01:06 09.09.2018
Դոնալդ Թրամփն, ի պատասխան «Apple» ընկերության մտավախությունների, որ հնարավոր պատժամիջոցների սահմանման դեպքում ապրանքատեսականին կթանկանա, ընկերությանն առաջարկել է հիմնական արտադրությունը տեղափոխել ԱՄՆ` խորհուրդ տալով գործարանների շինարարությունն սկսել անմիջապես։ Ավելի վաղ «Apple»-ն ԱՄՆ-ի կառավարությանը նամակ էր ուղարկել` մտահոգություն հայտնելով պատժամիջոցների ֆոնին ընկերության ապրանքատեսակների հնարավոր թանկացման մասին։ ««Apple»-ի արտադրանքի գները կաճեն` կապված Չինաստանի նկատմամբ մեր կողմից սահմանված մաքսատուրքերի։ […]
23:04 08.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Բարաք Օբամայի քննադատությանը, որը ներկայիս նախագահին Իլինոյսի համալսարանում ելույթի ժամանակ մեղադրել է այն բանում, որ վերջինս փորձում է ամերիկացիների դժգոհության հաշվին շահույթ ստանալ: Սպիտակ տան ներկայիս ղեկավարը ելույթը համարել է ձանձրալի` խոստովանելով, որ քնել է: Այս մասին Թրամփը պատմել է Ֆարգո քաղաքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ABC […]
14:29 08.09.2018
WikiLeaks ընկերության աշխատակիցները լեզվաբանական վերլուծության հիման վրա պարզել են The New York Times- ում «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ներսում հակազդման մասին» անանուն հոդվածի հեղինակի հիմնական բնավորության գծերը, տեղեկացնում է meduza.ru-ն: Ըստ վերլուծության` 58% հավանականությամբ այդ մարդը ավագ սերնդի ներկայացուցիչ է, 66–87% հավանականությամբ հեղինակը տղամարդ է, իսկ 92% հավանականութամբ` ունի պահպանողական հայացքներ: WikiLeaks-ի փորձագետները կոչ են […]
12:23 08.09.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակի է սպասում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից, որն այդ նամակը ամերիկացի գործընկերոջը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը։ Լրագրողներին ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հաճելիորեն զարմացել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի այն խոսքերից, թե վերջինս մտադիր է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն ավարտել մինչև […]
10:28 08.09.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանին նոր մաքսատուրքեր սահմանել ներկրվող գրեթե բոլոր ապրանքների համար: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հավելյալ միջոցները կարող են ընդունվել կարճ ժամկետներում: «Ես կոշտ եմ լինելու Չինաստանի հետ, քանի որ ես պետք է այդպիսին լինեմ… Մենք 50 մլրդ-ի մաքսատուրքեր ենք սահմանել: Այժմ մենք ևս 200 մլրդ ենք ավելացրել: Հաճելի չէ ասել, սակայն, […]
11:39 07.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկը եղել է Հելսինկիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Թրամփը հայտարարել է Բիլլինգս քաղաքում հանրահավաքի ժամանակ: ԱՄՆ նախագահը ելույթի ժամանակ հիշեցրել է, որ երբ հանդիպում էր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ինի հետ, բոլորը նրան մեղադրում էին, […]
01:00 07.09.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել են, որ առնչություն ունեն The New York Times թերթում տպագրված հոդվածին, որում ներկայացված է կոշտ քննադատություն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին, գրում է РИА Новости-ն: Չորեքշաբթի օրը The New York Times -ում հայտնվել էր հոդված` անանուն աղբյուրից: Հոդվածում պատմվում էր մեծահարուստների՝ Թրամփին հակազդելու փորձերի մասին, քանի որ […]
21:00 06.09.2018
The New York Times-ի տեղեկատվության գաղտնի աղբյուրը «Ես Թրամփի վարչակազմում գոյություն ունեցող դիմադրության մաս եմ կազմում»: Այս վերնագրով էսսեն հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ»-ի սեպտեմբերի 5-ի համարում: Դրա հեղինակը Սպիտակ տանն աշխատող բարձրաստիճան պաշտոնյա է, որի անունը չի հրապարակվում: Հեղինակավոր պարբերականն այդ հրապարակման առաջաբանում նշում է, որ պետական պաշտոնյայի անունը չեն հրապարակում անվտանգության նկատառումներով: Այս […]
07:48 06.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած իր մասին սկանդալային հրապարակումներին, հայտարարել է, որ վստահ է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակին։ «Մենք հիանալի աշխատանք ենք կատարում, վարկանիշները կտրուկ աճում են։ Ոչ ոք նույնիսկ չի մոտենա այն բանին, որպեսզի հաղթի ինձ 2020 թվականին։ Իսկ այդ ամենն այն պատճառով է, որ մենք անում ենք և արել ենք ավելին, […]
00:50 06.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 4-ին` ուշ երեկոյան, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Մեյի մամուլի քարտուղարին։ Նշվում է, որ Թրամփ-Մեյ զրույցը կայացել է ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորելու հարցում առնչություն ունեցող անձանց անունները հրապարակելուց ժամեր […]
00:04 06.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է սոցցանցերին` 2016-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար, տեղեկացնում է Reuters-ը: Այս կերպ Թրամփը պատասխանել է այն հարցին, թե ընկերությունները կխառնվեն ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին: «Կարծում եմ՝ նրանք արդեն խառնվել են»,- գրել է Թրամփը: Նա նաև նշել է, որ «սուպերլիբերալ» ԶԼՄ-ները իր կողմից չեն: «Գուցե, ես ավելի լավ ելույթ ունեցա, քանի որ […]
19:50 05.09.2018
Կրեմլից տեղեկացրել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները մտադիր են մասնակցել Արգենտինայում կայանալիք «Մեծ 20-յակի» գագաթնաժողովին և այս աշնանը Սինգապուրում անցկացվելիք АСЕАН գագաթնաժողովին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ Պուտին-Թրամփ հանդիպման համար նոր երկկողմ հանդիպում այժմ չի մշակվում, սակայն նա չի բացառել, որ նախագահները կարող են միմյանց հանդիպել միջոցառումների «միջանցքներում»: «Չեմ կարող բացառել, […]
17:59 05.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով կարգավորում է սեփական ներքաղաքական խնդիրները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Թրամփն ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ և այդ կերպ լուծել ներքաղաքական խնդիրները: Նրա դիրքն ԱՄՆ-ում դժվար է համարել կայուն և նա փորձում է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին»,- ասել է […]
14:24 05.09.2018
Լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը հորինված պատմությունների ժողովածու է: Այն ներկայացվել է նախկին աշխատակիցների կողմից, որպեսզի արատավորեն նախագահին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: «Այդ գիրքն ընդամենը հորինված պատմությունների ժողովածու է, որոնց մի մասը ներկայացրել են նախկին դժգոհ աշխատակիցները, որոնք ցանկանում […]
08:09 05.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին պահանջել է Պենտագոնից ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին իր գրքում պատմել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդը, որի գրքից հատվածներ է հրապարակել The Washington Post-ը։ Վուդվորդի խոսքով՝ Թրամփը ցասում է ապրել սիրիական Դումայում քիմիական հարձակման մասին հաղորդագրությունների պատճառով և պահանջել պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսից «պարզապես սպանել» Ասադին։ Նշվում […]
12:58 04.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարազատներին պատկանող շինարարական ընկերությունը Նյու Յորքի իշխանություններին պարտք է ավելի քան 500 հազար դոլար: Խոսքը Թրամփի փեսայի ընտանիքին և նրա գլխավոր խորհրդական Ջարերդ Քուշներին պատկանող ընկերության մասին է: Այս մասին հայտնել է Օttawa Citizen-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մեծ գումարը Kushner Companies-ը կուտակել է տարբեր խախտումների չվճարված քաղաքային տուգանքների պատճառով, այդ թվում […]
10:52 04.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանն ու Իրանը կարող են «լուրջ սխալ» գործել, եթե աջակցեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իդլիբ նահանգի վրա հարձակմանը: Թրամփի խոսքով՝ Ասադը չպետք է «անմտորեն» հարձակվի Իդլիբի վրա: Այս կերպ ԱՄՆ նախագահն արձագանքել է Իդլիբն ազատագրելու Դամասկոսի ծրագրերին: «Ռուսներն ու իրանցիները լուրջ հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ պոտենցիալ մարդկային ողբերգությանը: […]
08:25 04.09.2018
Դերասան Ջիմ Քերին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջադ Ափաթոուն և այլ կինոաստղեր հրաժարվել են մասնակցել The New Yorker Festival-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի պատճառով։ Միջոցառմանը նրա մասնակցության մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 3-ին։ Բենոնի մասնակցության մասին փառատոնի կազմակերպչի՝ The New Yorker պարբերականի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընթերցողների շրջանում։ Այս մասին հայտնում է […]
10:45 02.09.2018
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորվել էր գոլֆ խաղալու, մինչդեռ Վաշինգտոնում վերջին հրաժեշտն էին տալիս սենատոր Ջոն Մակքեյնին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հիշեցնենք, որ Արիզոնա նահանգը ներկայացնող սենատորի մոտ 2017 թվականին գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել։ Նա մահացել է 81 տարեկանում, օգոստոսի 25-ին։ Մակքեյնի հարազատները ծանուցել էին Թրամփին, որ չեն ցանկանում տեսնել […]
08:01 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ Թուրքիայում կալանքի տակ պահվող հոգևորական Էնդրյու Բրանսոնին առնչվող իրավիճակի ֆոնին։ Թրամփին հիասթափեցրել է հոգևորականին ազատ արձակելու հարցում Անկարայի մերժումը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Bloomberg-ի հետ հարցազրույցում։ «Ես շատ հիասթափված եմ նրանից, սակայն տեսնենք, թե ինչպես ամեն բան կդասավորվի»,-ասել է Թրամփը։ […]
07:23 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել այն, որ նրա վարչակազմի գործողությունները կարող են հանգեցնել Իրանի փլուզմանը։ «Երբ ես եկա այստեղ (Սպիտակ տուն), հարցն այն էր, թե նրանք (Իրանի իշխանությունները) ե՞րբ կզավթեն Մերձավոր Արևելքը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Bloomberg-ի հետ հարցազրույցում։ Նա հավելել է, որ ներկա պահին հարցն այն է, թե նրանք կվերապրե՞ն՝ հաշվի առնելով […]
21:16 30.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է` կողմ է, որ աշխատանքից հեռացվի CNN հեռուստատեսության ղեկավար Ջեֆ Զաքերին. այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է թվիթերյան իր էջում: The hatred and extreme bias of me by @CNN has clouded their thinking and made them unable to function. But actually, as I have always said, this has been going on for […]
19:00 29.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հետախուզությունների դաշնային բյուրոյից պահանջել է հետաքննել հաքերների կողմից Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը կոտրելու հանգամանքները: Այս մասին Թրամփը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: «Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստում գաղտնի ինֆորմացիա է եղել, և այն կոտրել են Չինաստանի պատվերով»,- գրել է Թրամփը և պահանջել է համապատասխան հետաքննություն իրականացնել: Իսկ Չինաստանի իշխանությունները այս մեղադրանքների մեջ […]
16:35 29.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ իր թվիթերյան օգտահաշիվն օգտագործում է իր մասին տարածվող բացասական լուրերից ու պատմություններից հանրության ուշադրությունը շեղելու և հերթական դավադրության տեսության տարածման համար, հայտնում է CNN հեռուստաալիքը: Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Google ընկերությանը՝ իր մասին կեղծ լուրեր տարածելու համար, երբ օգտատերերը տեղեկություններ են փնտրում Թրամփի մասին: Google ընկերությունից ԱՄՆ նախագահին պատասխանել էին, թե չեն փոխում որոնման […]
15:39 29.08.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ՖԻՖԱ-ի ղեկավար Ջիանի Ինֆանտինոյի հետ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Թրամփին նվիրել է մրցավարական քարտեր և բացատրել թե ինչպես են դրանք կիրառվում, ինչից հետո Ինֆանտինոն կատակել է, որ քարտերը կարող են օգտակար լինել ԱՄՆ նախագահին լրագրողների հետ շփվելու համար: Թրամփը վերցրել է կարմիր քարտը և ցույց տվել լրագրողներին: «Շատ լավ: […]
10:19 29.08.2018
Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում Google-ին մեղադրել էր այն բանում, որ կայքի որոնման արդյունքները կողմնակալ են:
00:13 29.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Valentino-ի 4000 դոլարանոց կիսաշրջազգեստով հայտնվել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում, բահը վերցրել ձեռքն ու ծառ տնկել։ Մելանյա Թրամփն արժանացել է սոցցանցերի օգտատերերի քննադատություններին՝ նման շքեղ տեսքով և «Christian Louboutin»-ի բարձրակրունկ կոշիկներով ծառատունկի մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Օգտատերերը լուսանկարներում նկատել են առաջին տիկնոջ՝ անհամապատասխան հագուկապի պատճառով կրած […]
22:56 28.08.2018
ԱՄՆ քաղաքացիների ավելի քան 40%-ը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Այս մասին փաստում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները: 44 տոկոսը համարում է, որ արդեն պետք է սկսել իմպիչմենթի գործընթացը: Ի դեպ, նրանց 2/3-ն էլ նշել է, որ վստահում է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին, որը հայտարարել էր, որ բոլոր ֆինանսական հանցագործությունները կատարել է նախագահի հրահանգով: […]