10:58 16.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի այն որոշման վրա, որը արգելափակել էր հենց նախագահի հրամանագիրը։ Այդ հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար արտակարգ ռեժիմ սահմանելու մասին էր։ Որպեսզի հիմա Կոնգրեսը կարողանա հաղթահարի վետոն ու լիարժեք արգելափակի այդ հրամանագիրը, պետք է հավաքի քվեների 2/3, ընդ որում՝ և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում։ Ներկայացուցիչների […]
17:17 15.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի իշխանություններին այդ երկրի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Իր ցավակցությունը նա հայտնել է թվիթերյան գրառմամբ՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ձևով աջակցել Նոր Զելանդիային: «Հայտնում եմ իմ ամենաջերմ ցավակցությունն ու համակրանքը նորզելանդացիներին: 49 մարդ զոհվել է, շատերը լուրջ վիրավորվել են: ԱՄՆ իր աջակցությունն է […]
07:46 15.03.2019
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել բանաձևին, որը չեղարկում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ 59 սենտորներն ընդդեմ 41-ի քվեարկել են, որպեսզի չեղարկեն երկրի սահմանին արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին Թրամփի հրամանը։ Մինչ այդ, փաստաթուղթն ընդունել էր նաև Ներկայացուցիչների պալատը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Թրամփի ստորագրմանը։ ԱՄՆ առաջնորդն իր թվիթերյան […]
23:22 14.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Brexit-ի գործընթացին դեմ քվեարկելու փաստը: Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ ինքը չէր սպասում, որ Brexit-ի գործն այսքան բարդ ընթացք կարող էր ունենալ: Նա նաև ասել է, որ Բրիտանիայի վարչապետը չի լսել իրեն՝ խնդրի լուծմանն ավելի հեշտ հասնելու համար: Իր խոսքով՝ անազնիվ կլիներ այս հարցում […]
11:56 14.03.2019
Մինչև Թրամփի հետ համագործակցելը ՄանաՖորտը աշխատել է Վիկտոր Յանուկովիչի մոտ, երբ վերջինս Ուկրաինայի նախագահն էր:
07:32 14.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում Boeing 737 MAX 8 և MAX 9 ինքնաթիռների թռիչքները դադարեցնելու մասին։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Ամերիկացի ժողովրդի, բոլոր մարդկանց անվտանգությունը մեր հիմնական մտահոգությունն է»,- ասել է Թրամփը։ Նա նշել է, որ 737 MAX 8, MAX 9 և այդ շարքի այլ մոդելների բոլոր […]
07:17 13.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 1995 թվականին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Վաշինգտոնը կարծում է, որ իրանական իշխանությունների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության, ինչպես նաև միջազգային քաղաքականության ու ԱՄՆ տնտեսության համար։ Թրամփը Կոնգրես է ուղարկել ծանուցում այն մասին, որ […]
00:27 12.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսից 500 միլիոն դոլար է պահանջել Ռուսաստանի «չարակամ» ազդեցությանը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում դիմակայելու համար, այս մասին ասված է Սպիտակ տան կայքում: Այնտեղ տեղադրված է ԱՄՆ նախագահի բյուջետային հարցումը: Փաստաթղթի մեջ նշվում է, որ գումարը կօգտագործվի ամերիկյան գործընկերների տարածքային ամբողջականության, ընդհանուր անվտանգության ամրապնդման համար: Գումարը նաև կօգտագործվի մակրոտնտեսական կայունության, գործընկերների՝ […]
07:31 11.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Կոնգրեսից խնդրել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար հատկացնել ևս 8․6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ծրագրվում է, որ միջոցները կներգրավվեն 2020 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերից) դաշնային բյուջեում։ Նշված գումարը 6 անգամ գերազանցում է Կոնգրեսի հետ համաձայնեցված ծախսերի գումարը, ինչպես նաև 6 տոկոսով գերազանցում Թրամփի ծրագրած […]
20:18 10.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ հաջորդ ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) համար Կոնգրես ներկայացնել երկրի տիեզերական գործակալության՝ NASA-ի ֆինանսավորումը 500 միլիոն դոլարով ավելացնող բյուջե։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան WSJ պարբերականին։ Հայտնի է, որ նպատակը կոնկրետ մեկ ծրագրի՝ Երկրագնդի բնական արբանյակ Լուսնի վրա ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի իրականացման արագացումն է։ Իսկ […]
12:41 10.03.2019
ԱՄՆ-ի դաշնակիցները, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան զորքեր, կարող են սկսել դրա համար վճարել 5 անգամ ավելի։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի նման նախաձեռնության մասին հայտնի է դարձել The Washington Post պարբերականին։ Թրամփն իր օգնականների հետ զրույցում առաջարկել է պարտավորեցնել երկրներին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկացի զինվորականներ, վճարել նրանց պահման ողջ արժեքը+ այդ գումարի կեսը։ […]
16:33 09.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալաբամա այցելելիս ցանկացել է տորնադոյից տուժած բնակիչներին յուրահատուկ կերպ աջակցություն ցուցաբերել, գրում է Politico–ն: Նշվում է, որ նա հանդիպել է նահանգի արևելյան մասի բնակիչների հետ և նրանց համար Աստվածաշունչի մի քանի օրինակ ստորագրել: Նա ափսոսանք է հայտնել այն բանի համար, որ նահանգ կարողացել է հասնել դեպքից մի քանի օր հետո: Դոնալդ […]
23:42 08.03.2019
Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման կատարման օպտիմալ ժամկետը 2021 թվականն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Պետդեպի ներկայացուցիչը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը պետք է իրականացվի մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտը: Նշվում է նաև, որ այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ն ճնշում չի գործադրելու Հյուսիսային Կորեայի դեմ գործընթացն արագացնելու համար: Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ին Վիետնամի […]
19:15 08.03.2019
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը պատրաստ է մեկնել Հյուսիսային Կորեա, որպեսզի օգնի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցություններում առկա «փակուղուց» դուրս գալու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Politico-ն: Պարբերականի տվյալներով՝ Քարտերը պատրաստ է մեկնել Հյուսիսային Կորեա, եթե ԱՄՆ կառավարությունը խնդրի նրան օգնել իրենց: Քարտերը Հյուսիսային Կորեայում հարգանք է վայելում: […]
18:00 08.03.2019
ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի վճիռը թույլ կտա Դոնալդ Թրամփին «ռուսական միջամտության» մասին գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին վարկաբեկել, գրում է CNN–ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մանաֆորտի՝ ՌԴ-ի հետ կապի բացակայությունը Թրամփին թույլ կտա «ռուսական միջամտության» մասին գործի հետ կապված «հարված հասցնել»: Թրամփը կարող է ասել, որ Մանաֆորտի նկատմամբ իրականացվող քննությունը նման է «վհուկների որսի»: Դրա հետ մեկտեղ […]
16:20 08.03.2019
Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացումը կավարտվի 2021 թվականին: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտում: «Մենք կարծում ենք, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում սա լուծվող խնդիր է: Մենք աշխատում ենք` առաջնորդվելով այդ ժամկետներով: Դա իրագործելի է»,- նշվում է հայտարարության տեքստում: Հիշեցնենք, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետը կավարտվի 2021 թվականի հունվարի 20-ին, իսկ ընտրությունները կկայանան 2020թ. նոյեմբերի 3-ին: […]
11:26 08.03.2019
Միացյալ նահանգներում 4 տարվա ազատազրկման է դատապարտվել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը: Նա պետք է նաև 50 հազար դոլար տուգանք և 24 մլն դոլար փոխհատուցում վճարի: Մանաֆորտը համարվում է ամերիկյան ընտրություններում ռուսական հնարավոր միջամտության գործով կարևոր դեմքերից մեկը, սակայն այս գործը, որով նա դատապարտվել է, կապ չունի դրա հետ: Մանաֆորտը մեղադրվում է պետության […]
10:42 08.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհարմար վիճակում է հայտնվել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի և նրա կնոջ՝ Մոնիկայի հետ հանդիպման ժամանակ: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Newsweek-ի Twitter-ի էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, դիմավորում Բաբիշ զույգի ավտոշարասյունը: Ձեռքսեղմումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահը և Չեխիայի վարչապետն ուղևորվում են նստավայր՝ ամբողջովին մոռանալով իրենց կանանց […]
07:58 08.03.2019
Apple ամերիկյան կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը փոխել է ազգանունը թվիթերյան միկրոբլոգում՝ ազգանվան փոխարեն զետեղելով ընկերության տարբերանշանը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարտի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթվել էր՝ անվանելով նրան Թիմ Էփլ։ Թրամփը հաճախ է նման սխալներ թույլ տալիս, ընդ որում, ոչ միայն մարդկանց անունների հարցում։ 2017 թվականի սեպտեմբերին նա հրապարակավ […]
23:19 07.03.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է շարունակել բանակցությունները հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Ավելին, ըստ Բոլթոնի, Թրամփը հույս ունի Կիմ Չեն Ինի հետ «մեծ գործարք» կնքել: Թրամփի խորհրդականը սակայն ավելացրել է, որ Հյուսիսային Կորեան պատժամիջոցների վերացման դիմաց չի ցանկանում մեծ զիջումների գնալ, մասնավորապես՝ հրաժարվել միջուկային […]
16:33 07.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոռացել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկի ազգանունը` նրան անվանելով Թիմ Էփլ (Apple): Այս մասին հայտնում է CNBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել կադրային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստում: Trump just called Apple CEO Tim Cook “Tim Apple” pic.twitter.com/gTHHtjWvc9 — Sean O’Kane (@sokane1) March 6, 2019
09:27 07.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ հրաժարվել նախընտրական դեբատներից այն հեռուստաալիքներով, որոնք ինքը համարում է «ֆեյք»։ Նա սպառնալից գրառումը զետեղել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ որ հեռուստաալիքներն է բնորոշում որպես «ֆեյք»։ Սպիտակ տան ղեկավարն այդպես է պատասխանել դեմոկրատներին, ովքեր հրաժարվել են հանրապետականներին աջակցող […]
07:20 07.03.2019
Յոնբենում գտնվող հյուսիսկորեական գիտահետազոտական միջուկային համալիրում շարունակվում է ուրանի հարստացման սարքավորումների օգտագործումը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության տվյալներին։ Հետախուզական ծառայության տնօրեն Սո Հունի խոսքերով՝ հայտնի է, որ ուրանի հարստացման սարքավորումները շարունակել են նորմալ աշխատել Թրամփի և Կին Չեն Ինի՝ օրերս կայացած գագաթնաժողովից առաջ։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել […]
17:23 06.03.2019
ԱՄՆ-ում անօրինական ճանապարհով Մեքսիկայի հետ սահմանը հատելու փորձ անող ներգաղթյալների թիվը մեկ ամսում աճել է 50 տոկոսով` պայմանավորված Դոնալդ Թրամփի հայտարարած ռեժիմով, տեղեկացնում է Washington Times-ը: Ազգային անվտանգության գործակալության տվյալներով` ձերբակալվել է ավելի քան 36 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է: Վերջին ամիսներին սահմանապահների հարվածների տակ են հայտնվել հարյուրավոր միգրանտներից բաղկացած ավելի քան 70 խմբեր: […]
11:54 06.03.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ 2020թ. չի պայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Նրա հայտարարությունը հրապարակվել է Bloomberg կայքում մարտի 5-ին: Բլումբերգն ընդգծել է, որ լրջորեն է մտածել նախագահական մրցավազքի մասին, բայց արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից: Միլիարդատերը նաև վստահություն է հայտնել այն հարցում, որ հաղթանակի հույս կունենար, եթե իր մրցակիցը լիներ […]
10:00 06.03.2019
Թուրքիան արձագանքել է Թրամփի մտադրությանը, որով ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է Անկարային զրկել առևտրային արտոնություններից: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, դրա պատճառը, ըստ Թրամփի, Թուրքիայի տնտեսության արագ աճն ու դիվերսիֆիկացումն էր վերջին 45 տարում: Հարցին անդրադարաձել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը։ «Որոշումը հակասում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նպատակներին, քանի […]
07:53 06.03.2019
Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը՝ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2016 թվականին նա պայքարել է Թրամփի հետ այդ պաշտոնի համար։ Թրամփն իր թվիթերյան էջում ափսոսանք է արտահայտել՝ նշելով, որ նախագահական ընտրությունների ժամանակ կկարոտի նախկին պետքարտուղարին։
07:44 06.03.2019
Վաշինգտոնը կխստացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմը՝ միջուկային զինաթափում իրականացնելուց հրաժարվելու դեպքում։ Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը ստիպված կլինի էականորեն փոխել դիրքորոշումը Թրամփի հետ բանակցությունների վերսկսման դեպքում։ Բոլթոնը նախազգուշացրել է, որ այդ պատժամիջոցները հետևողականորեն կխստացվեն, և նշել, որ ԱՄՆ […]
15:50 05.03.2019
Սպիտակ տունը Կոնգրեսում դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սկսված նոր հետաքննությունը անվանել է «ամոթալի» և «վիրավորական»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Սանդերսի խոսքերով՝ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով ներկայացուցիչ Ջերոլդ Նադլերը բացել է «ամոթալի և վիրավորական հետաքննություն»: Սառա Սանդերսը նշել է, որ դեմոկրատները այս քայլին գնացել են, քանի որ […]
08:48 05.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Սահմանափակող միջոցառումներն անդրադառնում են ռուս քաղաքական գործիչների և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի վրա։ Նախագահի հրամանում նշվում է, որ պատժամիջոցները երկարացվում են ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին […]