07:34 16.04.2019
Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեն հայտարարել է 2019 թվականի դափնեկիրների անունները։ Վարպետության համար մրցանակի դափնեկիրներ են դարձել The New York Times-ի լրագրողներ Դևիդ Բարսթոուն, Սյուզաննա Քրեյգը և Ռաս Բյութները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ ֆինանսական խարդախությունների մասին հրապարակումների համար։ WSJ-ն մրցանակ է ստացել՝ նախագահին սեռական կապերի մեջ մեղադրող կանանց վճարելու թեման հետաքննելու համար։ Լռության համար վճարումներն իբրև […]
19:09 15.04.2019
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այն մասին, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն կճանաչվի:
14:36 15.04.2019
Եվրամիության երկրներն ավարտել են Միացյալ Նահանգների հետ պաշտոնական առևտրային բանակցությունների անցկացման մանդատի համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Այդ երկխոսության մեկնարկին կողմ է քվեարկել ԵՄ անդամ երկրների մեծ մասը, Ֆրանսիան դեմ է եղել, իսկ Բելգիան ձեռնպահ է մնացել: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն արտադրական ապրանքների վրա մաքսատուրքերի կրճատման հնարավորությունը և եվրոպական ընկերությունների համար ԱՄՆ ստանդարտների ներդրման պարզեցումը: […]
13:11 15.04.2019
Ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է այցելել երկրի հեռավորարևելյան շրջաններ, որտեղ մասնակցելու է ներռուսաստանյան միջոցառումների։ Այդ օրերը համընկնում են Հյուսիսային Կորեայի առաջնորդի այցելությունների հետ, ու հավանական է, որ այդ ժամանակ հանդիպում կկազմակերպվի երկու ղեկավարների միջև։ Բանն այն է, որ ապրիլի 26-27-ին կայանալու է Հյուսիսային Կորեայի ղեկավարի այցը Չինաստան, իսկ նրա ճանապարհն անցնելու է […]
12:45 15.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար նվազագույն ներդրումը կազմել է 34 դոլար: Այս տարվա առաջին եռամսյակում հավաքված գումարների շնորհիվ ապրիլին նախընտրական ֆոնդը կազմել է 40.8 մլն դոլար, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Բացի դա, ևս 45.8 մլն դոլար պատրաստ է նվիրաբերել Հանրապետական կուսակացության ազգային կոմիտեն: Այսպիսով, նախագահը տեսականորեն ունի ավելի շատ գումար, քան Դեմոկրատական կուսակցության […]
22:31 14.04.2019
Ջուլիան Ասանժի կատուն Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնացել է ընդամնեը 2 տարի, բայց այդ ընթացքում արդեն հասցրել է հայտնի դառնալ: Նա համացանցում օգտահաշիվ ուներ և շատ լուսանկարիչների սիրելին է դարձել: Դեպանատան մոտ կանգնած լուսանկարիչների մոտ կատուն հաճախ էր երևում, սակայն Ասանժին ձերբակալելուց ամիսներ առաջ կորել է, լուսանկարիչներն այդ ամիսների ընթացքում չեն նկատել կատվին: Հիմա լրատվականները հետաքրքրված […]
07:46 12.04.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է հանդես եկել առևտրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի որ Վաշինգտոնը չի իրագործում կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի դրույթները։ Այս մասին գրել է պետության ղեկավարը թվիթերյան իր միկրոբլոգում։ «Մենք պաշտպանում ենք Եվրոպան որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարտիկի օրինակ։ Ֆրանսիան դեմ է հանդես գալիս փարիզյան համաձայնագրից դուրս ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների […]
00:50 12.04.2019
Ամերիկյան Vogue-ի մայիս ամսի շապիկին Քիմ Քարդաշյանն է: նա հանդես տված իր հարցազրույցում անսպասելի նորություն է հայտնել: Պարզվում է, ռեալիթի շոուի աստղը որոշել է իրավաբանական կրթություն ստանալ և 2022-ին փաստաբանի որակավորմամբ դիպլոմ վերցնել: Անցած տարի 38-ամյա Քիմն անձամբ դիմել է Դոնլադ Թրամփին՝ խնդրելով մեղմել Էլիս-Մարի Ջոնսոնի դատավճիռը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ թմրանյութ պահելու համար: […]
00:14 12.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը շուտով կհամալրվի: Թրամփի որդին՝ 35-ամյա Էրիկ Թրամփը, երկրորդ անգամ հայր կդառնա: Այս մասին նրանք հայտնել են սոցիալական ցանցում և լուսանկար են հրապարակել: «Մենք Լարայի հետ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օգոստոսին լույս աշխարհ կգա ընտանիքի նոր անդամը: Լյուկը հրաշալի ավագ եղբայր կլինի»,- գրել է Էրիկ Թրամփը Instagram-ի իր էջում: Լարայի ու […]
14:05 11.04.2019
Եգիպտոսը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Մերձավորարևելյան ռազմավարական դաշինք (MESA) կազմելու վերաբերյալ: Այս դաշինքն այլ կերպ անվանում են «Արաբական ՆԱՏՕ»: Reuters-ի հաղորդմամբ` Կահիրեն չի համաձայնում դաշինքի մաս կազմել Իրանի հետ հարաբերությունները չլարելու համար: Խնդիր է նաև ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունների հետ կապված անորոշությունը: Եգիպտոսը մտահոգություն ունի, որ եթե 2020-ին Դոնալդ Թրամփը չվերընտրվի նախագահի պաշտոնում, ապա MESA-ի […]
23:20 10.04.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի ճնշումներ գործադրել Իրանի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: «Ես կարող եմ վստահեցնել աշխարհի մնացած մասին, որ Թրամփը կշարունակի ուժեղացնել ճնշումները Իրանի նկատմամբ, որպեսզի նրանք փոխեն իրենց վարքագիծը»,- ասել է Պոմպեոն իր հայտարարության մեջ: Մինչ այդ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ […]
23:01 10.04.2019
«Ինչ-որ առումով մանևրի միջոց է՝ ԱՄՆ-ին շատ չզայրացնելու», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ Եվրոպայի կողմից կիրառված պատժամիջոցներին: Ըստ Ոսկանյանի՝ այդ պատժամիջացները նոր չեն, երկարաձգվել են, վճռորոշ նշանակություն չունեն։ Մեծ մասամբ չեն ազդում Իրան-ԵՄ տնտեսական հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերություններին, ապա իրանագետի կարծիքով՝ իրանցիները, հավանաբար, ունեն […]
21:45 10.04.2019
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Դոնալդ Թրամփի խնդրանքով գումար է հատկացրել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է, Պաշտպանության նախարարությունը 3 պայմանագիր է կնքել՝ 986 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ 789 մլն դոլարի պայմանագիր է կնքվել տեխասական SLSCO Ltd․ ընկերության հետ, որը պատ կկառուցի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Թերեզա […]
20:30 10.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև կապի հետաքննությունը պետական հեղաշրջման փորձ էր, փոխանցում է ТАСС-ը։ «Դա պետական հեղաշրջման փորձ էր։ Դա փորձ էր՝ նախագահին պաշտոնանկ անելու»,- ասել է նա։ Թրամփը հավելել է, որ այդ հետաքննությունն «անօրինական» էր։ «Ամենից շատ հետաքրքրված եմ վերադառնալ այն պահին, երբ այս ամենը սկսվեց, […]
17:19 10.04.2019
Twitter միկրոբլոգների ցանցը ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումը: Բանն այն է, որ Թրամփը, խախտելով հեղինակային իրավունքը, իր հրապարակման մեջ օգտագործել էր Հանս Զիմմերի Why do we fall? (Ինչո՞ւ ենք մենք ձախողում) երգը: Աղբյուրը հայտնում է, որ այս երգի հեղինակային իրավունքները պատկանում են Warner Bros Picture ընկերությանը, ու այն հնչել է «Սև ասպետը վերադառնում […]
15:42 10.04.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել երկու կազմակերպությունների հետ, որոնք սկսելու են Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքները: Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 976 միլիոն դոլար է: Շինարարությունը կիրականացվի ամերիկյան երկու նահանգների` Նյու Մեքսիկոյի և Արիզոնայի տարածքներում: Հիշեցնենք, որ սահմանային պատի կառուցման հարցը լուրջ հակասությունների թեմա է շարունակում մնալ դեմոկրատների և հանրապետականների միջև: Մարտի վերջին Դոնալդ […]
13:16 10.04.2019
ԱՄՆ Կոնգրեսի շենքում նախօրեին կայացել է միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ելույթ ունենալով հանդիպմանը` ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփեյերը հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է նամակ գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով ճանաչել ու դատապարտել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հայկական արմատներով կոնգրեսականը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի […]
22:26 09.04.2019
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել է օգտագործել բոլոր միջոցները ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության դեմ պայքարում, այն բանից հետո, երբ Թեհրանը ահաբեկչական խմբավորում ճանաչեց ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: ««Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հակաահաբեկչական գործողություններին աջակցելու համար, զինված ուժերի գլխավոր շտաբը կգօրծադրի ցանկացած ջանք ահաբեկչական CENTCOM խմբավորման դեմ պայքարելու […]
17:50 09.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր է սահմանել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ մաքսատուրքերի չափը կազմում է 11 միլիարդ դոլար: «Առևտրի համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ Եվրոպական միության՝ Airbus-ին հատկացվող սուբսիդիաները բացասաբար են ազդում Միացյալ Նահանգների վրա: ԱՄՆ-ն այժմ 11 միլիարդ […]
10:42 09.04.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ռենդոլֆ Ալլեսին։ Այս լուրը պաշտոնապես հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նա նշել է, որ նախագահ Թրամփը շնորհակալ է Ալլեսին երկար տարիներ երկրին մատուցված ծառայությունների համար: Սանդերսը նաև հայտնել է, որ Ալլեսը դեռևս շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը, նրան մայիսին կփոխարինի Ջեյմս […]
08:13 09.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ռենդոլֆ Ալլեսին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնական աղբյուրներին։ Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը հանձնարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Միք Մալվեյնին ձևակերպել Ալլեսի հրաժարականը, սակայն նա դեռևս շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։ Սպիտակ տունն ու Գաղտնի ծառայությունը […]
18:06 08.04.2019
The Washington Post թերթի լրագրող Էնն Էփլբաումը Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է Դոնալդ Թրամփի հետ: Խոսքը նախընտրական պայքարի մեթոդների մասին է: Էփլբաումը նկատել է, որ Զելենսկին, ինչպես Թրամփը, օգտագործում է իր հեռուստատեսային ճանաչումը: Լրագրողը հիշեցրել է, որ Զելենսկին հանրահայտ դարձավ «Ժողովրդի ծառան» ֆիլմի շնորհիվ: Ֆիլմի հերոսն օգնեց ժողովրդին հասկանալ, որ նրանց պետք է […]
08:29 08.04.2019
ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրսթին Նիլսենը լքել է պաշտոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա երախտագիտություն է հայտնել նախարարին ծառայության համար և հայտարարել, որ նրան ժամանակավորապես կփոխարինի ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայության պետ Քևին Մաքելինենը։ Axios պորտալի հաղորդմամբ՝ նախագահը դժգոհ է եղել Նիլսենից՝ միգրացիոն հարցում հստակ դիրքորոշման բացակայության […]
07:20 08.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ Վաշինգտոնը կփակի Մեքսիկայի հետ սահմանը, եթե այլ ելք չունենա։ «Մեքսիկան պետք է ձերբակալի բոլոր անօրինական միգրանտներին և թույլ չտա նրանց երկար ուղի բռնել դեպի ԱՄՆ»,- գրել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանը կամ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի դեմ։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ դեմոկրատ […]
22:20 06.04.2019
ԱՄՆ-ի օրենսդիրները միաձայն կողմ են արտահայտվել Թրամփի վարչակազմի որոշմանը, որի համաձայն՝ նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային կկասեցվի: Միացյալ Նահանգների օրենսդիրներն այս քայլով պատասխանում են Անկարային՝ Ռուսաստանից «С-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու գործարքի համար: Ի դեպ, Միացյալ Նահանգները դեռ այս շաբաթվա սկզբին Թուրքիային զգուշացրել է, որ պատրաստ է նման որոշում կայացնել, ինչին Անկարան […]
16:07 06.04.2019
ԱՄՆ երկու տասնյակ նահանգ դատական հայց է ներկայացրել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մտադրության համար: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի պաշտոնական կայքում: Կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են երկրի բյուջեից 1.6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար: […]
13:18 06.04.2019
The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ճաշել Սպիտակ տան լրագրողների հետ: ԱՄՆ ղեկավարի խոսքով` ինքն ավելի կարևոր գործեր ունի, քան ներկա գտնվելն է լրագրողների մասնակցությամբ ձանձրալի միջոցառմանը: «Ճաշն այնքան ձանձրալի է և այնքան բացասական, որ դրա փոխարեն մենք պատրաստվում ենք անցկացնել շատ դրական միտինգ»,- ասել է Թրամփը: Ինչպես հայտնի […]
10:44 06.04.2019
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներգաղթային համակարգը ծանրաբեռնված է: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային գոտի կատարած այցի ընթացքում: Թրամփը նշել է, որ երկիրն այլև չի կարող ընդունել ներգաղթյալներին: ԱՄՆ նախագահը նաև հերքել է Մեքսիկայի, Հոնդուրասի, Գվատեմալայի և Էլ Սալվադորի առաջնորդների հետ առաջիկա հանդիպման մասին լուրերը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու […]