TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Թրամփ

Թրամփն ու Մերկելն Իդլիբում և Ուկրաինայում միջազգային ջանքերի կոչ են արել

08:25 28.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սիրիական Իդլիբ նահանգի (հակակառավարական ուժերի վերջին խոշոր պատվար) և Ուկրաինայի հետ կապված միջազգային ջանքերի կոչ են արել։ «Երկու առաջնորդները միջազգային գործողությունների կոչ են արել՝ միտված Իդլիբ նահանգում մարդասիրական ճգնաժամը կանխելուն, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման ջանքերի վերսկսմանը»,- ասված է Սպիտակ տան հայտարարությունում։

̰
Թրամփը չեղարկել էր Պոմպեոյի այցը Փհենյան՝ Կորեայից ստացված «թշնամական նամակի» պատճառով

07:44 28.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր չեղարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա նամակի պատճառով, որն ագրեսիվ տոնով գրված է եղել Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի պետ Կիմ Հոն Չհոլի կողմից։ Ինչպես գրում է The Washington Post-ը, պետքարտուղար Պոմպեոն նամակն ստացել էր անցած ուրբաթ։ Այն բանից հետո, երբ դրա  բովանդակությանը ծանոթացել է Թրամփը, […]

̰
Թրամփը հաշվել է իր աջակիցներին

10:21 27.08.2018

Թրամփի հաշվարկներով՝ ամերիկացիների 52%-ը դրական է գնահատում իր աշխատանքը:

̰
Թրամփն արգելել է գովաբանել հանգուցյալ Մակքեյնին. The Washington Post

08:02 27.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Սպիտակ տանը հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան կապակցությամբ պատրաստված հաղորդագրությունը, որում սենատորը գովաբանվում է որպես Վիետնամական պատերազմի հերոս և քաղաքական գործիչ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Թրամփը, չլսելով իր մամուլի քարտուղար Սառա Սանդերսին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին, որոշել է սահմանափակվել միայն թվիթի հրապարակմամբ։ Մակքեյնը […]

̰
Թրամփը չի կարողացել ճիշտ գունավորել ԱՄՆ դրոշը

20:52 26.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օհայոյում մանկական հիվանդանոց կատարած այցի ժամանակ չի կարողացել ճիշտ գունավորել ամերիկյան դրոշը։ Լուսանկարը, որտեղ նախագահը երեխաների հետ գունավորում է, իր թվիթերյան էջում հրապարակել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը, ով Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյայի հետ հիվանդանոց էր այցելել։ Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են Թրամփին՝ նկատելով, որ նա նայում […]

̰
Ջոն Մակքեյնի ընտանիքը դեմ է նրա հուղարկավորությանը Թրամփի մասնակցությանը

17:14 26.08.2018

Կյանքի 81-րդ տարում մահկանացուն կնքած ամերիկացի ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնի ընտանիքը խնդրել է ԱՄՆ վարչակազմին, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը չմասնակցի հուղարկավորության արարողությանը և բավարարվի միան հրաժեշտի խոսքով: Մակքեյնի դիակը տեղափոխել են Արիզոնա նահանգի մայրաքաղաք, որտեղ տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն առաջարկել է Սենատի պատմական շենքը կոչել Մակքեյնի անունով:

̰
Թրամփը քննադատել է ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատանքը

00:44 26.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն անարդյունավետ աշխատանքի համար։ Պետության ղեկավարը դժգոհ է այն բանից, որ քանի դեռ գերատեսչությունը զբաղվում է ամերիկյան ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության փորձերի հետաքննությամբ, իրական կոռուպցիոն գործերը մնում են։ «Ջեֆ Սեշնսը (արդարադատության նախարար, գլխավոր դատախազ) ասել է, որ թույլ չի քաղաքականությանն ազդել իր վրա միայն այն պատճառվ, որ […]

̰
Թրամփը Պոմպեոյին խնդրել է հետաձգել այցը Փհենյան

10:10 25.08.2018

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային լարված հարաբերությունների պատճառով Չինաստանը բավականաչափ ճնշում չի գործադրում Փհենհյանի վրա:

̰
Թրամփն անվանել է ԱՄՆ-ի լավագույն բարեկամին

07:24 25.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիան անվանել է ԱՄՆ-ի լավագույն դաշնակիցը։ Այս մասին նա գրել է ավստրալացի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված շնորհավորանքում։ «Շնորհավորում եմ Ավստրալիայի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին։ Չկան ավելի լավ բարեկամներ, քան ԱՄՆ-ն ու Ավստրալիան են»,-գրել է Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում։ Օգոստոսի 24-ին Մորիսոնը դարձել է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար և […]

̰
Խոշոր սոցիալական ցանցերը ստիպում են մարդկանց լռել. Թրամփ

17:50 24.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է սոցիալական կայքերը այն բանի համար, որ վերջիններս «ստիպել են լռել միլիոնավոր մարդկանց»: «Խոշոր սոցիալական ցանցերը ստիպում են մարդկանց լռել:  Դա անթույլատրելի է, նույնիսկ եթե դա նշանակի, որ մենք ստիպված ենք լսելու «ֆեյք նորություններ», օրինակ՝ CNN-ը, որի վարկանիշը կտրուկ նվազել է: Մարդիկ պետք է հասկանան՝ որն է ճիշտը, որը՝ սխալ, […]

̰
Time-ն իր շապիկին պատկերել է Թրամփին՝ ջրասույզ եղած Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում

21:00 23.08.2018

«Time» ամսագիրն իր շապիկին պատկերել է ջրասույզ եղած Սպիտակ տան Օվալաձև գրասենյակը, որտեղից փորձում է դուրս գալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պատկերում տեսանելի է միայն նախագահի մարմինը: Նա սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և կարմիր փողկապով է: Նկարի կենտրոնում գրված է` «խորքում»։ «Թրամփի համար օգոստոսյան իրադարձությունները նշանավորվել են նոր և վտանգավոր շրջափուլով»,- գրում է ամսագիրը: Դա կապված […]

̰
Թրամփը գնահատել է իր աշխատանքը նախագահի պաշտոնում

16:25 23.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «A+» (5+) է գնահատել իր աշխատանքը նախագահի պաշտոնում: Այս մասին նա ասել է Fox News  հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թրամփի խոսքերով՝ իրեն հաջողվել է հասնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման և նպաստել Կորեական թերակղզում ճգնաժամի լուծմանը, ինչը մինչ իր նախագահությունը չէր հաջողվել ամերիկացի նախագահներին: Նա հիշեցրել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շնորհակալություն […]

̰
Թրամփը խոստովանել է նախագահական ընտրություններում իր միակ սխալը

07:28 23.08.2018

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը 2016 թվականի ընտրություններում իր միակ սխալն է համարում անսպասելի հաղթանակը «անազնիվ» դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ։ «Միակ բանը, որը ես այնպես չեմ արել, հաղթանակն էր ընտրություններում, որը, ինչպես սպասվում էր, պետք է լիներ Հիլարի Քլինթոնինն ու դեմոկրատներինը։ Խնդիրն այն է, որ նրանք մոռացել են ընտրարշավ անցկացնել բազմաթիվ նահանգներում»,-գրել է Սպիտակ տան […]

̰
«Aerosmith»-ի մեներգիչն արգելել է Թրամփին օգտագործել ռոք խմբի երգերը

17:35 22.08.2018

«Aerosmith» ռոք խմբի մենակատար Սթիվեն Թայլերը Սպիտակ տուն է ուղարկել մի նամակ՝ պահանջով դադարեցնել օգտագործել խմբի երգերն այն միջոցառումներին, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր համակիրների առջև: Այս մասին գրում է «Variety» պարբերականը՝ հղում անելով Թայլերի փաստաբան Դին Լապոլտին: Պարբերականի տեղեկություններով՝ Սթիվեն Թայլերը նամակն ուղարկել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը […]

̰
Թրամփը մեղադրել է Չինաստանին և ԵՄ-ին արժութային մանիպուլյացիաների մեջ

08:56 21.08.2018

Չինաստանն ու Եվրամիությունը մանիպուլյացիաներ են իրականացնում սեփական արժույթների փոխարժեքներով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Չինաստանն, անշուշտ, մանիպուլյացիա է իրականացնում իր արժույթով։ Ես կարծում եմ՝ նման մանիպուլյացիաներ են կատարվում նաև եվրոյի հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նշել է, որ վճռական բանակցություններ է անցկացնում այլ երկրների հետ, և որ ԱՄՆ […]

̰
Թրամփը հնարավոր է համարում Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպումը

07:55 21.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, ևս մեկ հանդիպում կանցկացնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ  Չեն Ինի հետ։ Reuters գործակալությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման ուղղությամբ նկատելի քայլեր է ձեռնարկել։ Թրամփն ընդգծել է, որ Չինաստանը չի օգնել այդ հարցում առաջխաղացմանը, հավանաբար, Պեկինի հետ Վաշինգտոնի առևտրային վեճերի պատճառով։ […]

̰
Թրամփը մտադիր չէ զիջումների գնալ Թուրքիային

07:11 21.08.2018

ԱՄՆ-ը մտադիր չէ զիջումների գնալ Թուրքիային հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ գործում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ անում է Թուրքիան։ Կարծում եմ՝ նրանք սարսափելի սխալ են անում։ Զիջումներ չեն լինի»,-հայտարարել է Թրամփը։ Թրամփն այդ կերպ է արձագանքել քարոզիչ Ֆեթուլահ […]

̰
Թրամփը հայտնել է հակառուսական պատժամիջոցների վերացման պայմանը

01:00 21.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի դիտարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հանման հարցն այն դեպքում, եթե ռուսական կողմը համագործակցի Վաշինգտոնի հետ, փոխանցում է Reuters գործակալությունը։ Մասնավորապես, Թրամփն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակներին առնչվող հարցերին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ […]

̰
Թրամփը Բրեննանին ԱՄՆ-ի պատմության մեջ ԿՀՎ վատագույն ղեկավար է անվանել

20:55 20.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրեննանին անվանել է այդ գերատեսչության՝ երբևէ եղած ամենավատ ղեկավարը և բացատրել, թե ինչու չի հավատում, որ նա դատարան կդիմի  գաղտնի նյութերին հասանելիության հետկանչի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: «Ես հույս ունեմ, որ ԿՀՎ-ի՝ մեր երկրի պատմության մեջ վատագույն ղեկավարը դատի կտա: […]

̰
Թրամփը փոխել է Սպիտակ տան կահույքը, որն ընտրել էր Մելանյան․ ԶԼՄ-ներ

20:13 19.08.2018

Տիկնոջ՝ Մելանյայի բացակայության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է նախագահական նստավայրի ժամանակակից կահույքը դասական և բարոկկո ոճի կահույքով։ Նախկին կահույքն ընտրել էր Մելանյան անձամբ։ Այս մասին հայտնում են իրավիճակին ծանոթ աղբյուրները, փոխանցում է The New York Times-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ առաջին տիկինը, ով նախընտրում է ժամանակակից կահույք, ընտրել էր ինտերիերի տարրերը Սպիտակ տան համար՝ […]

̰
Թրամփը կոչ է արել հարուստ երկրներին ԱՄՆ-ի փոխարեն օգնել Սիրիային

12:13 19.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի կողմից Սիրիային  ցուցաբերված օգնությունը։ Սիրիայում կայունացման համար միջոցներ պետք է հատկացնեն «հարուստ այլ երկրներ»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ «Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի այլ հարուստ երկրներ կսկսեն ԱՄՆ-ի փոխարեն վճարումներ անել։ Ես ցանկանում եմ զարգացնել ԱՄՆ-ը, մեր զորքերը և երկիրը»,-գրել է Թրամփն իր թվիթերյան […]

̰
ԿԺԴՀ-ն Թրամփին կոչ է արել համարձակ որոշումներ կայացնել

20:45 18.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն չպետք է թույլ տան, որ ներքաղաքական պայքարը փչացնի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները, գրում է «РИА «Новости»-ն՝ հղում կատարելով ԿԺԴՀ իշխող կուսակցության պաշտոնական թերթին: Ինչպես նշվում է՝ այժմ երկու երկրների հարաբերությունները «փակուղում» են, ինչը ԱՄՆ նախագահից «համարձակ որոշումների» ընդունում է պահանջում: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կյանքի […]

̰
«Ես կրկին Ամերիկան հզոր եմ դարձրել».Դոնալդ Թրամփ

12:45 18.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի հայտարարությունը, որն ասել է, թե «Ամերիկան կրկին հզոր հնարավոր չէ դարձնել»։ «Ուաո՛ւ։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյից վանում է նրա իսկապես հիմար արտահայտությունը՝ Ամերիկային մեծություն պակասելու հետ կապված։ Ես կրկին Ամերիկան  հզոր եմ դարձրել, նայե՛ք շուկաներին, աշխատանքին, ռազմական ռեկորդներին, և […]

̰
Արդեն իսկ վերադարձրել եմ մեծությունն Ամերիկային․ Թրամփ

07:43 18.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան կրկին մեծ է դարձրել և դրանով իսկ իրագործել նախընտրական խոստումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Միկրոբլոգում Սպիտակ տան ղեկավարը հակադրվել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին ԱՄՆ-ի մեծության թեմայով։ «Ես արդեն վերադարձրել եմ Ամերիկային մեծությունը։ Բավական է շուկայական ցուցանիշներին, զբաղվածության մակարդակին և բանակում իրավիճակին […]

̰
Արետա Ֆրանկլինի մահվան կապակցությամբ Թրամփի ցավակցությունը ոչ միանշանակ է ընդունվել

00:34 18.08.2018

Երեկ ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում, 76 տարեկանում մահացել է 20-րդ դարի լավագույն սոուլ երգչուհիներից մեկը՝ Արետա Ֆրանկլինը, ինչի կապակցությամբ նրա ընտանիքին ցավակցական ուղերձներ են հղել ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու նախկին ղեկավար Բարաք Օբաման: The Guardian պարբերականը նկատում է, որ Օբամայի հրապարակած ցավակցական տեքստում մեծարվում է «աստվածատուր ձայնով օժտված երգչուհու անցած ուղին», արտահայտվում նրա կորստով […]

̰
Պենտագոնն ավելի քան 34 մլն դոլար է ծախսել Թրամփի ինքնաթիռների ինտերիերի վրա

13:00 17.08.2018

Ըստ ԱՄՆ ռազմական հայտարարագրի՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 34 մլն դոլար է ծախսվել նախագահ Դոնալդ Թրամփի երկու պահեստային ինքնաթիռների ինտերիերը կատարելագործելու համար։ Այս մասին հայտնում է Defense One լրատվական պորտալը։ Նշվում է, որ օգոստոսի 14-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 16 մլն դոլարի պայմանագիր են կնքել «Բոինգի» հետ: Պայմանագրում ներառված է նախագահական ինքնաթիռներից մեկի՝ «ներքին դետալներով […]

̰
ԱՄՆ-ն Իրանին Թրամփի հետ երկխոսության պայման է առաջադրել

12:41 17.08.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ, եթե վերջինս փոխի «իր պահվածքը»: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը պետք է պարտավորվածություն դրսևորի՝ հիմնավոր կերպով փոխելու իր դիրքորոշումը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի պատժամիջոցները մեղմել: Այս մասին գրում է «Գազետա»-ն՝ ավելացնելով, որ Իրանի կողմից […]

̰
Թրամփի նախկին օգնականը ձայնագրությամբ հաստատել է լռության դիմաց գումարի առաջարկը

08:16 17.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը հրապարակել է ձայնագրություն, որը, նրա խոսքով, հաստատում է այն փաստը, որ Թրամփի ներկայացուցիչներն իրեն գումար են առաջարկել լռության դիմաց։ Այս մասին հայտնում է MSNBC հեռուստաալիքը։ Նա հեռուստաալիքին է փոխանցել Լարա Թրամփի հետ իր զրույցի գաղտնի ձայնագրությունը։ Լարա Թրամփը նախագահի որդու կինն է։ Մանիգոլթ-Նյումանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է […]

̰
Թրամփի զորահանդեսը կարժենա մոտ 100 մլն դոլար

07:12 17.08.2018

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առիթով զորահանդեսը կարող է Վաշինգտոնին 92 մլն դոլար արժենալ՝ ծրագրված 12 մլն դոլարի փոխարեն։ Բացի այդ, փորձագետները լրջորեն անհանգստանում են քաղաքի ենթակառուցվածքի համար, որը 70 տոննա քաշով տանկերը կարող են վնասել։ Թրամփի զորահանդեսը ծրագրված է նոյեմբերի 10-ին։ Զորահանդեսին, ենթադրաբար, կմասնակցեն 8 տանկեր և զրահամեքենաներ, ինչպես նաև ուղղաթիռներ, կործանիչներ և պատմական […]

̰
Թրամփը ԿՀՎ նախկին ղեկավարին զրկել է գաղտնի տեղեկություններին մուտք ունենալու իրավունքից

10:03 16.08.2018

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարը զրկվել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունքից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը՝ հրապարակելով Թրամփի կարգադրությունը: Ջոն Բրենանի պահվածքն ԱՄՆ նախագահն անվանել է էքսցենտրիկ: Բրենանը համարվում է Թրամփի վարչակազմի խիստ քննադատներից մեկը: Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Բրենանը Թրամփին մեղադրել էր պետական դավաճանության մեջ: Ավելին՝ նա հայտարարել […]

̰
BACK_TO_TOP