08:11 26.10.2018
Սպիտակ տունը դիտարկում է Լատինական Ամերիկայի երկրներից եկող ներգաղթյալների համար ԱՄՆ հարավային սահմանը փակելու հնարավորությունը։ Դա պետք է արվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հրամանով։ Ինչպես գրում է Washington Post-ը՝ հղում անելով վարչակազմի ներկայացուցիչներին, այդ միջոցառումը քննարկվում է որպես միգրանտների քարավանը կանգնեցնելու տարբերակ, որը շարժվում է Կենտրոնական Ամերիկայից դեպի Մեքսիկայի հետ ԱՄՆ սահման։ ԶԼՄ-ների տվյալներով՝ […]
12:13 25.10.2018
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել Դոնալդ Թրամփի կողմից «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ լրացման չեղարկումը: Հիշեցնենք, որ այն սահմանափակում է Ադրբեջանին հատկացվող օգնությունը: «Այս դրույթը հաստատվել է Կոնգրեսում: Պարտադիր չէ, որ գործադիրը հետևի օրենսդիրի քաղաքական ուղղություններին: Ավելին, մեր սահմանադրությամբ հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Տարբեր իրավիճակներում, տարբեր նախագահներ, […]
07:14 25.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ՝ ուղղված ափիոնային կախվածության դեմ պայքարին։ Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, օրենքի դրույթները նախատեսում են հետազոտությունների առաջխաղացում՝ կախվածություն չառաջացնող ցավազրկողներ գտնելու համար։ Այն նաև ընդլայնում է հոգեակտիվ նյութերի կիրառումից առաջացած շեղումների բուժման հասանելիությունը։ Համաձայն ԱՄՆ կառավարության տվյալների՝ 2017 թվականին գերդոզավորումից ավելի քան 72 հազար ամերիկացի է զոհվել։ «Մենք միասին […]
08:00 24.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին, Փարիզում։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ «Կարծում եմ՝ հավանաբար, մենք կհանդիպենք»,- ասել է նա լրագրողներին՝ խոսելով Փարիզ ծրագրվող իր այցի մասին, որտեղ նոյեմբերի 11-ին կնշեն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը։ «Հանդիպումը դեռևս կազմակերպված չէ։ Հավանաբար այն կկազմակերպվի»,- […]
07:53 23.10.2018
Վաշինգտոնը կսահմանափակի կամ ընդհանրապես կդադարեցնի ֆինանսական օգնությունը Կենտրոնական Ամերիկայի այնպիսի աղքատ երկրներին, ինչպիսին են Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը։ Պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գվատեմալան, Հոնդուրասն ու Սալվադորը չեն կարողացել կանգնեցնել մարդկանց, որոնք լքում են իրենց երկրներն ու ապօրինաբար ժամանում ԱՄՆ»,- գրել է ԱՄՆ առաջնորդը Twitter-ում՝ խոստանալով դադարեցնել […]
07:14 23.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշըգջիի մահը անհաջող դավադրության արդյունք է։ USA Today պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ առաջնորդն ասել է, որ քննարկել է տեղի ունեցածը գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Նա իր հերթին հավաստիացրել է, որ սաուդյան իշխանությունները մասնակից չեն լրագրողի մահվանը։ Թրամփը […]
10:22 22.10.2018
Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե սահմանին ստեղծված իրավիճակը խայտառակություն է դեմոկրատների համար: Բանն այն է, որ ներկայումս 4.5-5 հազար միգրանտներ են կուտակված Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանին, իսկ օրերս նրանց մի մասը փորձել է ապօրինի հատել սահմանը: Ընդհարումների ժամանակ մի քանի մեքսիկացի ոստիկան է վիրավորվել: «Սահմանին կուտակված միգրանտների քարավանները դեմոկրատների խայտառակությունն են: Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները»,- Twitter […]
10:14 22.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը քննարկել են սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի գործը: Հիշեցնենք, որ մինչ այդ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները, հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը, տեղեկություն էին տարածել, որ լրագրողը մահացած է, և իբր, ըստ նախնական տվյալների՝ մահը վրա է հասել հյուպատոսարանի աշխատակիցների հետ «չծրագրված վեճի» հետևանքով: Այդ գործով ձերբակալվել […]
22:14 21.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գլենդելում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Սաուդյան Արաբիայի կողմից արված հայտարարությանը՝ ողջունելով այն փաստը, որ Սաուդյան Արաբիան արդեն ձերբակալել է 18 կասկածյալների, որոնք, ենթադրվում է, որ առնչություն ունեն լրագրողի սպանության հետ: «Նրանք ձերբակալել են մեծ թվով մարդկանց, որոնք կասկածվում են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում տեղի ունեցած դեպքերի մեջ: Սա մեծ քայլ […]
09:25 21.10.2018
ԱՄՆ-ը դուրս է գալիս փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ՌԴ-ի հետ պայմանագրից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Associated Press-ը։ Թրամփի խոսքով՝ դա կապված է Ռուսաստանի կողմից պայմանագրի պայմանները չպահպանելու հետ։ «Մենք պատրաստվում ենք խզել համաձայնագիրը, որից հետո կսկսենք մշակել սպառազինություն, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չհամաձայնեն նոր կուրսին»,-ասել է […]
18:58 20.10.2018
Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման համար ևս մեկ հնարավորություն կարող է ստեղծել Թրամփի մեկ այլ խորհրդականի՝ Ռուդի Ջիուլիանիի այցը Հայաստան: Նա Թրամփի մտերիմներից է: Ջիուլիանին Հայաստանում կլինի ոչ պաշտոնական այցով՝ Եվրասիական տնտեսական հանձաժողովի ֆորումին մասնացելու համար: «Ջիուլիանին նույնպես կարևոր գործիչ է, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: Լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա, որովհետև նրա անձնական […]
17:47 20.10.2018
Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]
14:08 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ անհետ կորած սաուդցի լրագրողն այլևս ողջ չէ: Այս մասին գրում է life.ru-ն: «Իմ կարծիքով՝ նա այլևս ողջ չէ: Այսպիսի իրավիճակ եմ տեսնում: Եվ դա շատ տխրեցնող է»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ լրագրող Ջամալ Խաշըգջին հայտնի էր իր […]
12:56 19.10.2018
Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը: Ի դեպ, վերջերս Սորոսին սատանա էր անվանել էր: Դրա համար նորից ասեմ՝ Սորոսն ու […]
08:27 19.10.2018
Ամերիկացի դերասանուհի, հաղորդավարուհի Ջոյ Բեհարը ABC News–ի եթերում, օրինակ բերելով Հայոց ցեղասպանությունը, ասել է, որ Թրամփը ճանապարհ է հարթում նոր բռնապետի համար։ Եթերի ընթացքում քննարկվել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման հարցը, ինչպես նաև ԱՄՆ-ի դերակատարումն այդ հարցում։ Բեհարի խոսքով՝ Թրամփն արտոնություններ է տալիս մարդու իրավունքները խախտող բռնապետներին։ Անդրադառնալով Հիտլերին՝ ասել է․ «Նա սպանել է […]
08:14 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել է իր տիկնոջը՝ Մելանյա Թրամփին՝ ինքնաթիռում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած հանգստության համար։ Այդ մասին Թրամփը հայտնել է Մոնտանայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ երբ իրեն հայտնել են ինքնաթիռում հրդեհի մասին, ինքը խնդրել է իրեն այլևս ոչինչ չասել։ «Եվ նրանք անմիջապես վայրէջք են կատարել։ Հիանալի օդաչուներ։ […]
01:05 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 11 օրերին պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների շուրջ 300 հարցի։ Սա պատմության մեջ աննախադեպ է: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը և ներկայացրել է սեփական վերլուծությունն ու փաստերի ստուգման արդյունքները: Հեռուստաալիքը նշել է է, որ հոկտեմբերի 6-ից Թրամփը տվել է առնվազն 13 հարցազրույց։ Նշված ժամանակահատվածում նա համաձայնել է կազմակերպել 6 չնախատեսված […]
17:50 18.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զորք ուղարկել Մեքսիկայի հետ սահման, եթե այս երկիրը չկանգնեցնի ներգաղթյալների հոսքը կենտրոնական Ամերիկայից: ԱՄՆ նախագահը մեղադրել է նաև Սալվադորի, Գվատեմալայի և Հոնդուրասի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս առանց համապատասխան ստուգումների և ընթացակարգերի թույլատրում են նրանց հասնել ԱՄՆ-ի սահմաններ: Թրամփը այս ամենի համար քննադատել է նաև դեմոկրատներին: «Գվատեմալայի, Հոնդուրասի […]
07:38 17.10.2018
2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական միջամտության հետաքննությունը, որն անցկացնում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, թույլ չի տալիս Մոսկվային ու Վաշինգտոնին լավ հարաբերություններ հաստատել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ FoxBusiness-ի հետ հարցազրույցում ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կլինի լավ, այլ ոչ թե վատ, քանի որ երկու երկրները միջուկային […]
00:52 17.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն հավաքել է ավելի քան 100 մլն դոլար՝ 2020թ.-ի ընտրությունների համար: Այս մասին հաղորդում է CNN-ը: Այսպիսով, այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին պետության ղեկավարը հավաքել է 18 մլն դոլար: Ընդհանուր գումարը, որ հավաքագրվել է քարոզարշավի համար, հասնում է 106 մլն դոլարի: Նշվում է, որ դոնորների 98 տոկոսը հանգանակել են ոչ պակաս, քան 200 դոլար: […]
19:25 16.10.2018
Ամերիկյան արտադրության՝ ընդհանուր առմամբ 110 միլիարդ դոլարի զենքը Սաուդյան Արաբիային վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը չեղարկելը Նահանգների նախագահը ճիշտ չի համարում։ Սրա մասին նա ասել է այն հարցին պատասխանելիս, թե պատրաստվո՞ւմ է պատժամիջոցներ սահմանել արաբական միապետության վրա այն բանի համար, որ Թուրքիայում սաուդյան հյուպատոսարանում, ըստ կասկածների, սպանել են ծագումով սաուդցի լրագրողի։ Սակայն ամերիկյան CNBC-ն, «հալած յուղի տեղ […]
14:57 16.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվեն Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Նա վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող […]
07:15 16.10.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրատապ ուղևորվել է Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդցի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո։ Զրույցը նվիրված է եղել The Washington Post-ի անհետացած լրագրող Ջամալ Խաշըքջիի ճակատագրին, ով անհետացել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցից հետո։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ […]
13:40 15.10.2018
Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ սիրում է ՆԱՏՕ-ն:
13:14 15.10.2018
Թրամփը նաև հայտարարել է, որ առայժմ չի մեղմացնում Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները:
09:01 15.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի մեծ սպառնալիք է, քան Ռուսաստանը։ Այս մասին նա ասել է CBS-ի հետ հարցազրույցում։ Լրագրողուհի Լեսլի Շտալը հարցրել է Թրամփին՝ արդյո՞ք նա հավատում է 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի միջամտությանը։ ԱՄՆ նախագահը հաստատակամ պատասխան է տվել, որից հետո փորձել է շեղել զրույցը՝ ասելով, որ Չինաստանն ու […]
07:12 15.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը ծրագրել էր Թուրքիայից հետ կանչել բոլոր դիվանագետներին։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Սպիտակ տան և Պետդեպարտամենտի իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ առաջնորդը չափազաց զայրացած է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա՝ Բրանսոնի հետ կապված իրավիճակի պատճառով։ Նա հանձնարարել էր ԱՄՆ դեսպանատան […]