TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Թրամփ

Իրանահայ համայնքից նոր արտագաղթ չի սպասվում. իրանահայ գործիչ

11:27 23.11.2018

Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործի դրված պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը: Իրանի հայկական համայնքը նույնպես մտահոգված է երկրի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման հետևանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասում է, որ մտահոգություններին զուգահեռ կա նաև եվրոպական հնարավոր աջակցությունը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին. «Ուժի […]

̰
Իրանը բացառել է միջուկային գործարքի վերանայումը

07:46 23.11.2018

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը բացառել է 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերանայման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Իրանը մտադիր չէ վերանայել միջուկային զենքի վերաբերյալ 2015 թվականի համաձայնագիրը, ինչպես ԱՄՆ-ն է պահանջում»,- նշել է Զարիֆը Հռոմում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև ընդգծել է, որ իրանցի ժողովուրդն ամուր կկանգնի ընդդեմ ամերիկյան պատժամիջոցների։ Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ […]

̰
Դերասան Ալեք Բոլդուինը Թրամփին անվանել է «նացիոնալ-սոցիալիստական» ուռուցք

12:32 22.11.2018

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը թվիթերյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց երկրի համար «նացիոնալ-սոցիալիստական» ուռուցք է: Ընդ որում, դերասանի կարծիքով՝ այդ ուռուցքն անընդհատ աճում է: The United States has a National Socialist tumor in its body and it is growing day by day. This alone should compel you […]

̰
Թրամփը զորքերին թույլ է տվել ուժ կիրառել ներգաղթյալների դեմ

11:47 22.11.2018

Ներգաղթյալների ընդհանուր թիվն այժմ կազմում է շուրջ 7000 մարդ:

̰
Ամերիկյան բազաներն ու ավիակիրները մեր նշանառության տակ են․ իրանցի գեներալ

07:33 22.11.2018

Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը տնօրինում է հրթիռներ, որոնք կարող են խոցել Աֆղանստանում, ԱՄԷ-ում, Կատարում ամերիկյան ռազմաբազաները, ինչպես նաև Պարսից ծովում գտնվող ամերիկյան ավիակիրները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գեներալը նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունն աճում է, և Իրանի բանակը կկիրառի զենքը, […]

̰
«ԱՄՆ-ն առաջնային է». Թրամփը պաշտպանել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները

12:55 21.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա կապերը՝ չնայած The Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությանը, որի մեջ մեղադրում են երկրի թագաժառանգ արքայազն Մուհամեդ Սալմանին: Այն հարցին, թե ինչո՞ւ է աջակցություն հայտնում Սաուդյան Արաբիային՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին սատարելու փոխարեն, նա պատասխանել է. «ԱՄՆ-ն առաջնային է: Սաուդյան Արաբիան ինձ հետ կապ չունի: Ինձ հետ […]

̰
Թրամփը հայտնել է նախագահության ընթացքում «վիթխարի կարողության» կորստի մասին

08:17 21.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին տարիներին վիթխարի կարողություն է կորցրել, քանի որ չի կարող միաժամանակ բիզնես վարել և կատարել նախագահի պարտականությունները։ «Նախագահությունն ինձ մի ողջ կարողություն է արժեցել, և ես նորմալ եմ դրան վերաբերվում, վաղուց գիտեի, որ այդպես է լինելու»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Նա նշել է, որ խոսքը վիթխարի […]

̰
Թրամփը ներում է շնորհել երկու հնդկահավի

07:30 21.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության տոնի նախօրեին անցկացրել է հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողությունը։ Ամերիկյան ավանդույթի համաձայն՝ Թրամփը ներել է 2 հնդկահավի՝ ազատելով նրանց կերակուր դառնալուց։ Դրանք կուղարկվեն Վիրջինիայում գտնվող ֆերմա։ Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արարողությունը կատարվել է Սպիտակ տան Վարդագույն այգում։ Արարողությանը մասնակցել է նաև առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Ներված թռչունների անուններն են […]

̰
Ամերիկացի դատավորն արգելափակել է Թրամփի՝ ներգաղթյալներին ապաստան տալու մասին սահմանափակող որոշումը

13:02 20.11.2018

Ամերիկյան դատարանը նոյեմբերի 19-ին ժամանակավոր դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանը, որն արգելում էր Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալներին փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս որոշումը ընդունել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատավոր Ջոն Տիգարը: Դատավորի ընդունած որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես: Այն կշարունակի գործել մինչև հաջորդ դատական […]

̰
Գյուլենը չի պատրաստվում լքել ԱՄՆ-ի իր բնակարանը

12:11 20.11.2018

ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ, Թուրքիայի նախագահի հիմնական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը չի պատրաստվում լքել իր բնակարանն ու տեղափոխվել այլ վայր այն բանից հետո, երբ վերջերս հարձակում եղավ նրա կեցավայրի վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է նրա մերձավոր աջակիցներից Ալփ Ասլանդողանը։ Խոսքը հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ անհայտ անձը փորձել էր ներխուժել […]

̰
Սուրբծննդյան գլխավոր եղևնին տեղափոխվել է Սպիտակ տուն

07:15 20.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, Վաշինգտոնում դիմավորել են սուրբծննդյան գլխավոր եղևնին, որը Սպիտակ տուն են տեղափոխել լծված ձիերը։ Եղևնին Սպիտակ տուն է տեղափոխվել սուրբծննդյան երգերի ներքո՝ զինվորական երգչախմբի կատարմամբ։ Մոտ 6 մետր բարձրությամբ եղևնին բերվել է Հյուսիսային Կարոլինայից։ Այս տարի Սուրբծննդյան եղևնիների ազգային ասոցիացիայի մրցույթում հաղթել էր նահանգի բնակիչ Լարի Սմիթը։ Այն […]

̰
Թրամփը չի ցանկանում լսել Խաշըգջիի սպանության ձայնագրությունը

21:50 18.11.2018

Թուրքական իշխանությունները սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության պահի ձայնագրությունը փոխանցել են ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լիարժեք տեղեկություն են տրամադրել սպանության ձայնագրության վերաբերյալ, սակայն նա անձամբ չի ցանկացել լսել այն՝ դրա դաժանության պատճառով։ Այս մասին նա հայտնել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Չեմ ցանկանում լսել, որովհետև դա տանջալից […]

̰
Թրամփն իր աշխատանքը «5+» է գնահատել

21:44 18.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում բարձր է գնահատել պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը։ «Ես ինձ կնշանակեի․․․ Ես ատում եմ դա անել, բայց ես կանեմ․․․ Ես ինձ կնշանակեի A+ (5+)»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ինչպես բացատրել է քաղաքական գործիչը, «Վաշինգտոնն ամեն բան լավ է անում»․ ԱՄՆ-ը տնտեսապես բարգավաճում է, և չկա պատերազմ  Հյուսիսային Կորեայի […]

̰
Ո՛չ, դա չի քննարկվում․ Թրամփը՝ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու մասին

20:04 18.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը հերքել է խոսակցությունները, թե Միացյալ Նահանգների վարչակազմն օրինական ճանապարհներ է փնտրում իսլամական քարոզիչ և Էրդողանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու համար։ «Ո՛չ, դա չի քննարկվում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Գյուլենի արտահանձնման մասին լուրերի վերաբերյալ հարցին ի պատասխան։ Բանն այն է, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգների նախագահն իրավական […]

̰
ԿՀՎ-ն Խաշըգջիի սպանության մեջ մեղադրում է սաուդցի արքայազնին․ Թրամփը հորդորում է չշտապել

17:35 18.11.2018

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության մեջ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղադրում է սաուդցի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին։ ԿՀՎ հետաքննության արդյունքում պարզվել է, որ լրագրողին հյուպատոսարան է հրավիրել թագաժառանգի եղբայրը՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը։ Նա Խաշըգջիին վստահեցրել է, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հայտնի չէ, թե թագաժառանգի եղբայրն իմացե՞լ է ծրագրվող սպանության […]

̰
Կալիֆոռնիայում անհետացել է ավելի քան 1200 մարդ

11:29 18.11.2018

Կալիֆոռնիայի հյուսիսում և հարավում անտառային հրդեհները դեռևս շարունակվում են։ Հրդեհի ընդգրկած մակերեսը գերազանցում է 57 հազար հեկտարը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 79 մարդ։ Հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 1276-ի։ Այս մասին հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Կորի Հոնին, փոխանցում է CNN-ը։ Գրեթե բոլոր զոհերը հայտնաբերվել են Բյութ շրջանում, ևս 3-ը՝ նահանգի հարավում։ Անտառային […]

̰
ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Խաշըգջիի գործն ու գյուլենականների հետապնդումները

17:15 17.11.2018

Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են մասնավորապես Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի գործը, թուրքական գյուլենական շարժման հարցը, իսչպես նաև Սիրիայի խնդիրները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։ Թե ինչ պայմանավորվածություններ կամ համատեղ որոշումներ ունեն երկու նախագահները, չի մանրամասնվում։ Սակայն ակհայտ է, որ քննարկված […]

̰
Դոնալդ Թրամփը պատասխանել է դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին

10:36 17.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2016 թվականի նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի վերաբերյալ իր հարցաքննությունն ավարտվել է: Թրամփն ընդգծել է, որ անձամբ է գրավոր պատասխանել դատախազ Ռոբերտ Մյուլլերի բոլոր հարցերին, այլ ոչ թե իր փաստաբանները: Այս մասին հայտնել է BBC-ն: Նախագահը հերքել է Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները և հետաքննությունն անվանել […]

̰
Դատարանը վերականգնել է CNN-ի լրագրողի Սպիտակ տան անցագիրը

22:30 16.11.2018

Վաշինգտոնի շրջանային դատարանը բավարարել է հեռուստաընկերության միջնորդությունը և Սպիտակ տանը կարգադրել է ժամանակավոր վերականգնել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։ Թրամփը CNN-ի լրագրողներին անվանել է «ազգի թշնամի»։ Թրամփի հետ վեճից հետո CNN-ի լրագրողին արգելել […]

̰
ԱՄՆ-ը տարբերակ է փնտրում Գյուլենին Թուրքիա արտահանձնելու համար

12:04 16.11.2018

Միացյալ Նահանգների նախագահն իրավական ուղիներ է փնտրում ԱՄՆ-ում բնակվող ու Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար։ Դոնալդ Թրամփը ենթակա կառույցներին հրահանգել է գտնել այդպիսի տարբերակ։ Այս մասին հայտնել է ամերիկյան մամուլը՝ հղում անելով անանուն աղբյուրների։ Գյուլենը, որ կրոնական գործիչ է ու հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս գործող ամբողջ շարժման առաջնորդ, նախկինում աջակցել […]

̰
Թրամփն առաջարկել է պայուսակների դիզայներին ՀԱՀ-ում դեսպան նշանակել

13:44 15.11.2018

Մարքսը հայտնի է նրանով, որ թանկարժեք պայուսակներ է պատրաստում էկզոտիկ կենդանիների, օրինակ՝ ջայլամի, ալիգատորի կաշվից:

̰
Ներգաղթյալներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանային արգելապատնեշի վրա են բարձրացել

12:12 15.11.2018

Կենտրոնական Ամերիկայի երկրների մի քանի տասնյակ ներգաղթյալներ, որոնք հասել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի հետ սահմանին, բարձրացել են սահմանային արգելապատնեշի վրա Տիխուանա շրջանում, հաղորդում է Azteca Noticias հեռուստաալիքը: Մեքսիկական հեռուստատեսության տվյալներով՝ ներգաղթյալները որոշ ժամանակ նստել են պատնեշի վրա, իսկ նրանցից մեկն անգամ ցատկել է ԱՄՆ տարածք, ապա վերադարձել: Ներգաղթյալների գործողություններին հետևել են ամերիկացի սահմանապահները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն […]

̰
Մելանյա Թրամփի պահանջով Բոլթոնի տեղակալին հեռացրել են

08:37 15.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի պահանջով Սպիտակ տան աշխատակցուհին հեռացվել է։ Խոսքն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ Միրա Ռիկարդելի մասին է։ Այն, որ նա լքում է Սպիտակ տունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռիկարդելը քննադատել է նախագահի տիկնոջը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Ռիկարդելը […]

̰
ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցները

08:18 15.11.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 26 կազմակերպություն, որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին արգելված է ուղիղ ֆինանսական գործարքներ կատարել։ Սահմանափակումների տակ է հայտնվել կուբացի զինվորականներին պատկանող 16 հյուրանոց։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Թրամփի վարչակազմի ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են այն բանին, որ ֆինանսական միջոցներն ԱՄՆ-ից չանցնեն Կուբայի զինվորականներին, հետախուզությանն ու […]

̰
Թրամփի տնտեսական թիմում վիճաբանություն է տեղի ունեցել

16:10 14.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն քննադատել է այն հայտարարությունները, որ ավելի վաղ արել էր ԱՄՆ նախագահի առևտրի հարցերով խորհրդականը Չինաստանի հետ հարաբերությունների մասին: Այս մասին հաղորդում է CNBC-ը: «Նա չէր խոսում նախագահի կամ վարչակազմի անունից: Այդ մեկնաբանություններն իրավիճակից շատ հեռու էին: Դրանք ոչ ոք չի հաստատել: Ես կարծում եմ, որ այդկերպ Սպիտակ […]

̰
Դոնալդ Թրամփն ու Թերեզա Մեյը Իրանի պատճառով վիճել են

14:05 14.11.2018

Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Իրանի հարցում Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի միջև սուր հեռախոսազրույցի պատճառ է դարձել:  Այս մասին հաղորդում է  The Washington Post-ը: ԱՄՆ նախագահը սկսել է մեղադրել Մեծ Բրիտանիայի վարչապետին, թե ինչու իր երկիրը բավարար ջանքեր չի գործադրում Իրանին զսպելու համար: Աղբյուրը հիշատակում է, որ զանգը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ, սակայն բոլորովին այլ […]

̰
Ամերիկահայ հանրապետականը հույս ունի, որ 2020թ. ավելի շատ ամերիկահայեր կաջակցեն Թրամփին

12:38 14.11.2018

ԱՄՆ-ում ընթացող քաղաքական զարգացումների ու ընտրական գործընթացների մասին «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ելույթների պատրաստման և խմբագրման բաժնի ղեկավար, ամերիկահայ Ալիսա Թաբիրյանի հետ: «Ընտրությունները շատ հաջողված են Հանրապետական կուսակցության համար: Մենք ավելացրինք Սենատում մեր տեղերը: Պատմության մեջ ընդամենը չորս անգամ է պատահել, երբ իշխող կուսակցությունը կարողացել է նախագահի առաջին ժամկետի ընթացքում միջանկյալ […]

̰
Մելանյա Թրամփը խնդրել է հեռացնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին․ NBC

07:46 14.11.2018

ԱՄՆ նախագահի վարչակազմի ղեկավար Ջոն Քելին շուտով կարող է հեռացվել առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին գրում է NBC-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Քելին վաղուց արդեն լարված հարաբերությունների մեջ է Ազգային անվտանգության խորհրդի մի շարք պաշտոնյաների  և հենց նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջին կաթիլը կարող է դառնալ Մելանյայի հետ […]

̰
CNN-ը դատի է տվել Թրամփին՝ լրագրողի իրավունքները խախտելու մեղադրանքով

23:11 13.11.2018

Դատարան ներկայացված հայցով ամերիկյան CNN հեռուստաալիքը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի 5 աշխատակցի դեմ, որոնք լրագրողից վերցրել են նրա հավատարմագիր-անցաթուղթը՝ թույլ չտալով մուտք գործել նախագահի նստավայր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Խոսքը այն միջադեպի մասին է, երբ CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան Թրամփին հարց է տվել ամերիկյան ընտրություններին ռուսական ներազդման թեմայով, սակայն չպատասխանելով […]

̰
Իրանը չի փոխի իր քաղաքականությունն ԱՄՆ պատժամիջոցների ճնշման ներքո. Զարիֆ

16:36 13.11.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի փոխի իր քաղաքականությունը ամերիկյան պատժամիջոցների ճնշման ներքո: «Իհարկե, պատժամիջոցները ունեն իրենց տնտեսական ազդեցությունը, բայց դրանք չեն ազդի մեր քաղաքականության վրա»,- ասել է Զարիֆը «Ալ Արաբիային» տրված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Իրանը սկսեց զգալ վերջին 6 ամիսների պատժամիջոցների ազդեցությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս […]

̰
BACK_TO_TOP