08:05 13.11.2018
Կալիֆոռնիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 42-ի։ Մոտ 200 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտարարել է կալիֆոռնիական Բյութ շրջանի շերիֆ Կորի Հոնեան։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 7000 տուն։ Նահանգում անտառային հրդեհները մոլեգնում են նոյեմբերի 8-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում հատուկ ռեժիմ է սահմանել՝ հայտարարելով նահանգը տարերային աղետի գոտի։ Շերիֆի խոսքերով՝ […]
07:55 13.11.2018
Հյուսիսային Կորեան առնվազն 13 գաղտնի բազա ունի։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետներին։ Նրանց խոսքով՝ գաղտնի բազաներում կարող են գտնվել հրթիռներ, որոնք ունակ են մարտական լիցքեր կրել։ Ընդհանուր առմամբ, բազաների թիվը կարող է հասել 20-ի։ Փորձագետները նշում են, որ այդ բազաները կարծես թե պահեստային […]
01:00 13.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգախոսը՝ «Ամենից առաջ ԱՄՆ-ն», Փարիզում որոշակի փոփոխությունների է ենթարկվել և դարձել է «Միայն ԱՄՆ-ը»: Այս մասին գրում է Associated Press լրատվական գործակալությունը: Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած միջոցառմանը Թրամփը, որ նախկինում իրեն համարում էր հպարտ ազգայնական, այս անգամ իրեն առանձնացրեց մյուս առաջնորդներից: Թրամփի այցը Ֆրանսիա հստակ ցույց տվեց, որ նախագահի […]
23:27 12.11.2018
Դոնալդ Թրամփը Բալթյան երկրները շփոթել է Բալկանների հետ: ԱՄՆ-ի նախագահը քննադատել է Լատվիային, Լիտվային և Էստոնիային այն բանի համար, որ այդ երկրները պատերազմ են հրահրել անցած դարի 90-ականների սկզբներին, ինչն էլ հանգեցրել է Հարավսլավիայի փլուզմանը: Այս մասին տեղեկացնում է Newsweek պարբերականը` հղում անելով ֆրանսիական Le Monde-ին: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Թրամփը սխալը թույլ է տվել ապրիլին […]
07:58 12.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Արգենտինայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում շփվելու մտադրությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։ Պեսկովը, պատասխանելով հարցին, թե երկու երկրների առաջնորդները հաստատե՞լ են Արգենտինայի մայրաքաղաքում առանձին զրուցելու մտադրությունը, ասել է․ «Այո՜, պայմանավորվել են այնտեղ տեսնվել»։ Պուտինը հայտարարել էր, […]
21:50 11.11.2018
Կանանց միջազգային Femen կազմակերպության ակտիվիստներից մեկը Փարիզում կիսամերկ վազել է դեպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը, որն այդ պահին ուղևորվելիս է եղել Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վայր: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ կնոջ մարմնի վրա անգլերեն այսպիսի գրություն է եղել՝ «Fake Peace Makers» (Խաղաղության կեղծ կերտողներ): Առաջին համաշխարհային պատերազմի […]
14:19 11.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ քննարկել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հաղորդվում է, որ քննարկումը տեղի է ունեցել Փարիզում պաշտոնական ընթրիքի ժամանակ, որն Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների համար Ֆրանսիա ժամանած տարբեր երկրների ղեկավարների համար կազմակերպել […]
11:48 11.11.2018
Փարիզում երկկողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կրկին ուժեղ է սեղմել նրա ձեռքը։ Ձեռքսեղմմանն ուշադրություն են դարձրել մի շարք ԶԼՄ-ներ։ Այս անգամ Թրամփի ձեռքն ուժեղ ձեռքսեղմումից ոչ թե գունատվել է, ինչպես 2017 թվականին Բաստիլի գրավման օրը, այլ կարմրել։ ԶԼՄ-ները Մակրոնի և Թրամփի հարաբերություններն անվանում են «բրոմանս» (անգլ․ եղբայրներ+ռոմանտկա»)։ Ավելի […]
09:25 11.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետմահու կպարգևատրի «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիին Ազատության նախագահական մեդալով։ Այն հանդիսանում է քաղաքացիական անձանց համար ԱՄՆ-ի գերագույն պարգևը։ Ինչպես նշել են Սպիտակ տանը, Փրեսլին դարձել է ողջ աշխարհում երկրպագուների բազմամիլիարդանոց բանակի համար «ամերիկյան մշակույթի մարմնավորումը»։ Ամերիկյան վարչակազմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նա մնում է ամերիկյան կուռք նույնիսկ մահից 40 տարի […]
09:13 11.11.2018
Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածն իրենց տիրապետության տակ առած անտառային հրդեհները 25 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության հաղորդմամբ՝ միայն նոյեմբերի 10-ին փրկարարները հայտնաբերել են 14 դի։ Դեռևս նոյեմբերի 8-ին հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում տարհանում է հայտարարվել։ Նահանգի հյուսիսում հրդեհը գրավել է ավելի քան 36 հազար հեկտար […]
22:24 10.11.2018
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, թե ինչի համար երբեք չի ների ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես հաղորդում է Politico-ն, Միշել Օբաման միշտ կհիշի, թե ինչպես է Թրամփը կասկածի տակ դրել իր ամուսնու՝ Բարաք Օբամայի ԱՄՆ-ի քաղաքացի լինելու փաստը և հետևություններ արել, որ վերջինս իրավունք չունի դառնալ ԱՄՆ նախագահ: Միշել Օբամայի խոսքով՝ […]
21:28 10.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ֆրանսիայում պետք է այցելեր ամերիկյան Բելլո Վուդի զինվորական գերեզման, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով այդ այցը չեղարկվել է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ լարված հանդիպումից հետո Թրամփը պետք է այցելեր գերեզման` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը նշելու համար: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով` ուղղաթիռը, որն ուղևորվել էր Թրամփի հետևից, չի կարողացել վայրէջք կատարել […]
19:30 10.11.2018
Միայն 2005-2018 թվականներին Ադրբեջանը առնվազն 27 միլիոն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալելու համար։ Ստեղծված լոբիստական ցանցով ադրբեջանցիները կարողացել են ամերիկացի պաշտոնյաներին դրդել, որ նրանք ադրբեջանանպաստ որոշումներ կայացնեն այլևայլ հարցերում։ Հայ մասնագետները այժմ բացահայտել են այդ ցանցի մի մասը ու ներկայացրել ինֆոգրաֆիկայով (մեծ որակով հասանելի է այստեղ)։ Դա այն մասն է, որ բաց է […]
18:15 10.11.2018
Ֆրանսիայում Առաջին համաշխարհայինի զինադադարի կնքման 100-ամյակի կապակցությամբ Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Եվրոպան լինի ուժեղ: Նա ընդգծել է, որ ցանկանում է օգնել Եվրոպային, բայց, միևնույն ժամանակ, նշել է, որ ամեն ինչ պետք է լինի արդար՝ Եվրոպան պետք է […]
15:40 10.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայիում անտառային հրդեհների հիմնական մեղավորը նահանգի ղեկավարությունն է: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: Թրամփը նշել է, որ տեղի ունեցածի միակ պատճառն անտառային ռեսուրսների ոչ պատշաճ կառավարումն է: «Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, բայց մարդիկ շարունակում են մահանալ ու այդ ամենը անտառների վատ կառավարման […]
10:59 10.11.2018
The Guardian-ը ներկայացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության տարեկան գագթնաժողովների ընթացքում արված լուսանկարները, որոնցում երկրների ղեկավարները ներկայացված են, մեղմ ասած, յուրահատուկ հագուստներով: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կատակում է Պերուում տեղի ունեցող ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ Վիետնամ 2017․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ է մասնակցում գագաթնաժողովին նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում են վիետնամական կապույտ մետաքսե […]
10:51 10.11.2018
Հազարավոր ներգաղթյալներ կենտրոնական Ամերիկայից շարունակում են իրենց ճանապարհը դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանց չի հետաքրքրում այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ապօրինի ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին սահմանափակող փաստաթուղթ, ըստ որի՝ ներգաղթյալներին թույլ չեն տա դիմել ԱՄՆ իշխանություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Թրամփի ստորագրած փաստաթղթում նշվում է նաև, […]
10:05 10.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհները 9 մարդու կյանք են խլել: Ավելի քան 150 հազար մարդ տարհանվել է: Կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 72 քառակուսի կմ-ի։ Այն տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորները: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Intense winds fueled the #WoolseyFire overnight. […]
08:47 09.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 1979 թվականին՝ երկրի նախկին առաջնորդ Ջիմի Քարթերի գործադիր հրամանի շրջանակում։ Այս մասին ասվում է Կոնգրեսին ուղղված Թրամփի նամակում, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Նախագահի խոսքերով՝ մինչ օրս ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները չեն նորմալացել, գրում է RT-ն։ Մայիսի 8-ին Թրամփը հայտնել […]
20:00 08.11.2018
ԱՄՆ-ի դատարանը Հոլիվուդի Փառքի ճեմուղում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան աստղը կոտրող Օստին Կլեյին վանդալիզմ կատարելու համար պայմանական ազատազրկման է դատապարտել, գրում է Fox News-ը: Նշվում է, որ դատական նիստի ընթացքում Կլեյը չի հերքել, որ վանդալիզմ է կատարել: Նրան 3 տարվա ազատազրկման են դատապարտել: Բացի դրանից՝ նա պարտավոր է Հոլիվուդի առևտրային տանը վճարել 9,4 հազար […]
13:03 08.11.2018
CNN-ը հայտարարել է, որ Սանդերսը կեղծ մեղադրանքներ է հնչեցրել և մի միջադեպ է հիշատակել, որը տեղի չի ունեցել:
08:22 08.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնաթողության մասին։ «Ուրախ ենք հայտարարել, որ Մեթյու Ուիթաքերը՝ գլխավոր դատախազի աշխատակազմի ղեկավարը, դառնում է ԱՄՆ գլխավոր դատախազի նոր պաշտոնակատար»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։ Սպիտակ տան ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սեշնսին աշխատանքի համար։ «Մշտական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- հայտնել է Թրամփը։ Նախագահը բազմիցս […]
07:30 08.11.2018
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահ մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։ Դոնալդ Թրամփը կրկին առճակատվել է լրագրողների հետ և Սպիտակ տանը CNN-ի թղթակից Ջիմ Ակոստային անվանել «կոպիտ և սարսափելի մարդ»։ Թղթակիցը դիմել է հանրապետականին հարցով, թե ինչու է նա ներգաղթյալների քարավանի՝ ԱՄՆ սահմաններ ուղևորվելն անվանել «ներխուժում», և ինչու էր այդ […]
19:19 07.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, այդ թվում՝ արտերկրից: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Անցած գիշեր տարած հաղթանակի կապակցությամբ մեծաթիվ շնորհավորանքներ եմ ստացել մեր Մեծ հաղթանակի կապակցությամբ, այդ թվում՝ օտարերկրացի ընկերների (օտար երկրների) կողմից, որոնք հույս ունեին մեծ գործարքներ […]
19:10 07.11.2018
ՌԴ և ԱՄՆ նախագահների երկարատև հանդիպում չանցկացնելու մասին որոշումը կայացվել է երկուստեք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կարճատև հանդիպում կունենան նոյեմբերի 11-ին՝ Ելիսեյան պալատում, լանչի ժամանակ: Հաղորդվում է, որ Պուտինի ու Թրամփի փարիզյան հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրատվամիջոցների […]
08:22 07.11.2018
Ընտրողների մոտ 40 տոկոսը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին այն բանի համար, որպեսզի իր անհամաձայնությունն արտահայտի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ։ Նման տվյալներ է ներկայացրել CNN-ը։ Еxit poll-ի տվյալներով՝ 39 տոկոսը համաձայն չէ Սպիտակ տան ղեկավարի քաղաքականության հետ, 26 տոկոսը եկել էր աջակցելու գործող նախագահին, և ևս 33 տոկոսը հայտարարել է, որ Թրամփի […]
23:33 06.11.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման պատվին ԱՄՆ-ում թողարկել էին հուշադրամ, որի վրա անգլերեն և ռուսերեն գրվածքներ կային: Ռուսական տեքստում 3 սխալ կար, գրում է korrespondent-ը: Մետաղադրամը վաճառվում է Սպիտակ տան առցանց խանութում: Դրա մի կողմում պատկերված են երկրի ղեկավարները և երկրների դրոշները, իսկ մյուս կողմում՝ Հելսինկիի տաճարներից մեկը, որի հարևանությամբ […]
19:06 06.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է աստիճանաբար սահմանել պատժամիջոցները իրանական նավթի վրա: «Ինչ վերաբերում է նավթին, ապա այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Նավթի հետ կապված՝ ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը: Չենք ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»:
13:53 06.11.2018
Ամերիկյան բազմաթիվ հեռուստաընկերություններ քննադատել են Հանրապետական կուսակցությանն աջակցող նախընտրական հոլովակը: «Ֆեյսբուք» սոցիալական կայքն էլ արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակի վճարովի տարածումը: Հոլովակում ներգաղթյալների քարավանն է, որ շարժվում է դեպի ԱՄՆ սահման: Սոցկայքը հայտարարել է, որ տվյալ հոլովակը խախտում է «Ֆեյսբուք»-ում գովազդի տեղադրման կանոնները: «Չնայած այն հանգամանքին, որ այս հոլովակը կարելի է պարզապես […]