TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+10.09 oC

Թրամփ

Միջկորեական սահմանին հանդիպել են Թրամփն ու Կիմ Չեն Ինը

11:31 30.06.2019

Միջկորեական սահմանին մեկնարկել է Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպումը։ Թրամփը սահման է ուղևորվել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ուղեկցությամբ։ Պետությունների ղեկավարները ձեռք են սեղմել՝ գտնվելով սահմանազատող գծի տարբեր կողմերում։ Դրանից հետո Թրամփը հատել է Հյուսիսային Կորեայի սահմանը՝ դառնալով ԱՄՆ գործող առաջին նախագահը, ով հայտնվել է այդ երկրի տարածքում։ Նա նշել է, որ դա մեծ պատիվ […]

̰
G20-ի ժամանակ Թրամփի կատակներից զերծ չի մնացել նաև սաուդցի արքայազնը

10:48 30.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայում  G20-ի գագաթնաժողովի ժամանակ կատակել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ։ ԶԼՄ-ների տեսախցիկներն արձանագրել են այդ պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ԱՄՆ առաջնորդը, մոտենալով նիստերի դահլիճում իր տեղին, ձեռքով դիպչում արքայազնի ուսին։ Շրջվելով՝ բեն Սալմանը ոչ ոքի չի տեսել, քանի որ Թրամփն արագ քայլերով առաջ է […]

̰
Թրամփն ու Կիմ Չեն Ինը պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու Կորեաների սահմանին

09:29 30.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու Կորեաների սահմանին՝ Փհանմունջոմ ապառազմականացված գոտում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Մոն Չժե Ինի հետ բանակցությունների արդյունքներով։ «Կուղևորվենք սահման՝ ապառազմականացված գոտի, ես կհանդիպեմ նախագահ Կիմին։ Սպասում եմ մեր հանդիպմանը, մեզ մոտ լավ հարաբերություններ են […]

̰
Կարծում եմ՝ նա հրաշալի տղա է. Թրամփը Պուտինի մասին

18:17 29.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ակնածանքի խոսքեր է հնչեցրել: Ինչպես հայտնում է Известия-ն, նա Պուտինին «հրաշալի տղա» է անվանել: «Կարծում եմ, որ նա հրաշալի տղա է: Իմ կարծիքով՝ մենք հրաշալի խոսակցություն ունեցանք»,- ասել է Թրամփը հարցազրույցի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը մասնավորապես երկկողմ առևտրային կապերին վերաբերող հարցեր […]

̰
Էրդողան-Պուտին, Էրդողան-Թրամփ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռուսական С-400-ները

13:44 29.06.2019

Թրամփը Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի ձեռքբերումը բացատրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թերացումներով:

̰
Թրամփն անսպասելի հանդիպման առաջարկ է արել Կիմ Չեն Ինին

10:48 29.06.2019

Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը Թրամփի առաջարկին արձագանքել է հայտարարությամբ:

̰
Առևտրային պատերազմը մոտ է ավարտին. ԱՄՆ-ն ու Չինաստանը հաշտություն են կնքել

09:42 29.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը պայմանավորվել են վերսկսել առևտրային բանակցությունները: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: ԱՄՆ-ը պարտավորվել է նոր մաքսատուրքեր չսահմանել չինական ապրանքների նկատմամբ: Կոնկրետ հարցերը կկարգավորվեն երկու երկրների առևտրա-տնտեսական հարցերով պատվիրակությունների հանդիպման ընթացքում: Թրամփն ու Սի Ցզինպինը բանակցություններ են անցկացրել Օսակայում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպման ընթացքում Թրամփը […]

̰
Թրամփն Էրդողանին ՆԱՏՕ-ի ամրապնդման կոչ է արել

09:30 29.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օսակայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կարող է ապագայում այցելել Թուրքիա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ: Նա Էրդողանին անհանգստություն է արտահայտել՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: Թրամփը Թուրքիային համատեղ աշխատանքի կոչ է արել՝ ուղղված ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, հայտնում […]

̰
Թրամփը ջերմ վերաբերմունք է դրսևորել Արգենտինայի նախագահի կնոջ նկատմամբ

09:22 29.06.2019

Ճապոնական Օսակա քաղաքում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջերմորեն ողջունել է Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադային: Լուսանկարվելու ժամանակ Ավադան կանգնել էր իր ամուսնու՝ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ Բեն Սալմանի միջև: Թրամփը ձեռքը մեկնել է առաջին տիկնոջը, և ողջունելով նրան՝ համբուրել երկու այտերը: Լուսանկարվելու արարողության ավարտից […]

̰
Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանի՞ն. պարզաբանում է իրանագետը

18:30 28.06.2019

Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացումը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: Մի կողմից` Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանում Թեհրանի նկատմամբ, մյուս կողմից` ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Իրանի նկատմամբ: Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանին. իրանագետ Վարդան Ոսկանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է երկու գերտերությունների այսօրվա հարաբերությունների վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անգելա Մերկելը հիանալի ընկեր է և հրաշալի կին. Թրամփը գովել է Գերմանիայի կանցլերին

16:20 28.06.2019

Անգելա Մերկելը հիանալի ընկեր և հրաշալի կին է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպես է բնորոշել Գերմանիայի կանցլերին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ: Թրամփը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ն ու Գերմանիան հրաշալի հարաբերություններ ունեն: Առևտուրը հասել է մի մակարդակի, որը երբեք չի եղել: Մերկելը հրաշալի ընկեր և կին է, և ուրախ եմ, որ ունեմ նման բարեկամ»: […]

̰
Պուտինը Թրամփին հրավիրել է ՌԴ

15:46 28.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին, գրում է Gazeta.ru-ն: «Մենք ԱՄՆ նախագահին հաջորդ տարի հրավիրել ենք ՌԴ` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին»,- ասել է Ուշակովը: Նրա խոսքերով՝ Թրամփը դրական է արձագանքել:

̰
Պուտին-Թրամփ հանդիպումն ընթացքի մեջ է

09:45 28.06.2019

Ճապոնական Օսակայում ընթանում է Պուտին- Թրամփ հանդիպումը: Այն տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավականին ընդգրկուն […]

̰
Նյու Յորք նահանգի ղեկավարը ՌԴ-ն համարել է աշխարհի ամենամեծ սպառնալիքը

17:25 27.06.2019

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն Ռուսաստանն անվանել է աշխարհի ամենամեծ սպառնալիքը: Այս մասին նա հայտարարել է MSNBC հեռուստաընկերության եթերում նախագահի թեկնածուների միջև ընթացող բանավեճի ժամանակ: «Ռուսաստանը փորձում է մասնատել մեր ժողովրդավարությունը: Մենք պետք է կանգնեցնենք նրանց»,- հայտարարել է նա: Բանավեճի մասնակից թեկնածուներն էլ իրենց հերթին աշխարհի սպառնալիք են համարել Չինաստանը, միջուկային զենքն ու կլիմայական […]

̰
Ռեստորանի աշխատակիցը թքել է Թրամփի որդու վրա

13:10 27.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հայտարարել է, որ Չիկագոյի ռեստորաններից մեկի աշխատակիցը թքել է իր վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը: «Դա ուղղակի զզվելի արարք էր»,- հայտարարել է նա։ Էրիկի խոսքերով` այդ աշխատակիցը «էմոցիոնալ խնդիրներ» է ունեցել։ Նա նաև նշել է, որ միջադեպի մեղավորը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են։

̰
«Մենք 18-րդ դարում չենք ապրում». Զարիֆը՝ Թրամփին

11:30 27.06.2019

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ուրանի արտադրությունը 4 անգամ ավելացել է:

̰
Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման օրը

08:51 27.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի Օսակայում հունիսի 28-ին՝ տեղի ժամանակով 14:00-ին, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «լավ զրույց» է ակնկալում ՌԴ նախագահի հետ Օսակայում G20-ի գագաթնաժողովին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ առաջնորդները հնարավոր է քննարկեն ստրատեգիական կայունությանը, տարածաշրջանային կոնֆլիկտնիերին, այդ թվում՝ Սիրիային, […]

̰
Կրեմլում հայտնել են Թրամփի և Պուտինի հանդիպման ժամկետների մասին

18:36 26.06.2019

ՌԴ և ԱՄՆ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է հունիսի 28-ին, Օսակայում` G20 գագաթնաժողովի առաջին նիստից հետո: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Թրամփի հետ հանդիպումն անցկացվում է առաջնորդների բանակցությունների շրջանակում՝ հաստատություններից մեկում: Այդ հաստատությունը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները կքննարկեն […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները Իրանի վրա ամերիկյան բանակի հարձակում թույլ չտալու եղանակ են գտել

18:14 26.06.2019

Միացյալ Նահանգների կոնգրեսականներից երկուսը օրենսդրական հնարավորություն են գտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի վրա հարձակվելու որոշում ընդունելը թույլ չտալու համար։ Նրանք առաջարկում են ուղղակի չֆինանսավորել ռազմական այդպիսի գործողությունները։ Դեմոկրատ Ռո Հաննան և հանրապետական Մետտ Գետցը հիշեցրել են, որ բյուջեի ծախսային մասը Կոնգրեսի վերահսկողության տակ է, իսկ Կոնգրեսն էլ Թրամփի հակառակորդ Դեմոկրատական կուսակցության մեծամասնության վերահսկողության […]

̰
Խեղդված տղամարդու և նրա դստեր ցնցող լուսանկարը՝ Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին տիրող ճգնաժամի վկայություն

11:35 26.06.2019

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին խեղդված տղամարդու և երեխայի դիեր են հայնաբերվել: Ռիո Գրանդե գետում երեսնիվայր ընկած սալվադորցի հոր և դստեր լուսանկարն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տիրող ճգնաժամի ցավալի վկայությունն է, հաղորդում է CNN-ը: Օսկար Ալբերտո Մարտինեսը և նրա դուստրը՝ Անջի Վալերիա Մ.-ն , որոնց ինքնությունն ավելի վաղ հաստատել էր Սալվադորի ոստիկանությունը, փորձել են Ռիո Գրանդե գետով […]

̰
Իրանի կողմից ցանկացած հարձակում հետ կմղվի ճնշող ուժով. Թրամփը պատասխանել է Ռոհանիի «վիրավորական հայտարարությանը»

21:10 25.06.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ «Սպիտակ տանը մտավոր հետամնացներ են»:

̰
Թրամփը պատժամիջոցներ սահմանելիս շփոթել է Խամենեիի անունը և ծաղրի առարկա դարձել

19:09 25.06.2019

Ալի Խամենեին ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար:

̰
Սպիտակ տանը մտավոր անկարողություն է տիրում. Ռոհանի

14:35 25.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նկատմամբ:

̰
ԱՄՆ նոր պատժամիջոցները Իրանի գերագույն ղեկավարի նկատմամբ և Իրանի արձագանքը

14:08 25.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դրանք ուղղված են Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ, հաղորդում է BBC-ն: Թրամփի խոսքերով` Ալի Խամենեիի անունը ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար: «Այսօրվա գործողությունները հաջորդում են վերջին շաբաթների ընթացքում […]

̰
Դրանք հակաօրինական են. Կրեմլը` Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին

19:07 24.06.2019

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատական է տվել Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներին, գրում է РИА Новости գործակալությունը: «Մենք կարծում ենք, որ դրանք հակաօրինական են: Ահա այն ամենը, ինչ կարող ենք ասել»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝  ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ երկիրը նոր հակաիրանական պատժամիջոցներ կսահմանի, քանի որ Իրանը վնասազերծել էր ԱՄՆ […]

̰
Իրանը հաստատել է ամերիկյան կիբերհարձակման մասին լուրերը

14:50 24.06.2019

Իրանի հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին այսօր Twitter-ում արված գրառմամբ հաստատել է, որ անցած շաբաթվա վերջին Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մի շարք թիրախներ ենթարկվել են կիբերհարձակման: Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը: Իրանցի նախարարը նաև նշել է, որ այդ հարձակումը չի հասել իր նպատակին: Նրա պնդմամբ` իրանական թիրախների դեմ իրականացվող այս գործողությունները «կիբերահաբեկչության վառ դրսևորում […]

̰
Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

10:51 24.06.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Պոմպեոն նշել է, որ բոլորի հետ քննարկելու են ռազմավարական ուղիները` ստեղծելու համար գլոբալ կոալիցիա, որը կազմված կլինի ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլև եվրոպական ու ասիական պետություններից: Պոմպեոյի խոսքով՝ կոալիցիան նպատակ կունենա զսպել «ահաբեկչության […]

̰
Թրամփը նամակ է գրել Կիմ Չեն Ինին

19:29 23.06.2019

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից անձնական նամակ է ստացել: Այս մասին հաղորդում է Ренхап-ը: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի նամակը կարդալուց հետո Կիմ Չեն Ինը մեծ բավականությամբ հաղորդել է, որ նամակն ունի դրական ու լավ բովանդակություն:  

̰
Թրամփի խորհրդականները համոզում են Իրանին կետային հարվածներ հասցնել. WSJ

18:30 23.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականները համոզել են նրան անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցածից հետո կետային հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը: Նշվում է, որ Իրանին ագրեսիվ պատասխան տալու կողմնակիցները շատ են եղել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, իսկ միացյալ […]

̰
ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներով պատրաստվում է Իրաքից դուրս բերել անձնակազմը

18:16 22.06.2019

Ամերիկացի զինվորականները պատրաստվում են անվտանգության նկատառումներից ելնելով Իրաքից դուրս բերել Lockheed Martin ամերիկյան կորպորացիայի և Sallyport Global ընկերության աշխատակիցներին, գրում է Tass-ը: Իրաքի զինվորական աղբյուրների տվյալների համաձայն՝ «Բալադ» ավիաբազայից կտարհանվի ԱՄՆ մոտ 400 աշխատակից: Նշվում է, որ տարհանումը անխուսափելի է և այն տեղի կունենա 2 փուլով: Վաշինգտոնի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները: Փետրվարի […]

̰
BACK_TO_TOP