00:48 06.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը կարող են կրճատել պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերի ծավալները՝ դրանցից ստացված գումարներն օգտագործելով երկարատև խաղաղության բերող մեկ այլ ոլորտում: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լյու Հեն՝ հայտարարելով, որ համաձայն է Թրամփի արտահայտած այս մտքի հետ: «Երեք երկրները կարող […]
17:26 04.04.2019
Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Դիեգո Մարադոննայի դեմ. պատճառը Մարադոնայի խոսքերն են` ուղղված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու ԱՄՆ-ի հասցեին: Այս մասին հայտնում է gazeta-ն: «Տամպիկո Մեդերո» խաղից հետո արգենտինացին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հաղթանակը նվիրում է Մադուրոյին և Վենեսուելայում բոլոր տուժածներին: Նա Վենեսուելայի առաջնորդ Խուան Գուաիդոյին անվանել է «խամաճիկ», իսկ միջազգային […]
12:56 04.04.2019
«Փենսը Թուրքիային առաջարկել է ընտրություն կատարել «Ս-400» համակարգերը գնելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև։ Դատարկ սպառնալիքներ են․ Անկարան դժվար թե հրաժարվի գործարքից, իսկ Թուրքիային այդ պատճառով Դաշինքից դուրս մղելն անհավանական է»,- իր թվիթերյան էջում այդ մասին գրառում է կատարել Ռուսաստանի Դումայի ինֆորմացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաճախ է […]
09:00 04.04.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտնի հայտարարությունից հետո Իսրայելն արդեն իսկ մշակել է այդ տարածքների զարգացման ծրագիր, որը ենթադրում է ավելացնել բնակչությունը և հասցնել մոտ քառորդ միլիոնի, ստեղծել նոր քաղաքներ, նոր ենթակառուցվածքներ և այլն: Այլ կերպ ասած, Իսրայելն արդեն իսկ ձեռնամուխ է լինում վերաբնակեցման քաղաքականության: Անշուշտ, միամիտ է կարծել, որ […]
08:01 04.04.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն դիմել է Հարկային վարչությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջին 6 տարիներին արված հարկային վճարումները ստուգելու հայցով։ Այս մասին հայտնում է Mediaite պարբերականը։ Նշվում է, որ համապատասխան հայցն ուղարկել է Մեթոդների և միջոցների հարցերով կոմիտեի նախագահ Ռիչարդ Նիլը։ Նշվում է, որ դեմոկրատները վաղուց են ձգտում պաշտոնական տեղեկություններ ստանալ նախագահի վճարած հարկերի […]
15:53 03.04.2019
Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ 2017 թվականին Պեկինում նախագահ Սի Ծինփինին անվանել է Չինաստանի «թագավոր», ինչը հարուցել է վերջինիս զարմանքը: Այս մասին Թրամփը պատմել է երեկ` Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ընթրիքի ժամանակ: Թրամփի խոսքերով` Սի Ծինփինը չէր ուզում իրեն համարել թագավոր, սակայն ինքը պնդել է: «Բայց ես թագավոր չեմ, ես նախագահ եմ»,- Սի Ծինփինի խոսքերն […]
15:02 03.04.2019
«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դերն ակտիվացել է, և որ ստեղծվում է «ճանապարհային քարտեզ»: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. կողմերն «ընդգծել են ԼՂ հարցով բանակցությունների ակտիվացման կարևորությունը»: Մոսկվան «ԼՂ հարցի կարգավորմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել», բացի դրանից՝ «Ալիևը […]
08:13 03.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում կարող է միանգամից 2 նախընտրական նշանաբան գործածել։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում՝ Ճարտարագիտական ազգային թանգարանում կազմակերպված երեկոյի ընթացքում։ Իր նախընտրական ծրագրում Թրամփը, ով նախագահ է դարձել 2016 թվականին, կիրառել է «Ամերիկան կրկին դարձնենք մեծ» նշանաբանը։ Խոսելով 2020 թվականի ընտրարշավի մասին՝ նա նշել է, որ սկզբում […]
07:46 03.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե իրեն չհաջողվի Մեքսիկայի իշխանությունների և Կոնգրեսի կողմից որոշակի քայլերի իրագործման հասնել։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ «Ես դեռևս չեմ հայտարարել նման մտադրության մասին, սակայն ես պատրաստ եմ դա անել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների՝ Մեքսիկայի հետ սահմանը մասնակի կամ […]
07:18 03.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվել է հոր ծննդավայրի մասին խոսելիս։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հայրը՝ Ֆրեդ Թրամփը, ծնվել է Գերմանիայում։ «Հայրս գերմանացի է։ Նա ծնվել է Գերմանիայում՝ մի հրաշալի վայրում, այդ իսկ պատճառով ես գեղեցիկ զգացմունքներ ունեմ […]
19:11 02.04.2019
Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]
23:28 30.03.2019
Սև ծովը հավակնում է դառնալ կռվախնձոր ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև: Ծովի՝ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին Վրաստանում զգուշությամբ սկսեցին խոսել աշնանը՝ տարածաշրջան նախագահ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի այցից ամիսներ անց: Այն, որ այդ մասին քաջատեղյակ էր նաև Ռուսաստանը, պարզ դարձավ փետրվարին՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ նախագահի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումից […]
16:00 30.03.2019
ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը կոչ է արդել The Washington Post-ին ու The New York Times պարբերականներին զրկել Պուլիցերյան մրցանակից` Ռուսաստանի հետ Թրամփի գործակցությանը վերաբերող հրապարակումների համար: Նա այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ անվանելով այդ պարգևները «կեղծ»: «Ինչ զվարճալի է, որ The New York Times-ը և The Washington Post-ը Պուլիցերյան մրցանակ են ստացել […]
10:46 30.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հաջորդ շաբաթ փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, եթե միջոցներ չձեռնարկվեն ապօրինի ներգաղթյալների մուտքը դադարեցնելու համար: Այս մասին Թրամփը հայտարարել Twitter-ի իր միկրոբլոգում: Նախագահը նշել է, որ Մեքսիկան վատնում է ԱՄՆ-ի գումարները և ոչինչ չի անում: Ավելի վաղ նախագահ Թրամփը երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթ էր ստորագրել, որը նրա […]
22:48 29.03.2019
Գոլանի բարձունքների վերաբերյալ վերջին զարգացումները մեծ արձագանք են առաջացրել աշխարհում: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը SHANTNEWS.am-ին ասել է, որ արաբական աշխարհն առայժմ պատրաստ չէ համարժեք հակաքայլերի և առայժմ կսահմանափակվեն միայն հռետորաբանությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
14:29 29.03.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ԱԺ-ում, խոսելով Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու ու Ադրբեջանի վերաբերմունքի մասին, ասել է. «Ադրբեջանը սթափ չի գնահատում իրավիճակը: Արցախի Հանրապետությունն անկախ Հանրապետություն է, և բոլոր բանակցությունները պետք է ընթանան Արցախի քաղաքացիների դիրքորոշման ընդունման շուրջ, իսկ դա հստակ է, որ ԱՀ-ն անկախ է»: Իսկ սա նշանակում է, որ բանակցային սեղան վերադառնալու […]
08:13 29.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պետդեպարտամենտի նոր ներկայացուցիչ է ընտրել։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 3 աղբյուրի։ Նոր ներկայացուցիչ կարող է դառնալ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով փորձագետ, ռազմածովային ռեզերվի սպա և Fox News-ի աշխատակից Մորգան Օրտագուսը։ Նա կփոխարինի Հիզեր Նաուերթին, որին հայտարարել էին ՄԱԿ-ոմ դեսպանի թեկնածու, սակայն նա, ընտանեկան հարցերով […]
19:44 28.03.2019
Boeing 737 MAX ինքնաթիռներն անվտանգ են: Այս մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտնել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության ղեկավար Դենիել Էլուելը: Նա նշել է, որ հանդիպումներ են տեղի ունեցել օդաչուների արհմիությունների հետ, ուսումնասիրվել են նշված մակնիշի բոլոր ինքնաթիռների ինքնագրիչների տվյալները և որևէ մեկի դեպքում չի հայտնաբերվել որևէ շեղում կամ անսարքություն, որը կարող է հանգեցնել աղետի: […]
18:28 28.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի կնոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին կոչ էր արել դուրս գալ Վենեսուելայից:
09:00 28.03.2019
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին առաջարկել է Գոլանի բարձունքների փոխարեն Իսրայելին ամերիկյան 2 նահանգ նվիրել։ «Ինչո՞ւ Իսրայելին չտալ Հյուսիսային, Հարավային Կարոլինան։ Լավ հողակտորներ են»,- ասել է Ջաֆարին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Նրա խոսքերով՝ Գոլանի բարձունքները «մեր տարածքն է, և այն մեզ կվերադառնա»։ «Նվիրե՛ք Իսրայելին 2 նահանգ, չէ՞ որ ցանկանում եք աջակցել […]
17:09 27.03.2019
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանում, որ վերջինս իրեն հասցրել է սրտի կաթվածի: Այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով «Բարբարա Բուշը և ամերիկյան տոհմի ստեղծումը» գիրքը: Գրքի հեղինակը պարզաբանել է, որ իրականում դա սրտի կաթված չի եղել, չնայած Բարբարա Բուշը դա հենց այդպես է անվանել: Նախկին առաջին […]
08:29 27.03.2019
Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման ֆոնին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Այժմ Ֆրանսիան, որը մարտին նախագահում է ԱԽ-ում, պետք է նիստի ամսաթիվ նշանակի։ Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հռչակագիր՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին։ Փաստաթղթի ստորագրումը […]
08:02 27.03.2019
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը, աշխատանքի է տեղավորվել։ Նախագահ Թրամփը նրան ներառել է Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնի հոգաբարձուների խորհրդում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Նշվում է, ր Վոյթը Հոլիվուդի ամենապահպանողական գործիչներից է և բացահայտ աջակցում է Թրամփին։ Նախկինում Ջոլիի հայրն ակտիվորեն քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։
07:33 27.03.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չկարողացավ հաղթահարել վետոն, որը նախագահ Դոնալդ Թրամփը դրել էր ավելի վաղ օրենսդիրների կողմից հավանության արժանացած օրինագծի վրա։ Այն կոչված էր չեղարկելու սահմանված արտակարգ դրության ռեժիմը Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է C-Span հեռուստաալիքը։ Դեմոկրատները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ 2/3 ձայները։ Վետոյի հաղթահարման մասին նախաձեռնությանն աջակցել է 248 օրենսդիր, դեմ են […]
07:18 27.03.2019
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի անցկացումը հայտնվել է խափանման սպառնալիքի տակ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Մրցույթը պետք է անցկացվի Թել-Ավիվի հյուսիսային մասում։ Այժմ կազմակերպիչներն ու երկրի իշխանությունները փորձում են հանդիսատեսին ու մասնակիցներին ապահովել անվտանգության բոլոր հնարավոր միջոցներով։ Մրցույթի խափանման սպառնալիքն առաջացել է այն բանից հետո, երբ մարտի 25-ին ԱՄՆ […]
16:34 26.03.2019
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են մինչև ապրիլի 2-ը հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ամբողջական զեկույցը, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններում «Ռուսաստանի միջամտությանը»: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Նրանք իրենց նամակում նշել են, որ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը` կապված հետաքննության հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Բարը […]
16:30 26.03.2019
Սիրիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշման դեմ` Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեր էլ-Զորի, Ղամիշլիի ու այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
15:30 26.03.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների հետ կապված կազմակերպության դիրքորոշումը չի փոխվել: Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը սա հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ` ճանաչելով Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք: «Գլխավոր քարտուղարի համար պարզ է, որ Գոլանի կարգավիճակը չի փոխվել: Գոլանի հարցով ՄԱԿ-ի քաղաքականությունն […]