TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Թրամփ

Թրամփի իրանական երազանքը չի կատարվի. Իրանի նավթի նախարար

19:52 24.09.2018

ԱՄՆ-ը չի կարողանում իրագործել իր դարավոր երազանքը՝ վերացնել իրանական նավթը միջազգային շուկայից: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Բայց  ԱՄՆ-n ունի կարճաժամկետ ծրագիր իրանական նավթի արտահանումը զրոյացնելու համար, թեկուզ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի կատարվի»,- ասել է Զանգանեն: Իրանցի նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ […]

̰
Բոլթոնը խոսել է Թրամփի ամենակարևոր ձեռքբերման մասին

18:01 24.09.2018

Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը  Fox News հեռուստաընկերության եթերում պատմել է, թե որն է համարում Դոնալդ Թրամփի ամենակարևոր ձեռքբերումը՝ որպես երկրի ղեկավար: Բոլթոնի խոսքերով՝ Թրամփի ամենամեծ ձեռքբերումը Իրանի հետ ունեցած միջուկային համաձայնագրից դուրս գալն է: Նա հավելել է, որ Թրամփը պայքարել է այդ գործարքի համար դեռևս 2016 թվականից: Բոլթոնի կարծիքով՝ համաձայնագիրը երկրի պատմության վատագույն […]

̰
Թրամփի մասին փաստագրական ֆիլմը կինովարձույթում անհաջող մեկնարկ է գրանցել

12:31 24.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների մասին պատմող ամերիկացի ռեժիսոր Մայք Մուրի նկարահանած փաստագրական նոր ֆիլմի մեկնարկը կինովարձույթում հաջողութուն չի գրանցել, ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմը, որը Ջորջ Բուշ Կրտսերի մասին է: Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝  «Fahrenheit 11/9» մեծ էկրան է բարձրացել նախորդ շաբաթ, երկրի 1719 կինոթատրոնում: Կինովարձույթի պրեմիերայի շահույթը  հասել է 3,1 մլն. դոլարի: […]

̰
Գերմանիայի ԱԳ նախարարը գանգատվել է Twitter-ի հանդեպ Թրամփի սիրուց

08:04 24.09.2018

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային հարցերով Գերմանիայի հետ համակարգման բացակայության համար։ «Մենք որոշ որոշումների մասին իմանում ենք Twitter-ից… Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ում նույնպես ոմանք Սպիտակ տան որոշումների մասին իմանում են սկզբում Twitter-ից։ Դա փոխում է համագործակցության ձևը»,-գանգատվել է գերմանացի նախարարը տեղի dpa գործակալության հետ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է […]

̰
Թրամփի հետ չհամաձայնվող պաշտոնյաները պետք է հրաժարական տան. Մայք Պոմպեո

14:46 23.09.2018

Այն գործիչները, որոնք պատրաստ չեն օգնել նախագահ Դոնալդ Թրամփին իր աշխատանքում, պետք է այլ աշխատանք գտնեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում: «Եթե դու չես կարող լինել թիմում, եթե դու չես սատարում այդ առաքելությանը, ապա այդ դեպքում դու պետք է ինչ-որ այլ բանով զբաղվես: Մեզ պետք է, որ բոլորը […]

̰
Թրամփի աշխատակազմն ապակայունացնում է աշխարհի խաղաղությունը. Մոհամմադ Զարիֆ

11:44 22.09.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սպառնալիք է Միջին Արևելքի համար: Այս մասին նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Ճիշտ է, կա իրական սպառնալիք մեր շրջանի, համաշխարհային խաղաղության և անվտանգության համար: Այդ սպառնալիքը Թրամփի աշխատակազմի իրավունքի զգացումն է՝ ապակայունացնել աշխարհի խաղաղությունը մեր շրջանի միջոցով: Միացյալ Նահանգները պետք […]

̰
Թրամփը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան է առաջադրել Լինն Թրեյսիին

09:59 22.09.2018

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրեյսին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ , եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին […]

̰
Հոլիվուդի Փառքի ծառուղում Թրամփի աստղը հայտնվել է «ճաղերի հետևում»

15:36 21.09.2018

«Պլաստիկ Հիսուս» կեղծանունով հանդես եկող փողոցային նկարիչը ճաղեր է անցկացրել Հոլիվուդի Փառքի ծառուղում գտնվող աստղի վրա, որ պատկանում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Նկարիչը ճաղերն ամրացրել է սոսնձվող ժապավենով ու հայտարարել, որ պարզապես կատակել է: «Նախագահի պաշտոնում Թրամփի ընտրության օրվանից նրան բանտ նստեցնելու կոչեր են եղել, և այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում»,- հայտարարել […]

̰
Ինչո՞ւ Թրամփը ԱՄՆ-ի գլխավոր դատախազին պաշտոնից դեռ չի ազատում․ CNN

01:00 21.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսին և պատմել վերջինիս աշխատանքի հետ կապված երկարատև դժգոհության մասին, սակայն այդպես էլ աշխատանքից չի ազատել, հաղորդում է CNN- ը: «Ես գլխավոր դատախազ չունեմ: Դա շատ տխուր է »,- ասել է Թրամփը Hill.TV- ին տված հարցազրույցում: Ամենապարզ և ակնհայտ լուծումը Սեշնսին պաշտոնից ազատելը կլիներ, սակայն Թրամփը […]

̰
Թրամփը  Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հրամանագիր է ստորագրել

23:41 20.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված՝ փաստաթուղթը խստացնում է պատժամիջոցների ռեժիմը, սակայն առանց որևէ լրացուցիչ սահմանափակումների կիրառման: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության` խոսքը այնպիսի օրենքների մասին է, ինչպիսիք են Պատժամիջոցների միջոցով հակազդեցությունն ընդդեմ Ամերիկայի հակառակորդների (CAATSA), Ակտ՝ ի […]

̰
Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար․ Թրամփը՝ Փաշինյանին

22:33 20.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ […]

̰
Պամելա Անդերսոնը Մելանյա Թրամփին համոզել է հրաժարվել բնական մորթուց

18:13 20.09.2018

Դերասանուհի, կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, համոզել է հրաժարվել բնական մորթուց՝ նրան արհեստական մորթուց վերարկու նվիրելով: Այս մասին հայտնում է The Guardian-ը: «Այսօր ես չեմ կրում բնական մորթի ու չէի ցանկանա գովազդել այն՝ կրելով արհեստականը: Բայց չէ՞ որ այն ավելի լավն է, քան մեկ այլ  կաշի: Ես արհեստական մորթուց […]

̰
Փաշինյան-Թրամփ հանդիպում այս պահին նախատեսված չէ. Զոհրաբ Մնացականյան

16:07 20.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցով կոնսուլտացիաները շարունակվում են: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ կապված ՀԱՊԿ արձագանքին անդրադառնալով` նախարարը նշեց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես, արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք […]

̰
ԱՄՆ ընտրողների մեծ մասը չի հավանում Թրամփի գործունեությունը․ հարցում

13:11 20.09.2018

Միացյալ Նահանգների ընտրողների միայն 46 տոկոսն է հավանում նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, և այս ցուցանիշը մեկ տոկոսով նվազել է 50 օր առաջ կատարված հարցման համեմատությամբ։ Ընտրողների 54 տոկոսը, ըստ այս հարցման, չի հավանում նախագահին։ Այս մասին տվյալները ներկայացրել է ամերիկյան The Hill հեղինակավոր լրատվական կայքը։ Ավելի կարևոր է, սակայն, որ նախագահի վարկանիշն ընկել է չեզոք […]

̰
Թրամփն անվանել է ԱՄՆ-ի պատմության մեծագույն սխալը

08:23 20.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի պատմության ամենամեծ սխալը եղել է նախկին նախագահ  Ջորջ Բուշ կրտսերի որոշումը՝ Մերձավոր Արևելքում զորքեր մտցնելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է Hill TV-ի եթերում։ Նա նշել է, որ չնայած Բարաք Օբաման էլ իր հերթին սխալ է թույլ տվել՝ ընդունելով որոշում զորքերի դուրսբերման մասին, սակայն զորքերը մտցնելը եղել […]

̰
Թրամփը սիրում է իր անհեթեթ սանրվածքը․ պոռնոաստղը բացահայտում է արել

17:34 19.09.2018

«Ես գիտեմ, որ դրանք անհեթեթ են, չէ՞ որ հայելի ունեմ»,- Դոնալդ Թրամփի այս խոսքերն իր «Լիակատար բացահայտում» գրքում մեջբերում է նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Կլիֆորդը, ով, իր պնդմամբ, ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ ու ժամանակին հարցրել է նրա մազերի, սանրվածքի մասին։ Շատ աստղային ոճաբաններ նախագահին առաջարկել են կարգի բերել սանրվածքը, սակայն նախագահը հրաժարվել […]

̰
Թրամփն առաջարկել է պատ կառուցել Սահարա անապատում

16:32 19.09.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Աֆրիկայից միգրացիոն հոսքը դադարեցնել Սահարա անապատում պատի կառուցման միջոցով: Այս մասին ասել է Իսպանիայի արտգործնախարար Ժոզեֆ Բորելը, հաղորդում է Europa Press-ը: Նախարարի խոսքերով` Թրամփը հասկանում է, որ այս մեթոդը լիովին չի լուծում ներգաղթյալների խնդիրը, սակայն առաջիկա 20 տարիների ընթացքում Աֆրիկայի բնակչության հնարավոր կրկնապատկումը ստիպում է այդպես գործել: Որպես օրինակ՝ Միացյալ […]

̰
Լեհաստանի նախագահը խնդրել է Թրամփին իր երկրում ամերիկյան բազա ստեղծել

07:25 19.09.2018

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր երկրում ամերիկյան ռազմական ներկայությունը համարում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ իր երկրի անվտանգության միակ երաշխիքը։ Լեհաստանը նպատակահարմար է համարում իր տարածքում ԱՄՆ-ի մշտական ռազմաբազայի տեղակայումը։ Այս մասին Դուդան հայտարարել է Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։ Դուդայի խոսքով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ մեծացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Նա նշել […]

̰
Բիլ Գեյթսը՝  Թրամփի նկատմամբ իր վերաբերմունքի մասին

23:29 18.09.2018

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը The Guardian-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, Դոնալդ Թրամփը շատ լայնախոհ քաղաքական գործիչ է: Գեյթսը հարցազրույցում Թրամփի մասին խոսելիս ասում է՝ նա մարդ է, որը հոգում է ուրիշ մարդկանց մասին: Ինչպես նաև Գեյթսը կարծում է, որ ԱՄՆ նախագահը բաց է նոր գաղափարների համար: Microsoft ընկերության հիմնադրի կարծիքով՝ […]

̰
Ջոն Քերրին ծաղրել է Թրամփին

00:32 18.09.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար  Ջոն Քերրին  ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփին  անվանել է  « մանկամիտ»՝ մանրամասնելով, թե  նրա զարգացումը  ութ  տարեկան տղայի  մակարդակի է։ Այս մասին նախկին պետքարտուղարը հայտարարել է HBO հեռուսատալիքով  հեռարձակվող Real Time With Bill Maher հաղորդման ժամանակ: Նախկին պետքարտուղարը այդ հաղորդման ժամանակ ներկայացնում էր իր նոր գիրքը՝  «Ամեն նոր օրը լրացուցիչ է» (Every Day Is Extra):  […]

̰
Թրամփը մտադիր է պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնել Մետիսին

14:49 16.09.2018

ԱՄՆ նախագահի և պաշտպանության նախարարի դիրքորոշումները խիստ տարամետ են կորեական հարցի, Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու, տրանսգենդերներին ծառայության վերցնելու և մի շարք այլ հարցերում։ Այս պատճառով Պենտագոնի ղեկավարն արդեն տևական ժամանակ որևէ հարցազրույց չի տալիս՝ տարաձայնությունները չբացահայտելու համար։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը։ Լրատվամիջոցի մի քանի աղբյուրների համաձայն՝ Դոնալդ […]

̰
Ուղեղ ունեցողը կհասկանա՝ Օբաման ոչինչ չի արել ԱՄՆ-ի համար․ Թրամփ կրտսեր

12:46 16.09.2018

ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, երկրի նախորդ նախագահին անվանել է լավագույն վաճառող ու նշել, որ Բարաք Օբաման կարողանում էր ցանկացած անհաջողություն ներկայացնել, «վաճառել» որպես ձեռքբերում։ Այս մասին Թրամփ կրտսերն ասել է ամերիկյան Breitbart News Saturday պարբերականին։ «Ուղեղ ունեցող որևէ մեկը չի կարծում, թե նա որևէ լավ բան է արել մեր տնտեսության կամ արտաքին քաղաքականության համար։ […]

̰
Թրամփի աշխատակազմի մասին գիրքը ռեկորդային վաճառք է գրանցել ԱՄՆ-ում

15:51 14.09.2018

Ամերիկյան լրագրության վետերան, The Washington Post -ի խմբագրակազմի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը, որը թողարկվել է սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ- ում, ռեկորդային վաճառք է գրանցել, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Simon & Schuster հրատարակչության փոխանցմամբ՝ միայն առաջին օրերի ընթացքում վաճառվել է 750 հազար օրինակ. սա աննախադեպ ցուցանիշ է 94  տարի առաջ հիմնադրված հրատարակչության համար: «Հաշվի առնելով նախնական […]

̰
Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետը կհամագործակցի Մյուլլերի գրասենյակի հետ դատական երկրորդ գործից խուսափելու համար

11:34 14.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորտը սկսել է բանակցել ընտրական գործընթացում ռուսական միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի հետ՝ իր մեղքն ընդունելու համար: Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները և «Ռոյթերս» գործակալությունը: Դա արվում է դատական երկրորդ գործից խուսափելու համար: Հաղորդվում է՝ այդ գործարքի և դրա պայմանների մասին կհայտնեն այսօր, դատարանում: […]

̰
Ընտրություններում օտարերկրյա միջամտությունը կանխելու համար Թրամփը պատժամիջոցներ սահմանող հրամանագիր է ստորագրել

11:02 13.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով պետք է միակողմանի պատժամիջոցներ սահմանվի օտարերկրյա կազմակերպությունների և անձանց նկատմամբ, ովքեր կմիջամտեն ԱՄՆ ընտրություններին: Այդ մասին հայտնել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ սա ևս մեկ փորձ է՝ կանխելու արտաքին միջամտությունն ԱՄՆ ընտրություններին: Դոնալդ Թրամփն ավելացրել է խստագույն միջոցառումները, որոնք երբևէ սահմանվել են […]

̰
Հայկական կողմին հասկացրել են՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա․ «Հրապարակ»

09:31 12.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան և որոշ քայլեր առաջացրել են Արևմուտքի տարակուսանքը։ ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զորք» ուղարկելու իմաստը, մանավանդ, որ իրենք նախօրոք տեղեկացված չեն եղել, և Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված որոշումները, ինչի մասին հայտարարել է անձամբ Փաշինյանը․ «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ թույլ եմ տվել […]

̰
Թրամփը «շատ ջերմ» նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

10:49 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ ջերմ և շատ դրական» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորրդ Կիմ Չեն Ինից, որում նա առաջարկում է կրկին հանդիպել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Սանդերսը նաև նշել է, որ առանց Հյուսիսային Կորեայի առաջնորդի համաձայնության՝ իրենք չեն հրապարակի նամակի ողջ բովանդակությունը: Սպիտակ տունն արդեն սկսել է […]

̰
Թրամփը երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն

07:47 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 14-ը Կուբայի դեմ առևտրային սահմանափակումները երկարաձգելու մասին։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։ Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունում նշվում է, որ էմբարգոյի երկարաձգումը բխում է ԱՄՆ ազգային շահերից։ Երկարաձգվել է նաև տվյալ էմբարգոյի շրջանակներում ԱՄՆ նախագահի մի շարք լիազորությունների գործողությունը։ 2014 թվականին ԱՄՆ-ը և […]

̰
Թրամփը երկարաձգել է 9/11 ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրությունը

07:11 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից օրեր անց։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 14-ին, ինչպես նաև իշխանությունների լիազորությունները, որոնք սահմանվել էին խնդրի լուծման համար, […]

̰
Դոնալդ Թրամփն ինքն իր մասին գիրք կգրի

00:10 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է լրագրող Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը և խոստացել է, որ ինքն իր մասին գիրք կգրի: Թրամփն այս մասին գրել է  Twitter-ի իր միկրոբլոգում: Թրամփը նշել է, որ Վուդվորդի գիրքը «հարձակում է» իր վրա, քանի որ հեղինակն այն գրել է` հիմնվելով մի շարք անանուն աղբյուրների վրա, որոնց տրամադրած […]

̰
BACK_TO_TOP