10:55 26.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ այդ փաստաթուղթը դեռ պետք է ստորագրվեր տասնամյակներ առաջ: Այդ առիթով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և նվիրել Գոլանի բարձունքներում պատրաստված գինի։ «Ես Ձեզ բերել եմ բարձրակարգ գինի Գոլանի բարձունքներից: Հասկանում […]
09:29 26.03.2019
Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահի սկանդալային գրառումն իրարանցում է առաջացրել ոչ միայն թուրքերի, այլև Սիրիայի և Իրաքի թուրքմենների շրջանում։ Վերջիններս, ինչպես հայտնի է, վայելում են Անկարայի աջակցությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Օրերս Թրամփը Twitter-ում գրել էր. «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում: Դրանք չափազանց կարևոր ստրատեգիական […]
22:54 25.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ կապակցությամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, սակայն, չի ընդունում նման մոտեցումը։ «Դա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ»,- հայտարարել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ։ Դեռ մարտի 21-ին էր ԱՄՆ նախագահը հայտարարել, որ անհրաժեշտ […]
22:33 25.03.2019
ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի ներկայացուցիչները (Armenian Assembly of America) հանդիպել են Հանրապետական կուսակցության կոնգրեսական Թեդ Լյուին, որին իրենց շնորհակալությունն են հայտնել՝ հայկական սփյուռքին մտահոգող հարցերում աջակցություն ցուցաբերելու համար, գրում է Rusarminfo-ն: «Թեդ Լյուն պատմել է հայկական ասամբլեային, որ Կոնգրեսի 116-րդ նստաշրջանի ժամանակ մտադիր է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Նա նաև պատրաստ է ստորագրել կոնգրեսականներ Պալլոնեի, […]
13:35 25.03.2019
Անկարան մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Twitter-ում գրել էր, որ Վաշինգտոնը պետք է ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Ըստ նրա՝ ժամանակն է նման քայլի դիմել՝ Իսրայելի և ամբողջ […]
12:00 25.03.2019
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կրճատում է ԱՄՆ այցի ժամկետը և վերադառնում հայրենիք, որպեսզի կառավարի Գազայի հատվածում հնչած կրակոցներին հասցվելիք ուժային պատասխանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկուշաբթի առավոտյան պաղեստինյան հրթիռն ընկել է երկրի կենտրոնական՝ խիտ բնակեցված հատվածում գտնվող բնակելի շենքի վրա. յոթ անձ վիրավորվել է, նրանց թվում երեխաներ կան: Վարչապետի՝ ԱՄՆ […]
07:18 25.03.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը չի կարողացել 2016 թվականի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի դավադրության ապացույցներ գտնել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը նաև նշել է, որ Մյուլլերը չի կարողացել վերջնական պատասխանել՝ Թրամփը խոչընդոտե՞լ է արդարադատությանը։ Այդ իսկ պատճառով հետաքննության արդյունքներով որևէ մեղադրական եզրակացություն չի ստացվել։ Միևնույն ժամանակ […]
19:48 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Տվյալ դեպքում ԱՄՆ-ը ճանաչում է միջազգայնորեն օկուպացիա ճանաչված տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, իսկ մեր դեպքում այդպես չէ, քանի որ Արցախի ժողովուրդն իրացրել է սեփական ինքնորոշման իրավունքը»: Արևելագետի խոսքով՝ նույնիսկ ՄԱԿ ԱԽ բանաձևերում Արցախին բնութագրող ագրեսիվ բնորոշումներ չկան, այդ իսկ […]
18:47 24.03.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանն ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, թե Գոլանի և Ղրիմի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումները չեն վկայում երկակի չափանիշների քաղաքականության մասին։ «Այդ պատճառով Վաշինգտոնը և Բրյուսելն անում են ամեն բան, որպեսզի աշխարում չիմանան Ղրիմում տեղի ունեցող իրական գործընթացների իսկության մասին, հակառակ դեպքում […]
18:23 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Չի կարելի ասել, որ հիմնական դերակատարներն աջակցեցին Թրամփին: ՄԱԿ ԱԽ-ն չի ողջունի այս որոշում, քանի, որ դա վնասելու է միջազգային անվտանգությանը»: Արևելագետի խոսքով՝ ԱՄՆ-ին կաջակցեն Եվրոպայում ոչ մեծ դերակատարություն ունեցող երկրներ: Արմեն Պետրոսյանը նշել է, որ Դոնալդ Թրամփի […]
17:15 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Այս ամենի համար մի քանի պատճառ կա. առաջինն Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որտեղ գործող վարչակազմի գործերն այնքան էլ լավ չեն: Նման որոշումը պայմանավորված է վարչապետին աջակցելու տրամադրվածությամբ»: Արևելագետը նշել է, որ մենք այս պահին քննարկում ենք Թրամփի […]
12:14 24.03.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունը չի համարվում երկակի չափանիշների քաղաքականություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հարզազրույցի ժամանակ Պոմպեոյին հիշեցրել են, որ ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի իրավիճակի հետ կապված: Լրագրողը հարցրել է պետքարտուղարին, ԱՄՆ-ի այս մտադրությունը «երկակի չափանիշների […]
10:46 24.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին ու Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին իր սպանության պլան նախապատրաստելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում։ Նա ելույթի ընթացքում մի քանի անգամ Գուաիդոյին անվանել է «հրեշավոր խամաճիկ»։ Դեռևս հունվարի վերջին Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրեն։
10:30 23.03.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հայտնել է, որ ավարտել է իր զեկույցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ: Այժմ ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը պետք է ամփոփի զեկույցը և կորոշի թե տեղեկատվության ինչքան մասը կներկայացնի Կոնգրեսին: Այս մասին հայտնել է BBC-ն: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բարը կոնգրեսականների հայտնել է, որ զեկույցի գլխավոր […]
08:18 23.03.2019
ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մարտի 22-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով է 5.6, նախկին 5.40-ի փոխարեն: Իսկ 1 եվրոյի և 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական […]
01:01 23.03.2019
Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում»: «Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը տարածաշրջանը դրեց նոր ճգնաժամի և լարվածության […]
07:47 22.03.2019
Եվրամիությունը չի ճանաչում Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքի մաս։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ «ԵՄ դիրքորոշումը չի փոխվել։ Համաձայն միջազգային իրավունքի՝ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը տարածքների վրա, որոնք օկուպացվել են նրա կողմից 1967 թվականի հուլիսին, ներառյալ Գոլանի բարձունքները»,- նրա […]
10:54 21.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նեղացած է սենատոր Ջոն ՄքՔեյնի ընտանիքից, որ իրեն շնորհակալություն չի հայտնել սենատորի հուղարկավորությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար։ Թրամփը հայտարարել է, որ ՄքՔեյնի համար կազմակերպել է այնպիսի թաղում, ինչպիսին ցանկանում էր հենց սենատորը, քանի որ հենց ինքը՝ Թրամփն է հավանություն տվել հուղարկավորության հանդիսավոր արարողության կազմակերպման մանրամասների վերաբերյալ փաստաթղթին։ Ընդ որում, Թրամփը […]
09:42 21.03.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մտադիր է Ռուսաստան այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հետ ունեցած անհաջող հանդիպումից հետո։ Այս մասին գրում է հարավկորեական Donga Ilbo թերթը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կորեական ծրագրերի կենտրոնի նախկին ղեկավար Էնդրյու Կիմին։ Նախկին հետախույզի խոսքով՝ Կիմ Չեն Ինը ցանկանում է Ռուսաստան գնալ։ Վերջին շրջանում Փհենյանն ակտիվացրել է […]
08:00 21.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրից «գողացել է» 5 մլրդ դոլար, որը վենեսուելական իշխանությունները պատրաստվում էին ծախսել արտերկրից դեղորայք գնելու վրա։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի թվիթերյան էջում։ Մադուրոն նշել է, որ վիթխարի ջանքեր են անհրաժեշտ բնակչությանը որակյալ դեղորայքով ապահովելու համար, որպեսզի նրանք ի վիճակի լինեն «դիմակայելու […]
07:48 20.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Վենեսուելայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները՝ ներառյալ ռազմական ներխուժումը։ Այս մասին նա հայտարարել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Սակայն հայտնի չէ՝ Բրազիլիան թույլ կտա՞ ռազմական ներխուժման համար օգտագործել իր տարածքը։ Թրամփը խնդրել է վենեսուելացի զինվորականներին դադարել աջակցել […]
00:48 20.03.2019
Աշխարհի ամենահարուստ մարդկանցիդ մեկի՝ Ջեֆ Բեզոսի մերկ լուսանկարները 200 հազար դոլարով վաճառվել են National Enquirer պարբերականին, գրում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ լուսանկարները վաճառել է իր սիրուհու՝ Լորեն Սանչեսի եղբայրը՝ Մայքլ Սանչեսը: Սկանդալը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, ինչից հետո Բեզոսը բաժանվել է կնոջից, դրանից հետո նա մեղադրել է լրատվամիջոցին փող […]
17:30 19.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2020 թվականի համար ներկայացրած բյուջետային հայտով առաջարկում է կրճատել միջազգային հեռարձակման ծախսերը 22 տոկոսով և նախատեսում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի երեք ծառայությունների փակում: Այս հակիրճ տեղեկատվությունը, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, տեղադրված է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) կայքում։ Համաձայն առաջարկվող փոփոխության`«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուջեն 2019 թվականի […]
17:22 19.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանոնավոր կերպով խախտում է երդմնակալության ժամանակ տված երդումը՝ ծառայել և պաշտպանել ամերիկյան Սահմանադրությունը: Կոնգրեսը պետք է ուշադրություն դարձնի սրան,- Bloomberg-ում գրում է Ջոնաթան Բերշտեյնը: Երդմնակալության ժամանակ Թրամփը երդվել է ազնվորեն կատարել նախագահի պարտականությունները և պաշտպանել Սահմանադրությունը: Քաղաքական ճնշումների խրախուսումը համարվում է այս երդման ուղղակի խախտում,- գրում է հեղինակը: Բացի դրանից՝ գործակալության […]
07:31 19.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տարեկան աշխատավարձի 1/4-ը՝ 100 հազար դոլար, տրամադրել է Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը՝ վերջ տալու Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության շուրջ հետագա վեճերին։ Որպես ապացույց նա իր թվթերյան էջում կցել է վճարման կտրոնի պատճենը։ «Ես ամեն տարի իմ աշխատավարձից 400 հազար դոլար կհատկացնեմ ամերիկյան տարբեր գերատեսչությունների»,- ասել է Թրամփը։ Ներքին անվտանգության […]
20:35 18.03.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ Թեհրան ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն են: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ռոհանին նաև նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են դատի տալ ԱՄՆ-ին՝ չհստակեցնելով, թե որտեղ են ընթանալու դատական գործընթացները և ինչպես է ձևակերպվելու դատական հայցը: Իրանի նախագահը նաև հավելել է, […]
20:16 18.03.2019
Քրայսթչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 50 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել:
21:18 17.03.2019
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների հայտարարությունները՝ Ռուսաստանի հետ նրա «դավադրության» մասին, խանգարում են առաջընթացի հասնել երկու երկրների հարաբերություններում։ «Կարծում եմ՝ դժվար է առաջընթացի հասնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություներում, երբ ամենը, ինչ արվում է, կիրառվում է քաղաքական հակառակորդների կողմից՝ ցույց տալու համար Ռուսաստանի հետ դավադրության ինչ-որ […]
11:32 17.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Google կորպորացիան աջակցում է Չինաստանին ու չինական բանակին, սակայն ոչ ԱՄՆ-ին։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։ «Սարսափելի է»,-հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով այդ իրավիճակը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է նաև, որ Google-ն օգնել է «անազնիվ» Հիլարի Քլինթոնին նախագահական քարոզարշավում, և դա ավարտվել է նրա պարտությամբ։ Դա, […]