TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Թրամփ

Ես վստահում եմ Կիմ Չեն Ինին․ Թրամփ

23:28 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նրանք սիրահարվել են միմյանց։ «Այո՜, ես վստահում եմ նրան, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել», — ասել է Թրամփը CBS-ի հետ հարցազրույցում։ Հաղորդավարուհին Թրամփին հիշեցրել է Կիմ Չեն Ինի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին։ «Ինձ հայտնի […]

̰
Թրամփը հնարավոր է համարել Պենտագոնի ղեկավարի հրաժարականը

19:58 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հրաժարականը։ Նախագահը նշել է, որ վարչակազմի որոշ աշխատակիցների աշխատանքն իրեն չի հիացնում։ Միևնույն ժամանակ Թրամփը հերքել է Սպիտակ տանը տիրող «քաոսի» մասին տեղեկությունները՝ որակելով դրանք կեղծ։ CBS-ի հետ հարցազրույցում Թրամփն ասել է, որ Մեթիսը հիանալի տղա է, և իրենք լավ հարաբերությունների մեջ են։ Նախագահի […]

̰
Թրամփի փեսան խուսափել է հարկային պարտավորություններից. The New York Times

18:03 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները մի քանի տարի շարունակ խուսափել է հարկերը վճարելուց, կամ դրանք վճարել է ոչ ամբողջությամբ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթերը: Պարզվում է, որ Քուշների ընկերությունը՝ Kushner Companies-ը, փորձել է շրջանցել օրենքն ու կեղծ փաստաթղթերի միջոցով առավել մեծ […]

̰
Նրանց մոտ հիմա աղետալի վիճակ է. Թրամփը՝ Իրանի մասին

14:59 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը մոտ է եղել Մերձավոր Արևելքում գերիշխող դերակատարում ունենալուն, սակայն հիմա իրավիճակը փոխվել է: «Նրանց մոտ հիմա փոքր-ինչ աղետալի վիճակ է՝ ազգային արժույթն անկում է ապրում, մարդիկ դժգոհ են, դուրս են գալիս փողոցներ: Եվ հեռու չէ ժամանակը, որ նրանք գան ու ասեն, որ ուզում են նոր գործարք կնքել:  […]

̰
Թրամփը հանդիպել է թուրքական բանտից ազատ արձակված հոգևորականի հետ

09:26 14.10.2018

Սպիտակ տան Օվալաձև կաբինետում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հանդիպումը, ում օրեր առաջ են ազատ արձակել թուրքական բանտից։ Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Բրանսոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող ռազմաօդային ուժերի բազայում, հայտնում է Reuters գործակալությունը։ Թրամփն իր թվիթերյան […]

̰
Թրամփը ծանր պատիժ է խոստացել Սաուդյան Արաբիայի իշխանություներին

18:57 13.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծանր պատիժ է խոստանում, եթե պարզվի, որ լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման մեջ մեղավոր է Սաուդյան Արաբիան: Այդ մասին նա հայտնել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Թրամփի խոսքով՝ Սաուդյան Արաբիան հերքում է իր հնարավոր մասնակցությունը լրագրողի անհետացման գործում: ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ է լինելու այդ ծանր պատիժը, եթե պարզվի, որ իշխանությունները կապ […]

̰
Թրամփն արձագանքել է Թուրքիայում ազատ արձակված ամերիկացի հոգևորականի դեպքին

12:31 13.10.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու թուրքական դատարանի  որոշմանը։ Նա իր Twitter-ի պաշտոնական էջում գրել է. «Շատ ջանասիրաբար աշխատեցինք հոգևորական Բրանսոնի հարցում։ Իմ մտքերն ու աղոթքները հոգևորական Բրանսոնի հետ էին։ Հուսով ենք, որ նա շուտով անվտանգ կվերադառնա տուն»: Բրանսոնը մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։ […]

̰
Փրինսի հարազատները Թրամփից պահանջել են չգործածել նրա հիթերը միջոցառումների ժամանակ

10:13 13.10.2018

Երկու տարի առաջ մահացած աշխարհահռչակ երաժիշտ Փրինսի հարազատները պահանջել են դադարեցնել նրա Purple Rain ստեղծագործության օգտագործումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտարարել է TMZ պորտալը: Երաժիշտի հարազատների անունից հանդես է եկել եղբայրը՝ Օմար Բեյքերը: Նախկինում երգչուհի Ադելի և մի շարք հայտնի խմբերի ներկայացուցիչները պահանջել էին դեռևս նախագահի թեկնածու Թրամփից դադարեցնել իրենց ստեղծագործությունների օգտագործումը […]

̰
Թրամփը կհանդիպի Թուրքիայում ազատ արձակված հոգևորականի հետ

07:51 13.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի թուրքական դատարանի կողմից ազատ արձակված հոգևորական Էնդրյու Բրանսոնի հետ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողների հետ շփման ընթացքում։ Թրամփի խոսքով՝ հոգևորականն Իզմիրի օդանավակայանից արդեն ուղևորվել է ԱՄՆ։ Նա կանգառ կկատարի Գերմանիայում, որտեղից կուղևորվի Վաշինգտոն նահանգի Կոլումբիայի շրջան։ Սպասվում է, որ Բրանսոնն Օվալաձև կաբինետ կայցելի հոկտեմբերի 13-ին՝ թռիչքից հետո։ […]

̰
Մելանյա Թրամփը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դավաճանության մասին լուրերը

23:13 12.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դավաճանության մասին լուրերը, գրում է Reuters-ը: «Ես մայր եմ և առաջին տիկին: Ես ունեմ ավելի շատ խնդիրներ, որոնց մասին պետք է մտածեմ և որոնք պետք է լուծեմ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Թրամփի դավաճանության մասին լուրերը միայն ասեկոսեներ են, որոնք տարածում են ԶԼՄ-ները: «Մեզ մոտ […]

̰
Ռեփեր Քանյե Ուեսթը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

13:44 12.10.2018

Ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Քանյե Ուեսթը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ուեսթը ԱՄՆ նախագահի համակիրներից է: Նախագահի հետ ճաշին Քանյեն ներկայացել է կարմիր գլխարկով, որը վրա գրված է եղել Թրամփի կարգախոսը՝ Make America Great Again: Ռեփերը պատմել է, որ այդ գլխարկը իրեն ուժ է տալիս, նաև հայտարարել, որ կարգախոսը իրեն հրապուրել […]

̰
Մելանյա Թրամփը հայտարարել է՝ Սպիտակ տան ոչ բոլոր պաշտոնյաներին է վստահում

00:27 12.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հայտնել է, որ ամուսնու աշխատակազմում մի շարք պաշտոնյաներ կան, որոնց նա չի վստահում: Այս մասին հայտնում է ABC News-ը: Հաղորդվում է, որ նա դրական պատասխան է տվել նաև այն հարցին, թե արդյո՞ք Սպիտակ տան աշխատակազմում կան պաշտոնյաներ, որոնց Դոնալդ Թրամփը նույնպես չի վստահում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]

̰
Ծաղրելով Թրամփին ռասիզմի համար՝ Ալեք Բոլդուինն ինքն է մեղադրվել ռասիզմի մեջ

21:00 11.10.2018

Դերասան Ալեք Բոլդուինը, որը շաբաթ երեկոյան Live Comic շոուի ժամանակ նմանակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, մեղադրվել է ռասիզմի մեջ: USA Today-ի տվյալներով՝ նոր հարցազրույցներից մեկում 60-ամյա դերասանը կասկածելի հայտարարություն է արել:  «Երբ ես սկսեցի կրկնօրինակել Թրամփին, ինձ սիրահարվեցին սևամորթները»,- ասել է նա՝ ակնարկելով, որ Թրամփը հաճախ է մեղադրվում ռասիզմի մեջ: «Հնարավոր է, որ նրանք […]

̰
ԱՄՆ-ն ավելի շատ կարող է վնասել Չինաստանի տնտեսությանը. Դոնալդ Թրամփ

19:09 11.10.2018

ԱՄՆ-ն կարող է ավելի մեծ վնասներ հասցնել Չինաստանի տնտեսությանը, եթե այդ երկիրը վերջնական համաձայնության չգա առևտրային հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է RT-ն: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ իր երկիրն արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել Չինաստանի տնտեսությանը: «Ես դեռ ավելին կարող եմ անել: Ես չեմ ուզում անել […]

̰
5 թեկնածություն՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի համար. Իվանկա Թրամփի թեկնածությունը հերքվել է

10:00 10.10.2018

ԱՄՆ-ը ՄԱԿ-ում իր դեսպանի պաշտոնում 5 թեկնածություն է դիտարկում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դիտարկվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի թեկնածությունը, սակայն Սպիտակ տունը հերքել է այդ լուրերը: Ավելին՝ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իվանկան լավ թեկնածու է, սակայն չի ուզում, որ իրեն մեղադրեն նեպոտիզմի մեջ: Նա նաև հայտարարել էր, […]

̰
Թրամփը Կիմ Չեն Ինի հետ կհանդիպի Կոնգրեսի ընտրություններից հետո

07:25 10.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ նոր գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ես պարզապես չեմ կարող հիմա գնալ»,-ասել է նա՝ պատասխանելով երկու առաջնորդների նոր հանդիպման ժամկետների մասին լրագրողների հարցին։ Նրա խոսքով՝ առաջիկայում անհնար է […]

̰
Թրամփը հրաժարական տված Հեյլիին հրավիրել է վերադառնալ իր աշխատակազմ

00:25 10.10.2018

Դոնալդ Թրամփը ստորագրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլիի հրաժարականը, սակայն հույս է հայտնել, որ Հեյլին կցանկանա վերադառնալ ԱՄՆ նախագահի աշխատակազմ, ինչպես նախկինում է եղել։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Միաժամանակ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր հանդիպելու է Հեյլիի հետ ու նոր կարևոր հայտարարություն է անելու։ Հավանական է, որ […]

̰
Կարծում եմ, որ այստեղ գաղտնի ուղերձ չկա նախագահ Թրամփի կողմից. Միլսը՝ Արցախի խնդրի կարգավորման մասին

18:48 09.10.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման տարիները: SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ անկախության տոնը շնորհավորելիս նշել էր, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար հնարավորություններ և նույնը ասել էր մայիսին Ադրբեջանում, որո՞նք են ուղերձի հիմքերը, Ռիչարդ Միլսը պատասխանեց հետևյալ կերպ. «Ես կարծում եմ, որ […]

̰
Ընտրություններում Թրամփի հաղթանակին կարող էին նպաստել Իսրայելի նախկին հետախույզները․ The New York Times

07:46 09.10.2018

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակին կարող էին նպաստել իսրայելցի նախկին հետախույզները։ Ինչպես գրում է The New York Times-ը՝ հղում անելով «ռուսական գործը» հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի փաստաթղթերին, 2016 թվականի սկզբին Թրամփի ընտրարշավի պաշտոնական ներկայացուցիչը դիմել էր իսրայելական  Psy-Group ընկերության օգնությանը, որտեղ աշխատում են նախկին հետախույզներ։ Նշվում է, որ […]

̰
Մելանյա Թրամփը պատասխանել է «ստրկատիրոջ հագուստի» պատճառով քննադատությանը

11:28 07.10.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արձագանքել է իր հասցեին հնչեցված քննադատությանը՝ կապված «ստրկատիրոջ հագուստի» հետ, որը նա կրել էր Քենիա այցի ժամանակ։ Նա կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել իր գործունեությանը, այլ ոչ թե արտաքինին։ «Կցանկանայի, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեին այն բանի վրա, թե ես ինչ եմ անում, ոչ թե այն բանի վրա, թե […]

̰
Ոչ միշտ եմ համաձայն ամուսնուս թվիթերյան գրառումների հետ․ Մելանյա Թրամփ

10:01 07.10.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ ոչ միշտ է համաձայն իր ամուսնու թվիթների հետ։ Այս մասին գրում է Huffington Post-ը։ Մելանյան ընդգծել է, որ իր համար կարևոր է սեփական կարծիքն արտահայտելը, որը կարող է չհամընկնել Դոնալդ Թրամփի հայացքների հետ։ «Միշտ չէ, որ ես համաձայն եմ Twitter-ում նրա գրածների հետ, և ես ասում եմ […]

̰
Թրամփը դեմոկրատներին համեմատել է մաֆիայի հետ

09:22 07.10.2018

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է «ձախ գնդի մաֆիայի»։ Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News հեռուստաալիքը։ Թրամփը հայտարարել է, որ ներկայում դեմոկրատներին չի կարել թույլ տալ կառավարել ԱՄՆ-ը և կոչ է արել կանգնեցնել արմատական դեմոկրատներին Կոնգրեսի ապագա ընտրություններում՝ մեծացնելով այնտեղ հանրապետական մեծամասնությունը։ Հոկտեմբերի 5-ին Թրամփը Միննեսոտա նահանգում կողմնակիցների հանրահավաքի ժամանակ […]

̰
The New York Times-ի հոդվածագիրը քննադատել է Մելանյա Թրամփի հագուստի ոճը

17:38 06.10.2018

Ամերիկյան The New York Times-ը քննադատական հոդված է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ հասցեին: Հոդվածի հեղինակն անընդունելու ու սխալ է համարել այն, որ Մելանյա Թրամփը դեպի Քենիա կատարած շրջագայության ընթացքում սպիտակ գլխարկ է կրել, որը, ըստ հոդվածագրի, խորհրդանշում է եվրոպական գաղութատիրությունը: Հոդվածագիրը գրել է, որ Մելանյա Թրամփն ընտրել է մի հագուստ, որը առնչություն ունի […]

̰
Թրամփը շփոթվել է կոշիկին կպած թղթի պատճառով

00:41 06.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նկատել օդանավասանդուղքի վրա բարձրանալիս իր ձախ ոտքի կոշիկին կպած թղթի կտորը, որը, ենթադրաբար, զուգարանի թուղթ է, գրում է Huffington Post-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ նախագահը պատրաստվում էր թռչել Մինեսոտա նահանգ: Տեսանյութը սոցցանցերում քննարկման առարկա է դարձել: WATCH: President Trump boards Air Force One with what appears to be toilet paper stuck […]

̰
Մելանյա Թրամփը շրջագայության է մեկնել Աֆրիկա

20:30 05.10.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Աֆրիկայում միայնակ շրջագայությունը շարունակվում է: ԱՄՆ առաջին տիկինը հասցրել է լինել Գանայում, Մալավիում, Քենիայում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Մելանյա Թրամփը խոստովանել է, որ  աֆրիկյան շրջագայությունը հրաշալի փորձառություն է իր համար: Շրջագայության ընթացքում նա եղել է կրթական հաստատություններում, բարեգործական հիմնադրամներում, հանդիպել հարյուրավոր երեխաների, որոնց տարբեր նվերներ է նվիրել, մասնավորապես՝ […]

̰
Թրամփին թունավոր ծրարներ ուղարկած ամերիկացին ձերբակալվել է

18:24 04.10.2018

ԱՄՆ հատուկ ծառայությունները Յուտա նահանգում ձերբակալել են ռազմածովային ուժերի վետերան Ուիլյամ Քլայդ Ալենին, որը  կասկածվում է Պենտագոն և ԱՄՆ նախագահ Թրամփին թունավոր նյութերով ծրարներ ուղարկելու մեջ: Ծրարները, Թրամփից բացի, հասցեագրված էին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին և ծովակալ Ջոն Ռիչարդսոնին: Սկզբում կասկած կար, որ ծրարների մեջ ռիցին անվանումով թունավոր նյութ է, հետո սակայն պարզվեց, որ ծրարներում […]

̰
Նյու Յորքի քաղաքապետը խոստացել է Թրամփից բռնագանձել չվճարված բոլոր հարկերը

12:01 04.10.2018

Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն գումարները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր հարկերի վճարումից խուսափելով վճարած չլինել: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը: «Վաղեմության ժամկետի լրանալու դեպքում քաղաքի կամ նահանգի կողմից պատժի սահմանման հնարավորություն կա: Նյու Յորքը ձգտելու է հասնել այն գումարների փոխհատուցմանը, որոնք Դոնալդ Թրամփը պարտք է բնակչությանը»,- ասել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: […]

̰
Համացանցում մեծ թափով տարածվում է Թրամփի նմանակի տեսանյութը

09:50 04.10.2018

Լեհ օգտատերերից մեկն թվիթերյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում պատկերված  է ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի նմանակը։ Տեսանյութը համացանցում լայն տարածում է գտել։ Հոլովակում ԱՄՆ ռազմածովային ուժերի նշանով գլխարկով տղամարդը խանութում վաճառասեղանին դրված ինչ-որ ապրանք է ուսումնասիրում, գրում է The Hill-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ապրիլին սոցցանցերի օգտատերերը գտել էին Թրամփի ևս մեկ նմանակի։ Նրանք […]

̰
Ամերիկացիներն արտակարգ ծանուցում են ստացել Թրամփից

07:47 04.10.2018

ԱՄՆ-ի բնակիչներն արտակարգ ծանուցում են ստացել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի անունից։ Այն ուղարկել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը, փոխանցում է TMZ պորտալը։ Նախագահի անունից ծանուցման համազգային մասշտաբի ուղարկումն իրականացվել է առաջին անգամ և եղել թեստային։ Ստացողներից չի պահանջվել որևէ գործողություն կատարել։ «Սա վթարային ծանուցման ազգային անլար համակարգի ստուգում է։ Որևէ գործողություն չի պահանջվում»,- ասվում […]

̰
Թրամփի անունը ամերիկացի միլիարդատերերի ցանկում իջել է 100 հորիզոնականով

19:53 03.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 3․1 միլիարդ դոլար, որը 1․4 միլիարդով քիչ է 2015 թվականի տվյալների համեմատությամբ։ Ամերիկացի մեծահարուստների 400 անունների՝ Forbes ամսագրի կազմած շարքում ԱՄՆ նախագահի անունը 2017 թվականի 248-րդ հորիզոնականից այս տարի հայտնվել է 259-րդ հորիզոնականում։ Ամսագրի բնորոշմամբ՝ որքան էլ Թրամփը փորձում է նախագահությունը ծառայեցնել իրեն ու ավելացնել իր ֆինանսական կարողությունը, դա […]

̰
BACK_TO_TOP