TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Թրամփ

Թրամփի վարչակազմն ընդդեմ վիզայի ժամկետներ խախտողների

11:56 27.04.2019

Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, որոնք, ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: 2018 թվականին ԱՄՆ տրամադրել է ոչ ներգաղթի ավելի քան 9 միլիոն վիզա զբոսաշրջիկների, ուսանողների […]

̰
ԱՄՆ-ը դուրս է գալիս զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից․ Թրամփ

23:26 26.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, փոխանցում է RIA Novosti-ն։ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է սենատին դադարեցնել պայմանագրի վավերացումը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հետ է կանչում իր ստորագրությունը և համաձայնագիրն անվանել է «թյուրիմացության մեջ գցող»։ ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ՄԱԿ-ը պաշտոնական ծանուցում կստանա Վաշինգտոնի՝ պայմանագրից […]

̰
Թրամփը ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ

18:05 26.04.2019

ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ Ռուսաստանը և Չինաստանը դառնան սպառազինությունների վերահսկման գործարքի մասնակիցները: Առայժմ նոր պայմանագրի մասին շատ բան հայտնի չէ: Հաղորդվում է միայն այն, որ այդ պայմանագիրը կներառի զենքի բոլոր տեսակները: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մի քանի աղբյուր: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս միջին և փոքր […]

̰
Թրամփը լիբիացի գեներալի հետ զրույցում աջակցել է Տրիպոլիի վրա հարձակմանը․ Սպիտակ տունը հերքում է

08:28 25.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ հեռախոսազրույցում աջակցել է մայրաքաղաք Տրիպոլիի վրա նրա ուժերի հարձակմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ ամերիկացի անանուն պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տրիպոլիի վրա հարձակմանը՝ ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարության տապալման համար։ Մեկ այլ աղբյուր նշում […]

̰
Facebook-ին 5 մլրդ դոլարի տուգանք է սպառնում

07:34 25.04.2019

ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը կարող է 5 մլրդ դոլարի չափով տուգանք սահմանել Facebook սոցցանցի նկատմամբ՝ օգտատերերի անձնական տվալների արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով ընկերության ներկայացրած եռամսյակայն հաշվետվությանը։ Անցած տարվա մարտին հայտնի էր դարձել, որ մի քանի տարի առաջ՝ նախընտրկան արշավի ընթացքում, համագործակցելով ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, Cambridge Analytica ընկերությունն […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

22:21 24.04.2019

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Թրամփի հայտարարությունը «դատարկ է և արժեք չունի»:

̰
Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

18:55 24.04.2019

«Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց կյանքը»:

̰
Մեծ Բրիտանիայում «փոքրիկ Թրամփը» կրկին օդ կբարձրացվի

10:08 24.04.2019

Բրիտանացի ակտիվիստները մտադիր են կրկին օդ բարձրացնել «փոքրիկ Թրամփի» փուչիկը: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Թրամփը կայցելի Մեծ Բրիտանիա, հայտնում է The Guardian -ը: Թրամփը հունիսին կայցելի Բրիտանիա: Նշվում է, որ Թրամփին փոքր երեխայի կերպարով պատկերող փուչիկը 5 անգամ ավելի մեծ կլինի նախորդ տարվա տարբերակից: ««Փոքրիկ Թրամփը» կրկին օդ կբարձրանա, սակայն դա կարժենա 70 հազար […]

̰
Թրամփը նախկին պետքարտուղարին կասկածում է դավաճանության մեջ

00:19 24.04.2019

Իրանի նկատմամբ պատժամիջոցների լիարժեք ուժի մեջ մտնելու դեպքում նավթի շուկան կլրացնեն նավթ արդյունահանող մյուս երկրները՝ ԱՄՆ դաշնակիցները OPEC-ում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր թվիթերյան էջում, և նույն թեմայի մեջ քննադատել նաև նախորդ վարչակազմի պետքարտուղար Ջոն Քերիին։ «Ջոն Քերին ու մարդիկ, որոնք նրան օգնել են ԱՄՆ-ն ներքաշել շատ վատ միջուկային համաձայնագրի […]

̰
Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոս

19:25 22.04.2019

Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ամերիկյան «KSEE» հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Դոնալդ Թրամփն անկանխատեսելի քաղաքական գործիչ է և տարբեր հարցերում նրա մոտեցումները ավանդական չեն: Կարծում եմ` նրա պարագայում Հայոց ցեղասպանության ճանաչումն առավել քան հավանական է»,- ասել է Պերճ Աբգարյանը: Նրա կարծիքով` հիմա ամենանպաստավոր ժամանակն է […]

̰
ԱՄՆ-ն լիովին արգելել է իրանական նավթի ձեռքբերումը. բացառություններն այլևս չեն գործի

19:18 22.04.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի:

̰
Դժվար թե Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ին արտաբերի «ցեղասպանություն» բառը. ամերիկագետ

12:11 22.04.2019

Թուրքիան որակյալ դիվանագիտություն ունի և օգտագործում է բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանա կոնֆլիկտներից մաքսիմալ դիվիդենդներ քաղել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասաց ամերիկագետ Արեգ Միքայելյանը: «Պետք է հիշել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ անդամ է, պետք է հիշել, որ Թուրքիայի տարածքում ԱՄՆ-ի ռազամական բազաներ կան, Ամերիկան մեծ ազդեցություն ունի Թուրքիայի տարբեր խմբերի վրա: Հարաբերություններն ԱՄՆ-ի […]

̰
Թրամփն աջակցություն է խոստացել Զելենսկուն

07:56 22.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերին։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն իր խոստումը տվել է հեռախոսազրույցի ժամանակ։ Թրամփը շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ։ «Մենք կշարունակենք աջակցել տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ռուսական […]

̰
Ռոբերտ Դե Նիրոն Թրամփին անվանել է անհաջողակ գանգստեր

10:58 21.04.2019

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հերթական անգամ բացասաբար է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Դերասանը Late Night Show with Stephen Colbert թոք շոուի ընթացքում նախագահին համեմատել է գանգստերի հետ՝ անվանելով նրան անհաջողակ։ Այս մասին հայտնում է  Fox News հեռուստաալիքը։ Պատասխանելով Քոլբերի հարցին այն մասին, թե ինչու՞ են մարդկանց դուր գալիս գանգստերային ֆիլմերը, Դե Նիրոն […]

̰
Թրամփի վարկանիշը շեշտակի նվազել է

11:30 20.04.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշի ցուցիչը նվազել է` հասնելով ռեկորդային մակարդակի: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Թրամփի ռեյտինգն ընկել է 3 նիշով «ռուսական գործով» հաշվետվության հրապարակումից հետո: Այնտեղ խոսվում է ԱՄՆ-ի վերջին ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին: 2019 թվականի մարտին Թրամփի գործունեությանը հավանություն էր տվել հարցվածների 43 տոկոսը, այն դեպքում, երբ ապրիլի 15-ին […]

̰
Թրամփը ցեղասպանության ճանաչման որևէ խոստում չի տվել հայ համայնքին. Սուրեն Սարգսյան

13:55 19.04.2019

Ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերոթյան «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, գալիք ապրիլ 24-ի շուրջ ծավալվող քննարկումներին և մի շարք այլ խնդիրների. «Որքան էլ լարված լինեն Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, Թուրքիան շատ կարևոր պետություն է Միացյալ Նահանգների համար, մանավանդ մերձավորարևելյան տարածաշրջանում քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից, նույնիսկ այս դեպքում շանսերը շատ քիչ են»: Քաղաքագետը […]

̰
Մյուլլերի՝ «ռուսական գործի» մասին զեկույցը բեսթսելեր է դարձել

11:43 19.04.2019

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ՝ «ռուսական գործի» մասին զեկույցը առցանց խանութներում բեսթսելեր է դարձել, գրում է  The New York Times-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ հրատարակիչները փորձում են տվյալ փաստաթուղթը հնարավորինս արագ թողարկել թղթային տարբերակով, չնայած նրան, որ այն անվճար հասանելի է երկրի Արդարադատության նախարարության կայքում: Ամերիկյան մի քանի խոշոր հրատարակչություններ արդեն «օպերատիվության մրցավազքի» մեջ են: Փափուկ […]

̰
Թրամփին հանդիմանել են «Գահերի խաղի» կերպարի օգտագործման համար

08:02 19.04.2019

HBO հեռուստաալիքը հանդիմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Գահերի խաղը» սերիալի կերպարը քաղաքական նպատակներով գործածելու համար։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ «Ռուսական գործով» հետաքննության արդյունքների մասին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մամուլի ասուլիսից հետո Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է սերիալի ոճով լուսանկար՝ «Խաղն ավարտված է» մակագրությամբ։ Վերևում ավելացված է․ «Ատողների և ձախ արմատական դեմոկրատների համար։ […]

̰
Դոնալդ Թրամփ կրտսերը 2016-ի նախընտրական արշավի ընթացքում շփվել է WikiLeaks-ի հետ

00:02 19.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ կապ է ունեցել WikiLeaks-ի աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնի է դարձել Ռոբերտ Մյուլլերի զեկույցից, որից հատվածներ է հրապարակում ТАСС-ը։ Ինչպես նշվում է, կապն իրականացվել է էլեկտրոնային միջոցներով։ «Դոնալդ Թրամփ կրտսերը 2016-ի նախընտրական արշավի ընթացքում կապի էլեկտրոնային միջոցներով ուղղակիորեն շփվել է WikiLeaks-ի հետ»,- նշված է […]

̰
Թրամփը չի համագործակցել ՌԴ-ի հետ, սակայն ՌԴ-ն միջամտել է ԱՄՆ ընտրություններին. հրապարակվել է Մյուլլերի զեկույցը

20:28 18.04.2019

Ուիլիամ Բարը հայտնել է, որ հատուկ դատախազը գրանցել է Թրամփի կողմից արդարադատությանը խոչընդոտելու 10 դեպք, սակայն այդպես էլ մեղադրանք չի ներկայացրել:

̰
Կիմ Չեն Ինը ՌԴ պաշտոնական այցի կարող է մեկնել զրահապատ գնացքով

19:35 18.04.2019

Հյուսիսկորեական ղեկավարն ունի երթուղու երկու տարբերակ:

̰
Թրամփի խորհրդականը Մոսկվայում բանակցել է ռուս պաշտոնյաների հետ

19:33 18.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ֆիոնա Հիլը այցելել է ՌԴ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը` վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Պեսկովը տեղեկացրել է, որ Հիլն արդեն մի քանի կարևոր հանդիպումներ է ունեցել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մասնավորապես նա հանդիպել է Վլադիմիր Պուտինի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի հետ: Պեսկովը նաև […]

̰
Հյուսիսային Կորեան պահանջում է բանակցություններից հեռացնել Մայք Պոմպեոյին

19:27 18.04.2019

Այս ամենին նախորդել էր Փհենյանի կողմից «հզոր մարտագլխիկով մարտավարական զենքի փորձարկումը»:

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել «բռնապետ երկրների տրոյկայի» դեմ

17:12 18.04.2019

Նոր պատժամիջոցները վերաբերում են Կուբային, Վենեսուելային և Նիկարագուային:

̰
Թրամփին չեն թույլատրի մասնակցել ամենամյա Met Gala շքեղ երեկույթին

15:34 17.04.2019

Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա մուտք գործել Մետրոպոլիտեն թանգարանում ամեն տարի կազմակերպվող Met Gala երեկույթին: Նշենք, որ այդ երեկույթը համարվում է ամենահայտնի ու յուրահատուկ միջոցառումներից մեկը, որին ներկա են լինում գրեթե բոլոր հայտնի ու նորաձև աստղերը: Այս մասին հայտնում է Independent պարբերականը: Այն հարցին, […]

̰
Թրամփը Մակրոնի հետ հեռախոսազրույցում խոստացել է աջակցել Աստվածամոր տաճարի վերականգնմանը

22:45 16.04.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ առաջնորդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հրդեհի հետևանքով տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին: «Այս առավոտ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիների անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ […]

̰
Աշխարհի լիդերների արձագանքը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

13:06 16.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիններից է արձագանքել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նրան հետևել են այլ երկրների լիդերները: Բոլորը վշտակցել են ֆրանսիացիներին և հույս հայտնել, որ տաճարը կվերականգնվի: Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ «Այնքան սարսափելի է տեսնել հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում: Աստված օրհնի Ֆրանսիայի ժողովրդին»: Հայկո Մաաս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար «Այս […]

̰
ԱՄՆ նախագահական թեկնածու Փիթ Բութիջիչի աջակիցների թիվն ԱՄՆ-ում ավելանում է

11:34 16.04.2019

ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավին Դեմոկրատական կուսակցության կողմից իր թեկնածությունը դրած Ինդիանա նահանգի Սաութ Բենդի քաղաքագլուխ Փիթ Բութիջիչը 37 տարեկան է, Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների նախկին շրջանավարտ: Նա նաև Աֆղանական պատերազմի վետերան է, խոսում է յոթ լեզվով: Եթե նա ընտրվի, կդառնա Ամերիկայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Եթե ընտրվի, կդառնա նաև Ամերիկայի պատմության մեջ […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը սկսել է ստուգել Դոնալդ Թրամփի ֆինանսները

11:33 16.04.2019

ԱՄՆ Կոնգրեսը նոր հետաքննության շրջանակում հրամայել է մի քանի ընկերությունների ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական տվյալները: Այս մասին հայտնում է CNN-ը: Հաղորդվում է, որ Կոնգրեսի վերահսկողության և կառավարական բարեփոխումների հարցերով հանձնաժողովը Թրամփի մասին ֆինանսական բնույթի տեղեկությունների ստացման համար պաշտոնական հայց է ներկայացրել Mazars հաշվապահական ընկերություն: Հանձնաժողովի նախագահը որոշել էր վերջին 10 տարվա կտրվածքով հետաքրքրվել […]

̰
Թրամփն ԱՄՆ նախագահական ընտրություններում նոր մրցակից ունի

11:30 16.04.2019

ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը հայտարարել է, որ 2020 թվականին նույնպես առաջադրելու է իր թեկնածությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հավելել է, որ ներկա պահին երկու ամերիկյան կուսակցությունները մրցակցում են միմյանց հետ, մինչդեռ այդ ընթացքում հասարակ ժողովուրդը տառապում է: Ուելդը 73 տարեկան է: Նա նահանգապետ է եղել 1991-1997 թվականներին: […]

̰
BACK_TO_TOP