանությունները փորձում են համոզել, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Թրամփն է, սակայն միակ մեղավորը Խամենեին է: Մենք […]
12:34 14.08.2018
Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. պաշտպանական ծախսերի վերաբերյալ բյուջեի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ընդգրկող նախագծով Պենտագոնին առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց` թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը, հաղորդում է ermenihaber-ը: Նախատեսվում է, որ այդ զեկույցում կնշվի, թե Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն ինչպես […]
10:33 14.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչի հետ: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ինչպես ասվում է տարածած հաղորդագրության մեջ՝ կողմերը քննարկել են Թուրքիայում կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործն ու թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է թուրքական […]
07:43 14.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանին «խելագար» է անվանել և ասել, որ վերջինս իրենից Սպիտակ տանն աշխատանք է խնդրել «արցունքն աչքերին»: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նյումանը The Washington Post-ին պատմել էր, որ բռնացրել է Թրամփին գաղտնի փաստաթուղթ ուտելիս: Ավելի ուշ նախագահը հերքել էր այդ տեղեկությունը և նախկին […]
15:06 13.08.2018
ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսականներից մեկը՝ Դարել Իսան, վերջերս վարկած է հայտնել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն 2016-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կանխելու ծրագիր են ունեցել: Այս վարկածը շատ է դուր եկել Թրամփին, և Սպիտակ տան ղեկավարը պաշտպանել է կոնգրեսական Իսային: «Ըստ երևույթին, արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն ծրագիր են ունեցել, որը պետք […]
13:25 13.08.2018
Դոնալդ Թրամփը բազմիցս ԱՄՆ-ի լիբերալ ԶԼՄ-ներին մեղադրել է այն բանում, որ նրանք, ըստ իրեն, վերապահումով են մոտենում իր անձին և իր վարչակազմի ընդունած որոշումներին:
12:28 13.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին իրավաբանը՝ Մայք Քոենը, հերքում է լուրերը, թե երկրի ղեկավարը կարևորագույն հանդիպումներից մեկից հետո ինչ-որ կարևոր փաստաթուղթ է ծամել և կուլ տվել: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Իրավաբանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով այս հարցով իրեն դիմող տասնյակ լրագրողների հարցերին: «Բոլոր այն լրագրողների համար, որոնք ինձ էին զանգահարում Օմարոսայի […]
18:32 12.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է 2017 թվականին կայացած իր երդմնակալության արարողության ժամանակ երդում տալ ոչ թե Աստվածաշնչի վրա ձեռքը դրած, ինչպես ավանդաբար անում են նորընտիր նախագահները, այլ իր հեղինակած «Գործարքի արվեստը» գրքի վրա։ Այդ մասին հայտնում է Slate պորտալը։ Նման տեղեկություններ է հայտնել Սպիտակ տան՝ ՀԿ-ների և բնակչության հետ կապերի հարցերով նախկին ղեկավար Օմարոսա […]
22:00 11.08.2018
ԱՄՆ նախագահի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը պնդում է, որ 2017 թվականին ականատես է եղել, թե ինչպես է Դոնալդ Թրամփը ուտում գաղտնի փաստաթուղթը: Այս մասին գրված է նրա գրքում, որտեղից էլ մեջբերում է անում The Washington Post թերթը: Ըստ Նյումանի` նա տեսել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը ինչ-որ փաստաթուղթ ուտում Օվալաձև աշխատասենյակում իր նախկին փաստաբան […]
19:00 11.08.2018
Դոնալդ Թրամփի աստղը հեռացնելու մասին ԱՄՆ իշխանությունների առաջարկից հետո՝ օգոստոսի 9-ի գիշերը ակտիվիստները ինքնակպչուն թղթերով Հոլիվուդի «Փառքի արահետ»-ում Դոնալդ Թրամփի շուրջ 50 աստղ են ավելացրել, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Ակցիան նախաձեռնողը փողոցային նկարիչ է, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նրան օգնել են կողմնակիցները։ «Միայն փորձե՛ք հեռացնել աստղը։ Եվս 30-ը կհայտնվի»,-հայտարարել է ակցիայի նախաձեռնողը։ Ինքնակպչուն […]
17:10 11.08.2018
ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերի բարձրացման մասին Թրամփի որոշմանը: Թեդ Լյուն ասել է, որ ինքը համաձայն է նախագահի որոշման հետ: «Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի և գնալով դառնում ավելի հակաամերիկյան: Մեզանից […]
15:25 11.08.2018
Կալուգինը նշել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում մարմնավաճառների միջոցով օտարերկրյա կարևոր դեմքերի դեմ կոմպրոմատ հավաքելը լայնորեն կիրառվող պրակտիկա էր:
09:38 11.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին իր քաղաքականությանն աջակցելու համար և նշել աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակի նվազեցման մասին։ «Շնորհակալություն Քանյե Ուեսթին ճշմարտութունը պատմելու ցանկության համար։ Նոր հիանալի փաստ․ աֆրոամերիկացիների շրջանում գործազրկությունը մեր երկրի ողջ պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա է։ Ինձ համար դա մեծ պատիվ է»,-գրել է Թրամփն իր թվիթերյան օգտահաշվում։ […]
08:06 11.08.2018
Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միանգամից 50 անվանական աստղեր։ Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, կեղծ աստղերը տեղադրել է փողոցային նկարիչը, ով ցանկացել է անհայտ մնացել։ Հուլիսի վերջին վանդալները քլունգով ոչնչացրել էին Թրամփի աստղը։ Ծառուղում նոր աստղեր ավելացրած նկարիչը հայտարարել էր, որ ապագայում յուրաքանչյուր ոչնչացված աստղի փոխարեն կհայտնվեն մի քանի տասնյակ […]
21:14 10.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է կրկնակի ավելացնել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը: «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր կարգադրեցի կրկնակի ավելացնել պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերը: Մինչդեռ նրանց ազգային արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ անկում է արձանագրում մեր շատ կայուն դոլարի նկատմամբ: Այսուհետ ալյումինի ներկրման մաքսատուրքը կկազմի 20, իսկ […]
01:00 10.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողներին ԱՄՆ-ի քաղաքացիություն է շնորհվել։ Այս մասին հայտնում է NBC-ի թղթակից Քելլի Օ’Դոննելը թվիթերյան իր էջում։ Սպիտակ տունը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Ընթացիկ տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ Մելանյայի ծնողները «Գրին քարտ» են ստացել։ Այդ լուրերը քննադատությունների տարափ ուղղեցին միգրացիոն կոշտ քաղաքականությամբ հանդես եկող նախագահի դեմ։ Ըստ գործող օրենքի՝ օրինական […]
00:00 09.08.2018
Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի նամակը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է պաշտոնյան, որն այս շաբաթ կմեկնի Մոսկվա։ «Նամակում ընդգծվում է տարբեր ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, օրենսդրական մարմինների միջև երկխոսության ակտիվացումը և մշակութային փոխանակումների վերականգնումը»,– գրել է Փոլը։
08:08 08.08.2018
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ողջ աշխարհում խաղաղության կոչերն անվանել է «ձանձրացնող կրկնաբառեր», որոնք տեղ չունեն միջազգային հարաբերություններում։ Ավելի վաղ նման արտահայտություններ էր գործածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը։ «Հիշեցնեմ, որ միջազգային հարաբերությունները գեղեցկության մրցույթ չեն՝ ողջ աշխարհում խաղաղության ձգտման մասին ձանձրացնող կրկնաբառերով։ Առաջին անգամ չէ, որ պատերազմ […]
00:50 08.08.2018
ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է արել համագործակցել Իրանի հետ։ Սրա նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը դուրս չգա միջուկային գործարքից, ինչպես դա արեց Միացյալ Նահանգները, և որպեսզի իրանցիները շահ ունենան միջուկային համաձայնագրի կատարումից։ «Քանի որ մենք կարծում ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի […]
16:45 07.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկացած արտասահմանյան ընկերություն, որը կհամագործակցի Իրանի հետ, կզրկվի Միացյալ Նահանգների հետ համագործակցելու հնարավորությունից: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ են մտել: Դրանք ամենախիստ պատժամիջոցներն են, որ երբևէ սահմանվել են, իսկ նոյեմբերին դրանք նոր մակարդակի կհասցվեն: Ցանկացած ընկերություն, որը կհամագործակցի Իրանի […]
09:25 06.08.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել Իրանի հանդեպ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանն արմատապես չի փոխել իր կուրսը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է երկխոսություն վարելու համար, սակայն Իրանի կողմից անհրաժեշտ են «վիթխարի փոփոխություններ»։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ առաջնորդը պատրաստվում է ստիպել Իրանին […]
14:58 05.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը NBA-ի աստղ ԼեԲրոն Ջեյմսի բացած նոր հանրակրթական դպրոց այցելելու ցանկություն է հայտնել և գովաբանել մարզիկի այդ քայլը՝ չնայած այն բանին, որ վերջին օրերին նախագահ Դոնալդ Թրամփն ու բասկետբոլիստը կոշտ խոսքեր են փոխանակել։ Օրեր առաջ մարզիկը հարցազրույց էր տվել CNN-ին, որի ժամանակ, խոսելով Թրամփի որդեգրած քաղաքականության մասին, ասել էր, որ Թրամփը պառակտում […]
13:42 05.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ երկրներ միջամտում են իրենց ներքին գործերին։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ երկրի տնտեսական աճին զուգահեռ նման գործողությունների թիվը կարող է աճել։ Այս մասին հայտնում է NBC-ն: «Մենք պետք է վերջ տանք միջամտությունը և կանգնեցնենք մեզ վրա բոլոր հարձակվողներին։ Նրանք շատ են»,- ասել է ԱՄՆ նախագահն Օհայոյում […]
12:00 05.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատություն է հնչեցրել Առևտրի համաշխարհային կազմակերպության հասցեին, անվանել այն «համընդհանուր աղետ», ինչպես նաև անդրադարձել իր նախորդների գործողություններին։ Ելույթ ունենալով Օհայո նահանգում իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Չինաստանը միացել է Առևտրի համաշխարային կազմակերպությանը, միայն Օհայոյի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ։ Նախագահը […]
10:26 05.08.2018
ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը կախված է իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Իրանի տնտեսության վիճակը գնալով արագ տեմպերով վատանում է։ Կհանդիպենք թե ոչ՝ կարևոր չէ, ամենը կախված է նրանցից»,-ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամություն էր […]