12:42 06.11.2018
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ բանակցային լիարժեք ձևաչափով հանդիպումը խափանվել է Ֆրանսիայի ղեկավարի պատճառով: Այս մասին գրում է Коммерсант-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Նշվում է, որ Էմանուել Մակրոնը չի ցանկացել, որ գագաթնաժողովի շուրջ ստեղծված աղմուկը խանգարի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին: Ըստ տեղեկությունների՝ Մակրոնը Մոսկվային և Վաշինգտոնին խնդրել է […]
18:00 05.11.2018
Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս կատարած հրապարակմանը, որով նա Իրանին սպառնում էր նոր պատժամիջոցների գործադրմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Թրամփը թվիթերյան իր էջում «Գահերի խաղը» հեռուստասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևի ձևով սպառնացել էր Իրանին՝ գրելով, թե «Պատժամիջոցները մոտենում են»: pic.twitter.com/nk2vKvHuaL — Donald J. Trump (@realDonaldTrump) November 2, […]
12:19 05.11.2018
Ռիհաննան զայրացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա` քաղաքական միջոցառման ժամանակ իր երգերի օգտագործման պատճառով: Երգչուհու Do not Stop the Music երգը հնչել է Թեննեսի նահանգում Թրամփի ելույթի ժամանակ: Ստեղծագործության հնչելու ընթացքում բազմության ուղղությամբ նետել են «Թրամփ» գրությամբ մարզաշապիկներ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: «Իմ մարդիկ երբեք ներկա չեն գտնվի այդ ողբալի հանրահավաքներին»,- […]
08:30 05.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Եմենում ամերիկյան զենքն օգտագործում է ոչ հմուտ կերպով։ Նա այդ կերպ պատասխանել է հարցին, թե իրեն անհանգստացնո՞ւմ է այն, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ամերիկյան ռումբեր է կիրառում խաղաղ բնակիչներին սպանելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ սարսափելի է համարում միջադեպը, […]
11:02 04.11.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մեղադրել է Դեմոկրատական կուսակցությանն ու ԶԼՄ-ներին Դոնալդ Թրամփին վարկաբեկելու համար և կոչ արել ամերիկացիներին ընտրությունների ժամանակ ցույց տալ իրենց աջակցությունը նախագահին։ «Դեմոկրատներն ու ընդդիմադիր ԶԼՄ-ներն անում են ամեն ինչ՝ կեղծ մեղադրանքներով Դոնալդին վարկաբեկելու համար՝ տարածելով կեղծ նորություններ և ստեղծելով պատկեր, թե նա չի վայելում ամերիկացի ընտրողների աջակցությունը»,-ասվում է Մելանյայի նամակում, […]
09:30 04.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կողմնակիցների առջև ելույթը դադարեցրել է ներկաներից մեկի վատ զգալու պատճառով։ Թրամփը հանկարծակի ընդհատել է ելույթը՝ բազմության մեջ ինչ-որ մեկին դիմելով․ «Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Մի՛ անհանգստացեք։ Մենք պետք է հոգ տանենք մեր մարդկանց մասին։ Հո՛գ տարեք այս մարդու մասին»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ բժիշկ կանչելով։ Րոպեներ անց տվյալ […]
09:14 04.11.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար։ «Երկար տարիներ ես ողջ աշխարհին սպառնացող Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ պատժամիջոցների լիարժեք վերականգնման կոչ եմ արել»,-Նեթանյահուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու որոշման մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը վերականգնել էր […]
21:41 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կկնքի, գրում է Reuters-ը: Թրամփը նշել է, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնությունները լուծելու համար: «Մենք շատ հաջող բանակցություններ ենք ունեցել Չինաստանի հետ, մենք մոտենում ենք ինչ-որ բանի: Ես կարծում եմ, որ Չինաստանի հետ համաձայնագիր կկնքենք, և […]
18:52 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կնոջ՝ Մելանյայի համար, այդքան էլ հեշտ չէ իր հետ ապրել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Նա հիանալի առաջին տիկին է, ահա, թե ինչ կասեմ: Եվ եթե մտածում եք, որ հեշտ է լինել առաջին տիկին և ամուսնացած լինել ինձ հետ, ապա դա այդքան էլ հեշտ […]
16:26 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասվում է տնտեսական աղետ: Այս ամենից խուսափելու միակ միջոցը Վաշինգտոնի հետ նոր միջուկային պայմանագիր ստորագրելն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընդունել հստակ որոշում՝ կա՛մ հրաժարվել իր կործաիչ պահվածքից, կա՛մ շարունակել տնտեսական աղետի ուղին»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի […]
10:03 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին հայտնել է բավական հետաքրքիր ձևով: Թրամփը իր թվիթերի միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ. «Պատժամիջոցները մոտենում են»: Հետաքրքիրն այն է, որ այս արտահայտությունը և անգամ տառատեսակը շատ նման են հանրահայտ «Գահերի խաղը» հեռուսատասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևին:Սրան ի պատասխան` […]
08:43 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը՝ Մելանյա Թրամփը, ժամանակից շուտ են քվեարկել նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Այս մասին հայտնում է The Hill-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփն ու կինը հեռակա քվեարկել են Նյու Յորքում, որպեսզի ընտրությունների օրը Վաշինգտոնից չհեռանան։ CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում 20 մլն ամերիկացիներ ժամանակից շուտ են քվեարկել։ Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում […]
08:28 02.11.2018
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհը ներկայում կլիներ միջուկային պատերազմի վիճակում, եթե չլինեին Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված իր ջանքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թրամփը՝ Միսսուրի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ «Հենց հիմա մենք կլինեիք միջուկային պատերազմական վիճակում, եթե ճիշտ մարդ չգար։ Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ […]
08:14 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետպարտքը լիովին կմարի իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին։ Այս մասին գրում է The Hill-ը։ Թրամփը, ելույթ ունենալով աշխատատեղերի ավելացմանը նվիրված միջոցառման ժամանակ, հայտնել է ԱՄՆ-ի վիթխարի պարտքի մասին, ինչպես նաև հավելել, որ երկիրը շուտով կսկսի պարտքերը վճարել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետպարտքն […]
07:16 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները շնորհավորել են իրեն ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ, և վստահություն արտահայտել, որ Ռուսաստանն ու Չինաստանը կրկին սկսել են հարգել Վաշինգտոնին։ «Մեզ կրկին սկսել են հարգել, դուք հավանաբար չէիք էլ մտածում, որ երբևէ կլսեք այդ մասին։ Չինաստանը, Ռուսաստանը, բոլորը հարգում են ԱՄՆ-ին, հարգում են այն, ինչ մենք արել […]
00:13 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Մանբիջ և Իդլիբ քաղաքների վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին: «Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև սիրիական Մանբիջ և […]
15:34 01.11.2018
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը, վստահաբար, կարճ է լինելու, գրում է Washington Examiner-ը: Այս հանդիպումը հուլիսին Հելսինկիում կայացած գագաթնաժողովից հետո առաջինն է լինելու: Ինչպես արդեն հաղորդել են Սպիտակ տնից, նոր բանակցությունները տեղի են ունենալու Առաջին համաշխարհային պատերազմի […]
07:43 01.11.2018
Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կհասնի 15 հազարի։ Նման մեծաթիվ զինվորները կփորձեն կանգնեցնել ներգաղթյալների «քարավանը»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Դեռևս օրեր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ իշխանությունները հայտարարում էին, որ սահման կուղարկեն 5200 զինծառայողի՝ ներգաղթյալներին զսպելու հարցում սահմանապահներին և գվարդիականներին օգնելու համար։ Հաղորդվում է նաև, որ սահման […]
10:16 31.10.2018
Փիթսբուրգի սինագոգում օրեր առաջ հրաձգության հետևանքով 11 հրեա հավատացյալ էր սպանվել:
00:35 31.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոփոխությունն մտցնել քաղաքացիության վերաբերյալ օրենքի կետում: Այս մասին Թրամփը հայտարարել է Axios on HBO փաստագրական ֆիլմում տված իր հարցազրույցի ընթացքում, հայտնում է Gazeta․ru-ն: Հաղորդվում է, որ նախատեսվող փոփոխությունից հետո ԱՄՆ-ում ծնված ներգաղթյալների երեխաներն այլևս չեն ստանա այդ երկրի քաղաքացիություն: Թրամփը զվարճալի է համարել այն փաստը, որ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող […]
20:18 30.10.2018
Ամերիկացի երաժիշտ, երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը հանրահավաքների և քաղաքական ելույթների ժամանակ, գրում է The Guardian-ը: «Ֆարելը չի տվել և չի տա Ձեզ թույլտվություն հանրային կերպով կատարել, հեռարձակել կամ տարածել իր ստեղծագործությունները»,- ասված է երգչի փաստաբանի հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ Ինդիանա նահանգում Թրամփի քաղաքական հանրահավաքի ժամանակ, որը տեղի […]
16:58 30.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը: Այս մասին նախագահը հայտարարել է HBO-ին տված հարցազրույցում: «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդը ժամանում է, երեխա ունենում, և այդ երեխան ինքնաբերաբար դառնում է քաղաքացի՝ բոլոր արտոնություններով»,- հայտարարել Է Թրամփը: «Դա ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի: […]
12:23 30.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը Կոնգրեսի ընտրություններից մեկ շաբաթ առաջ նվազել է՝ հասնելով 40 տոկոսի: Gallup-ի սոցհարցումների համաձայն՝ ամերիկացիների 54 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործունեությանը: The Hill գործակալությունը նշում է, որ Թրամփի վարկանիշը պայմանավորված է ԱՄՆ-ում և աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններով և դրանց նկատմամբ նախագահի արձագանքով: Վարկանիշի նվազման վրա իրենց ազդեցությունն են թողել նաև 14 […]
08:16 30.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ երկիր թողնել Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ-ի հարավային սահմաններին մոտեցող միգրանտներին։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Նրանք վատնում են իրենց ժամանակը, նրանք չեն հայտնվի մեր երկրում»,- հայտարարել է Թրամփը։ Թրամփը հավելել է, որ հարավային սահման է ուղարկում զինծառայողների, այլ ոչ թե Ազգային գվարդիան, ինչպես […]
07:30 30.10.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հնարավոր է համարում, որ կրկին կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում։ Այս մասին նա ասել է Recode պորտալի հետ հարցազրույցում։ Նա ցանկություն է հայտնել, որ 2021 թվականին Սպիտակ տան Օվալաձև կաբինետում դեմոկրատ լինի և խոստացել դրա համար անել իր ուժերի չափով հնարավոր ամեն բան։ Նրա հայտարարությանն ուղղված […]
00:20 30.10.2018
Սպիտակ տանը Հելոուինի առթիվ ավանդական ընդունելություն է կայացել, գրում է RT-ն: Քանի որ այս տարի տոնն աշխատանքային օր էր, այն տեղափոխել էին ոչ աշխատանքային օր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ, Մայքլ Ջեքսոնի Thriller երգի հնչյունների ներքո դուրս է եկել երեխաների մոտ: Նրանք կոնֆետներ են բաժանել տարբեր կերպարներով տոնին մասնակից երեխաներին: Կոնֆետների […]
08:37 29.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական զավեշտալի իրավիճակում է հայտնվել։ Անձրևանոցը ձեռքին նա բարձրացել է ինքնաթիռի սանդուղքով, փորձել բաց վիճակում գտնվող անձրևանոցով ներս մտնել, սակայն չի ստացվել, որից հետո շպրտել է «համառ » անձրևանոցն ու հանգիստ մուտք գործել օդանավի սրահ։ Տեսանյութը հայտնվել է YouTube-ում։ Նախագահի արարքը սոցցանցերում բազմաթիվ հեգնական մեկնաբանությունների է արժանացել։ Սա առաջին դեպքը չէ, […]
08:38 27.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեղադրել է սոցցանցի ղեկավարությանը՝ իր էջի հետևորդների թվի կրճատման մեջ: «Twitter-ը իմ էջից շատ մարդկանց է ջնջել և ամենալուրջն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այնպիսի մի մեխանիզմ են մշակել, որով դժվարացնում են էջին հետևելու գործընթացը: Նրանք հետևորդների քանակն այնպես են կրճատել, որ բոլորի համար ակնհայտ է դարձել»,- գրել […]
00:27 27.10.2018
Հատիջե Ջենգիզը՝ սպանված սաուդցի լրագրողի կինը, հայտարարել է, որ Սպիտակ տուն այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը չի ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն անկեղծ չի լինի Խաշըգջիի գործով: Այս մասին հայտնում է Habertürk լրատվականը: Թրամփը սաուդցի լրագրողի կնոջը հրավիրել էր Սպիտակ տուն, որպեսզի զրուցեն լրագրողի մահվան հանգամանքների մասին: «Պահանջում եմ, որ բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն […]