TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Թրամփ

Իրանն անվերջ չի սպասելու մինչ Եվրոպան քայլեր ձեռնարկի․ Իրանի ԱԳ փոխնախարար

19:00 30.11.2018

Իրանի ու Եվրամիության միջև վճարման էլեկտրոնային համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է էլ ավելի երկար ժամանակ, սակայն Իրանը չի կարող անվերջ սպասել այդ լուծումների հայտնաբերմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին։ «Ֆինանսական մեխանիզմ ստեղծելու Եվրոպայի փորձերը շարունակվում են՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշման աճին»,- ասել է փոխնախարարը։ Մինչ այդ ամերիկյան կողմի պահանջով […]

̰
Թրամփը, Թրյուդոն և Նիետոն ստորագրել են առևտրային նոր համաձայնագիր

18:52 30.11.2018

Բուենոս Այրեսում G-20-ի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Պենիա Նիետոն և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստորագրել են ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա նոր առևտրային համաձայնագիր: Երկրների ղեկավարները նշել են, որ այս առևտրային համաձայնագիրը ամենամեծ, ամենակարևոր և ամենահավասարակշռված համաձայնագիրն է պատմության մեջ: Երեք երկրների առաջնորդները ընդգծել են, որ այս […]

̰
ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձև

10:57 30.11.2018

Ամերիկյան Սենատը միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողությունները: Բանաձևի մոտ 50 համահեղինակներից մեկի՝ հանրապետական Ռոն Ջոնսոնի խոսքերով՝ փաստաթղթում կոչ է արվում անհապաղ վերադարձնել նավերն ու ազատ արձակել կալանավորվածներին: Փաստաթղթում ամերիկացի սենատորները նաև աջակցություն են հայտնում ուկրաինական իշխանություններին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով չեղարկել էր ռուս […]

̰
Թրամփը չեղարկել է G20-ի շրջանակում հանդիպումները Հարավային Կորեայի և Թուրքիայի ղեկավարների հետ

07:32 30.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք պաշտոնական բանակցությունները Թուրքիայի և Հարավային Կորեաի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մուն Չժե Ինի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ ծրագրված հանդիպումների փոխարեն Թրամփը մտադիր է «ոչ պաշտոնապես» շփվել այդ երկու երկրների ղեկավարների հետ։ Նման որոշման պատճառների […]

̰
Թրամփը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը

21:43 29.11.2018

Սպիտակ տան ղեկավարը նման որոշում է կայացրել Կերչի նեղուցում տեղի ունեցած զեկույցի հետ ծանոթանալուց հետո:

̰
ՀՀ ԱԳՆ-ն քննարկում է Փաշինյանի և Թրամփի հանդիպումը. Զոհրաբ Մնացականյան

20:28 29.11.2018

Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ամերիկյան գործընկերների հետ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպման հարցը:

̰
Էր Ռիադը ԱՄՆ-ից մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենք կգնի

17:55 29.11.2018

Էր Ռիադն ամերիկյան ռազմարդյունաբերական Lockheed Martin Corporation կորպորացիայից 15 միլիարդ դոլար արժողությամբ զենք է գնել: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից: Պայմանագրի ձևակերպումն ուղեկցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հեռախոսազրույցներով: ԱՄՆ պետդեպարտամենտից հաղորդել են, որ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2016 թվականի դեկտեմբերից: Պայմանագրի համաձայն՝ Էր […]

̰
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի և Պուտինի հանդիպումը

14:38 29.11.2018

Պեսկովի խոսքով, պարտադիր չէ, որ Մոսկվան և Վաշինգտոնը բոլոր հարցերում համաձայն լինեն, սակայն երկխոսությունը անհրաժեշտ է:

̰
Լավրովը ցավալի է համարում, որ ԱՄՆ-ն աչք է փակում Ուկրաինայի սադրանքների վրա

12:56 29.11.2018

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում հետաքրքրվել է՝ արդյոք Ուկրաինան ռուսական կողմին տեղեկացրել է իր նավերի անցնելու մասին:

̰
Դոնալդ և Մելանյա Թրամփները վառել են ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը

11:24 29.11.2018

Ազգային տոնածառի լույսերը վառելու արարողությունը շարունակվում է արդեն 96 տարի:

̰
Նյու Յորքի օդանավակայանում Թրամփի ինքնաթիռը վնասվել է

07:39 29.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող մասնավոր ինքնաթիռը վնասվել է նյույորքյան Լա-Գուարդիա օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Associated Рress-ը։ «Boeing 757»-ը վնասվել է այլ ինքնաթիռի հետ բախման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ցամաքում։ Երկրորդ ինքնաթիռը դեպի կայանման վայր շարժվելիս հարվածել է Թրամփի ինքնաթիռի թևին։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

̰
Պորոշենկոն Էրդողանին խնդրել է Կերչի խնդիրը բարձրացնել G20-ի ժամանակ

18:48 28.11.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խնդրել է, որպեսզի Թուրքիայի նախագահը բարձրացնի Կերչի նեղուցում առաջացած իրավիճակի լարման հետևանքով առաջացած խնդիրը G20 գագաթաժողովին: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի ծատայությունը: Նշվում է նաև, որ Էրդողանը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և խոստացել ներկայացնել խնդիրը գագաթնաժողովին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Դոնալդ Թրամփին խնդրել է […]

̰
Թրամփն իրեն գովել է նավթի գներն իջեցնելու համար

18:34 28.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների իջեցումըն«իր ձեռքի գործն է»։ Washington Post-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ նավթի էժանացման վերաբերյալ պայմանավորվածությանը եկել է Սաուդյան Արաբիայի ղեկավարի հետ հեռախոսային խիստ խոսակցության արդյունքում։ «Գները հասել էին 82 դոլարի՝ 1 բարելի դիմաց, և դեռ հասնելու էին 100 դոլարի։ Դա նմանվում էր հարկերի համատարած […]

̰
Պորոշենկոն Թրամփին խնդրել է G20-ի ժամանակ Պուտինին ուղերձ փոխանցել

12:27 28.11.2018

Այս մասին Պորոշենկոն ասել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

̰
Թրամփը կարող է չեղարկել G20-ի շրջանակում Պուտինի հետ հանդիպումը

07:29 28.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Արգենտինայում կայանալիք հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է։ The Washington Post-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ մոտ ժամանակներս սպասում է Կերչի նեղուցի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ ազգային անվտագության ծառայության ամբողջական հաշվետվության, որից հետո որոշում կընդունի […]

̰
Թրամփը սպառնացել է «երկար ժամանակով» փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը

14:58 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «երկար ժամանակով» փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ նախագահն այսպես է արձագանքել երեկ ԱՄՆ-Մեքսիկա սահմանը գրոհով հատել ցանկացող ներգաղթյալների գործողություններին: Թրամփը նշել է, որ ներգաղթյալներից շատերը վտանգավոր հանցագործներ կամ ավազակախմբերի անդամներ են, որոնք վտանգ են ներկայացնում ոստիկանության և սահմանային պահակների համար: Ի պատասխան այն հարցի՝ […]

̰
Ես քաղաքական գործիչ եմ, և դա անտանելի է. Դոնալդ Թրամփ

11:54 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքական դերն անտանելի է իր համար: Միսսիսիպի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ Թրամփը նաև քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին: «Նրանք տասնյակ տարիներ շարունակ միգրանտներին աշխատատեղեր էին տրամադրում ԱՄՆ-ում, փակում էին գործարաններ և ոչնչացնում ամբողջական ոլորտներ: Ես խոսում էի այդ մասին 20 տարի: Այն ժամանակ ես գործարար […]

̰
Ինձ ամենևին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Կերչի նեղուցում. Թրամփ

10:14 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին փոխանցում է Russia Today-ը: «Մեզ ամենևին դուր չի գալիս, թե ինչ է կատարվում: Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը»: Համաձայն ուկրաինական կողմի՝ իրենց նավերն ունեցել են Կերչի […]

̰
Թրամփը պարծեցել է Էլվիս Փրեսլիի հետ նմանությամբ

08:33 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է․ պատանեկության տարիներին իրեն համեմատել են ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի հետ։ Այս մասին նա պատմել է իր կողմնակիցներին Միսսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում, որտեղ էլ 1935 թվականին ծնվել է աշխարհահռչակ երգիչը։ «Եթե հաշվի չառնենք բաց գույնի մազերս, ապա երբ ես դեռահաս էի, ինձ համեմատում էին Էլվիսի հետ»,- ասել է Թրամփը։ Պետության […]

̰
Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ինտերիերը

07:43 27.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ձևավորումը։ ԱՄՆ նախագահի նստավայրի զարդարանքների վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է Մելանյայի և Սպիտակ տան թվիթերյան միկրոբլոգներում։ Նստավայրի ձևավորմանն անդրադարձել է նաև Սպիտակ տան կայքը։ «Մելանյա Թրամփի կողմից ձևավորված Սպիտակ տունը շողում է հայրենասիրական ոգով»,- ասվում է հայտարարության մեջ։ Սպիտակ տան յուրաքանչյուր դահլիճ զարդարված է որոշակի ոճով […]

̰
Նավթի գնի գահավիժումը դադար է վերցրել

17:37 26.11.2018

Մի քանի կտրուկ անցումներից հետո նավթի գինն այսօր կայունացել է։ «Brent» տեսակի նավթը, որ գնով գրեթե հավասար է ադրբեջանական «Azeri LT CIF», այսօր 2,2 տոկոս աճ է գրանցել (պայմանավորվածությունները կնքվել են հաջորդ տարվա հունվարի մատակարարումների համար)։ Այս տեսակի նավթը վերականգնել է դիրքերն ու նորից բարձրացել բարելի համար 60 դոլար գնին։ Սա հատկապես ադրբեջանական կողմի համար […]

̰
Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդականն այսօր կտեղափոխվի բանտ

15:19 26.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն այսօր կտեղափոխվի բանտ: Նա երկշաբաթյա ազատազրկման է դատապարտվել Հետախուզության դաշնային ծառայությանը «ռուսական գործով» կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Դատարանը որոշումն ընդունել էր սեպտեմբերին: Ազատազրկումից բացի, նա ստիպված կլինի 200 ժամ հանրային աշխատանք կատարել և վճարել 9.5 հազար դոլարի տուգանք: Հիշեցնենք՝ նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն ընդունել էր, որ 2017 […]

̰
«Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագահ Թրամփ». ԱՄՆ-ի նախագահն ինքն իրեն շնորհակալություն է հայտնել

09:49 26.11.2018

«Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագահ Թրամփ»: ԱՄՆ-ի նախագահն ինքն իրեն է շնորհակալություն հայտնել նավթի գների նվազման համար: Շնորհակալական գրառումը Թրամփն արել է «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով, որ  նավթի գները տարվա նվազագույնից էլ ցածր ցուցանիշի են հասել: «Ինչ լավ է, որ նավթի գները նվազում են: Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագա՛հ Թրամփ: Գումարեք սա տնտեսության մասին մյուս դրական նորություններին, օրինակ նրան, […]

̰
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 1200 ավիաչվերթ է չեղարկվել

08:45 26.11.2018

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 1200 ավիաչվերթ է չեղարկվել։ Փակվել են նաև մի քանի խոշոր ավտոմայրուղիներ։ Ձյան առատ տեղումներն ու սաստիկ քամին իրենց տիրապետության տակ են վերցրել Կանզաս, Այովա, Միսսուրի և Նեբրասկա նահանգները։ Բնության տարերքից առավել տուժել են Չիկագո և Կանզաս-սիթի քաղաքները։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ձնաբուքը կշարժվի հյուսիսարևելյան ուղղությամբ ու գերակայության տակ կառնի Ինդիանա ու Միչիգան […]

̰
Հայտնի է դարձել Կորեաների և ԱՄՆ-ի միջև 40 տարի առաջ չկայացած գագաթնաժողովի մասին

10:12 25.11.2018

ԱՄՆ-ը ցանկացել է 1979 թվականին գաղտնի գագաթնաժողով կազմակերպել Ջակարտայում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների մասնակցությամբ։ Վաշինգտոնի նպատակն է հանդիսացել պետությունների միջև լարվածության նվազեցումը՝ սառը պատերազմի պայմաներում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերին։ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերը (1977–1981 թթ) ծրագրել էր եռակողմ բանակցություններ անցկացնել, որոնք պետք է կայանային Ինդոնեզիայում, քանի որ […]

̰
Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

09:17 25.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը՝ անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանն անհրաժեշտության դեպքում։ Նա նաև հավելել է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին անօրինական ներգաղթյալներին առնչվող իրավիճակը շատ վտանգավոր է։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ կթողնեն միայն այն ներգաղթյալներին, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք ունեն։ Ավելի […]

̰
ԱՄՆ-ում կարող է երկարաձգվել «ռուսական գործի» հետաքննությունը. Bloomberg

19:40 24.11.2018

ԱՄՆ Կոնգրեսի կողմից հետաքննվող ռուսական գործը՝ կապված 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ, կարող է երկարաձգվել կես տարով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Սենատորների կոմիտեի ղեկավար Ռիչարդ Բերը հայտարարել է, որ կպահանջվի մոտ 6 ամիս, որպեսզի ավարտեն վկաների հարցաքննությունը և ներկայացնեն վերջնական զեկույցը: Միևնույն ժամանակ, սենատորը նշել է, որ չի տեսնում հրապարակային դատաքննության […]

̰
Դոնալդ Թրամփի դուստրը մոռացել է հեռացնել կոշիկի գնապիտակը

00:28 24.11.2018

Համացանցում է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրերի՝ Թիֆանի և Իվանկա Թրամփերի՝ Մերիլենդ քաղաքի օդանավակայանում վայրէջքից հետո արված լուսանկարները, գրում է TMZ-ն: Լրագրողները նկատել են, որ Թիֆանի Թրամփի աջ կոշիկի տակ գնապիտակ է փակցված եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ քույրերը պատրաստվում էին թռչել Ֆլորիդա, որպեսզի ընտանիքի հետ տոնեն Գոհաբանության տոնը Mar-a-Lago հանգստի գոտում, որը պատկանում է Թրամփին:

̰
Եվրոպան կարող է սեփական Դոնալդ Թրամփն ունենալ, եթե չլուծի միգրացիայի խնդիրը. Հիլարի Քլինթոն

16:07 23.11.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ եթե Եվրոպան չլուծի միգրացիայի խնդիրը, ապա «սեփական» Դոնալդ Թրամփը կունենա: Քաղաքական գործիչն այդ մասին ասել է The Guardian պարբերականի հետ զրույցում: Նա նշել է, որ միգրացիոն ճգնաժամը զայրացնում է մարդկանց՝ դրդելով ընտրություններում նախապատվությունը տալ աջակողմյան պոպուլիստ թեկնածուներին: Քլինթոնը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին հզոր ազդակ հղել՝ հստակ  հասկացնելով, […]

̰
Ի՞նչ է կերել Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա տոնական ընթրիքին

11:39 23.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա  տոնական երեկոն անցկացրել է ընտանիքի անդամների հետ Ֆլորիդայի Մարա-Լագո նստավայրում: Տոնական սեղանին եղել են «Ցեզար» աղցան, լոլիկներ՝ մոցարելլա պանրով, հունական աղցաններ, լցոնած հավկիթներ, «բադ-պրոշուտտո», սեխ,  ֆլորիդական ծովախեցգետին, «Ջամբո» ոստրեներ, խեցգետիններ, կարտոֆիլի պյուրե, քաղցր կարտոֆիլ, բանջարեղեն, հնդկահավ, հորթի միս, ոչխարի միս, սաղմոն, չիլիական սիբաս ձուկ, կարմիր վահանաձուկ, շոգեխաշած կողիկներ: Գոհաբանության […]

̰
BACK_TO_TOP