14:44 31.07.2019
Թրամփի խոսքով, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը այժմ ավելացնում են այն, ինչի կարիքը բոլորովին չկա:
13:45 31.07.2019
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը դեռևս շիկացման փուլում է: Վերլուծաբաններն ասում են, որ երբեմնի երկու դաշնակիցների փայլուն հարաբերություններն արդեն անցյալում են: ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ, դոկտոր Համբիկ Սարաֆյանը SHANTNEWS-ին ասում է, որ նախագահ Թրամփի քաղաքական որոշումներն ու կեցվածքը դուրս են ավանդական կերպարից: Ըստ Համբիկ Սարաֆյանի՝ Դոնալդ Թրամփի ոչ ավանդական քաղաքական կերպարը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ դարավոր […]
13:22 31.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ապագայում կրճատել երկրի հսկայական ռազմական բյուջեն։ Այդ մտադրությունը նա հիմնավորել է «արդեն իսկ հզոր» բանակ ունենալու գործոնով։ Այս մասին նա ասել է հարցազրույցներից մեկում։ «Մենք հիմա ունենք հզոր զինված ուժեր, որ շատ ավելի հզոր են ընդունված վերջին բյուջեից հետո։ Հետագայում ինչ-որ մի պահի, ես կկարողանամ կրճատել բյուջեն։ Բայց […]
12:34 31.07.2019
Մինչ դեմոկրատները պայքարում էին նախագահի թեկնածուի տեղի համար, հարյուրավոր ցուցարարներ դուրս էին եկել Դետրոյթի փողոցներ:
22:58 30.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ին կժամանի Լեհաստան: Այս մասին լեհական լրատվական գործակալությանը հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գրասենյակի ղեկավարը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կայցելի Լեհաստան: Սեպտեմբերի 1-ին նա կմասնակցի Վարշավայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին»,- ասել է Դուդայի ներկայացուցիչը: Ըստ տեղեկությունների՝ այցելության մանրամասները կներկայացնի Սպիտակ տունը:
21:30 30.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. Իրանը բանակցություններում երբեք չի պարտվել, բայց պատերազմում էլ երբեք չի հաղթել: Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները լարվել են դեռ անցած տարի, երբ Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից և խստացրեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
11:54 30.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչև 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն: Թրամփը բացատրել է «անվերջ պատերազմն» ավարտելու և զորքը դուրս բերելու անհրաժեշտությունը: «Թրամփը երկմտանքի մեջ չէ պատերազմն ավարտելու հարցում», – ասել է Պոմպեոն: Պետքարտուղարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն իրական առաջընթաց է […]
18:38 27.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ հիասթափված է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների համայնքը ռեփեր A$AP Rocky-ի հետ կատարվածի պատճառով փոխել է Շվեդիայի հանդեպ վերաբերմունքը: Թրամփը հերթական անգամ պահանջել է ազատ արձակել ռեփեր A$AP Rocky-ին, որին կալանքի տակ են պահում մինչև դատը: Ռեփերին մեղադրում են տղամարդու վրա հարձակվելու մեջ: ԱՄՆ նախագահը […]
13:30 27.07.2019
ՌԴ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: «Սա բարդ իրավիճակ է, և ես չեմ մեղադրում Թուրքիային, քանի որ շատ հանգամանքներ ու խնդիրներ կան, որոնք ծագել են Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ»,- ասել է Թրամփը: ԱՄՆ առաջնորդը, սակայն, չի մանրամասնել, թե երբ […]
10:46 27.07.2019
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է 2.5 միլիարդ դոլար ծախսել ԱՄՆ- Մեքսիկա հարավային սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշվում է նաև, որ այդ գումարները կուղղվեն Կալիֆորնիայի, Արիզոնայի և Նյու Մեքսիկոյի հատվածում պատի շինարարությանը: ԱՄՆ հարավային սահմանին պատի կառուցումը նախագահ Թրամփի 2016 […]
10:32 27.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքը՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված հարկի: Սպիտակ Տան ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համապատասխան քայլեր կձեռնարկի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հիմարությանն» ի պատասխան: Թրամփը նաև հայտարարել է, թե ամերիկյան գինին ավելի լավն է, քան ֆրանսիականը:
16:44 26.07.2019
Ամերիկացի ռեփեր Ռաքիմ Մայերսը, ով հայտնի է A$AP Rocky անունով, մինչև դատավարության ավարտը կմնա կալանքի տակ: Նա մեղադրվում է Ստոկհոլմում հարձակում գործելու մեջ: Հուլիսի սկզբին A$AP Rocky-ի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Քիմ Քարդաշյանը: Նա իր ամուսնու` Քանյե Ուեսթի հետ այդ հարցով դիմել էր Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, ինչպես նաև […]
23:47 25.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմակիցների առաջ ելույթ է ունեցել երկգլխանի արծվի պատկերի ֆոնին: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Turning Point կազմակերպության միջոցառման շրջանակում ԱՄՆ նախագահի ելույթի ժամանակ հետին պլանում պատկերված է եղել նախագահական կնիքը, բայց ի տարբերություն իրականի, այստեղ դրանում պատկերված արծիվը երկու գլուխ է ունեցել, իսկ սրի փոխարեն այն գոլֆի մական է […]
16:53 25.07.2019
Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ դեմոկրատները կպարտվեն 2020 թ.-ի ընտրություններում:
13:48 25.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Կոնգրեսի 3 բանաձևերի վրա, որոնք արգելում են ԱՄՆ-ին տեղական արտադրության սպառազինություն վաճառել արաբական երկրներին՝ առանց օրենսդիր մարմնի հավանության: Թրամփի խոսքերով՝ այս փաստաթղթերը ոչ միայն թուլացնում են ԱՄՆ-ի գլոբալ մրցունակությունը, այլև վնասում Վաշինգտոնի գործընկերային հարաբերություններին: Այս պահին ԱՄՆ-ում գործում է օրենք, որի համաձայն՝ ամերիկյան զենքի արտահանումը կարող է տեղի […]
10:35 24.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։ Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ […]
18:57 23.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը իր թվիթերյան էջում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Նա շնորհավորանքի մեջ տառասխալ է թույլ տվել: Իվանկան, որն իր թվիթերյան էջում ունի 6,7 միլիոն հետևորդ, գրել է՝ Congratulations on becoming the next PM of the United Kingston: Այնուհետև Իվանկան ուղղել է գրառումը, սակայն նախկին տարբերակը լայն տարածում […]
23:10 22.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է իր երկրպագուների հարսանիքին: Այն տեղի է ունեցել Նյու Ջերսիում, Թրամփի սեփականություն հանդիսացող գոլֆ-ակումբներից մեկում, որի դահլիճներից մեկը զույգը վարձակալել էր հարսանեկան արարողության համար: CNN ալիքի հաղորդմամբ՝ նորապասակները Թրամփի մոլի երկրպագուներից են: Նրանք մի քանի անգամ հրավեր են ուղարկել նախագահին, սակայն Թրամփը ոչ մի հրավերի չի պատասխանել: «Այդ ամենից […]
14:16 20.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ոչ այլ ինչ է, քան խնդիր»: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ իրանական կողմը Հորմուզի նեղուցում կալանել էր Մեծ Բրիտանիային պատկանող տանկեր: Այդ մասին հայտնել է USA Today-ը: Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն «այդքան էլ շատ տանկերներ չունի այդտեղ, սակայն ունի […]
21:24 19.07.2019
ԱՄՆ նախագահի վարչակազմում՝ փակ դռների հետևում, առանց հրապարակային հայտարարությունների, քննարկում են փախստականների հոսքին լիովին վերջ տալու հարցը։ Նախագահը կողմ է, որ Նահանգներն այլևս չընդունի ոչ մեկի ապաստան տալու հայցը, սակայն այս դիրքորոշմանը հակառակվողներ կան։ Այս մասին անանուն աղբյուրների միջոցով հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Դոնալդ Թրամփն առաջարկում է 2020 թվականից ընդհանրապես զրոյացնել ապաստան ստացողների քվոտաները, […]
09:46 19.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավից իրանական անօդաչու թռչող սարք են խոցել: Սակայն Իրանը հայտարարել է, որ անօդաչու ոչ մի թռչող սարք չեն կորցրել: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ օտարերկրյա տանկեր է կալանել: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Իրանը ամերիկյան անօդաչու խոցեց: Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը […]
23:39 17.07.2019
ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններին թեկնածու առաջադրված Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ մրցել գետնից ձգումների (ժիմ) վարժությունում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս հայտարարությունը նա արել է ամերիկյան MSNBC մուլտիմեդիա լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Բայդենն այս մարտահրավերը Թրամփին նետել է այն համատեքստում, որ երբեմն իր թեկնածությանը […]
11:32 17.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը F-35 կործանիչներ չի վաճառի Թուրքիային, այդուհանդերձ, մինչ այդ, ԱՄՆ նախագահն անարդար է համարել այն, որ Վաշինգտոնը չի կարող հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային Ռուսաստանից C-400-ներ գնելու պատճառով: Թրամփի խոսքերով՝ Թուրքիան F-35 100 ինքնաթիռ է պատվիրել, և պլանավորել էր ավելին պատվիրել, սակայն ռուսական հրթիռային համակարգեր ստանալուց հետո […]
14:33 16.07.2019
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Իլհամ Օմարը հայտարարել է, որ Սպիտակ տան առաջնորդ Դոնալդ Թրամփը բացահայտ խախտում է մարդու իրավունքները և արդեն ժամանակն է նախագահի դեմ իմփիչմենթ հայտարարել: Այդ մասին հայտնել է PBS News Hour-ը: Կոնգրեսականի խոսքերով՝ Թրամփը ղեկավարում է «պատմության ամենակոռումպացված» վարչակազմը: Օմարին իրենց աջակցությունն են հայտնել Դեմոկրատական կուսակցության անդամներ Ռաշիդա Տլաիբը, Ալեքսանդրիա Օկազիո-Կորտեսը, […]
11:36 15.07.2019
ԱՄՆ-ում մարդկանց մեծ մասը նախագահ Դոնալդ Թրամփին շարունակում է ընկալել ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև հաջողակ գործարար: Այդ առումով հարկավոր է ականջալուր լինել նրա խորհուրդներից մի քանիսին, քանի որ Դոնալդ Թրամփը կարողանում է ոչ միայն գումար վաստակել, այլև կառավարել ԱՄՆ հզոր պետությունն ու դուրս գալ ամենադժվար իրավիճակներից: Մի առիթով Դոնալդ Թրամփն ասել է, որ […]
08:54 15.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցության կանանց այն բանի համար, որ նրանք երկրի կառավարման վերաբերյալ խորհուրդներ են տալիս։ Դա ամենևին դուր չի եկել Սպիտակ տան ղեկավարին։ Թրամփը կոնկրետ ազգանուններ չի նշել, սակայն թվիթով կոչ է արել Դեմոկրատական կուսակցության «առաջադեմ» կին ներկայացուցիչներին վերադառնալ իրենց ծագման երկրներ և այնտեղ իրականացնել բարեփոխումներ։ Հավանաբար, նախագահը նկատի է […]
21:55 14.07.2019
Գերմանացի դիզայներ Ալեքսանդր Կուրտը նեյրոհամակարգով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միքսել է և մեկ մարդ ստացել, որին անվանել է Միստր Թրամպուտին: Տեսանյութը նա հրապարակել իր Youtube-ի էջում: Տեսանյութի համար դիզայներն օգտագործել է Թրամփի ելույթը։ Դիզայները նշում է, որ նա հանրությանը ոչ մի քաղաքական հաղորդագրություն չի ցանկանում ուղղել:
23:23 13.07.2019
Հայտնի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերի մայրը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և խնդրել է թույլ տալ որդուն տեսակցել, որը գտնվում է ամերկյան բանտում: Formula ռադիոյին տված հարցազրույցում նարկոբարոնի փաստաբանը պատմել է, որ Թրամփին ուղղված նամակում Խոակին Գուսմանի մայրը հումանիտար վիզա է խնդրել, որպեսզի որդուն կարողանա տեսակցել: Նամակին դեռ պատասխան չկա: Ավելի վաղ հարցի […]
14:00 13.07.2019
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնումից հետո ԱՄՆ կոնգրեսի ռազմական ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները պաշտոնական ուղերձ են հղել Անկարային ու իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիա-Ռուսաստան ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ։ Բայց նրանք դրանով չեն սահմանափակվել։ Կոնգրեսականները երկրի նախագահին կոչ են արել Ս-400 համակարգերի գնման առիթով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ։ Ընդ որում՝ նրանք Թուրքիան հայտարարում […]
10:48 13.07.2019
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Այդ մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այդ նախաձեռնությանը աջակցել է 251 կոնգրեսական, իսկ դեմ է արտահայտվել՝ 170-ը: Նախագիծը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից, […]